Մասնակցությունների համակարգ

Մասնակցությունների համակարգ մի բաժնետիրական ընկերության վերահսկողությունը (երբեմն փոխադարձ) մյուսների նկատմամբ՝ նրանց արժեթղթերը գնելու միջոցով։ Կապիտալների սերտաճման ձև է, զարգացման բարձր մակարդակի է հասնում իմպերիալիզմի փուլում։ Այն է, որ գլխադաս՝ «մայր» ընկերությունը ձեռք է բերում մյուս՝ «դուստր» ընկերության բաժնետոմսերի հսկիչ ծրարը, իսկ վերջինն իրեն է ենթարկում «թոռ» ընկերությունները։ Մասնակցությունների համակարգը կազմավորվում է հիմնականում երեք ձևով, խոշոր ձեռնարկատերերն ու բանկատերերը տիրում են առևտրաարդյունաբերական կորպորացիաների և ֆինանսավարկային հիմնարկությունների բաժնետոմսերը, վերջինները գնում են առետրաարդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերը, և հակառակը։ Այսպիսով, մեծաթիվ ձեռնարկություններ բազմաստիճան կախվածության մեջ են ընկնում ֆինանսական խմբերից կամ առանձին ֆինանսական մագնատներից, որոնք հնարավորություն են ստանում տնօրինել օտար կապիտալը (նույնիսկ բաժնետոմսերի 10-20%-ի դեպքում) և վերահսկվող ձեռնարկություններից մենաշնորհային բարձր շահույթ կորզել։ Մասնակցությունների համակարգը ամրապնդվում է անձնական ունիայով և ֆինանսական երկարաժամկետ կապերով։

Կաղապար:Բիզնես-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 271 CC-BY-SA-icon-80x15.png