Մասնակցի քննարկում:Lilitik22/Արխիվ/2014

Խնդրանք խմբագրել

Ողջույն հարգելի Lilitik22։ Ինչպե՞ս եք։ ՈՒնեմ հետևյալ խնդրանքը։ Ես երեկ ցանկանում էի ստեղծեի արյան ձևավոր տարրեր նոր հոդվածը,որը այսօր ես ցանկանում էի ավելացնեի,պարզվեց,որ այդ արյուն ընդհանուր հոդվածի մեջ է և ես չեմ կարողանում ավելացնել իմ հոդվածը։ Խնդրում են ձեզ այնպես անել,որպեսզի հոդվածը կարողանամ ավելացնել և զարգացնել։--Narek 16 (քննարկում) 12։08, 20 Հունվարի 2014 (UTC)

  Արված է։ Նարեկ ջան, մյուս անգամ եթե որևէ հոդված ցանկանաս գրել, ապա գոնե նվազագույն ծավալն ապահովի, հետո այն թող հաջորդ օրվան։ Նվազագույն ծավալ է համարվում 3 նախադասությունը։ Ինչևէ, կարող ես շարունակել աշխատել Արյան ձևավոր տարրեր հոդվածի վրա։ Հաճելի խմբագրումներ։ --Lilitik22 (քննարկում) 12:22, 20 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն հարգելի Lilitik22։ ՈՒնեմ հետևյալ հարցը։ Ինչպե՞ս կարող եմ ինչ-որ հոդված դնեմ քվերարկության,որպեսզի այլ դառնա լավ հոդվածներից մեկը։--Narek 16 (քննարկում) 16։41, 21 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Narek 16, սկզբից պետք է անցնի Վիքիպեդիա:Գնահատում փուլը: -ERJANIK քննարկում: 17:23, 21 Հունվարի 2014 (UTC)

Ընտրություն խմբագրել

Հարգելի՛ Lilitik22, կարող եք մասնակցել այս քննարկմանը։ --Vadgt (քննարկում) 18։57, 23 Հունվարի 2014 (UTC)

Էրիկ Ղուկասյան խմբագրել

Knereq inchi heracreciq im masin grvac hodvacy ? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Erikghukasyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Որովհետև այն չէր համապատասխանում վիքիպեդիայի նշանակալիության ուղեցույցին, իսկ ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Հ․Գ․ Հայերեն վիքիպեդիայում բացառապես գրում ենք հայատառ հայերենով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19։43, 28 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք խմբագրել

Հարգելի՛ Lilitik22, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16։18, 30 Հունվարի 2014 (UTC)

ՀՍՀ-ի Անմշակ էջեր խմբագրել

Ողջույն, Լիլիթ ջան։ Վաղը Անմշակ էջեր կետեգորիայի ժամկետանց հոդվածները միանգամից ջնջելու եմ։ Կանոնիկ բաշխում տիպի հոդվածները մեզ վայել չէ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12։34, 1 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն, Արման ջան։ Ինչը որ աշակերտներն էին գրել, ուղղեցի։ Կանոնիկ բաշխում հոդվածը կուղղի Kara98 մասնակիցը։ 2 հոդված ջնջեցի։ Իսկ Օքրա հոդվածը գրել է Ոսկանյան մասնակիցը։ --Lilitik22 (քննարկում) 13:25, 1 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն, Լիլիթ ջան։ Ոսկանյանին վաղը կգրեմ։ Օքրա հոդվածն այսօր եմ նկատել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:50, 1 Փետրվարի 2014 (UTC)

Առաջարկ խմբագրել

Բարև, Lilitik22, ես ունեմ մի խնդրանք-առաջարք։ Բոլորս գիտենք, որ հայերենն այսօր բաժանված է երկու ճյուղի՝ արևմտահայերենի ու արևելահայերենի, սակայն առաջինը, ցավոք սրտի, կամաց-կամաց մեռյալ է դառնում։ ՀՀ դպրոցներում այն չեն ուսումնասիրում, իսկ նոր սերնդի երեխաները պատկերացում չունեն այս լեզվից։ Կարո՞ղ ենք գոնե այստեղ այն ուսումնասիրել ավելի խորը, ստեղծել լայնածավալ բառարաններ և փորձել այս լեզվով ստեղծել հոդվածներ։ Հարգանքներս։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ռոբերտ Գրիգորյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն, Ռոբերտ ջան։ Միանգամայն ճիշտ եք։ Հայերեն վիքիպեդիայում կան հոդվածներ արևմտահայերենով, ինչպիսին է օրինակ Յակոբ Պարոնեան հոդվածը։ Ունենք մասնակից, ով հոդվածներ է գրում արևմտահայերեն։ Դուք էլ կարող եք ստեղծել հոդվածներ արևմտահայերենով։ Այս տարի եթե խանգարող հանգամանքներ չլինեն Վիքիմեդիա Հայաստանի աջակցությամբ ցանկություն կա նաև առանձին՝ Արևմտահայերեն Վիքիպեդիա բացել և այստեղի բոլոր հոդվածները, որոնք գրվել են արևմտահայերենով, տեղափոխել այնտեղ։ Ուղղակի պետք է, որ այդ լեզվակիրներն ավելի ակտիվ լինեն, որպեսզի ավելի շատ հոդվածներ ստեղծվեն։ Ուրախ կլինենք ցանկացած աջակցության համար։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 12:25, 2 Փետրվարի 2014 (UTC)

ՀՍՀ նախագծի ամփոփում 1 թե 2 խմբագրել

Հարգելի՛ Lilitik22, Այբ ավագ դպրոց-ը առանձին պետք է գնահատել Ֆիզմաթ դպրոց-ը առանձին թե՞ իրար հետ։ -ERJANIK քննարկում: 06։30, 3 Փետրվարի 2014 (UTC)

Հա, Երջանիկ ջան։ Ֆիզմաթն այստեղ, Այբ-ն այստեղ։ Խնդրում եմ կարծիքդ հայտնիր նաև դպրոցների էջի համապատասխան բաժնում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 08:10, 3 Փետրվարի 2014 (UTC)
Լիլիթ ջան, ինչքանով ժամանակս ներեց նայեցի: -ERJANIK քննարկում: 11:24, 3 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շատ, Երջանիկ ջան։ --Lilitik22 (քննարկում) 11:33, 3 Փետրվարի 2014 (UTC)

«Կ» տառի շքանշան խմբագրել

  Կ տառի շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը քեզ ՀՍՀ-ի «Կ» տառով սկսվող հոդվածների Վիքիպեդիա տեղափոխման գործում ունեցած հսկայական և անգնահատելի աշխատանքի համար։ Մի օր, հենց քո նմանների շնորհիվ մենք կունենանք ՀՍՀ-ի բոլոր հոդվածները ՀՎՊ-ում։ Կեցցես։ Դավիթ () 09։11, 7 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շա՜տ-շա՜տ, Դավիթ ջան։ Այս շքանշանն իր պատվավոր տեղը կգտնի մնացած շքանշաններիս շարքում ;) --Lilitik22 (քննարկում) 09:15, 7 Փետրվարի 2014 (UTC)

Հայերը Ադրբեջանում խմբագրել

Բարև, հարգելի Լիլիթ։) Ներիր, բայց ինձ թույլ տվեցի հանել նշված հոդվածից {{Տեղեկաքարտ Էթնիկ խումբ}}, որը սխալ է օգտագործել նման հոդվածներում (տես՝ խորհրդարանի վերջին քննարկումը), մանավանդ եթե հոդվածը պատրաստվում է դառնալ օրվա հոդված։ --֎ Պանդուխտ 21։03, 7 Փետրվարի 2014 (UTC)

Բարև, Պանդուխտ ջան։ Լավ ես արել :) Ճիշտն ասած ես միայն մի երկու բաժին եմ ավելացրել, տեղեկաքարտը կար արդեն, եթե սխալ է, իհարկե, պետք է հանվի։ --Lilitik22 (քննարկում) 21:12, 7 Փետրվարի 2014 (UTC)
Հասկանալի է, Լիլիթ ջան:)) Շնորհակալություն :)) --֎ Պանդուխտ 14:12, 8 Փետրվարի 2014 (UTC)

շահերի բախում՞ խմբագրել

Բարև ձեզ, կներեք արդյոք շահերի բախում պիտակը կապված էր իմ փոփոխությունների հետ՞ --Արմեն ՄԱՀ (քննարկում) 14։55, 9 Փետրվարի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, ոչ, կապված է Hayazn մասնակցի հետ, ով գրել է տվյալ հոդվածը։ --Lilitik22 (քննարկում) 16:03, 9 Փետրվարի 2014 (UTC)
Իսկ ո՞ր մասը ձեզ դուր չի գալիս, ես հոդվածը համարիա ամբողջովին նորից եմ գրել: --Արմեն ՄԱՀ (քննարկում) 16:38, 9 Փետրվարի 2014 (UTC)
Կրկին նայեցի հոդվածը, իրոք էապես վերախմբագրել եք, ես էլ որոշ բաներ եմ հեռացրել, որոնք չունեին հանրագիտարանային նշանակալիություն, ինչպես նաև մեկ չաշխատող հղում։ Հետևաբար հանել եմ նաև պիտակները՝ ներառյալ հետաքրքրությունների կոնֆլիկտ պիտակը, որովհետև նախկին մասնակցի գրածից գրեթե բան չէր մնացել։ Սակայն եթե հանրագիտարանային բնույթի այլ տեղեկություններ կան, լավ կլիներ ավելացվեին հոդվածում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 17:24, 9 Փետրվարի 2014 (UTC)

հայազն խմբագրել

Ձեր ողջ գործունեությունը Վիքիպեդիայում նվիրված է թատրոնի ու նաև հայ թատրոնի հետ կապված հարցերի լուսաբանմանը, ինչը շատ ողջունելի է։ Նաև ողջունելի է, որ Ձեր կարծես թե միակ քաղաքական միջամտությունը առընչվում է Հայազնին։ Նույնիսկ, եթե, մեղմ ասած, մեր համակիրը չեք։ Իմ միջամտությունը կապված էր ոմն Արմեն ՄԱՀի կողմից հոդվածն ամբողջապես աղավաղելու փաստերին։ Դուք, չգիտեմ պատահաբար, թե կանխամտածված, ավելացրել էիք այդ փոփոխության վրա։ Միայն թե ենթամասի անունը դրեք հոմոֆոբիա, հակահամասեռականություն կամ դրա նման մի բան։ Ընթերցողին թյուրիմացության մեջ չի կարելի դնել, դա հակասում է Վիքիպեդիայի սկզբունքներին։ Որպես Հայազնի անդամ շնորհակալ եմ մեր կողմնակիցներին ավելացնելու համար։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Azatarar (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Azatarar, մեղմ ասած, ուշադիր չեք, Լիլիթի գործունեությունը միայն թատրոնի լուսաբանումով չի սահմանափակվում և նրա խմբագրումները պայմանավորված չեն այս կամ այն գաղափարին կամ իրողությանը համակիր լինելով։ Նա հեռացրել է չաշխատող հղումը և գուցե բարոյական և դաստիարակչական, բայց ոչ հանրագիտարանային տեքստը։ Եթե հոդվածի խմբագրման հարցում ինչ-որ տարաձայնություններ ունեք Արմեն ՄԱՀ-ի հետ, գրեք հոդվածի էջում, փորձեք ապացուցել, որ Ձեր գրածն էր արժանի մնալու, այլ ոչ նրանը։ Եթե Ձեր կողմնակիցները ավելանում, կամ պակասում են հայերեն Վիքիպեդիայի հոդվածների խմբագրումների ետ ու առաջ շրջելուց, ապա ես շնորհակալ եմ Ձեզ, որպես Վիքիպեդիայի խմբագրող։ Հարգանքներով --Beko (քննարկում) 12:27, 10 Փետրվարի 2014 (UTC)

Զգուշացման համար խմբագրել

Ողջույն Lilitik22։ Իսկ եթե հոդվածում,անհիմն մտքեր են արտահայտվում,ապա այդ դեպքում արդյո՞ք չի կարելի այն մաքրել և նորմալ,գրագետ հոդված ներդրում կատարել։ Ես հասկանում են,որ չի կարելի հոդվածը մաքրել և նորից կասեմ,որ ես զարգացնում են հոդվածները։ Շնորհակալությունը։--Narek 16 (քննարկում) 13։28, 12 Փետրվարի 2014 (UTC)

Նարեկ ջան, քո ջնջված հատվածներում անհիմն մտքեր չկային։ Եթե անհիմն մտքեր են լինում, ապա քննարկման էջում պետք է գրել, որ այս միտքը սխալ է, պետք է լինի այսպես։ --Lilitik22 (քննարկում) 14:00, 12 Փետրվարի 2014 (UTC)

Լիլիթ Ջան ես չեմ ասում,որ իմ հոդվածը կատարյալ է,այլ ցանկանում եմ ասել, եթե դուք ուշադիր կարդաք իմ գրածը և նախորդը, որը ես ոչ թե ջնջելով ուզում եմ վնաս տալ հայկական վիքիպեդիան,այլ զարգացնել այն,կհասկանաք որ իմ ներդրածը ավելի ճիշտ է։--Narek 16 (քննարկում) 14։30, 12 Փետրվարի 2014 (UTC)

Մեծ ազգային խնդրանք խմբագրել

Հարգելի Լիլիթ, ես Ձեզ խնդրում եմ ԼՂՀ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ անվանումների փոխարեն գործածել Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Այնպես որ իրավական խնդիր չկա, պարզապես ցանկալի է օտարածին անվանման փոխարեն օգտագործել հայկական անվանումը։ Կներեք ավել պակասի համար։) --Գարդմանահայ (քննարկում) 20։28, 14 Փետրվարի 2014 (UTC)

Ներողություն միջամտության համար, բայց միանում եմ Գարդմանահային և կոչ եմ անում բոլոր մասնակիցներին նույնպես վարվել:--֎ Պանդուխտ 21:14, 14 Փետրվարի 2014 (UTC)
Կներեք, որ միջամտում եմ, բայց ես էլ եմ միանում Գարդմանահայի առաջարկին--ՀայկԱփրիկյան 15:57, 15 Փետրվարի 2014 (UTC)
ս՞ա է Ազատագրական բանակ (կամավորական ջոկատ) – Այս անստորագիր գրառման հեղինակն է Kareyac (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հա, Kareyac ջան, շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 17:59, 21 Փետրվարի 2014 (UTC)

Շքանշաններ 2014, փետրվար խմբագրել

  Վարդան Մամիկոնյանի անվան շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում Արցախի պատերազմին նվիրված հոդվածների շարքի համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։50, 25 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան :) --Lilitik22 (քննարկում) 16:52, 25 Փետրվարի 2014 (UTC)

բոտի սխալի արձագանք խմբագրել

ողջույն Լիլիթ ջան, գրում եմ կապված այս հարցի հետ, այն ինչ որ այն ժամանակ արելի է AWB-ով, հիմա նորից արեցի, նորմալ է հիմա, երևի այն ժամանակ մի բան այն չեմ արել, ինչևէ։ -ERJANIK քննարկում: 06։21, 5 Մարտի 2014 (UTC)

Դրախտի տեղը խմբագրել

Լիլիթ ջան, այստեղ մեկ անվանումն է, այստեղ ուրիշ։ Տարբ՞եր են։ - Kareyac (քննարկում) 15։57, 8 Մարտի 2014 (UTC)

Կարեյաց ջան, ՂԱՊ հանրագիտարանում 2 Դրախտիկ կա, մեկը՝ Քաշաթաղի շրջանում, մյուսը՝ Հադրութի։ Դրախտաձոր չկա գրած․․․ Չգիտեմ նույնն են, թե չէ․․․ --Լիլիթ (քննարկում) 16:06, 8 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Ըստ կադաստրի (1, 2, 3, 4), վիճակագրության ծարայության, ֆինէկոնոմիկայի, և արդարատության նախարարությունների Դրախտաձոր, իսկ Դրախտիկը Հադրութում է։ - Kareyac (քննարկում) 15:35, 10 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Չգիտեմ, Կարեյաց ջան։ Ինչ հանրագիտարանում գրած էր, էն էլ գրել եմ։--Lilitik22 (քննարկում) 15:37, 10 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Պարզ է Լիլիթ ջան, ուղղակի փաստն եմ արձանագրում :) և կարձիքդ ուզումեի լսեյի։ - Kareyac (քննարկում) 15:48, 10 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Հարգելի Lilitik22, կարելի է իմանալ, թե ինչու եք ամեն անգամ հեռացնում mixedlur.wordpress.com կայքի մասին MixedLur վերնագրով հոդվածը։ Այն չեզոք է և գովազդ չի հանդիսանում։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Tigran Stepanyan 13 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ջնջվել է, որովհետև այն չի համապատասխանում Վիքիպեդիայի նշանակալիության ուղեցույցին, որի մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ ավելի մանրամասն այստեղ։ Պետք է պարզապես հաշվի առնել այն, որ վիքիպեդիան դա պարզապես կայք չէ, այլ հանրագիտարան։ Շնորհակալություն--Lilitik22 (քննարկում) 09:03, 12 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Լիլ, 1։ @ջեօ 09:49, 12 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Արյունատար համակարգի համար խմբագրել

Ողջույն հարգելի Lilitik22։ Ինչպե՞ս եք։ ՈՒնեմ հետևյալ խնդրանքը։ Արյունատար համակարգ հոդվածը ցանկանում են ներկայացնել Ցուցափեղկում։ Իչպե՞ս կարող եմ անել։ Եթե դժվար չէ,կարող եք՞ դուք այն ներկայանցնել Ցուցափեղկում։ Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 14։58, 19 Մարտի 2014 (UTC)

Ողջույն, Նարեկ ջան։ Լավ եմ, դո՞ւ :) Նարեկ ջան, հոդվածը նախ պետք է անցնի գնահատման փուլը, որտեղ տարբեր մասնակիցներ հոդվածում նկատված թերություններն են խնդրում ուղղել։ Միանգամից որպես ընտրյա՞լ հոդվածի թեկնածու ես ցանկանում ներկայացնել։ Իմ կարծիքով ավելի լավ է ներկայացնել որպես լավ հոդվածի թեկնածու, եթե ընտրվի, մի քանի ամիս անց էլ ներկայացնես որպես ընտրյալ։ Սա որպես խորհուրդ։ Սպասում եմ պատասխանիդ։ --Lilitik22 (քննարկում) 15:15, 19 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն պատասխանի համար:Ճիշտն ասած ես այն չգիտեմ ինչպես ներկայացնեմ:Կարո՞ղ եք ինձ օգնել:Սպասում են ձեր օգնությանը:Շնորհակալություն:--Narek 16 (քննարկում) 16:37, 19 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Հա, ես կներկայացնեմ, բայց ո՞ր մեկին, լավ հոդվածին, թե՞ ընտրյալին։ Չպատասխանեցիր այս հարցիս․․․ --Lilitik22 (քննարկում) 16:47, 19 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Լավ հոդվածին:Խնդրում եմ ներկայացրա նաև Հենաշարժիչ համակարգը: Շնորհակալություն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Narek 16 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
  Արված է, քննարկմանը կարող ես հետևել այս հղումով։--Lilitik22 (քննարկում) 17:12, 19 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ 2014թ. (մարտ) խմբագրել

  Ռազմական շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը Ձեզ Ազատամարտիկների ամիս նախագծի շրջանակներում ռազմական թեմատիկան էապես զարգացնելու համար։--Գարդմանահայ (քննարկում) 07։21, 20 Մարտի 2014 (UTC)
Շնորհակալություն :)--Lilitik22 (քննարկում) 07:22, 20 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Մամու՞լ, թե՞ պարբերական, իսկ միգուցե երկու՞սն էլ խմբագրել

