Զանգվածային գրականություն

Զանգվածային գրականություն, 19-20-րդ դդ. մեծ տպաքանակով, զվարճացնող և դիդակտիկ վիպագրություն[1]։

«Մշակութային ինդուստրիայի» բաղկացուցիչ մասերից է։ Հաճախ խիստ նկարազարդված է, ինչը ճնշում է տեքստի վրա։ Կրում է սենսացիոն և քարոզչական բնույթ։ Բազմաթիվ տեսակներ ունի երեխաների և անչափահասների համար։ Հիմնական ժանրերից են սիրային, արկածային, դետեկտիվ, վերնախավային վեպերը, նրան զուգակցել է մելոդրաման։ Զանգվածային գրականության և լուսանկարչության միությունից ծնվել է կոմիքսը, ֆոտովեպը, պոռնոգրաֆիան։ Զանգվածային գրականության պոետիկան շտամպի (դրոշմակնիք) պոետիկա է, հատկապես դիմանկարի, հերոսների հոգեբանության, սյուժեի առումով։ Կոսմոպոլիտ է և հեշտ թարգմանվող։ Միաժամանակ լույս է տեսնում մի շարք լեզուներով և միլիոնավոր տպաքանակով։

Գրականություն խմբագրել

  • Angenot M. Les dehors de la littérature։ du roman populaire à la science-fiction. Paris։ Honoré-Champion, 2013։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 125.