Ողջույն։ Հայերեն Վիքիպեդիայում կա հետևյալ երկու կատեգորիաները՝ «Կատեգորիա:Հայ մամուլ» և «Կատեգորիա:Հայկական պարբերականներ»։ Իմ կարծիքով այս երկուսը նույն իմաստն ունեն։ Միգուցե միացնենք իրա՞ր։ Իսկ ընդհանրապես, այս ոլորտում փոքր ինչ խառնաշփոթ է և թերթի մասին հոդված գրողը դժվար է կողմնորոշվում, թե որ կատեգորիան տեղադրի ու արդյունքում ստացվում է, որ միանգամից մի քանի նմանատիպ կատեգորիաներ է տեղադրում, ինչպես ես։ Ի՞նչ կասես։--Գարդմանահայ (քննարկում) 15։21, 26 Մարտի 2014 (UTC)

Ինչպես օրինակ սա։--Գարդմանահայ (քննարկում) 15:25, 26 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Հայ մամուլը դա ընդհանուր կատեգորիան է (ծառի ամենավերևում կանգնածը), որի մեջ են մտնում պարբերականները, որի մեջ մտնում են թերթերը և այլն։ --Լիլիթ (քննարկում) 17:54, 26 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Պարզ է։ Այդ դեպքում ազատ ժամանակ ունենալու դեպքում որոշ շտկումներ կանեմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:14, 26 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջույն հարգելի Lilitik22։ Ինչպե՞ս եք։ Կարո՞ղ եք ինձ ուղարկել շնչառության վերաբերյալ նկարներ։ Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 10։43, 31 Մարտի 2014 (UTC)

Բարև, Նարեկ ջան։ Պետք է նայես վիքիպահեստում։ Ցավոք, ինքս չեմ կարող փնտրել․․․ --Լիլիթ (քննարկում) 10:57, 31 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

ոչ հասկանալի պատկեր խմբագրել

ողջույն Հարգելի՛ Lilitik22, ինչպես ես?, խնդրեմ կասես թե Hayk Harutyunyan.JPG պատկերը ի՞նչ նպատակով է բեռնվել։ -ERJANIK քննարկում: 10։30, 1 Ապրիլի 2014 (UTC)

Ողջույն, Երջանիկ ջան, նպատակի մեջ նշել եմ, իր մասնակցային էջի համար է պետք։ Հայկը խնդրեց, որ ես բեռնեմ։ Մասնակցային էջը ընթացքի մեջ է։--Լիլիթ (քննարկում) 10:34, 1 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ, Երջանիկ: Ես եմ խնդրել Լիլիթին, որ ազատ ժամանակ ունենալու դեպքում, եթե հնարավոր լինի, զբաղվենք էջի «վերանորոգմամբ»: --Hayk.arabaget (քննարկում) 13:40, 1 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
պարզ է, մի տեսակ ոչ ստանդարտ բան է, բայց միթե այդ պատկերը ոչ ազատ պատկեր է, գոներ դարձրեք ազատ պատկեր, թեկուզ վիքիպահեստ մի բեռնեք, ուղղակի ճիշտ արտոնագրով գրեք: -ERJANIK քննարկում: 23:59, 1 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, նկարը պրոֆեսիոնալ նկարիչ է նկարել, հետևաբար հեղ․ իրավունքներ։ --Լիլիթ (քննարկում) 04:07, 2 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան ո՞նց ես, գիտես այս պատկեր հետ կապված համենայնդեպս չգիտեմ, թեկուզ և մասնակցային էջի համար է օգտագործվում, բայց հնարավոր է խախտում է այն կետը, որ կենդանի մարդկանց լուսանկարները չի կարելի օգտագործել ոչ ազատ արտոնագրի տակ, միթե՞ տվյալ մասնակիցը չի կարող իր սեփական լուսանկաներից մեկը բեռնել և օգտագործել այն, որպես ազատ պատկեր, չլավ չեմ հասկանում: -ERJANIK քննարկում: 07:37, 8 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Լավ եմ, Երջանիկ ջան։ Կարծում եմ այս դեպքը տարբերվում է մնացած կենդանի անձանց լուսանկարների դեպքից, քանզի մեր խմբագրի նկարն է։ Եթե այդքան խնդիրների տեղիք է տալիս, ապա նկարը կբեռնեմ որպես ազատ պատկեր մեր վիքիում։ --Լիլիթ (քննարկում) 07:45, 8 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
ես ոչ թե ասում եմ որ տեղիք է տալիս, այլ ասում եմ ու հարցնում եմ արդյո՞ք տեղիք չի տալիս, չգիտեմ, ամեն դեպքում կարող ես բեռնել ազատ պատկեր բայց չբեռնել վիքիպահեստ հասկանալի պատճառներով: -ERJANIK քննարկում: 08:41, 8 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Բարև բոլորին: Մասնակիցը չի կարող բեռնել, Երջանիկ ջան, մի քանի անգամ փորձել եմ, չի ստացվել: Պարզվում է՝ իմ սեփական նկարը չեմ կարող բեռնել: Ինչ խնդիր կա ոչ ազատի հետ? եթե նկարի մեջի մարդը գիտի դրա մասին, ու թույլատրումա? ոչ հանրագիտարանային էջա, ոչ վիքիէջ, ընդամենը իմ պրոֆիլնա, ու մի հարց, եթե ես չեմ ուզում որ իմ նկարը օգտագործեն, ոնց անեմ՝ ոչ ազատը չի կարելի, ազատն էլ՝ կօգտագործեն--Hayk.arabaget (քննարկում) 20:19, 9 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
հասկացա, դե լավ մեծ խնդիր չի, բայց ինձ հետաքրքիր է, կգրեմ մետա-վիքիի ադմիններից մեկին տեսնենք ինչ կասեն: -ERJANIK քննարկում: 00:28, 10 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
նկարը արդեն փոխված է ազատով --Hayk.arabaget (քննարկում) 03:24, 10 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

հարց խմբագրել

Սիրելի Լիլիթիք22, անունս Արմէն Կիւրեղեան է։
Նախ եւ առաջ շնորհակաութիւնս քու աշխատանքիդ համար։
Երկու հարցանք ունիմ -
1 - այս վերջերս Վիքիպեդիայի հայ եջերըը ալ` ArialAMU ֆոնթով չեն տեսնուիր այլ` ուրիշ տգեղ տարերով - ինչպէս՞ կրնամ ArialAMUով գրել՞
2 - այս առտու անդրադարձայ որ L´on Gurekian եւրոպական էջերու linkը դէպ ի հայերէն իմ էջիս չեր դիտեր այլ` - Լևոն Կյուրեղյան - նոր էջի մը Beko ի կողմանէ գրուած։ Այս չեմ կրնար հանդուրժել քանզի մեր մականունը 1700 տարիներէն ԿԻՒՐԵՂԵԱՆ է եւ կը հետեվի Դրապզոնցի Կիւրեղ Սաղրեան Իշխանապետի գերդաստանէն։
Կը շնորհակալէմ եթէ խորհուրդ մը կրնաս տալ։
Արմեն – Այս անստորագիր գրառման հեղինակն է Villaararat (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։ Villaararat (քննարկում) 10։09, 4 Ապրիլի 2014 (UTC)

հարգելի Արմեն, խնդրեմ նայեք այս տեղը, այնտեղ հղումները Լեւոն Կիւրեղեան էջին են, իսկ ֆոնտերի հետ կապված այո, իսկապես ինչ-որ բան փոխվել է, նման հարցերը կարգավորել է Մասնակից:Xelgen-ը, տեսնենք ինչ կասի նա: -ERJANIK քննարկում: 07:48, 4 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Ողջո՜ւյն, հարգելի Արմեն։
  1. այս հարցի համար կխնդրեմ մեր մասնակիցներից Ալեքսեյին, որպեսզի պատասխանի, քանի որ ես այս հարցում չեմ կարող որևէ բանով օգնել Ձեզ։
  2. քանի որ այս վիքիպեդիան արևելահայերեն է, որտեղ գրվում են նաև արևմտահայերեն հոդվածներ, ապա հոդվածների link-ը այլ լեզուներից դրվում է արևելահայերեն գրված հոդվածին։ Լևոն Կյուրեղյան հոդվածի աջ մասում հղում (link) կա, որը տանում է դեպի արևմտահայերեն հոդված։
Եվս մեկ անգամ շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիային միանալու համար և հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 07:50, 4 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
ես գրել եմ Ալեքսեյին, բայց այս խնդիրը փաստորեն միայն մեզ մոտ չի, այլ վիքինախագծերում նույնպես փոխվել է այս միասնական font-ով, նայեք ռուսերեն, անգլերեն վիքիներում, նաև մետա-վիքիում, ի դեպ մետա վիքիի ադմիններից մեկին գրել եմ, տեսնեմ ինչ կասի: -ERJANIK քննարկում: 08:20, 4 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ողջույն հարգելի Lilitik22։ Ինչպե՞ս եք։ ՈՒնեմ հետևյալ հարցը։ Ես կարող է մարսողություն հոդվածը մաքրել և այնտեղ գրագետ հոդված ներդնեմ։ Սպասում եմ ձեր պատասխանին։ Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 19։47, 11 Ապրիլի 2014 (UTC)

Ողջույն, Նարեկ ջան։ Որևէ հոդված վիքիպեդիայում մաքրել չենք կարող, մաքրման ենթակա հոդվածներն անմիջապես հեռացվում են ադմինների կողմից։ Եթե հոդվածը մնացել է, հետևաբար այն ջնջելու ենթակա չէ։ Կարող ես որոշ փոփոխություններ անել, սակայն ամբողջովին ջնջել ու քոնը շարադրել՝ ոչ։ --Լիլիթ (քննարկում) 20:27, 11 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Վերանուանում Լաթաքիայի խմբագրել

Ջնջուել է շիտակ Լաթաքիա յոդուածը եւ հիմա ունինք սխալ անուանումով իբր Լաթակիա (արևմտահայերեն)։ Պէտք է պահել արեւմտահայերէն տարբերակը իբր Լաթաքիա։ Անիմաստ է արեւելահայերէն ուղղագրութիւն գործածել արեւմտահայերէն յոդուածներու մէջ ինղպէս ըրած էք։ Տես օրինակ՝ Բեյրութ, արեւմտահայերէն յոդուածը՝ Պէյրութ (արևմտահայերեն) ոչ թէ Բեյրութ (արևմտահայերեն)։ Նոյնն է Լաթաքիա քաղաքի պարագան։ Լաթակիա անընդունելի է։ Նոյն նշումը ըրի Gardmanahay-ին Տեսէք նաեւ https://www.google.com/#q=%D4%BC%D5%A1%D5%A9%D5%A1%D6%84%D5%AB%D5%A1 ուր յստակօրէն Լաթաքիա է Werldwayd (քննարկում) 10։59, 21 Ապրիլի 2014 (UTC)

Հարգելի Werldwayd, հասկացա խնդրի էությունը։ Մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կփոխեմ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 11:49, 21 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ:

Սա հայերեն վիքիպեդիան է, որը գրված է Հայաստանի Հանրապետության պետական լեզվով՝ հայերենով, հոդված 12, ՀՀ սահմանադրություն։ Տվյալ դեպքում արևելահայերենի մասին է խոսքը, բնականաբար։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր պաշտոնական փաստաթղթերը, դասագրքերը, գիտական աշխատությունները, մամուլը գրված է արևելահայերենով։ Հետևաբար՝ վիքիպեդիան ևս ենթադրում է արևելահայերենի գործածումը՝ որպես հանրագիտարան՝ առաջին հերթին՝ Հայաստանի հանրապետության բնակչության, ինչու չէ նաև Արցախի, Ջավախքի ու Սփյուռքի մեր հարգարժան հայրենակիցների համար, ովքեր մեր ազգի մի մասն են այնքանով, որքանով և ՀՀ տարածքում բնակվող ցանկացած հայ։

Սփյուռքի մեր հայրենակիցները խոսում են արևմտահայերեն. ինչ անել։ Առայժմ վիքիպեդիան բավարարվում է ընդամենը հղումներով՝ արևմտահայերեն տարբերակով։ Երբ արևմտահայերեն վիքիպեդիան զարգանա, վիքիպեդիայի ադմինները կմտածեն այդ հարցի շուրջ։ Հնարավոր է՝ այն դառնա ինքնուրույն, այնպես, ինչպես նորվեգերենը՝ 2 տարբեր ճյուղով է ներկայացված,կամ արաբերենից անջատ՝ կա նաև եգիպտական վիքիպեդիա և այլն։ Այս որոշումը դեռ չի կայացվել, քանի որ արևմտահայերենով հոդվածների բավարար քանակ չկա։ Ավելորդ եմ համարում հիշեցնել, որ սա ոչ մի սեպարատիստական բնույթ չի կարող ունենալ, այլ ընդամենը կլինի փոխօգնության տեսակ։ Դա կապված կլինի արևմտահայերենի ակտիվությունից։ Սակայն մինչ այդ՝ արևմտահայերեն հոդվածները կներառվեն հայերեն վիքիպեդիայում՝ որպես այլընտրանք։

Հիմա անդրադառնանք բուն խնդրին։ Քաղաքների անունները պետք է նշել այնպես, ինչպես արևելահայերենում են, որովհետև նույն քաղաքների մասին գրված է Հայաստանում տպագրված գրքերում։ Որպես հանրագիտարան՝ վիքիպեդիան պետք է հետևի ընդհանուր դրույթներին։ Շատ ցանկալի կլինի արևմտահայերեն տարբերակը, բայց դա չի նշանակում, որ արևելահայերեն հնչողությունը պետք է փոխվի արևմտահայերենի։ Կոնկրետ արաբերենի պարագայում, ق հարֆը հայերեն է տառադարձվում կ, իսկ ك հարֆը՝ ք։ Դրա համար անհրաժեշտ է գրել հենց Լաթակիա։

Շնորհակալություն ուշադրության համար, հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 17։02, 21 Ապրիլի 2014 (UTC)

Շնորհակալություն պատասխանի համար։ Կարծում եմ փոքր-ինչ շփոթմունք առաջացավ, Հայկ ջան, քանի որ խոսքը գնում է արևմտահայերեն հոդվածի անվան մասին, ոչ թե արևելահայերեն։
Հարգելի Werldwayd, եթե արևմտահայերեն ք-ով տարբերակն է ճիշտ, ապա պետք է վերանվանվի, ինչը որ Գարդմանահայն արդեն արեց։ Ի դեպ, հոդվածներ Դուք էլ կարող եք վերանվանել՝ սեղմելով համապատասխան կոճակի վրա՝ դիտել պատմության կողքը։
Իսկ ինչ վերաբերվում է արևմտահայերեն վիքիպեդիա բացելուն, ապա ասեմ, որ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ և շատ ուրախ կլինենք, եթե արևմտահայ վիքիխմբագիրների թիվն աճի :) --Լիլիթ (քննարկում) 17:21, 21 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Ուրեմն ամենասկզբից սխալ եմ հասկացել: Միանգամայն ճիշտ եք, հարգելի Werldwayd, արևմտահայերեն հոդվածը չպետք է լինի արևեահայերեն վերնագրով: --Hayk.arabaget (քննարկում) 17:23, 21 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Թավատառ հոդված խմբագրել

Բարև հարգելի Lilitik22։ շնորհակալություն եմ հայտնում քեզ իմ հօդվածը ուղղելու համար – Այս անստորագիր գրառման հեղինակն է Alex24 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Խնդրեմ, Alex24 ջան։ Հարցեր լինեն, դիմիր :) --Լիլիթ (քննարկում) 10:12, 24 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Ծննդյան շնորհավորանք խմբագրել

Եվս մեկ անգամ շնորհակալություն, Դավիթ ջան (այս անգամ ավելի վիքիաբար) ;) միլիոնավոր էլ, որ լինի, էլի գոհ կլինեմ :D --Լիլիթ (քննարկում) 11:46, 26 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Առաջարկ խմբագրել

Ողջույն հարգելի Լիլիթ, ուշացումով շնորհավոր ծննդյան կապակցությամբ, վիքիերազանքների կատարում եմ մաղթում այս տարվա կտրվածքով։ Առաջարկս վերաբերելու է հայկական սփյուռք հոդվածին))) ։ Քանի որ դու նախկինում գնահատման ես առաջարկել, դրա քեզ եմ ասում (ենթադրում եմ, որ դու դիմելաձևը ընդունելի է)։

  1. Անհրաժեշտ է բոլոր դրոշների մոտ նշել պետության անվանումը, հակառակ պարագայում տպավորություն է, թե բնակչության թիվը քաղաքին է վերաբերում, այլ ոչ թե պետությանը։ Եթե էջի հորիզոնական կտրվածքի խնդիր է առաջանում, կարելի է հիմնական համայնքներ բաժնում տեղադրել այս կաղապարը <br />, երկար կլինի, բայց ավելի որակյալ ցուցակ կլինի։ Հա մոռացա ասեի նույնը քաղաքների դրոշների մոտ։
  2. Յուրաքանչյուր թվային ցուցանիշի մոտ անհրաժեշտ է նշել փակագծերում տարեթիվ և հղում։ Տվյալ դեպքում ինչքան գիտեմ բոլորը Սփյուռքի հանրագիտարանից ես վերցրել, որպեսզի նույնից 100 չլինի հղման որոշակի ձև կա կարծում եմ գիտես։ Սա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հետագայում առանձին թարմ ցուցանիշներ թարմացնելու հնարավերություն լինի, հակառակ պարագայում թարմացնելու դեպքում խառնաշփոթ կառաջանա։
  3. Հոդվածներ սյունակում անհրաժեշտ է ստորակետեր դնել, եթե օրինակ Ռուսաստանի դեպքում երեքն են։
  4. Որոշակի ենթադրաբար թարմ տեղեկատվություն կարելի է վերցնել այս ցուցակից [1], օրինակ Ավստրիա, Արգենտինա։ Բայց այդ թվերը հաճախակի վիճարկելի են, եթե օրինակ այս հոդվածի առաջին մի քանի տողը կարդաս, պարզ կլինի ru:Армяне в Румынии։ Հաճախակի մարդահամարների ժամանակ, հայերը չեն նշում, որ իրենք հայ են կամ ասենք նշում են կաթոլիկ են, ու մտնում ընդհանուր կաթոլիկ ցուցակի մեջ և այլն։ Այսիքն այդ առումով ճշգրիտ տվյալներ չկան և խնդիր է առաջանում նշել հայկական աղբյուրների տվյալները, թե տվյալ պետության պաշտոնական թվերը, որպես լուծում ru:Армяне հոդվածում փակագծերում նշվում է կամ գնահատում կամ մարդահամար ....։--6AND5 (քննարկում) 18։24, 4 Մայիսի 2014 (UTC)
Ողջո՜ւյն, 6AND5 ջան։ Անչափ շնորհակալ եմ մաղթանքների համար :) Ճիշտն ասած աղյուսակն արդեն կար հոդվածում՝ ներածության հետ միասին։ Ես միայն մնացած բաժիններն եմ ավելացրել։ Նշածդ 1, 3, 4 կետերը կանեմ, հենց ժամանակ ունենամ, բայց թվային ցուցանիշերը չգիտեմ, թե տվյալ մասնակիցը որտեղից է վերցրել, որպեսզի հղումներ դնեմ։ Շատ շնորհակալ եմ հոդվածը նայելու և նկատառումներդ հայտնելու համար :) --Լիլիթ (քննարկում) 18:34, 4 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Արարատյան հովիտի աղջիկը (ֆիլմ) - Արարատյան դաշտի աղջիկը (ֆիլմ) խմբագրել

Բարև հարգելի Lilitik22, «Արարատյան հովիտի աղջիկը» պետք է լինի «Արարատյան հովտի աղջիկը» (ի-ն ավելորդ է), իսկ ինչ վերաբերում է ֆիլմին, ֆիլմի հայերեն անվանումն է` «Արարատյան դաշտի աղջիկը»։ «Արարատյան դաշտի աղջիկը» ֆիլմը arm-cinema.am կայքում --Armenavag (քննարկում) 17։43, 18 Մայիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, հարգելի ArmenAvag:   Արված է՝ Արարատյան դաշտի աղջիկը (ֆիլմ) --Լիլիթ (քննարկում) 17:49, 18 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն արագ արձագանքելու համար: Մի բանել, պարզվում է հիմա նույն ֆիլմի մասին երկու էջ կա`
Ձեզ էլ շնորհակալություն նկատելու համար :) Այժմ մեկ հոդված ունենք։ --Լիլիթ (քննարկում) 18:11, 18 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 մայիս խմբագրել

  30 հոդված 45 օրում
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ 45 օրում 30 հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04։00, 21 Մայիսի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան։ --Լիլիթ (քննարկում) 04:08, 21 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել


  Մոլորակի Ամենաանկեղծ Մարդու շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում անաչառ կերպով ձեր տեսակետը հայտնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03։35, 24 Մայիսի 2014 (UTC)
Վայ, Արման ջան, անչափ շնորհակալ եմ շքանշանի և նման գնահատանքի համար :)--Լիլիթ (քննարկում) 06:05, 24 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Անտառը լավ բան է խմբագրել

 
Հարգելի՛ Lilitik22, Խոսրովի անտառում գտնվող այս գեղեցիկ ջրվեժը նվիրում եմ Ձեզ   Հայերեն Վիքիպեդիայում անտառների մասին բազմաթիվ արժեքավոր հոդվածներ ստեղծելու համար։ Ծառերը առանց ջրի չեն դիմանա, ջրեք այս ջրվեժի ջրով։ --Գարդմանահայ (քննարկում) 09։02, 24 Մայիսի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շատ ))--Լիլիթ (քննարկում) 09:28, 24 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Անդրանիկ Հովհաննեսի Ավետիսյան խմբագրել

Անդրանիկ Հովհաննեսի Ավետիսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի նշանակալիությունը նրանում է, որ նրանից առաջ ոչ ոք այդպիսի բան չի արել։ --Մասնակից:Abalabekyan (քննարկում) 14։14, 25 Մայիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Ձեզ արդեն պատասխանել են այստեղ։ --Լիլիթ (քննարկում) 11:17, 25 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Lilit սույն աշխատանքը և Տիրոլում ստեղծված արվեստի ձևա լրիվ տարբեր բաներ են, ես նկարներ կբեռնեմ և աղբյուրներ կտեղադրեմ ու դուք կտեսնեք տարբերությունը։ --Մասնակից:Abalabekyan (քննարկում) 19։43, 25 Մայիսի 2014 (UTC)

gender composition խմբագրել

Can you help specifying the gender composition of the Armenian Wikipedia editor community? Ad Huikeshoven (քննարկում) 14։59, 26 Մայիսի 2014 (UTC)

Hi, yes sure. How can I help? --Լիլիթ (քննարկում) 15:05, 26 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Հարգելի Lilitik22 , շնորհակալություն եմ հայտնում թարգմանչի անկյունում (ռուսերենի աշխատասեղան) կատարած Ձեր աշխատանքի համար։ Խնդրում եմ ստուգել կատարված թարգմանությունները, կատարել ուղղումները և տեղեկացնել, թե երբ կարող եմ այն տեղադրել հոդվածում։ --Manemargaryan

Ողջույն, Մանե ջան։ Վաղը կնայեմ։ Երբ տեսնես, որ վերստուգողը դրել է արված է կամ ստուգված է կաղապարը, ապա կարող ես տվյալ բաժինը տեղափոխել հոդված։ Քեզ էլ շնորհակալություն նախագծին մասնակցելու համար :) --Լիլիթ (քննարկում) 17:10, 1 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Պորոշենկոյի մասին հոդվածը խմբագրել

Պորոշենկոյի հոդվածին նորից ինչ որ բան է պատահել, այն դուրս է եկել լեզուների շարքից։ 217.76.1.22 09։00, 11 Հունիսի 2014 (UTC)

Հոդվածը վերանվանվել էր, այդ պատճառով դուրս էր եկել, հիմա ամեն ինչ նորմալ է։ --Լիլիթ (քննարկում) 09:07, 11 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 հունիս խմբագրել

  Անքուն Աչք
Հարգելի՛ Lilitik22, այս շքանանշանը քեզ, Հայերեն Վիքիպեդիան մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։56, 16 Հունիսի 2014 (UTC)
Մերսի, Արման ջան :) --Լիլիթ (քննարկում) 11:01, 16 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Արված է կաղապար խմբագրել

Ողջո՜ւյն, Լիլիթ ջան։ Խնդրում եմ շաաաատ ուշադիր լինել կաղապարները խմբագրելիս։ Շնորհակալություններ շնորհակալությունների համար։ ))) - Kareyac (քննարկում) 18։15, 20 Հունիսի 2014 (UTC)

  --Լիլիթ (քննարկում) 18:40, 20 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ողջույն հարգելի Lilitik22։ Ինչպես եք։ Ունեմ հետևյալ հարցը։ Կարո՞ղ եք այնպես անել, որ Նյութափոխանակություն հոդվածը դնել քվեարկության և լինի որպես լավ հոդված։ Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 14։34, 24 Հունիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Նարեկ ջան։ Լավ եմ, շնորհակալություն, դո՞ւ։ Նարեկ ջան, հոդվածները հեշտությամբ լավ կամ ընտրյալ չեն դառնում, հարկավոր է շատ-շատ աշխատել։ Կոնկրետ Նյութափոխանակություն հոդվածն էլ, ըստ իս, աշխատելու կարիք ունի՝ մասնավորապես ծանոթագրությունները քիչ են, այսինքն՝ հոդվածը լավն է համարվում, եթե խմբագիրներն այն գրելիս օգտվել են շատ աղբյուրներից։ Համենայն դեպս, եթե ցանկանում ես, կարող ես այն ներկայացնել գնահատման այս հղումով։--Լիլիթ (քննարկում) 15:13, 24 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն հարգելի Lilitik22։ Ինչպե՞ս եք։ Կարո՞ղ եք նյութափոխանակություն հոդվածը դնել քվեարկության։--Narek 16 (քննարկում) 15։30, 25 Հունիսի 2014 (UTC)

Բարև, Նարեկ ջան։ Ճիշտ կլինի, որ հոդվածում էական ներդրում անողը այն դնի գնահատման։ Հղումը քիչ վերևում դրել եմ։ --Լիլիթ (քննարկում) 15:42, 25 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալություն։ Հոդվածը իսկապես լավն է չէ?։--Narek 16 (քննարկում) 15։43, 25 Հունիսի 2014 (UTC)

Որպես հոդված այո, բայց որպես լավ կամ ընտրյալ հոդվածի թեկնածու, ճիշտն ասած, դեռ աշխատելու կարիք ունի․․․--Լիլիթ (քննարկում) 15:49, 25 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթ։ Այդ հոդվածը վերաբերվում էր Ֆոտոսինթեզին։ Ես պարզապես արագ աշխատելուց պատահական ջնջել եմ։ Խնդրում եմ վերականգնել այն ինչ ես ներդրել եմ։--Narek 16 (քննարկում) 17։51, 25 Հունիսի 2014 (UTC)

Նարեկ ջան, քանի անգամ կարելի է զգուշացնել․․․ Կատաբոլիզմ հոդվա՞ծն էլ պատահաբար ջնջեցիր․․․ Ֆոտոսինթեզում ավելացրած քո նյութը տեղափոխել եմ քո ավազարկղ։ Կարող ես հոդված տեղափոխել միայն եթե համադրես արդեն իսկ առկա նյութի հետ։ Իսկ մյուս անգամ նման բան կրկնվելու դեպքում արգելափակումն անխուսափելի կլինի․․․ --Լիլիթ (քննարկում) 18:06, 25 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթ։ Ես հասկացա,որ սխալ եմ թույլ տվել,բայց այդ ձևով,որ արգելափակում կլինի չի կարելի։ Մարդը անսխալ չի լինում,եթե մարդը բազմիցս սխալ է կրկնում ապա ոչ թե պետք է արգելափակել այդ մասնակցին,այլ բացատրել թե ինչ հետևանքներ կլինեն եթե հոդվածը ամբողջությամբ մաքրվի ու նոր հոդված տեղադրվի։ ՈՒ նաև պետք է հաշվի առնել մասնակցի ներդրումները։ Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 09։19, 26 Հունիսի 2014 (UTC)

Նարեկ ջան, հենց հաշվի առնելով քո ներդրումները, չեմ արգելափակել։ Քո փոխարեն մեկ ուրիշ խմբագիր լիներ, հիմա վաղուց էի արգելափակել։ Քեզ բազմաթիվ անգամներ զգուշացվել է, որ չի կարելի ջնջել մյուս խմբագիրների կատարած աշխատանքը՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Դե հիմա դու ինձ ասա, 7 անգամ բացատրելուց հետո, եթե դու շարունակում ես հոդվածի բովանդակությունը ջնջել ու քոնը դնել, ի՞նչ ես ակնկալում ինձնից, որ անեմ․․․ Էլ ի՞նչ ձև բացատրենք․․․ --Լիլիթ (քննարկում) 09:36, 26 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան եթե այս անգամ ես նույն վրիպակը ցույց տամ այնպայման արգելափակեք։ Շնորհակալություն։ Նաև ներողություն։--Narek 16 (քննարկում) 09։44, 26 Հունիսի 2014 (UTC)

Ներողության կարիք ընդհանրապես չկա, Նարեկ ջան։ Հուսով եմ արդեն ուշադիր կլինես խմբագրելիս և նման խնդիրներից կխուսափենք։ --Լիլիթ (քննարկում) 09:47, 26 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթ։ Կարող եք ինձ Էներգետիկ փոխանակության Շնչառության հոդվածը ցույց տալ։ Չեմ կարողանում փնտրել։ Բերում է մարդու շնչառությունը։--Narek 16 (քննարկում) 09։55, 26 Հունիսի 2014 (UTC)

Նարեկ ջան, Շնչառություն հոդվածը սա է, իսկ Էներգետիկ փոխանակությունը Նյութափոխանակություն հոդվածի ենթաբաժինն է։--Լիլիթ (քննարկում) 10:11, 26 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Նվեր, մոդիֆիկացված կաղապարի տեսքով))) խմբագրել

Վայ, մերսի շատ, 6AND5 ջան։ Շատ գեղեցիկ են    --Լիլիթ (քննարկում) 15:34, 27 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Սանկտ Պետերբուրգի շքանշան խմբագրել

Պատկեր:Rsz Ս․ Պետերբուրգ2223.jpg Սանկտ Պետերբուրգի շքանշան
Հարգելի Լիլիթ , այս շքանշանը քեզ, «Պետերբուրգյան միամսյակ» նախագիծն սկսելու և Սանկտ Պետերբուրգին նվիրված հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում զարգացնելու համար։ 70-րդ հոդվածի համար, որ գրել ես 10 օր առաջ, արդեն նվերը պատրաստ է։ Վաղը իմ հետ կժամանի  ։ Շնորհակալություն --Hayk.arabaget (քննարկում) 09։29, 28 Հունիսի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շատ :))) Բայց դե միամսյակը շարունակվում է   --Լիլիթ (քննարկում) 09:31, 28 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Պետերբուրգյան միամսյակ նախագծի հաղթող խմբագրել

  Վիքի նախագծի հաղթողի շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը շնորհվում է Ձեզ Պետերբուրգյան միամսյակ համագործակցության նախագծին մասնակցելու և հաղթող ճանաչվելու առթիվ։ Շնորհակալություն Ձեզ նախագծի շրջանակներում Ձեր 40 ստեղծած և բարելավված հոդվածների համար։--Hayk.arabaget (քննարկում) 20։25, 1 Հուլիսի 2014 (UTC)
Վայ, մերսի շատ, Հայկ ջան, շքանշանն անսպասելի էր․․․   --Լիլիթ (քննարկում) 20:46, 1 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Իրականում դու շատ ավելիին ես արժանի, ուղղակի էս շքանշանների ձևերը չեմ սովորել, հետո մենաշնորհի պես բանա... Հետո՝ շքանշանով չի...--Hayk.arabaget (քննարկում) 20:48, 1 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
    --Լիլիթ (քննարկում) 20:51, 1 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ողջույն հարգելի Lilit։ Ինչպե՞ս եք։ Կարող եք ինձ ցույց տալ միզագոյացում հոդվածը ռուսերեն լեզվով,որպեսզի ես այն զարգացնեմ նաև հայերեն լեզվով։ Չեմ կարողանում փնտրել։ Նաև մեկ այլ խնդրանք ունեմ։ Ես ինչպե՞ս կարող եմ նախադասությունը փոփոխել,որպեսզի խնդիր չունենամ լրիվ մաքրելու և նորը ներդրելու հետ։ Նաև ինչպես կարող եմ վիքիգրքերում ներդրում կատարել,առանց ինչ-որ խնդիրների և ին՞չ ներդրում անեմ։--Narek 16 (քննարկում) 17։19, 5 Հուլիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Նարեկ ջան։ Լավ, մերսի։ Միզագոյացման ռուսերեն հոդվածը գտնելու համար դիմենք Դավիթին։ Ինչ-որ հատուկ ձև չկա նախադասությունը փոփոխելու, Նարեկ ջան, որ քեզ սովորեցնեմ։ Ընդհանուր պետք է խմբագրես՝ առանց ջնջելու հինը։ Իսկ ինչ վերաբերում է վիքիգրքերին, ապա ես այդ նախագծում չկամ և ցավոք, չեմ կարող օգնել։ --Լիլիթ (քննարկում) 18:18, 5 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Նարեկ ջան, ինձ թվում է ամենահամապատասխան հոդվածը ռուսերեն վիքիպեդիայում դա ru:Мочеиспускание человека հոդվածն է: --Դավիթ () 11:54, 6 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Ռաֆայել Աթոյան խմբագրել

Բարև հարգելի Լիլիթ։ Ռաֆայել Աթայան (այլ կիրառումներ) էջում սխալ կա, այսինքն էջն է անիմաստ, որովհետև «Ռաֆայել Գեղամի Աթայան - 1931-ին Լենինականում ծնված հայ գեղանկարիչ»-ը պետք է լինի Ռաֆայել Աթոյան, որը արդեն կա... --Armenavag (քննարկում) 17։02, 6 Հուլիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Արմեն ջան։ Ուղղեցի։ Շնորհակալություն նկատելու համար։ --Լիլիթ (քննարկում) 17:49, 6 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ Լիլիթ ջան, չարժի... --Armenavag (քննարկում) 18:58, 6 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Մասնակից/Վիքիպահետ, թէ` Վիքիպահեստ խմբագրել

Բարև հարգելի Լիլիթ, Կաղապար:Մասնակից/Վիքիպահետ էջում պետք է լինի Վիքիպահե՞ստ, թէ ճիշտ է գրված... --Armenavag (քննարկում) 10։56, 7 Հուլիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Արմեն ջան։ Ճիշտ եք, վերանվանեցի՝ Կաղապար:Մասնակից/Վիքիպահեստ։ Կրկին շնորհակալություն նկատելու համար :)--Լիլիթ (քննարկում) 11:00, 7 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Lilit jan indz mi hat heraxosahamar tveq dzer het kapnvelu hamar ,te che arden gjveci es bard u xjjvac kaiqic!!!!! – Այս անստորագիր գրառման հեղինակն է Բրենդոն (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

CHISHTN ASAC ES ARAVOT JAMY 9ic es gorcin em u arden voch cankutyun voch haves mnac stex voreve hodvac grelu,menq patrastvum enq Wikipediaium zargacnel tntesagitakan uxvacutiuny ,baic nenc bardacnum eq amen inch voncvor karavarutiun mtnem inchvor harcov,ete ka heraxosahamar tveq ete che uremn barov mnaq,chishtn asac menq enkan anelik unenq vor aravot jamy 9ic izur el eskan charcharvum em,vor mi hat el jamerov harc u patasxan anem ,ete iharke harceris el "S P A M" chtaq !!!– Այս անստորագիր գրառման հեղինակն է Բրենդոն (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի Բրենդոն, վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը խմբագրում են կամավոր խմբագիրները, և մեծ մասը մյուսին չի էլ ճանաչում։ Ես Ձեզ որևէ հեռախոսահամար չեմ կարող տրամադրել։ Ադեն նշեցի, թե ինչպես են վիքիպեդիայում բոլոր խմբագիրները քննարկումներ ծավալում։ Մի բան էլ՝ վիքիպեդիայում գրում ենք բացառապես հայատառ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 10:50, 16 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ողջույն, հարգելի Լիլիթ։ Ինչպե՞ս եք։ Ունեմ հետևյալ խնդրանք։ Կարո՞ղ եք ինձ ցույց տալ հայերեն լեզվով հետևյալ հոդվածները՝ Մաշկամկանային զգայություն, Ներարգանդային զարգացում, Վարքի ռեֆլեքսային տեսություն։ Չեմ կարողանում գտնել։ Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 19։28, 16 Հուլիսի 2014 (UTC)

Ողջույն, Նարեկ ջան։ Լավ, դո՞ւ։ Այդպիսի հոդվածներ չունենք։ --Լիլիթ (քննարկում) 19:34, 16 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Կարո՞ղ եք դուք ուրիշ մասնակցին դիմել։ Ես չգիտեմ ում դիմել։ Շնորհակալություն--Narek 16 (քննարկում) 13։13, 17 Հուլիսի 2014 (UTC)

Նարեկ ջան, եթե նման հոդվածներ չկան Հայերեն վիքիում, ուրիշ մասնակիցը ինչպե՞ս կարող է գտնել․․․ Ինչպե՞ս կարող ենք գտնել դեռևս չգրված հոդվածները :) --Լիլիթ (քննարկում) 13:17, 17 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Ամառվա տապին + խմբագրել

 
Նայի, ինչ գեղեցիկ կոմպոզիցիա է)))

Լիլիթ ջան, խնդիրը այն է, որ եթե մեկ կամ երկու ձայնով ընդունենք, դա հետո բողոքի վիքիակցիաների է հանգեցնելու   , քանի որ հիմա ինչքանով տեղյակ եմ չկա հստակ կանոն ձայների նվազագույն թվի մասին, դրա համար էլ առաջարկեցի արդեն ընդունվելիք կանոնի համապատասխան առաջնորդվենք...--6AND5 (քննարկում) 15։17, 18 Հուլիսի 2014 (UTC)

Հա, բողոքի պահով ճիշտ ես ասում․․․   Կոմպոզիցիայի համար էլ մերսի   
Լավ, էս ընթացիկ քննարկումները վերջացնենք, կարելի է անդրադառնալ պատրուլային համակարգի ներդրմանը։ Հիշո՞ւմ ես՝ իմ ադմին դառնալու ժամանակ այդ հարցը բարձրացրիր․․․   Հիմա դու այդ հարցում կարող ես ուղղորդել մեզ։ Կարծում եմ՝ վատ չի լինի, որ մենք էլ ունենանք պատրուլներ։   --Լիլիթ (քննարկում) 15:26, 18 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Հիշում եմ, բայց այդ համակարգը ոնց պիտի ներդրվի չեմ պատկերացնում (հավանաբար անհրաժեշտ է դիմել Մետա), կարող եմ հետաքրքրվել ռու վիքիում, բայց իմ կարծիքով Վաչագանը կամ Ալեքսեյը պատկերացում կունենան դրա մասին, եթե կարող ես նրանց հարցրու: Համակարգը ներդրվելու դեպքում, դրոշակ ձեռք բերելու կանոնանակարգի պահով կօգնեմ...--6AND5 (քննարկում) 15:39, 18 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Լավ դե, ուրեմն այս ընթացիկ քննարկումներից վերջացնենք, ավելի մանրամասն կխոսենք։ --Լիլիթ (քննարկում) 16:04, 18 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Բարև, ես ճշտեցի մոտավոր, որտեղ պիտի հայտ գրենք, հարկավոր է նաև անգլերենի լավ իմացություն, որ գրագետ շարադրվի միտքը (այսօր երևի արդեն կոնկրետ կճշտեմ հայտի հղումը)--6AND5 (քննարկում) 06:47, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, մերսի շատ --Լիլիթ (քննարկում) 07:04, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ես ճշտեցի, ահա այստեղ պիտի տրվի հայտը [2] նոր ֆունկցիաների կամ սխալների դեպքում: Ես մեկ հատ էլ առաջարկ ունեմ հարկավոր է ձեռքի հետ բոլոր կանոնակարգեր պարունակող էջերի հանդեպ անժամկետ պաշտպանություն սահմանել, նվազագույնը այփի հասցներից, սա հետագայի համար ավելորդ ռիսկերից խուսափելու միջոց կլինի...--6AND5 (քննարկում) 11:09, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Կանոնակարգերը պաշտպանելուն ես միանշանակ կողմ եմ, սակայն քննարկումներ եղել են և ոչ բոլորն են կողմ դրան, որքան հիշում եմ։ Կարելի է այս հարցը ևս բարձրացնել մեկ անգամ էլ։
Հայտի համար էլ մերսի, հիմա փոքր-ինչ զբաղված եմ։ Երբ մի քիչ ազատ ժամանակ ունենամ, կուսումնասիրեմ թե՛ հայտը, թե՛ պատրուլային համակարգն ընդհանրապես ավելի մանրամասն։ --Լիլիթ (քննարկում) 11:45, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Կաղապար:Տեղեկաքարտ Նկարիչ խմբագրել

Բարև հարգելի Լիլիթ, իմ գրած Կաղապար:Տեղեկաքարտ Ամենայն Հայոց Կաթողիկոս էջում ես օգտվել եմ Կաղապար:Տեղեկաքարտ Նկարիչ էջից։ Մասնակից:Kareyac-ը ուղղել է, ես էլ հետևելով նրա ուղղումներին` փոխեցի Կաղապար:Տեղեկաքարտ Նկարիչ էջը։ Հիմա ո՞ր տարբերակն է ճիշտ... --Armenavag (քննարկում) 17։17, 24 Հուլիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, հարգելի Արմեն։ Իմ կարծիքով նկարչի կաղապարը ճիշտ է։ Լավ կլինի լսենք նաև Կարեյացու կարծիքը։ --Լիլիթ (քննարկում) 17:18, 24 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջո՜ւյն ժողովուրդ, կներեք, չհասկացա հարցը ինչի մեջն է։ - Kareyac (քննարկում) 17:32, 24 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Կարեյաց ջան, Արմենն ստեղծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղեկաքարտը՝ հիմնվելով նկարչի տեղեկաքարտի վրա։ Դու երեկ կաթողիկոսի տեղեկաքարտից որոշ բաներ հեռացրիր, Արմենն էլ այդ նույնը հեռացրեց այսօր նկարչի տեղեկաքարտից, որը ես հետ շրջեցի։ Հիմա հարցը հետևյալն է, նկարչի տեղեկաքարտի՞ց էլ պետք է հեռացվի այս ամենը։ --Լիլիթ (քննարկում) 17:40, 24 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ոչինչել չի հեռացվել, Մատուցման ձևն է փոխվել, ու քանի որ ինձ դուր եկավ Կարեյացի ուղղումը, եսել ձևափոխեցի Կաղապար:Տեղեկաքարտ Նկարիչ էջը: --Armenavag (քննարկում) 18:08, 24 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Հիմա պարզ է ), ես ստեղծեցի Տեղեկաքարտ Ամենայն Հայոց Կաթողիկոս/doc էջը և տեղափոխեցի այնտեղ օրինակը, քանի որ դա թեթևացնում է տեղեկաքարտի քաշը և տալիս է հնարավորություն մանրամասն բացատրել լրացնելու ձևը։ Ես տեղափոխեցի այնտեղ կատեգորիաներ, քանի որ դա հեշտացնում է Վիքի-շարժիչի աշխատանքը։ Դա սովորական երևույթ է կաղապարների, մանավանդ տեղեկաքարտի ոլորտում։ Այսօրվա Տեղեկաքարտ Նկարիչ կաղապարի տեսքը ավելի հարմար է ընդհանուր հայացքի համար, բայց խմբագրելու և որոնելու համար ավելի ճիշտ է ուրիշը։ Լիլիթ ջան, ինչպես միշտ վերջին խոսքը քոննա։ - Kareyac (քննարկում) 18:30, 24 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Կարեյաց ջան, ավելի ճիշտ է ասելով ի նկատի ունես այն, ինչը Արմենը հեռացրե՞ց։ --Լիլիթ (քննարկում) 18:36, 24 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Արդեն հասկացա, Կարեյաց ջան, շնորհակալ եմ շատ :)) --Լիլիթ (քննարկում) 18:41, 24 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Վիքիպեդիա:Ադմինիստրատորը համացանցում խմբագրել

Ողջույն, Լիլիթ ջան։ Ճիշտն ասած չհասկացա թե ինչ է իրենից ներկայացնում "Ադմինիստրատորը համացանցում" և ինչու իմ և Արտաշեսի անունները այնտեղից ջնջեցի՞ր։ Խնդրում եմ մեկնաբանել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06։56, 25 Հուլիսի 2014 (UTC)

Ողջույն, Արման ջան։ Ես իմ տվյալներն եմ ջնջել, ահա՝ 1, 2։ Ձերը ճիշտն ասած չկար, ես ձեռք էլ չեմ տվել․․․ --Լիլիթ (քննարկում) 07:02, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ահա քո [խմբագրումը], Լիլիթ ջան ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:04, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

։ Հենց քո մատնանշված առաջինով էլ ջնջել ես։D --Արման Մուսիկյան (քննարկում) 07։05, 25 Հուլիսի 2014 (UTC)

Պատահական էր ստացվել, Արման ջան, ուղղեցի արդեն :) --Լիլիթ (քննարկում) 07:05, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Այդ էջի իմաստը ադմինների հետ կապնվելն է, սովորաբար շտապ դեպքերում, երբ նրանք վիքիհամակարգ չեն մտնում--6AND5 (քննարկում) 07:10, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ահա, քանի որ ես միշտ վիքիում եմ, հետևաբար իմ տվյալներն այդտեղ ավելորդ են, ճիշտն ասած չեմ էլ ուզում երևան․․․ :) --Լիլիթ (քննարկում) 07:14, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ճիշտ էլ անում ես, կարող ես պատմության մեջ մի քանի տող չերևացող դարձնես, որպես տվյալների ոչ նպատակային բացահայտում հիմնավորմամբ...--6AND5 (քննարկում) 07:24, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ահա, դա իմ մտքով էլ անցավ, ճիշտն ասած: Քիչ հետո կանեմ, մերսի :) --Լիլիթ (քննարկում) 07:27, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Փաստորեն տեսանելիության խնդիրը մեկ տողով չլուծվեց --6AND5 (քննարկում) 13:17, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Հա  , դրա համար էլ չշարունակեցի․․․ Կամ էլ ինչ-որ ձև կա, ես չգիտեմ․․․   --Լիլիթ (քննարկում) 13:27, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ինչ-որ ձևը երևի վերջին բոլոր տողերը դարձնել անտեսանելի, բայց դե մեր ադմին ընկերները կարող է բողոքեն, թե չէ, ես անձամբ խնդիր չեմ տեսնում --6AND5 (քննարկում) 13:34, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Հա, ես էլ էդպես մտածեցի, դրա համար լրիվ չթաքցրեցի   --Լիլիթ (քննարկում) 13:38, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Քո անուն ազգանունը, կարծեմ ես էի ավելացրել, Լիլիթ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:16, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Հա դե ոչինչ, Արման ջան, հանել եմ արդեն :) --Լիլիթ (քննարկում) 10:17, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Եղավ, Լիլիթ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:27, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Հ տառի շքանշան խմբագրել

  Հ տառի շքանշան
Հարգելի՛ Լիլիթ, այս շքանշանը քեզ ՀՍՀ-ի «Հ» տառով սկսվող հոդվածների Վիքիպեդիա տեղափոխման գործում ունեցած հսկայական և անգնահատելի աշխատանքի համար. մի օր (որը շատ արագ մոտենում է), քո և մյուսների շնորհիվ մենք կունենանք ՀՍՀ-ի բոլոր հոդվածները ՀՎՊ-ում։ Շնորհավո՜ր։ Դավիթ () 13։33, 28 Հուլիսի 2014 (UTC)
Ապրե՜ս, Դավիթ ջան ;) --Լիլիթ (քննարկում) 13:35, 28 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 հուլիս խմբագրել

  Ջնջողի շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիան անհեթեթ հոդվածներից ազատելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05։19, 30 Հուլիսի 2014 (UTC)
Հետաքրքիր շքանշան է, Արման ջան, մերսի :D --Լիլիթ (քննարկում) 05:23, 30 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Լիլիթ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:31, 30 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջույն Լիլիթ ջան։ Խնդրում եմ օգնել ինձ այս և այս տեղեկաքարտերը հասցնել օգտագործման մակարդակի։ Նախապես շնորհակալ եմ ----Ռ Ա Զ 11։47, 30 Հուլիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Ռազ ջան։ Ճիշտն ասած, տեղեկաքարտերից ես այդքան էլ լավ չեմ գլուխ հանում։ Երևի խնդրենք Դավիթին, որ օգնի :) --Լիլիթ (քննարկում) 11:51, 30 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ արձագանքելու համար Լիլիթ ջան:--Ռ Ա Զ 12:37, 30 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Ռազ ջան, սպասենք Դավիթին   --Լիլիթ (քննարկում) 12:41, 30 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Ասիատիկ ամսագիր խմբագրել

Journal Asiatique հոդվածը ես հիմնել էի իբր «Ժուրնալ Ասիատիկ»։ Փոխել են՝ դարձրել Ասիատիկ ամսագիր իբր խորագիր որ մի մեծ սխալ է։ Այս ակադեմական պարբերաթերթը բնավ ամսագիր չի եղել ոչ մի օր։ Հին օրերին տպագրվում էր երեք ամիսը անգամ մը (տարեկան չորս թիվ) իսկ հիմա միայն մեկ կամ երկու թիվ տարին։ Ինչպես «ամսագիր» կոչել չեմ հասկանում։ Վերադարցուցեք խնդրում եմ «Ժուրնալ Ասիատիկ» կամ էլ պահել լատինատար իբր Journal Asiatique Werldwayd (քննարկում) 12։46, 31 Հուլիսի 2014 (UTC)

Վերանվանեցի Ժուրնալ Ասիատիկ, Journal Asiatique-ից էլ վերահղումով;--Beko (քննարկում) 13:03, 31 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհալություն Werldwayd (քննարկում) 13:39, 31 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Սևան (երկօրյա թերթ, ՀԽՍՀ) խմբագրել

Այս հոդվածն ալ չեմ հասկանում երբեք։ Խորագիրը ասում է մի երկօրյա թերթ ՀԽՍՀում (այսինքն Խորհրդային Հայաստանում) իսկ բուն հոդվածը խոսում է մի պատկերազարդ Ռումինահայ ամսագիրի մասին։ Անունն ալ պետք է լիներ Սևան եղել է Սեվան... Հաճեցեք սերտել այս հոդվածի բովանդակությունը և վերանվանել ու ասել Սևան ամսագիր կամ Սևան պարբերաթերթ չգիտեմ որմեկը... Իսկ Հայաստանյան Սևան երկօրյայի մասին, արդյոք ունենք տեղեկություններ թէ ոչ Werldwayd (քննարկում) 13։39, 31 Հուլիսի 2014 (UTC)

Ուղղեցի՝ Սևան (ամսագիր, Ռումինիա): Պարզապես հանրագիտարանից սխալ էին տեղափոխել: Շնորհակալություն նկատելու համար, հարգելի Werldwayd: --23artashes (քննարկում) 14:34, 31 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհալություն Werldwayd (քննարկում) 14:40, 31 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Կարևոր անունի ճշդումներ խմբագրել

Ճամբարում լավ աշխատել են։ Բայց գործել մեծ ուղղագրական սխալներ անձնանուններու և մականուններու։ Ես չեմ կարող ուղղել, բայց դուք կարող էք

Օրինակ այս հոդվածներու խորագիրերը Կարապետ Պեյ Տիիզ - պետք է ուղղել Կարապետ Պեյ Տիւզ

Նաև Յարութիին Պ․ Խալիպեանց - պետք է ուղղել Յարութիւն Պ․ Խալիպեանց

Պանդա (արեւմտահայերէն) - պետք է ուղղել եւ ասել Բանտա Պատրաստել արևլահայերեն հոդված ուր պետք է ասել Պանդա Բայց բոլովին սխալ է այժմ մեր ունեցածը Պանդա (արեւմտահայերէն) որ արևելահայերենի և արևմտահայերենի զարմանալի և անընդունելի խառնուրդ է

Werldwayd (քննարկում) 14։40, 31 Հուլիսի 2014 (UTC) Werldwayd (քննարկում) 15։22, 31 Հուլիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, հարգելի Werldwayd։ Հոդվածները վերանվանել Դուք էլ կարող եք՝ սեղմելով «Դիտել պատմությունը» կոճակի կողքը գտնվող «Տեղափոխել էջը» կոճակի վրա։ Իսկ սխալ անունով էջը կարող եք ներկայացնել ջնջման՝ դնելով {{արագ}} կաղապարը։ Վերը նշված հոդվածները վերանվանեցի արդեն։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, որ ստուգում եք ճամբարի ընթացքում երեխաների կողմից գրված հոդվածները։ Իրոք, դրա կարիքը կա։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 15:37, 31 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Վերնագիր խմբագրել

Ողջուն Լիլիթ ջան, ինչ էս կարծում նախագահի ընտրությունների վերնագրերը չփոխենք այդպես՝ թիվը փակագծերում գրված տարբերակով?--6AND5 (քննարկում) 13։03, 27 Հուլիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, 6AND5 ջան։ Ահա, կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլինի։ --Լիլիթ (քննարկում) 13:14, 27 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Լիլիթ ջան, հույսով եմ դու որպես ադմին հաստատում ես մեր կողմից մշակված կանոնակարգի ընդունումը, որպեսզի հետո չհայտնվի մեկը ու ասի դեռ շուտ է, կոնսենսուս չկա --6AND5 (քննարկում) 09:32, 1 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջո՜ւյն, 6AND5 ջան։ Իհարկե, հաստատում եմ :) --Լիլիթ (քննարկում) 09:49, 1 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Լիլիթ ջան, եթե գաղտնիք չի, որն է Ս. Օհանյանի ստեղծած հոդվածը?--6AND5 (քննարկում) 12:37, 3 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջո՜ւյն, 6AND5 ջան։ Ասել էր, որ հայկական բանակի մասին պետք է գրի։ Ճիշտն ասած չգիտեմ՝ գրել է, թե չէ կամ ինչ վերնագրով է գրել, եթե գրել է։ --Լիլիթ (քննարկում) 12:42, 3 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Լիլիթ ջան, ինչ ես կարծում արևմտահայերեն հոդվածները, որոնք չունեն արևելահայերեն տարբերակ, այսինքն հնարավոր չի այնպես անել, ինչպես Հայաստան հոդվածի դեպքում, ուր վերևում գրված է, որ կա արևելահայերեն հոդված, ապա պետք է գոնե վերնագրի կողքին փակագծերում գրել արևմտհայերեն, որպեսզի խառնաշփոթ չառաջանա և նույն հոդվածում չսկսեն տարբեր ուղղագրություններով գրել...--6AND5 (քննարկում) 10:43, 8 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն, 6AND5 ջան։ Այն հոդվածները, որոնք դասական ուղղագրությամբ են գրվում, փակագծի կարիք չունեն, իսկ այն արևմտահայերեն հոդվածների անունները, որոնք համընկնում են արևելահայերեն ուղղագրության հետ, փակագծում անպայման պետք է նշվի (արեւմտահայերէն)։ --Լիլիթ (քննարկում) 10:49, 8 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Հարգելի Լիլիթ, շնորհակալություն օգտակար խորհուրդներիմ համար, իմ սխալները նկատեցի, կուղղեմ։ Խնդրում եմ ասեք, ինչպես կարող եմ մասնակցել քննարկումներին կամ պատասխանել Ձեզ։ Հղումները ևս կդեղադրեմ։ Ասեմ որ դրանք վերցված են իմ հեղինակած <Մարգահովիտ> գրքից։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ավագ Խառատյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ինձ պատասխանել կարող եք կամ իմ քննարկման էջում կամ Ձեր՝ սեղմելով խմբագրել կոճակը։ Յուրաքանչյուր հոդված ունի իր քննարկման էջը, եթե ցանկանում եք որևէ քննարկում ծավալել հոդվածի շուրջ, ապա դա արեք քննարկման էջում։ Հարցերի դեպքում կարող եք դիմել կամ ինձ կամ գրի առնել դրանք վիքիպեդիայի հարցեր բաժնում։ Ինչպես նաև խնդրում եմ քննարկումներ գրելիս վերջում ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևի մասում առկա մատիտի վրա՝ ~~~~: Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 16:45, 1 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, խմբագրած հոդվածները Ձեր կողմից հեռացվել են, կցանկանայի իմանալ, կարող եմ նորից խմբագրել դրանք, շտկելով թերությունները։ Շնորհակալություն--Ավագ Խառատյան (քննարկում) 17։47, 1 Օգոստոսի 2014 (UTC)

Ավագ ջան, չեմ հեռացրել, պարզապես վերանվանել եմ։ Ահա դրանք՝ Հրաչյա Սարուխան, Զաքար Դերձյան։ --Լիլիթ (քննարկում) 17:51, 1 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Լիլիթ, երբ մտնում ենք Մարգահովիտ էջը, Հրաչյա Սարուխան և Զաքար Դերձյան էջերը կապույտ չեն, այսինքն հղումով հնարավոր չէ նայել այդ էջերը, ինպես կարելի է կարգավորել: Նաև խորհուրդ տվեք, կարելի է խմբագրել <Լոռվա ասպետ> կոչում էջը: Շնորհակալություն--Ավագ Խառատյան (քննարկում) 18:01, 1 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Կարմիր են, որովհետև որոշյալ հոդը քառակուսի փակագծերի մեջ էիք վերցրել, արդեն ուղղեցի։ Իսկ ինչ վերաբերվում է «Լոռվա ասպետ» կոչումին, ապա ես ծանոթ չեմ դրան։ Եթե նշանակալի է ու հանրագիտարանային արժեք ունի, ապա կարող եք գրել դրա մասին։ --Լիլիթ (քննարկում) 18:06, 1 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթ, Մարգահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ) էջում ցանկանում եմ պատկերներ տեղադրել, պատկերները բեռնել եմ, սակայն սակայն չեմ կարողանում տեղադրել։ Խնդրում եմ ուղղություն ցույց տալ։ Շնորհակալություն--Ավագ Խառատյան (քննարկում) 09։25, 4 Օգոստոսի 2014 (UTC)

Ավագ ջան, տվյալ ցանկն այնպես է սարքված, որ նկարները կերևան, եթե դրանք բեռնեք ցանկի ձախ մասի բեռնել պատկեր կոճակից։ --Լիլիթ (քննարկում) 09:47, 4 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, կրկին անգամ օգտվեմ Ձեր թանկագին ժամանակից, հարցը նախորդ խնդրանք է, օգտվել եմ /բեռնել պատկեր/ կոճակից, նկարը բեռնվում է wikimedia commons-ի Upload Wizard էջում, դրանով ամեն ինչ ավարտվում է, /պատկեր/ էջը մնում է անփոփոխ։ Ինչ անել։ Շնորհակալություն --Ավագ Խառատյան (քննարկում) 16։20, 4 Օգոստոսի 2014 (UTC)

Ավագ ջան, նկարի անվանումը փոխեք, այնուհետև բեռնեք wikimedia commons որպես բոլորովին նոր նկար։ Պետք է որ ստացվի։ --Լիլիթ (քննարկում) 16:28, 4 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Կատեգորիայի անվանում խմբագրել

Բարև Լիլիթ ջան, ինչպե՞ս ես։) Կարող՞ ես Կատեգորիա:Երգեր ըստ կատարողների ջնջել, քանի որ Կատեգորիա:Սինգլներ ըստ կատարողների կատեգորիան ուզում եմ վերանվանել Կատեգորիա:Երգեր ըստ կատարողների։ Ուղղակի պատճառն էնա որ եթե ուզում ենք նույն կատարողի երգացանկից ստեղծել և՛ սինգլ և՛ մեկ այլ երգ [որը սինգլ չի կարող համարվել], երկու հոդվածի համար էլ պետքա տեղադրվի/ստեղծվի համապատասխան կատեգորիան։ Օրինակ նայիր ես ստեղծել եմ Ջուսի Ջեյի սինգլներ կատեգորիան, բայց եթե իրա երգացանկից ստեղծեմ որևե ոչ-սինգլ երգ, ուրեմն պետքա նաև ստեղծեմ Կատեգորիա:Ջուսի Ջեյի երգեր կատեգորիան։ Դրա համար ավելի լավ կլինի ուղղակի ունենալ միայն տվյալ կատարողի երգերի կատեգորիան, ինչպես մյուս բոլոր Վիքիներումա։ ։) --Eurofan88 (քննարկում) 15։26, 4 Օգոստոսի 2014 (UTC)

Բարև, Eurofan88 ջան։ Շատ լավ, դո՞ւ։ Ջնջեցի :) --Լիլիթ (քննարկում) 15:39, 4 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Մերսի շատ! ։) --Eurofan88 (քննարկում) 15։46, 4 Օգոստոսի 2014 (UTC)

Խնդրանք խմբագրել

Ողջույն հարգելի Lilitik22։ Ինչպե՞ս եք։ ՈՒնեմ հետևյալ խնդրանքը կարող եք ինձ ցույց տալ թե ինչպես նյութի Օրինակ CH3-ի վրա դնել կլոր սլաք,→ վրա գրել նախադասություն և ասեք հետևյալը ինչ-որ խրախուսանք տրվում է հոդվածներ ստեղծելու համար,և ինչ-կերպ։ Շնորհակալություն։--Nane 16 (քննարկում) 11։51, 6 Օգոստոսի 2014 (UTC)

Ողջույն հարգելի Նանե, Դուք ստացաք առաջին խրախուսումը շքանշանի տեսքով, հաջորդը կլինի 5-րդ հոդվածը ստեղծելու դեպքում, բայց շատ կարևոր խնդիր կա, հարկավոր է ավելացնել հոդվածներում աղբյուրներ, հակառակ պարագայում դրանք կպիտակվեն անաղբյուր կաղապարով...--6AND5 (քննարկում) 16:11, 6 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Լիլիթ ջան, այս մասնակիցը [3] առանց աղբյուրների բազմաթիվ հոդվածներում թվերը փոխում է, գումարած բարեկամ ազգերի մեջ իրար է կապում ֆրանսիացիներին, իսպանացիներին և հայերին, բայց դա ծագումնաբանորեն սխալ ինֆորմացիա է, քանի որ տվյալ պարամետրի մոտ պիտի գրվի առավել մոտ ծագումնաբանական կապեր ունեցող ազգերին, խնդրում եմ հետ շրջել նրա բոլոր խմբագրումները (ես կանեի, ուղղակի քանի որ 2-ական խմբագրումներ է, տեխնիկապես դժվար է)...--6AND5 (քննարկում) 08:55, 12 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջո՜ւյն, 6AND5 ջան։ Կարծես թե հետ ես շրջել արդեն, հա՞։ --Լիլիթ (քննարկում) 12:04, 12 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Միայն հայեր հոդվածում, մնացած հոդվածներում ոչ, ցանկը այստեղ[4], խոսքը ազգերի մասին է --6AND5 (քննարկում) 08:30, 13 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
  Արված է --Լիլիթ (քննարկում) 12:00, 13 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ես նոր նկատեցի, որ հոդվածների դեպքում ցույց չի տալիս մեծ ու փոքրի Ա տառերը, իսկ քննարկման ժամանակ ցույց է տալիս, իսկ քո մոտ?--6AND5 (քննարկում) 19:36, 16 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ինձ մոտ էլ ցույց տվեց քննարկման էջում :) --Լիլիթ (քննարկում) 19:38, 16 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Լիլիթ ջան, կարծում եմ Աշոցք հոդվածը պետք է պաշտպանել, թե չէ կամ գառնատերն է ամեն օր գառներին ջնջում կամ էլ դիմացի շենքերից մեկի տերը կամ էլ չգիտեմ ով, բայց չեմ կարծում փողոցում գառ նկարելը, ինչ-որ օրենք է խախտում...--6AND5 (քննարկում) 08:47, 20 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
    Արված է --Լիլիթ (քննարկում) 08:54, 20 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Բարի երեկո, Լիլիթ ջան, եթե կարող ես խմբագրություններին կից պատրաստի մեկնաբանությունների բաժնում ավելացնես թարմացում (տվյալների թարմացում) բառը, այսինքն խմբագրությունը հաստատելուց առաջ ամփոփում տողի համար: Կարծում եմ update կոչվածը բավական կիրառական է...--6AND5 (քննարկում) 17:40, 26 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Բարի երեկո, 6AND5 ջան։ Մինչև հիմա միայն այս բաժնում եմ փոփոխություններ արել։ Ամփոփման բաժնի էջը չեմ գտնում, որպեսզի ավելացնեմ քո ասածը․․․ Միգուցե օգնի Beko-ն։ --Լիլիթ (քննարկում) 18:14, 26 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ռու վիքիի միջոցով գտա , ահա այդ էջը, բայց եթե չես խմբագրել, կարող ենք սպասել Բեկոի արձագանքին--6AND5 (քննարկում) 19:04, 26 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Այս էջը ես էլ գտա, ինձ թվաց այլ բան է։ Սպասենք Բեքոյին :) --Լիլիթ (քննարկում) 19:09, 26 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ավելացրի տվյալների թարմացում կետը։ Beko (քննարկում) 08:52, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Բարի երեկո Լիլիթ ջան, հանրագիտարաններին վերաբերող աղբյուր կաղապարները, միայն վիքիդարանից սրբագրելու դեպքում են տեղադրում?--6AND5 (քննարկում) 16:32, 30 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Բարի երեկո, 6AND5 ջան։ Չէ, եթե հոդված է գրվում հանրագիտարաններից որևէ մեկից, պետք է միանգամից անպայման դրվի համապատասխան կաղապարը։ --Լիլիթ (քննարկում) 16:41, 30 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Տիգրանի համար եմ հարցնում, որ ասում է օգտվում է հանրագիտարաններից, հիմա հղումներով պահով ինչ անի?--6AND5 (քննարկում) 17:00, 30 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Որքան հասկացա ինքն օգտվում է հանրագիտարանների կայքից (encyclopedia.am), հետևաբար ինչպես իր էջում նշեցիր պետք է ուղղակի հղում դնի դեպի կայք, կաղապար պետք չէ այս դեպքում։ --Լիլիթ (քննարկում) 17:09, 30 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Բարիկեսգիշեր, Լիլիթ ջան, առաջարկում եմ Գլխավոր էջի որոշ պորտալներ թարմացնել, քանի որ գլխավոր էջից մտնել կիսաավերակ պորտալներ հաճելի տպավորություն չի ստեղծում: Ես գտա 4 հատ պորտալ՝ Պորտալ:Նորվեգիա, Պորտալ:Հունաստան,Պորտալ:Նոր Ալիք,Պորտալ:Տավուշի մարզ: Կարելի է սրանցից երկուսը փոխել Գլխավոր էջի Պորտալ:Մշակույթ և Պորտալ:Պատմություն-ի հետ--6AND5 (քննարկում) 18:23, 31 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
 
6AND5 ջան, էս ինչ уборка ես սկսել  : Ամեն տարվա վերջ Երջանիկը քննարկում է բացում, թե ինչ պետք է լինի հաջորդ տարի Գլխավոր էջում։ Պորտալների հարցը չգիտեմ՝ փոխե՞նք, թե որևէ մեկը կարող է տեսնել այդ կիսաավերակ պորտալները և ցանկություն ունենա բարելավել․․․ --Լիլիթ (քննարկում) 19:27, 31 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Հ․ Գ․ Բարի կեսգիշեր :) --Լիլիթ (քննարկում) 19:29, 31 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Մերսի, քանի որ քննարկման ընթացքում արդեն որոշվել է պորտալների ցուցակը, ապա դա երևի հաջորդ ամիս   կբարձրացնեմ Խորհրդարանում, որ քննարկման պայմաններում որոշվի պորտալների հարցը--6AND5 (քննարկում) 19:58, 31 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ես էլ ազատ ժամանակ ունենալու դեպքում մի քանի նոր երկրի պորտալ կստեղծեմ։ Ո՞ր երկրների պորտալները կարելի է ունենալ։ ― Ջէօ 03:30, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ջէօ ջան, գուցե աշխարհամասերի կամ մայրցամաքների առանձին-առանձին ?
Լիլիթ ջան, կարող ես ստուգել Ջերմաէներգետիկան Հայաստանում ու Ատոմային էներգետիկան Հայաստանում հոդվածները Հայաստան հանրագիտարանից է գրել Դիանան:--6AND5 (քննարկում) 06:29, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, Հայաստան հանրագիտարանից է գրել, 6AND5 ջան։ --Լիլիթ (քննարկում) 06:31, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարելի է և աշխարհամասերից սկսել։ ― Ջէօ 06:33, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, կանոնակարգի մեջ, երևի մեկ բառ ճիշտ չի ձևակերպվել?Վիքիպեդիա:Հարցումներ/Մասնակցության կանոնակարգ և լրացուցիչ այլ պայմաններ, 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ)։ Ոչ ուշ, թե ոչ շուտ պիտի լինի?--6AND5 (քննարկում) 14:49, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ոչ ուշ, 6AND5 ջան։ Այսինքն, եթե այսօր քվեարկությունը բացվեց, մասնակիցը պետք է արդեն 6 ամիս գրանցված լինի, որ կարողանա մասնակցել։ --Լիլիթ (քննարկում) 16:37, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Որպես այլընտրանք կարող ենք օգտագործել նաև վաղ բառը։ --Լիլիթ (քննարկում) 17:22, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այսինքն` մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի ավելի վաղ, քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ: --23artashes (քննարկում) 17:30, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ստացվեց կամ ոչ շուտ. քան 6 ամիս առաջ, կամ ավելի վաղ (ուշ), քան 6 ամիս առաջ??, թե չէ??--6AND5 (քննարկում) 18:32, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ավելի վաղ, քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ կամ ոչ ուշ քան․․․ --Լիլիթ (քննարկում) 18:43, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Request to chat խմբագրել

Hi! I was at Wikimania 2014 and heard that the Armenian Wikipedia does not have a gender gap. I'd love to chat with you about this if you have time. My EN username is Mssemantics. I'm on Meta under the same name, too. Thank you!--Mssemantics (քննարկում) 15։42, 11 Օգոստոսի 2014 (UTC)

Շնորհակալություն խմբագրել

Հարգելի Լիլիթ շնորհակալություն նկատողության համար միայն նկատողություն անելովել չի եթե իմանայի առանց ասելու կանեի իսկ եթե չեմ արել նշանակում է չեմ իմացել ամեն դեպքուն կճշտեմ թե որտեղ եմ թերացել և սխալս կուղղեմ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է MelineSanamyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի MelineSanamyan, ճիշտ եք՝ միայն նկատողություն անելով չի, դրա համար էլ Ձեր քննարկման էջում հղում եմ դրել, թե ինչպես կարող եք վիքիֆիկացնել․․․ --Լիլիթ (քննարկում) 16:27, 16 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ինչի՞ համար են ջնջվում Վիքիընդլայնում նախագծի շրջանակներում խմբագրված էջերի «քննարկում» բաժնում արված ստորագությունը, եթե կոնոններում նշված է, որ պետք է ստորագրել։ --Razmik Papikyan (քննարկում) 15։23, 26 Օգոստոսի 2014 (UTC)

Ռազմիկ ջան, կանոններում ասվում է ստորագրել ստորև բերված հոդվածների տակ, այսինքն ներքևի ցանկում, ոչ թե քննարկման էջում՝ կաղապարից հետո :) Քննարկման էջերում, երբ որևէ կաղապար ենք դնում, չենք ստորագրում։ --Լիլիթ (քննարկում) 15:34, 26 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Լավ շնորհակալություն։ --Razmik Papikyan (քննարկում) 15:46, 26 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ինչ իրավունքով եք ջնջել իմ պատրաստած «Արևմտահայ մամուլ» հոդվածը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է ՀայԷդգար (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ջնջման պատճառը կարող էիք կարդալ ամփոփման մեջ՝ ազատ աղբյուրից պատճենում առանց անհրաժեշտ մշակման․․․ --Լիլիթ (քննարկում) 08:24, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի ՀայԷդգար, միթե Արևմտահայ պարբերական մամուլի սկզբնավորումը կապվում է Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի հայ հանրություններում ազգային ինքնագիտակցության,հասարակական մտքի և մշակույթի զարգացման իրողության հետ: այս մեկ նախադասությամբ հոդվածը հանրագիտարանին հարիր է, թեկուզ որպես սկսնակ խմբագրող, պարզ է նաև Ձեզ համար, որ մեկ նախադասությամբ հոդված չի կարող լինել: --ERJANIK քննարկում: 08:53, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ջնջված հոդվածն ավելի մեծ էր, ուղղակի անմշակ էր․ մոտ կես ժամ մասնակիցը ոչինչ չխմբագրեց հոդվածում, որից հետո այն ջնջեցի։ --Լիլիթ (քննարկում) 09:07, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Մասնակցային Հաշիվ խմբագրել

Խնդրում եմ հեռացրեք Tgran HYD Մասնակցային Հաշիվը Եթե կարող եք իմ նախկին Tgran HYD-ի Ամբողջ խմբագրուներն ու ստեղծած էջերը տեղափոխեք Տիգրան ՀՅԴ մասնակցային էջին։ Նախապես շնորհակալություն

Հարգելի Տիգրան, ցավոք, խմբագրումների տեղափոխում չենք կարող անել։ Իսկ ինչ վերաբերվում է Tgran HYD մասնակցային հաշվին, ապա քիչ հետո այն կարգելափակվի։ Հուսով եմ՝ կարձագանքեք նաև մյուս մասնակիցների գրառումներին։ Շնորհակալություն։ --Լիլիթ (քննարկում) 19:31, 28 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

հիմա որ արգելափակվել է իմ Tgran HYD մասնակցային հաշիվը այդ հաշվի ստեղծած էջերնելեն փակվելու

Ոչ, Տիգրան ջան։ Հոդվածները կմնան, միայն հաշիվը կարգելափակվի․ այսինքն խմբագրումներ կկարողանաք անել միայն Տիգրան ՀՅԴ մասնակցային հաշվից։ ― Ջէօ 06:24, 29 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Տիգրան ջան իրավիճակը այսպիսին է, եթե Դուք չարձագանքեք Ձեզ -րդ ուղղավծ հարցերին հոդվածների հետ կապված և շարունակեք նմանատիպ ոճով խմբագրել, ապա ես կխընդրեմ, որ Ձեր այս մասնակցային հաշիվն էլ արգելափակվի: Վիքիիում չլսելու տպավորություն ստեղծելով երկար ժամանակով առաջ չեն գնում, սա ընդունիր որպես ընկերական խորհուրդ, ու մի մոռացիր ստորագրել քննարկման էջերում,:--6AND5 (քննարկում) 06:30, 29 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Իսկ Ստորագրելը Պարտադիր է? և եթե պարտադիր է ինչպես ստորագրեմ?
Քննարկման էջերում ստորագրելը պարտադիր է։ Պետք է պարզապես սեղմել խմբագրական պատուհանի վերևի մասում առկա մատիտի վրա՝ կհայտնվի 4 թիլդա՝ ~~~~ --Լիլիթ (քննարկում) 07:30, 29 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Ես կարող եմ ստեղծել նոր հոդված իմ մասին՝ թե այն դուք կհեռացնեք Լիլիթ Ջան

Անձի մասին հանրագիտարանում հոդված ենք գրում միայն այն դեպքում, եթե վերջինս ունի հանրագիտարանային նշանակալիություն։ Խնդրում եմ կարդալ այս 2 կանոնակարգերը՝ 1, 2։ Խնդրում եմ նաև չմոռանալ ստորագրել քննարկումներում, վերևում արդեն նշել եմ, թե ինչպես։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 17:06, 29 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
քննարկումներում ել է պետք ստորագրել?
Միայն քննարկման էջերում է պետք ստորագրել, ինչպիսին որ այս մեկն է․․․ --Լիլիթ (քննարկում) 17:51, 29 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան 1991 թվականի նախագահական ընտրություններում չկա թեկնածուների ստացված քվեները։ --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 19։31, 29 Օգոստոսի 2014 (UTC)

Եթե չկա, կարող ես ավելացնել՝ նշելով համապատասխան աղբյուրը։ --Լիլիթ (քննարկում) 19:41, 29 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան Պարսկերենը Ֆրանսերենը և Գերմաներենը ըստ հայերեն վիքիպեդիայի ըստ լեզուների դասակարգման 9-րդ լեզուն են բայց այդպես չի լինիՏիգրան ՀՅԴ (քննարկում) 08։15, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)

Տիգրան ՀՅԴ, եթե աղբյուրներ ունես, ըստ որի վերոնշյալ լեզուները դասակարգման աղյուսակում այլ հորիզոնականներում են, հոդվածում փոփոխություն կատարիր՝ նշելով աղբյուրը։ Այդքան բան։ ― Ջէօ 08:39, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

կատեգորիա խմբագրել

Հարգարժան Լիլիթ

շնորհակալույթուն նման հետևողական խմբագրման համար, սակայն թույլ տվեք կատեգորիաների հարցը ես որոշեմ, քանի որ վիքիպեդիան թույլ է տալիս կիրառել մի քանի կատեգորիաներ, իսկ որպես այդ ոլորտի մասնագետ, ես ճիշտ եմ համարում ոչ միայն հորմոնների, այլ մյուս կատեգորիաների կիրառումը նույնպես։ Այնպես որ խնդրում եմ դրանք չխմբագրել, քանի որ ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի գրելը նույնպես նպատակահարմար է։


շնորհակալություն

--Գարվիք (քննարկում) 15։48, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)

Այո, վիքիպեդիան թույլ է տալիս օգտագործել մի քանի կատեգորիա, սակայն բոլորն էլ պետք է լինեն նեղ կատեգորիաներ․․․ --Լիլիթ (քննարկում) 16:18, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարվիք ջան, ողջույն և շատ շնորհակալություն քո ներդրումների համար: Վիքիպեդիայում կատեգորիաները դրվում են այնպես, որ տվյալ հոդվածի անունը ներառվի իրեն ամենամոտ գտնվող հասկացության մեջ, քանի որ, միևնույն է, կատեգորիաների ծառում ամենացածր կատեգորիան (որը տվյալ պահին հորմոններ-ն է) միանալու է ավելի բարձր գտնվող կատեգորիաներին (որը կենսաքիմիա-ն, ֆիզիոլոգիա-ն, ինչու չէ նաև կենսաբանություն-ն ու քիմիա-ն է):
Քո գրած հոդվածի դեպքում, ավելի ճիշտ կլինի հորմոններ կատեգորիայի փոխարեն դնել ավելի նեղ՝ ստամոքսի հորմոններ (քանի որ հորմոնները տարբեր օրգանների և գեղձերի կողմից կարող են արտադրվել), նեյրոպեպտիդներ (քանի որ գրելինը նեյրոպեպտիդի գործառույթ է կատարում), պեպտիդային հորմոններ (հորմոնները նույնպես ենթակատեգորիաների են բաժանվում), մարսողության ֆիզիոլոգիա և այլ կատեգորիաներ, բայց ոչ երբեք այնքան ընդգրկունները ինչպիսիք կենսաքիմիան ու ֆիզիոլոգիան են: --Դավիթ (ՍՍՀ) 16:38, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հունաստանի աստվածներ ոգինները և այլ առասպելական էակներ խմբագրել

Խնդրում եմ ուղղեկ իմ սխալը էջի անվան մեջ։Պետք է լինի այսպես - ։Հունաստանի աստվածներ, ոգիններ և այլ առասպելական էակներKoryunum (քննարկում) 12։13, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)

Անվանումը պետք է լինի այսպես Հունաստանի աստվածների, ոգիների և այլ առասպելական էակների ցանկ։   Արված է, Կորյուն ջան։ --Լիլիթ (քննարկում) 12:16, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գուց՞ե Հունական դիցաբանության կերպարների ցանկ - Kareyac (քննարկում) 12:47, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարեյաց ջան, կերպարները մի քիչ ուրիշ բան է։ --Լիլիթ (քննարկում) 12:52, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բան-ման ..., ինչպես միշտ ոնց կասես Լիլիթ ջան։ Բայց դիգաբանությունը հունականն է, ոշ թե Հունաստանի։ ) - Kareyac (քննարկում) 13:02, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, գիտեմ, Կարեյաց ջան, բայց այս ցանկի վերնագրում դիցաբանություն բառը չկա :) --Լիլիթ (քննարկում) 13:09, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կոզմա Պրուտկովը ասում էր. Եթե ​​առյուծի վանդակին գրված է էշ, աչքերիդ մի հավատա։ Սենց էլ անում եմ։ :) - Kareyac (քննարկում) 13:27, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, չնեղանաս, բայց հոդվածի աղբյուրում նյութի վերնագիրը greek gods, spirits, monsters , այիսնքն այնուամենայնիվ հունական է --6AND5 (քննարկում) 13:19, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Նեղանալու բան չկա, 6AND5 ջան։ Աղբյուրը չէի տեսել․․․ Վերանվանեցի :) --Լիլիթ (քննարկում) 13:26, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ամեն դեպքում շնորհակալ եմ:Koryunum (քննարկում) 21:14, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ինչու եք ջնջել այս էջը, ԵՎ ինչ պատճառով։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Danielyan Ashot (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ո՞ր էջի մասին է խոսքը։ ― Ջէօ 08:40, 6 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ջնջվել է, որովհետև մասնակցային էջում հոդվածներ չենք գրում։ Հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրություն։ --Լիլիթ (քննարկում) 08:58, 6 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ինչու եք ջնջել այս էջը?Նյութը վերցրել էի Ոսկեփորիկ հանրագիտարանից Աստիճանացանցեր։

Ինձ մոտ փնտրելիս այլ կայք էր բերում։ Համենայն դեպս հոդվածն այդ վիճակով չի կարող մնալ, քանի որ հեռու է հանրագիտարանային ոճից։ --Լիլիթ (քննարկում) 17:25, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջույն,հարգելի Լիլիթ ջան խնդրում եմ չդնել Ռաֆայել Մնացականյանի նյութը ջնջման,ինքը նորա սկսում իր կարերիան,չեմ հասկանում թե ինչ խնդիր կա?ձեզ ինչ վնասա տալիս այդ նյութը?պետքա անպայման հայերով իրար վատություն անենք???? – Այս անստորագիր գրառման հեղինակն է SteDavt (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի SteDavt, Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ կարող են տեղ գտնել միայն հանրագիտարանային նշանակալիություն ունեցող նյութեր։ Քննարկումն ընթանում է այստեղ։ Առաջարկում եմ մի կողմ դնել անձնական եզրակացությունները և հոդվածում ներկայացնել տվյալ անձի հանրագիտարանային նշանակալիությունը հաստատող աղբյուրներ։ Ինչպես նաև խնդրում եմ նշել այն աղբյուրները, որտեղից որ օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 20:16, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ, SteDavt: Մոռանում եք, որ դուք խմբագրում եք հանրագիտարանում: Այստեղ պետք է լինեն հավաստի տվյալներ՝ իրենց ասպարեզներում արդեն կայացած մարդկանց ու իրենց նվաճումների մասին՝ գիտության, մշակույթի և այլ ոլորտներում: Որքան գրեք այդպիսի հոդվածներ, այնքան ջնջվելու են ադմինների կողմից: Իսկ հայերով իրար լավություն անելու համար բացեք բլոգ և ինչքան ուզում եք գրեք: Ձեր նման լավություն անողները հազարներով մտնում են վիքիպեդիա, իրենց ուզածին չեն հասնում ու դուրս են գալիս: Հուսով եմ այս թեման էլ չեք բացելու: Հաջողություն--Hayk.arabaget (քննարկում) 20:28, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն,կլինի մարդավարի ասեք թե անտեր աղբյուրները ոնց պետքա դնենք որ էջը չդնեք ջնջման?զզվա արդեն խմբագրելով,հիմա ետ մարդու աղբյուրներն էլ դրանք են,ոչ յություբից եք թողում դնել ոչ էլ ուրիշ տեղերից: – Այս անստորագիր գրառման հեղինակն է SteDavt (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ողջույն, վստահելի աղբյուրների մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ թե ինչպես դրանք դնեք հոդվածում՝ այստեղ։ Եթե «հիմա ետ մարդու աղբյուրներն էլ դրանք են», ապա դա նշանակում է, որ հոդվածը չի բավարարում հանրագիտարանի չափանիշերին։ Եվս մեկ անգամ զգուշացնում եմ չհեռացնել պիտակները հոդվածից։ Առաջարկում եմ ծանոթանալ նաև այս էջին։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 20:35, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մարդավարի ասեմ՝ այսպես շարունակելու դեպքում վիքիպեդիան էլ քեզանից կզզվի, կարգելափակվես ու ոչ միայն այդ մարդու, այլև առհասարակ ոչ մեկի ու ոչ մի բանի մասին հոդված չես գրի: Քո նման 30 000 -ից ավել խմբագիր կա: Լավ կլինի չշարունակես: --Hayk.arabaget (քննարկում) 22:06, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

փոքրիկ խնդրիկ խմբագրել

ողջույն, ո՞նց ես Լիլիթ ջան, կապված այս խմբագրման հետ, նման դեպքերում կարող ես ձեռքով չանել, ասա բոտով հեշտ է լինում AWB-ով։ --ERJANIK քննարկում: 10։10, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Երջանիկ ջան։ Լավ եմ, դո՞ւ։ Երջանիկ ջան, գծիկների հարցը ձեռքով էլ է հեշտ լինում։ Բոլորը միանգամից replace եմ անում :) --Լիլիթ (քննարկում) 10:16, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ես էլ եմ լավ, իսկ ո՞նց ես replacy անում, ձեռքով հատ-հատ ինչպես նշեցիր: --ERJANIK քննարկում: 11:47, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Չէ, Երջանիկ ջան, մինչև էդքանը հատ-հատ անեմ, կմեռնեմ :D Խմբագրական պատուհանի վերևի աջ մասում կա մատիտ՝ որոնում և փոխարինում, սեղմում ես դրա վրա, վերևի դաշտում գրում ես օրինակ մեծ գիծը, ներքևի տողում՝ փոքրը ու սեղմում ես փոխարինել բոլորը :) --Լիլիթ (քննարկում) 11:51, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ես այդ գործիքի մասին չգիտեի, խնդրեմ կոնկրետ կնշես որտեղ է, չեմ ճարում, գուցե ինչ-որ բան նախընտրությունների կամ փորձնական մասում պետք է նշեմ: --ERJANIK քննարկում: 15:13, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, screenshot արեցի, ուղարկեցի էլ․ փոստիդ։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան է պետք ավելացնել, որովհետև ես էլ ոչ մի բան չեմ ավելացրել, որ ունեմ այդ գործիքը։ --Լիլիթ (քննարկում) 15:26, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, «Ընդլայնված»-ը պիտի բացես: --23artashes (քննարկում) 16:01, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ընդլայնվածը բացել էի, բայց չէի տեսել, շաաաաաաաաաաատ շնորհակալություն, սա ինձ շատ է պետք, շատ, շատ: --ERJANIK քննարկում: 20:01, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն խմբագրել

Հ.Գ. ես գիտեմ, որ էկլեր շատ ես սիրում Hayk.arabaget (քննարկում) 11։34, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)

Վայ, մերսի շատ, Հայկ ջան, ճիշտ ժամանակին․․․ :) --Լիլիթ (քննարկում) 11:46, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Նոր շքանշան սեպտեմբերի 21-ին խմբագրել

  Տնտեսագիտական շքանշան
Լիլիթ ջան, այս շքանշանը քեզ նոբելյան մրցանակակիրների մասին հոդվածները ստեղծելու համար,   --6AND5 (քննարկում) 18։03, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)
Վայ, մերսի շատ-շատ, 6AND5 ջան։ Անսպասելի էր նման մասնագիտական շքանշան ստանալ։ Շատ հաճելի է։ Հուսով եմ՝ մինչև այս շաբաթվա վերջ բոլոր մրցանակակիրների հոդվածներն արդեն կունենանք մեր Վիքիում։   --Լիլիթ (քննարկում) 18:38, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Տնտեսագիտական 2-րդ աստիճանի շքանշան խմբագրել

  Տնտեսագիտական 2-րդ աստիճանի շքանշան
Լիլիթ ջան, այս շքանշանը քեզ, 51 տնտեսագետների մասին հոդված ստեղծելու և այդ գործընթացը շարունակելու համար--6AND5 (քննարկում) 20։07, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)
Անչափ շնորհակալ եմ, 6AND5 ջան   --Լիլիթ (քննարկում) 20:11, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, ճիշտ էի չէ հաշվել?--6AND5 (քննարկում) 20:17, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լեոնիդ Հուրվիչի մասին հոդվածը, որ քիչ առաջ գրեցի, 50-րդն էր։ Ռոբերտ Սոլոուի մասին գրեցի, հետո տեսա, որ կա, իմ գրածը ջնջեցի․․․ Այնպես որ 50 :) --Լիլիթ (քննարկում) 20:21, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բան չկա, ջնջվածի պահը չէի նկատել, բայց ամեն դեպքում մի քանի ժամ եմ շուտ տվել, այնպես որ տարբերություն չկա , իսկ հետաքրքիր է հոդվածները գրելուց Սարինյանի գրքից ու անգլերեն թե ռուսերեն վիքիից ես օգտվում?--6AND5 (քննարկում) 20:32, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հիմնականում ռուսերենից եմ թարգմանում, եթե ինֆորմացիան քիչ է լինում գրած ռուսերեն վիքիում ու հավեսս էլ տեղն է լինում, անգլերենից էլ եմ որոշ բաներ թարգմանում։ Բուն Սարինյանի գրքից չեմ օգտվել։ armeco.am կայքից (որն ասեցիր՝ նույն Սարինյանի գիրքն է) միայն գրել եմ տնտեսագետների աշխատությունների հայերեն անվանումները։ Բայց այդ կայքում էլ միայն սկզբնական շրջանի տնտեսագետների մասին կար ինֆո, մնացածի մասին չկար (միայն անուն-ազգանուններն են), այդ պատճառով մյուսների աշխատություններն անգլերեն եմ գրել   --Լիլիթ (քննարկում) 20:41, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, մոռացա՝ բոլորի տեղեկաքարտերն անգլերենից եմ թարգմանել :) --Լիլիթ (քննարկում) 20:52, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, երեկ գիշերը այդ տեսության անվանումը հայերեն գտնելու ժամանակ, մոտս սաղ «կախեց» : Ուղղակի ես դեմից այդ բաժինը չէի գրել, որովհետև որոշակի վիճելի դրույթներ կան կապված այսպես կոչված տնտեսագիտական մտքի դպրոցների և տնտեսագիտական հոսանքների հետ: Անգլերեն տարբերակում ոնց-որ խառն է ներկայացված: Բայց ամեն դեպքում շնորհակալություն կատարված աշխատանքի համար: Եթե ժամանակ լինի կնայեմ Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում ինչ տվյալներ կան դպրոցների վերաբերյալ:--6AND5 (քննարկում) 16:52, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Քանի որ էլ չգրեցիր, ինձ թվաց էլ բան չես գտել, դրա համար հոդվածում անգլերեն տարբերակը գրեցի։ 6AND5 ջան, ինչպես ճիշտ ես համարում, այնպես էլ արա, եթե ուզում ես, կարող ես հեռացնել տարբերակը հոդվածից, ես չգիտեմ․․․ :) --Լիլիթ (քննարկում) 17:13, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարի կեսգիշեր Լիլիթ ջան, ինչքանով հասկացա, թե որ գիտնականը, որ ուղղության կրող է, աղբյուրներ չկա նշված վիքիի անգլերեն տարբերակում, դրա համար առաջարկում եմ այդ սյունակում գրել միայն ուսումնական հաստատությունների ցանկը, սկզբից կարելի է գրել Չիկագոյի համալսարանի ներկայացուցիչների (ուսանողների կամ դասավանդողների), ցանկը այստեղ՝ [5], ինչ կասես?--6AND5 (քննարկում) 20:33, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարի կեսգիշեր, 6AND5 ջան։ Բայց այդ դեպքում մի խնդիր կա․ տնտեսագետների մեծ մասն օրինակ բակալավրի աստիճանն ստացել են մի համալսարանում, մագիստրոսի աստիճանն այլ, դոկտորինն էլ այլ։ Կամ տնտեսագետ կար, որ 2 համալսարան էր ավարտել։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվենք, ո՞րը գրենք։ Նման դեպքերը շատ են։ --Լիլիթ (քննարկում) 20:40, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դա էլ ես ճիշտ, ուրեմն նախ պիտի երևի վերաձևակերպենք «ամենաշատ մրցանակները ստացել են Չիկագոի համալսարանի ներկայացուցիչներ» նախադասությունը, դա Երջանիկին կդիմեմ, իսկ սյունակի պահով առաջարկում եմ ջնջել, եթե համապատասխան աղբյուրներ չճարենք --6AND5 (քննարկում) 20:56, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես էլ կփորձեմ աղբյուրների մասով նայել, միգուցե ինչ-որ բան գտնեմ․․․ --Լիլիթ (քննարկում) 21:01, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, ադմինի թեկնածուի անհրաժեշտ պայմանների պահով լրացումներ ունես կատարելու, կարծես Ալեքսեյը այդպես էլ չարձագանքեց ամփոփ տարբերակ առաջարկելուն--6AND5 (քննարկում) 20:22, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, մինչև գտնում եմ, թե որտեղ ես գրել, որ պատասխանեմ, ասելիքս մոռանում եմ :D Ավելացնելու բան չունեմ, 6AND5 ջան: --Լիլիթ (քննարկում) 20:54, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իսկ արգելափակման մասով? Ես անկեղծ չեմ կարողանում կենտրոնանամ ու ընկալեմ թե Ալեքսեյը ինչ բանաձև է առաջարկել, բայց քո դուրը ոնց-որ եկել էր դրա համար եթե գտնում ես ավելացնելու կարիք կա, տարբերակներից մեկում կարող ես ավելացնել, ես միայն 2 տարին 24 ամսով եմ փոխարինել 4 տարբերակներում, այլ փոփոխության կարիք դեռ չեմ նկատում--6AND5 (քննարկում) 21:00, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, վայ, մերսի շատ հիշացնելու համար, 6AND5 ջան, լրիվ մոռացել էի, հիմա կավելացնեմ իմ տարբերակում․․․ Ի նկատի ունի հետևյալը․ օրինակ՝ ինձ այսօր արգելափակեցին ու քանի որ դա իմ առաջին արգելափակումը կլինի, ես կարող եմ ադմին դառնալ միայն 9 ամիս անց, իսկ եթե ինձ արգելափակեն ու դա իմ երկրորդ արգելափակումը լինի, ապա՝ 18 ամիս հետո՝ 2*9։ Հըն, ի՞նչ կասես․․․ --Լիլիթ (քննարկում) 21:08, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարծում եմ 9 ամիսը շատ է, բայց որպես տարբերակ առաջարկի, թող վիքիհանրությունը որոշի --6AND5 (քննարկում) 09:15, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարև Լիլիթ ջան, այս կաղապարի իմաստը որն է՝ {{DEFAULTSORT:Շիլլեր, Ռոբերտ}} --6AND5 (քննարկում) 09:12, 7 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարև, 6AND5 ջան, այդ կաղապարի օգնությամբ անձինք այբբենական կարգով կատեգորիայում անձանց հոդվածները դասավորվում են ըստ ազգանվան առաջին տառի, այս դեպքում Ռոբերտ Շիլլերի հոդվածը կարելի է գտնել Շ տառի տակ։ Իսկ առանց այս կաղապարի, հոդվածն ընկնում է Ռ տառի տակ։ Անձանց հոդվածներում սովորաբար դրվում է այս կաղապարը։ Տնտեսագետների հոդվածներում ես մոռացել էի դնել, մեր փորձառու խմբագիր՝ ․135-ով վերջացող այ փին է դրել կարծեմ։ --Լիլիթ (քննարկում) 09:18, 7 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն--6AND5 (քննարկում) 09:24, 7 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Thank You խմբագրել

From Wikimedia España, we want to greet you as you've been the first contestant to sign in. Remmember that the contest will start on October 1st. Have lots of luck and fun! B25es (քննարկում) 18։03, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)

OK, gracias ;) --Լիլիթ (քննարկում) 05:46, 28 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
The contest is in progress. B25es (քննարկում) 08:07, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
¡Hola! A couple of days ago I was checking some articles in Wikidata and I popped into an article you have written recently that qualifies for the contest. I think it's Castillo de Buitrago in Armenian. You can note those points in your score. B25es (քննարկում) 17:46, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
¡Hola! I've translated some more articles. I'll write the points on the page of the contest. Gracias. --Լիլիթ (քննարկում) 18:04, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

We are back again to remind you to list your articles on the contest page. Oh, we need articles in Armenian so much! B25es (քննարկում) 16։39, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)

Բագրատունիներ խմբագրել

  Բագրատունյաց Հայաստանի շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը Ձեզ՝ իմ կողմից, սրտանց, առանց որևէ կոնկրետ պատճառի։

—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Hayk.arabaget (քննարկումներդրում).

Շքանշանը չեղյալ է համարվում, քանի որ այն կանոնակարգով տրված չի--6AND5 (քննարկում) 21:03, 28 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Տիգրան Չուխաջյանի շքանշան խմբագրել

  Տիգրան Չուխաջյանի շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը քեզ Տիգրան Չուխաջյանի հոդվածը բարելավելու և թարգմանչի անկյան առաջին հոդվածի թարգմանությունն ավարտելու համար։--Դավիթ () 12։06, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շատ, Դավիթ ջան։ Նախագծիս առաջին ավարտված հոդվածն է Տիգրան Չուխաջյանի հոդվածը։ Շաատ ուրախ եմ։ --Լիլիթ (քննարկում) 12:12, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 հոկտեմբեր խմբագրել

  Իսպանական շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ Վիքիընդլայնում նախագծում Իսպանիային նվիրված բաժինը վերահսկելու և նոր հոդվածներ առաջադրելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 05։27, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)
Մերսի շատ, Արման ջան :) --Լիլիթ (քննարկում) 05:39, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Լիլիթ ջան։--Արման Մուսիկյան (քննարկում) 06:53, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

ԲԱՐև ՁԵԶ ԿՆԵՐԵՔ ԻՄ ԳՐԱԾ ՀՈԴՎԱԾԸ ԻՆՉՈՎ ԷՐ ՍԽԱԼ ԿԱՍԵՔ ՎՕՐ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՔ WIKIPEDIAYIC – Այս անստորագիր գրառման հեղինակն է Stepanyan Anush (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն։ Այսպիսի նախադասությունները՝ «Հայ քաղաղաքան ուժերը 18-րդ դարի 70-80-ական թթ. հատկապես աշխուժացան հայ պետականության վերականգմանդիվանագիտական բանակցություններն ու ազատագրական ծրագրի մշակումը:», «Դրանք մեծապես խթանեց 1783 թ Ռուսաստանի և Վրաստանի միջև Գեորգիևյան (Գեորգևսկ ամրոցում կնքված) դաշնագիր որով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրասատանին:» և այլն․․․ վատորակ կամ մեքենայական թարգմանության տպավորություն են թողնում, քանի որ որևէ փոխկապակցված իմաստ չեն արտահայտում, հետևաբար հոդվածը չի կարող մնալ վիքիպեդիայում։ Կարող եք Ձեր սևագրության մեջ աշխատել հոդվածի վրա և երբ նկատված թերությունները վերացնեք, միայն այդ դեպքում կարող եք կրկին ստեղծել հոդվածը։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 12:30, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
կներեք իսկ ինչպես անեմ որ ստացվի պահպանել– Այս անստորագիր գրառման հեղինակն է Stepanyan Anush (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ինչը ինչպես անեք, ավելի մանրամասնեք?--6AND5 (քննարկում) 12:51, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ի՞նչը պահպանվի։ Ձեր քննարկման էջում դրել եմ Ձեր սևագրության հղումը, հոդվածը խնդրում եմ ստեղծել այնտեղ։ --Լիլիթ (քննարկում) 12:53, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Մ տառի շքանշան խմբագրել

  Մ տառի շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը քեզ ՀՍՀ-ի «Մ» տառով սկսվող հոդվածների տեղափոխման գործում ունեցած քո ներդրման համար։--Դավիթ () 07։30, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շա՜տ-շա՜տ-շա՜տ մերսի, Դավ ջան։ Ի՜նչ սիրուն ա   --Լիլիթ (քննարկում) 07:37, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Hello! Could you translate an article about boycott of Russian goods in Ukraine for the Armenian Wikipedia? Thanks for the help. // Приветствую! Не могли бы вы перевести статью о бойкоте российских товаров в Украине для Армянской Википедии? Переводить желательно с Английской Википедии, поскольку там лаконично и по сути. На Российской много о причинах, целях и результатах, но почти ничего о самом бойкоте. Заранее спасибо!--Trydence (քննարկում) 12։08, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)

Քննարկմնան էջերում «ստեղծվել է X նախագծի ընթացքում» խմբագրել

Լիլիթ ջան, ասեցի կանոնակարգի քննարկման էջը չաղտոտեմ այստեղ հարցնեմ։ Ինչի՞ համար ենք քննարկման էջերում դնում, թե որ նախագծի ընթացքում է ստեղծվել էջը։ Եթե վիճակագրության համար, ավելի հեշտ/հարմար/հուսալի կլիներ դա անել հոդվածներում թաքնված կատեգորիա տեղադրելով, կամ եթե պետք է անգամ «թաքցված» կաղապար կարող ենք մոգոնել, որ միայն հետաքրքվածներին երևա։ Այլ ՎՊ–ներում Նման կաղապարներ տեսել եմ, ոչ թե մեկ անգամ ստեծղվելու փաստը նշելու համար, այլ «իրազեկելու» որ որ այս թեմայով հոդվածների շուրջ կան երկարատև վիքի–նախագիծ և եթե մարդ մտել է հոդվածի քննարկման էջ, հավանաբար իրան այդ թեմայով այլ հոդվածների վրա հետաքրքիր կլինի աշխատել (օր․ en:Template:WikiProject_Armenia)։ Մեր մոտ իմաստը դեռ չեմ կռահել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 05։21, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ալեքսեյ ջան, ճիշտն ասած, ինձ էլ չի դուր գալիս քննարկման էջերում կաղապարներ շարելը, մանավանդ երբ 2 կամ ավել կաղապարներ են դրվում։ Ուղղակի մի անգամ դրվեց շատ շուտ ու այդպես էլ գնաց․․․ Եթե նախագծերի հեղինակներն այլ նկատառումներով են դնում այդ կաղապարները, տեղյակ չեմ և ես էլ կուզեի իմանալ․․․ Վիճակագրություն պետք է, օրինակ՝ Վիքին սիրում է Գիտության շրջանակներում գրված/բարելավված հոդվածների քանակն առանձնացնելը շատ կարևոր է, որպեսզի արձանագրենք նախագծի արդյունավետությունը։ Թաքցված կատեգորիաներին կողմ եմ։ --Լիլիթ (քննարկում) 05:32, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Թաքցված կաղապարի միտքն էլ էր լավը, ոչ մի անգամ չեմ հանդիպել։ --Լիլիթ (քննարկում) 05:35, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

շնորհակալության հայտնում խմբագրել

 

ողջույն Լիլիթ ջան, ո՞նց ես, թույլ տուր այս վարդը նվիրել քեզ ուղղակի որպես շնորհակալության նշան հայերեն վիքիպեդիայում քո կատարած մեծածավալ աշխատանքների համար, որպես ակտիվ ադմիններից միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, շատ շատ շատ շնորհակալություն, հայերեն վիքիպեդիան վերջին տարիներին զարգացել ու զարգանում է քեզ նման աշխատասեր, սիրալիր, համբերատար ու ընկերասեր մասնակիցների ջանքերի շնորհիվ, վիքի-եղբայրական հարգանքներով` --ERJANIK քննարկում: 07։30, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Երջանիկ ջան, լավ եմ, դո՞ւ։ Անչափ շնորհակալ եմ, Երջանիկ ջան, ջերմ խոսքերի և վարդի համար։ Ես էլ ձեզ բոլորիդ եմ շնորհակալ ձեր վերաբերմունքի համար։ Բոլորիդ շատ-շատ եմ սիրում և հարգում։ Ճամբարում ջոկատներից մեկի կարգախոսն էր․ «Ինչ անում ենք, վիքիի համար ենք անում»։ Կարծում եմ սա նաև մեր բոլոր խմբագիրների կարգախոսն է   --Լիլիթ (քննարկում) 07:42, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ես էլ եմ լավ, իհարկե համաձայն եմ ասածիդ: --ERJANIK քննարկում: 07:50, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հորադիզի ռազմական գործողություն խմբագրել

Բարև Լիլիթ ջան կարող ես ստուգել վերնագրի հոդվածը, որ հանրագիտարանից է վերցրել մասնակիցը և եթե հնարավոր է բնօրինակ տեքստի հղումը տաս։ Երբ քեզ հարմար լինի, այդ ժամանակ նայիր, շտապ չէ։--6AND5 (քննարկում) 21։12, 24 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, 6AND5 ջան։ Հոդվածը գրվել է ՂԱՊ հանրագիտարանից, կաղապարն ուղղեցի։ Սա էլ հղումը։ --Լիլիթ (քննարկում) 04:49, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարի երեկո Լիլիթ ջան, մի հատ կնայես այս հոդվածը՝ Արեգա Սարգսյան, որքանով ես հասկանում եմ այդ մարդու մասին պետք է այս էջում լինի [6], սակայն ես նրա անունը չգտա:--6AND5 (քննարկում) 14:58, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարի երեկո, 6AND5 ջան, ես էլ չեմ գտնում  ։ Միգուցե մասնակիցն ինչ-որ տեղից քոփի է արել․․․ --Լիլիթ (քննարկում) 15:55, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այս էջից է: --23artashes (քննարկում) 16:28, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մենք էլ տղամարդկանց մեջ էինք փնտրում :D Մերսի, Արտաշես ջան։ --Լիլիթ (քննարկում) 16:51, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մերսի, ես գիտեի, որ կնոջ մասին է խոսքը, բայց չգիտեի, որ հանրագիտարանում կանայք և տղամարդիկ տարբեր բաժիններում են ներկայացված...--6AND5 (քննարկում) 20:13, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 հոկտեմբեր խմբագրել

  Հոդվածների Փրկչի շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը քեզ, նորաստեղծ հոդվածները պիտանի դարձնելու համար և անհրաժեշտ շտկումներ կատարելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 05։00, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան   --Լիլիթ (քննարկում) 05:16, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել


  Խոստումնալից Վիքիպեդիացու շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիան էապես զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 06։47, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)
Արման Մուսիկյան ջան, էս ինչ շքանշանների շքերթ ես սկսել առավոտ շուտ :D Մերսի շատ :) --Լիլիթ (քննարկում) 06:50, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Լիլիթ ջան։ Վիքիընդլայնման ակտիվ մասնակիցներին եմ պատրաստվում այս շքանշանից տալ։ Նոր եմ ստեղծել :)--Արման Մուսիկյան (քննարկում) 06:55, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հաա, այսինքն սկզբից մեր վրա ես փորձարկո՞ւմ :D--Լիլիթ (քննարկում) 06:57, 25 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Էբոլայի վիրուսի մասին հոդված խմբագրել

Բարև Ձեզ։ Մի հանգամանքի վրա եմ ուզում Ձեր ուշադրությունը հրավիրել։ Հիմա շատ ակտուալ է Էբոլյի վիրւսի մասին տեղեկատվությունը, սակայն հայկական վի՝ին այն քչերից է, որտեղ չկա հոդված ոչ բուն վիրուսի /անգլ. https://en.wikipedia.org/wiki/Ebola_virus_disease / ոչ էլ այս ուժեղ համաճարակի մասին /անգլ. https://en.wikipedia.org/wiki/Ebola_virus_epidemic_in_West_Africa/: Չեք կարծում, որ սա լավ չէ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 217.76.1.22 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

217.76.1.22 IP-ից խմբագրող հարգելի մասնակից, ինչ-որ տեղ գուցե լավ չի, բայց այնքաաան քիչ թե շատ կարևոր հոդվածներ կան, որոնց մասին չկա կամ կա կիսատ, սա վիքիպեդիան է, ազատ հանրագիտարան, որը միշտ զարգանալու տեղ ունի, տեսնում եմ Դուք էլ որոշ ակտիվ եք հայերեն վիքիպեդիայում, տեսեք, եթե կարող եք ինքներդ էլ գրեք այդ հոդվածը, կամ գուցե ունեք ծանոթ խմբագիրներ որոնք կուզենան գրել, ինչ-որ տեղ այո, լավ կլիներ իհարկե որ լիներ: --ERJANIK քննարկում: 10:47, 30 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի անանուն մասնակից, Էբոլայի մասին ունենք հոդված։ --Լիլիթ (քննարկում) 10:51, 30 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 նոյեմբեր խմբագրել

  Վիքիընդլայնման աջակից
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում կազմակերպչական աշխատանքներ տանելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 14։04, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան :) --Լիլիթ (քննարկում) 04:31, 6 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Գովազդ? խմբագրել

Lilitik22, մասնակցային էջում ազատ արտոնագրով պատկերի օգտագործումը գովազդ չէ, հետ մի շրջեք խմբագրումները։--David1992 (քննարկում) 08։29, 8 Նոյեմբերի 2014 (UTC)

Պատկերն ազատ է, թե ոչ դա կարևոր չէ, և դա դիտարկվում է որպես գովազդ։ Հուսով եմ՝ մյուս անգամ նմանատիպ դեպք չի լինի, քանի որ սա արդեն երկրորդն է։ --Լիլիթ (քննարկում) 08:38, 8 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ոչ, դա այդպես չե, նույն տրամաբանությամ պետք է ջնջել օրինակ Կոկա Կոլա հոդվածը, կամ չօգտագործել մի շարք պատկերներ, օրինակ սա, իսկ ինչ վերաբերվում է մասնակցային էջերին կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, կամ մի շարք մասնակցային շաբլոններ, օրինակ մասնակիցը սիրում է Կոկա Կոլա, կամ Պիլզեն և այլն, դրանք օգտագործվում են տարբեր մասնակիցների կողմից այդ թվում նաև մեր մոտ:--David1992 (քննարկում) 08:46, 8 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Տեղադրածդ «մասնակցատուփ» չէ, ուստի զուհագեռները անտեղի են, ինչպես և պատկերը։ Սա ապրանքային նշան է, և որպես այդպիսին ունի սահմանափակումներ։ Այդ պատկերը ոչ մի տեղ չի գործածվում մասնակցի անվանատարծքում։ Եվ գլխավոր հարցը՝ ինչպե՞ս է այս պատկերը բարելավում Վիքիպեդիան։ Կարող ես ստեղծել ստանդարտ մասնակցատուփ, և նշել որ այս մասնակից մարզվում է «Ադիդասի» համազգեստով։ Այլ էքսպերիմենտներ պետք չէ անել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:22, 8 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
OK.--David1992 (քննարկում) 13:51, 11 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Տեղեկաքարտ խմբագրել

Հարգելի՛ Lilitik22, խնդրում եմ ինձ օգնել Ջեյմս Մակդոնալդ հոդվածի տեղեկաքարտի հարցում։ Բանն այն է, որ Ջեյմս Մակդոնալդը երեք անգամ է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ, ուստի ցանկանում եմ ռուսերեն հոդվածի նմանողությամբ՝ [այսպես], պաշտոնավարման երեք ժամկետներն են նշել, սակայն ՀՎ-ի տեղեկաքարտը այդ հնարավորությունը կարծես չի տալիս։ Բացի այդ, կա տառադարձության խնդիր. պետք է Մակդոնալդ-ը փոխել Մաքդոնալդ-ի։ Շնորհակալություն։ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 20։32, 13 Նոյեմբերի 2014 (UTC)

Արամ ջան, ճիշտ ես, մեր տեղեկաքարտում չունենք այդպիսի արժեքներ, որ հնարավոր լինի ղեկավարման 3 շրջանն էլ նշել։ Դավիթին կխնդրեմ նայի, եթե կարող է, ավելացնի։ Իսկ ինչ վերաբերում է վերանվանմանը, կարծես թե արդեն արել ես :) --Լիլիթ (քննարկում) 04:57, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արամ ջան, առաջարկում եմ օգտագործել այս տեղեկաքարտը, որտեղ հնարավոր է նշել 3 շրջաններն էլ, նայիր ամենավերջում՝ օրինակը։ --Լիլիթ (քննարկում) 05:04, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, շնորհակալություն արձագանքի համար։ Եթե նայես Ջեյմս Մաքդոնալդ հոդվածի տեղեկագիրը, ապա ես արել եմ, ուղղակի տվյալները չեն արտածվում հիմնական հոդվածում։ Կարելի՞ է անել այնպես, որ այդ տեղեկաքարտն աշխատի։--Արամ Սողոմոնյան (քննարկում) 05։51, 14 Նոյեմբերի 2014 (UTC)

Արամ ջան, դու օգտագործել ես պաշտոնատար տեղեկաքարտը, որտեղ որքան էլ գրենք 3 շրջանները, այդպես էլ չեն երևա, իսկ ես առաջարկում եմ Պետական գործիչ տեղեկաքարտը։ --Լիլիթ (քննարկում) 05:57, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, հիմա այս վիճակում կնայե՞ս [հոդվածը] և որոշ օգնություն ցուցաբերես։ Շնորհակալություն։--Արամ Սողոմոնյան (քննարկում) 06։00, 14 Նոյեմբերի 2014 (UTC)

Շոնրհակալություն, Լիլիթ ջան: Եվ մի հարց ևս: Մաքդոնալդը եղել է Մեծ Բրիտանիայի 48, 56, 58-րդ վարչապետը: Աճո՞ղ, թե՞ նվազող հաջորդականությամբ նշեմ պաշտոնավարումը: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:44, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ուղղեցի։ — Ջէօ () 06:51, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Ջեո ջան։ Արամ ջան, կարծում եմ ներկա տեսքով ճիշտ է։ --Լիլիթ (քննարկում) 06:55, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Տեսքը նորմալ է, Լիլիթ ջան, ուղղակի հերթականությունը ճիշտ չէ: Շոնրհակալություն նաև Ջէօին: --ԱրամՍողոմոնյան 08:14, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արամ ջան, ինչպե՞ս ես ցանկում՝ լինի։ Ասա՝ ուղղեմ։ — Ջէօ () 08:51, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն, Լիլիթ ջան։ Կարծես՝ Հայկական Վիքիպեդիայում իմ շտապ օգնությունը լինեք։ Նախ թույլ տվեք ուշացրած շնորհակալություններս հայտնել իմ մասին դրական խոսքերի համար, որոնք իմ հին բարեկամ Արտաշեսի միջոցով հասան ինձ։ Անչափ շնորհակալ եմ և զգացված։ Ամեն անգամ որևէ նման բան լսելիս նոր ավյունով ու եռանդով եմ լցվում։ Հուզիչ է ու պարտավորեցնող։ Այժմ մի հարց, որ կապված է թվականների հետ. ըստ իս (գուցե սխալվում եմ) չկա միասնական մոտեցում հռոմեական, արաբական, թե հայկական թվականություններ (դարեր), հերթականություններ (գահակալներ, Հռոմի պապեր և այլն)։ Ես անձամբ կողմ եմ կա՛մ արաբական թվանշաններով գրառմանը (օրինակ՝ Լյուդովիկոս 9-րդ, Պիոս 4-րդ) կամ հայկական այբուբենի տառաթվային արժեքներով (Լևոն Զ, Հեթում Ա)։ Կարելի է հստակ տարանջատել այս ամենը։ Հասկանալի է, որ հայկական տառաթվային արժեքները միշտ չէ, որ կարելի է գործածել միայն այն պատճառով, որ մարդկանց համար դա շատ խրթին կլինի, ուրեմն բացառման սկզբունքով կարելի է կանգնել արաբական թվանշանների վրա և միասնական ընդունել դրանք։ Թե չէ մի հոդվածում մի կերպ է, մեկ այլ հոդվածում այլ կերպ, ու հոդված գրելիս չգիտես՝ որին տաս նախապատվությունը։ Շնորհակալություն ուշադրության համար և ներողություն երկարաշունչ լինելու համար։ Ընդունեք հարգանքներիս հավաստիքը՝ Արամ Սողոմոնյան 19։37, 20 Նոյեմբերի 2014 (UTC) ։

Արամ ջան, եթե չեմ սխալվում Հայերեն Վիքիպեդիայի համայնքը որոշել է, որ հայկական թագավորների թվականները գրում ենք հայկական այբուբենի տառաթվային արժեքներով (Տիգրան Բ, Լևոն Զ և այլն...), իսկ արտասահմանյան թագավորների դեպքում՝ հռոմեական թվականներով (Պետրոս I, Լյուդովիկոս XV և այլն...)։ — Ջէօ () 20:28, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ջէօ ջան, իսկ դարերի համարակալո՞ւմը: Իսկ ինչո՞ւ հռոմեական, ոչ արաբական (1-ին, 5-րդ, 14-րդ): Արամ Սողոմոնյան 20:36, 20 Նոյեմբերի 2014 (UTC)
Դարերի դեպքում էլ կարծեմ արաբական թվանշաններն են ընդունված։ Հնարավոր է համապատասխան քննարկում է եղել, որի արդյունքում էլ որոշվել է, տեղյակ չեմ. Երջանիկ ջան, կմիանա՞ս քննարկմանը։ — Ջէօ () 20:39, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ջէօ ջան, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի, որովհետև իրոք ցանկալի է հասկանալ՝ որտեղ ինչ: Ես որքան հասցրեցի զննել, կոնկրետ օրինաչափություն չնկատեցի: Արամ Սողոմոնյան 20:53, 20 Նոյեմբերի 2014 (UTC)
Քեզ էլ շնորհակալություն ամեն ինչի համար, Արամ ջան :) Ի դեպ հնարավո՞ր է, որ Վիքին սիրում է գիտություն նախագծի այս անգամվա երկօրյակին հարմար լինի, որ գաս։ Նոյեմբերի 28-30-ին է լինելու Աղվերանում (ուրբաթ երեկոյան ենք գնալու, կիրակի երեկոյան էլ հետ գալու)։
Հիմա անդրադառնամ քո հարցին։ Ինչպես արդեն նշեց Ջեոն դարերի դեպքում գրում ենք արաբական թվերով, արտասահմանյան թագավորների դեպքում՝ հռոմեական, հայ թագավորները՝ այբուբենով։ Սա այսպես ասած «լռելյայն» կանոն է, որ ոչ մի տեղ չի գրված։ --Լիլիթ (քննարկում) 21:06, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
նման բաների հետ կապված քննարկումներ եղել են, մի անգամ հիշում եմ ընդհանուր վերցված կա խորհրդարանում, գրեթե ավարտված արդյունքով, իսկ կոնկրետ որոշ թագավորների անվանումների հետ կապված եղել են առանձին քննարկումներ, թվականների մասով կողմ եմ հայատառ, իսկ արքաների մասով կարծում եմ միասնական ձև ընդունելը կլինի արհեստական սխալ բան: --ERJANIK քննարկում: 22:10, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Լիլիթ, ERJANIK, , շնորհակալություն քննարկումների համար: Սակայն ինչո՞ւ այլազգի գահակալների հերթականությունը հռոմեական, ոչ թե արաբական թվանշաններ, ո՞րն է նպատակը: Ասենք, ինչու Լյուդովիկոս XV, այլ ոչ թե Լյուդովիկոս 15-րդ: Չեմ էլ ակնարկում, որ նաև հայ թագավորներին փոխենք այդ կերպ, քանի որ տառաթվային արժեքով ավելի ճիշտ է (հայերի մասով): Ի՞նչ սկզբունք է գործում: Դարերի թվարկման հարցում արդեն պարզ է, որ ընդունելի է -րդ ածանցով կազմված ձևը: Շնորհակալություն:Արամ Սողոմոնյան 11:05, 21 Նոյեմբերի 2014 (UTC)
հարգելի Մասնակից:Aram1985, նախ մի կարևոր բան, Ձեր ստորագրությունը փոխել եք, բայց այն չի հղվում Ձեր անձնական էջին, դա շտկեք, ստորագրության միջոցով պետք է հղվեն մասնակցի անձնական էջին, իսկ այս քննարկման հետ կապված, կարող ես անվանափոխման ենթակա հոդվածներ բաժնում բացել քննարկում կամ, եթե ավելի գլոբալ ապա խորհրդարանում: --ERJANIK քննարկում: 12:09, 21 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ ERJANIK,   Արված է։ Արամ Լ. Սողոմոնյան (քննարկում) 00։21, 22 Նոյեմբերի 2014 (UTC)

Արամ ջան, ի՞նչ կասես վերևում նշածս հրավերի համար :) --Լիլիթ (քննարկում) 09:32, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, շնորհակալություն հրավերի համար, ուղղակի դարձյալ հղում կատարելով աշխատանքային ծանրաբեռնվածությանս՝ ստիպված պիտի լինեմ հրաժարվել Ձեր հրավերից: Հայցում եմ Ձեր ներողամտությունը: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը՝ Արամ Լ. Սողոմոնյան (քննարկում) 15:00, 24 Նոյեմբերի 2014 (UTC) :Պատասխանել
Լավ, Արամ ջան :) --Լիլիթ (քննարկում) 15:09, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Բարև Լիլիթ ջան, կարող ես ստուգել այս հոդվածը կարող է հանրագիտարաններից է. Ձնամերձ լեռնային կլիմա--6AND5 (քննարկում) 13։58, 15 Նոյեմբերի 2014 (UTC)

հանրագիտարանից է, նման դեպքերում տես հոդվածին հղվող էջերը։ --ERJANIK քննարկում: 15:20, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն--6AND5 (քննարկում) 16:11, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարև Լիլիթ ջան, տերևներին վերաբերող պատկերը ըստ քեզ որակային առումով (այդ թվում նաև գեղագիտական առումով) ոնց է ստացվել, ակնկալում է անկեղծ պատասխան : Աշնանային տերևների մրցույթի համար եմ ֆոտո արել ու բեռնել Վիքիպահեստ...--6AND5 (քննարկում) 11:09, 21 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, ճիշտն ասած գույներն ինձ շաաաատ դուր եկան   Չգիտեի, որ մրցույթի համար է։ Ընդհանուր առմամբ լավ է, բայց կոմպոզիցիոն տեսանկյունից, մրցույթի համար միիի քիչ թույլ է։ --Լիլիթ (քննարկում) 11:25, 21 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պարզ է, ամեն դեպքում քվեարկության ժամանակ (դեկտեմբերին) կհիշեցնեմ մի հատ գնահատես : Մեկ էլ մի հատ հարց, Գապէքս հոդվածը նախկինում դու ես ջնջել, այժմյան տեսքը նախորդից տարբերվու՞մ է:--6AND5 (քննարկում) 11:30, 21 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ահա, անպայման կհիշեցնես  ։ Եթե չեմ սխալվում նախկինում ջնջել եմ, որովհետև իրենց կայքից էր պատճենված, հիմա կարծես թե պատճենված չէ, սակայն կրկին հակված եմ ջնջելուն, քանի որ ըստ իս՝ ոչ նշանակալի է։ --Լիլիթ (քննարկում) 11:36, 21 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Լիլիթ ջան, խնդրում եմ այս էջում.Վիքիպեդիայի քննարկում:Հարցում/Ադմինիստրատորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, վերջնական կարծիքդ ձևակերպիր, որ ամփոփեմ այսօրվա մեջ:--6AND5 (քննարկում) 07:52, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մերսի, 6AND5 ջան, հիշեցնելու համար, լրիվ մոռացել էի․․․ --Լիլիթ (քննարկում) 08:09, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարի կեսգիշեր Լիլիթ ջան, սա է տերևների էջը [7]--6AND5 (քննարկում) 20:20, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Thank you խմբագրել

 

Thanks a lot for your participation! B25es (քննարկում) 19։25, 17 Նոյեմբերի 2014 (UTC)

You are welcome. It was a great pleasure! :) --Լիլիթ (քննարկում) 19:32, 17 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ողջո՜ւյն խմբագրել

Բարև Լիլիթ ջան, վաղը (25.11.2014թ․) Վիկիմեդիայի գրասենյակը ո՞ր ժամից է բացվելու։--Գարդմանահայ (քննարկում) 19։58, 24 Նոյեմբերի 2014 (UTC)

Բարև, Գարդմանահայ ջան։ 10։00-18։00 (12։00-ի կողմերն ընդմիջում :D) --Լիլիթ (քննարկում) 20:00, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Եղավ Լիլիթ ջան, ապրես--Գարդմանահայ (քննարկում) 21:07, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Գայանե Գրիգորյան խմբագրել

Ողջո՜ւյն Լիլիթ ջան։ Արդյո՞ք Գայանե Գրիգորյան հոդվածը նշանակալի է։ Փամբակ գյուղի գյուղապետի կինն էլ մի ժամանակ գյուղապետի տեղակալ է եղել, նաև մի երկու պաշտոն էլ դրանից առաջ է զբաղեցրել, ասենք գյուղապետարանի կոմունալ բաժնի վարիչ, իրա մասին էլ կարելի է՛ հոդված գրել։ Ես այդպես էլ չհասկացա, թե այսպես ասած արժանի հոդված ունենալուն, իսկ ով՝ ոչ։--Գարդմանահայ (քննարկում) 10։30, 28 Նոյեմբերի 2014 (UTC)

Ճիշտ ես, Գարդմանահայ ջան։ Ներկայացրել եմ ջնջման: Երբ կունենանք մեր նշանակալիության ուղեցույցը՝ լրիվ մշակված, պետք է բոլոր անձանց հոդվածներով անցնենք՝ հատկապես քաղաքական գործիչների։ Ըստ իս՝ հոդվածների մի մասը հաստատ ջնջման ենթակա են։ --Լիլիթ (քննարկում) 11:11, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Ողջո՜ւյն (մոռացա)   --Լիլիթ (քննարկում) 11:24, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Գարդմանահայ ջան փոխնախարարի պաշտոնը համեմատել գյուղապետի տեղակալի կամ բաժնի վարիչի հետ ուղղակի գեղեցիկ չի, չեմ կարծում, որ դու տարբերություններից տեղյակ չես:--6AND5 (քննարկում) 13:19, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բնականաբար տարբերությունը հասկանում եմ, բայց չեմ կողմնորոշվում, թե արդյոք հանրագիտարանային է տվյալ գյուղապետի կնոջ մասին հոդված գրելը, թե ոչ: Եթե կարելի է, ապա ցանկացած մարդու մասին էլ կարելի է, եթե ոչ, ապա՝ ոչ:)--Գարդմանահայ (քննարկում) 15:08, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարող ես ասել ի՞նչ կապ ունի թե ում կինն է, հիմա մենք հոդված գրելուց պետք է նայենք ում կինն է կամ մարդն է կամ աներձագն է ու հարսը, չես կարծում, որ լուրջ չի այդ մոտեցումը, հարկավոր է նայել ոչ թե ում բարեկամն է, այլ նայել թե ինչ պաշտոն ունի կամ ինչ այլ նշանակալիության չափանիշ ունի...--6AND5 (քննարկում) 08:49, 29 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ԼՂՀ ներկայումս դե ֆակոտ պետություն է, եթե դու ԼՂՀ-ն վերաբերվում ես որպես մարզի և այդ պատճառով նախարարին համեմատում ես գյուղապետի հետ, դա քո խնդիրն է, բայց դա չի կարող դառնալ Վիքիպեդիայում քննարկման առարկա, քանի որ անկախ նրանից թե ԼՂՀ-ի անվտանգությունը ով է ապահովում, այն դե-ֆակտո անկախ պետություն է համարվում...--6AND5 (քննարկում) 08:52, 29 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ի՞նչ կապ ունի Արցախի անկախությունը կամ ինչ-որ մեկի աներձագը: Կներես, բայց իմ արտահայտած միտքը երևի լավ չես հասկացել:--Գարդմանահայ (քննարկում) 09:44, 29 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Օգնեք ինձ խմբագրել

Ողջույն հարգելի Lilitik22։Ունեմ ձեզ հետևյալ խնդրանքը։Ցույց տվեք նաև պոլի և հետերոֆունկցիոնալ միացությունների հոդվածը այլ լեզուններով,որպեսզի զարգացնեմ այն հայերեն լեզվով,ինչպես նաև ցույց տվեք նկարների որոնք վերաբերվում են ամինասպիրտների հոդվածի ռեակցիաներին։Օրինակ՝ էթանոլամինը ստանում են էթիլենօքսիդից,կոլամինը ստացվում է սերին ամինաթթվի դեկարբօքսիկացումից և այլն։Շնորհակալություն։--Nane 16 (քննարկում) 19։30, 29 Նոյեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Նանե ջան։ Քանի որ ես տվյալ բնագավառից շատ հեռու եմ և ցավոք, չեմ կարող քեզ օգնել այդ հարցում, ապա ճիշտ կլինի դիմես Վահեին :) --Լիլիթ (քննարկում) 19:33, 29 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Դիմել եմ հարգելի Լիլիթ ջան։Ուրիշ մասնակից կարող է իմանաս։--Nane 16 (քննարկում) 19։38, 29 Նոյեմբերի 2014 (UTC)

Նանե ջան, քիմիկոսներից այս պահին քիչ թե շատ ակտիվ միայն ինքն է։ --Լիլիթ (քննարկում) 19:55, 29 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Միգուցե սա օգնի՝ 1--Գարդմանահայ (քննարկում) 08։13, 30 Նոյեմբերի 2014 (UTC)

Բարև Լիլիթ, հոդվածը գրելուց հետո նշել էի, բայց երևի ինչ-որ բան սխալ էր։ Կասեք ինչպե՞ս նշեմ աղբյուրը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Anahit.Ga (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև Լիլիթ, հոդվածը գրելուց հետո նշել էի, բայց երևի ինչ-որ բան սխալ էր։ Կասեք ինչպե՞ս նշեմ աղբյուրը։ --Anahit.Ga (քննարկում) 16։54, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Anahit.Ga։ Այն նախադասության վերջում (վերջակետից առաջ), որը ցանկանում եք հաստատել աղբյուրով, ավելացնում եք հետևյալ կոդը <ref>Աղբյուր</ref> և հոդվածի ամենավերջում ուղղակի տեղադրում եք

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}Ջէօ () 16։59, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ահա այստեղ բացատրված է՝ Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին։ -◙Beko (քննարկում) 21:17, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն, Լիլիթ ջան։ Խնդրում եմ օգնել Ալեքսանդրիայի գրադարան էջի «Գրականություն» բաժնում։ Հոդվածի կաղապարում ինչ-որ սխալ է տալիս։ Նախապես շնոհակալություն։ Արամ Սողոմոնյան 06։14, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կաղապարի հետ կապված խնդիրը ուղղեցի․ Արամ ջան, արդեն կարող ես օգտագործել հայերեն կաղապարը {{հոդված}}։ Միայն թե գրականությունից առաջ «կետիկ»֊ը չկարողացա դնել։ — Ջէօ () 06:27, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արամ ջան, այս դեպքում էլ статья-ի փոխարեն գրի Ռուսերեն հոդված ու վերջ :) --Լիլիթ (քննարկում) 06:44, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան բարիկեսգիշեր, այս մասնակցի վերջին գրառումից տեղյակ ես[8]--6AND5 (քննարկում) 20:26, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարի կեսգիշեր, 6AND5 ջան։ Չէի նկատել, մերսի, հիմա կպատասխանեմ։ --Լիլիթ (քննարկում) 20:30, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

encyclopedia.am խմբագրել

Այս անգամ բարի երեկո Լիլիթ ջան  , http://encyclopedia.am էջից գրվածը ջնջելու դեպքում կարծում եմ ավելի ճիշտ կլինի ոչ թե հեղ. իր-ի խախտում նշել, այլ ազատ աղբյուրից առանց մշակման (1-ին տողը)--6AND5 (քննարկում) 14:18, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բարի երեկո, 6AND5 ջան :) Հանրագիտարաններից կարող ենք պատճենել նյութերը, սակայն իրենց կայքից՝ պարզվում է, որ ոչ։ Այդպես են պայմանավորվել պայմանագիրը կնքելիս։ Համենայն դեպս Ալեքսեյն այդպես ասեց մի անգամ։ --Լիլիթ (քննարկում) 14:22, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն բոլորին: Նախկինում, հիշում եմ, այդ կայքում տեղադրվում էին Հայկական համառոտ հանրագիտարանի նյութերը: Ենթադրում եմ, որ մեզ իրենց նյութերն օգտագործելու թույլտվություն տալուց հետո, կայքից հանեցին ՀՀՀ-ի նյութերը և սկսեցին դնել Մանկական հանրագիտարանինը: Քանի որ ՀՀՀ-ի նյութերը կարող ենք առանց փոփոխելու տեղադրել ՎՊ-ում, իսկ մանկականինը ոճի անհամապատասխանության պատճառով` ոչ, իրենց որոշումը ճիշտ էր: Հիմա եթե մենք նույնությամբ պատճենում ենք encyclopedia.am-ի նյութերը, ապա որոնողական համակարգը (կոնկրետ` «Գուգլը») իրենց կայքի նյութն ընկալում է որպես ՎՊ-ից պատճենված և հիմնական տիրույթում ցույց չի տալիս: Դա բավական տգեղ է դիտվում: Երևի հենց այդ պատճառով էր Ալեքսեյն այդպիսի հոդվածները ջնջելիս նաև անտեսանելի դարձնում դրանց բովանդակությունը: --23artashes (քննարկում) 16:03, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

The Washington Post-ի քննարկում խմբագրել

Լիլիթ ջան, խնդրում եմ մասնակցել քննարկմանը։ Շնորհակալություն։ Հարգանքներս։ Արամ Սողոմոնյան 14։32, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)

Արամ ջան, կարծես թե ուշացա մասնակցել քննարկմանը։ Համենայն դեպս ճիշտ էիր, անունը պետք է հայատառ լինի։ --Լիլիթ (քննարկում) 17:29, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, Լիլիթ ջան, Գարդմանահայն արդեն արեց: Ու մեկ էլ մի հարց. չե՞մ խանգարում աշխատանքին, որ երբեմն-երբեմն «քիթս մտցնում» ու փորձում եմ վիքիֆիկացնել հոդվածները՚: --Արամ Սողոմոնյան 18:00, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Չես խանգարում, Արամ ջան :) --Լիլիթ (քննարկում) 18:06, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Եթե ինչ-որ բան այն չեմ անի, խնդրում եմ անպայման ասել, քանի որ դա ինձ անհրաժեշտ Է:--Արամ Սողոմոնյան 18:09, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Անպայման կասեմ, Արամ ջան։ Ասեցիր ու հիշեցի՝ թվականների հղումը դնում ենք առանց թվական բառի, օրինակ՝ [[1986]] թվականին, ոչ թե [[1986 թվական]]ին։ --Լիլիթ (քննարկում) 18:17, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մեկ էլ Թարգմանչի անկյան հատվածներում խնդրում եմ ծանոթագրությունները չթարգմանես, քանի որ հոդվածում մի մասը թարգմանված են ստացվում, մի մասը չէ (որը որ ես եմ ստուգում)։ --Լիլիթ (քննարկում) 18:35, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այսինքն ծանոթագրությունը դնեմ, բայց չթարգմանե՞մ, թե՞ ընդհանրապես չդնեմ: --Արամ Սողոմոնյան 18:41, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դիր, բայց մի թարգմանիր, որովհետև երբ դու ես ստուգում, թարգմանում ես, երբ ես եմ ստուգում, չեմ թարգմանում ու հոդվածում ծանոթագրությունների կեսը ստացվում են թարգմանված, մյուսը կեսը՝ ոչ։ Հոդվածում պետք է դրանք մի ձև լինեն։ --Լիլիթ (քննարկում) 18:45, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, հասկացա :) --Արամ Սողոմոնյան 18:49, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ի դեպ, ևս մեկ անգամ շնորհակալություն քո արժեքավոր ներդրումների համար, Արամ ջան :) --Լիլիթ (քննարկում) 18:57, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Քեզ էլ, Լիլի՛թ ջան, նման աշխատանքային մթնոլորտի համար: Չնայած վիրտուալ, բայց բավականին ջերմ ու տրամադրող: Ընդունիր հարգանքներիս հավաստիքը: --Արամ Սողոմոնյան 19:01, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Բարև, իմ էջը ջնջման եմ առաջադրել համաձայն en:Wikipedia:Criteria for speedy deletion#G7. Author requests deletion/հեղինակի խնդրանքով, եթե դժվար չե կջնջեք?--David1992 (քննարկում) 11։53, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն։ Պետք է կանոնակարգն ուսումնասիրեմ ջնջելուց առաջ։--Լիլիթ (քննարկում) 12:01, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

բարև ձեզ, մի խոսքով այստեղ ինչ-որ բան ավելացնել հնարավոր չի, ինչ գրեցի ջնջեցիք, աղբյուր էք ուզում,ես ռուսերեն գրքերից թարգմանաց նյութեր եմ տեղադրում, աղբյուրը որտեղից գրեմ? կամ ինչ հեղինակային իրավունքի մասինա խոսքը? դա բոլորի համարա– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ռուբեն Բարսեղյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն։ Կոնկրետ Գոթիկա հոդվածի պարունակությունը պատճենված էր այս կայքից։ Վիքիպեդիայում հեղինակային իրավունքը խախտած նյութերն անմիջապես են ջնջվում։ Դուք կարող եք գրել նյութը՝ օգտվելով տվյալ աղբյուրից, սակայն վերաշարադրելով այն։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 20:19, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շրջանառության հարկ (ՀՀ) խմբագրել

Լիլիթ ջան, այս հոդվածը ես մի անգամ պիտակել էի որպես կարճ, բայց 6AND5-ը հետևյալ հիմնավորմամբ հանեց:   --23artashes (քննարկում) 21:22, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ոչինչ հիմա, մի քիչ ծավալը կմեծացնեմ...--6AND5 (քննարկում) 21:23, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Քննարկումների արխիվացում խմբագրել

Լիլիթ, նույնիսկ կա շաբլոն Section resolved քոմմոնսում, այն տեղադրում են ավարտված քննարման տակ և բոտը արխիվացնում է այդ բաժինը նույնիսկ 1 օր անց, ինչում է պրոբլեմը?--David1992 (քննարկում) 15։08, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հայերեն Վիքիպեդիայում մասնակիցների քննարկման էջերի պարունակությունը արխիվացվում է քննարկման վերջին գրառումից մեկ ամիս հետո, դա կանոնակարգային կետ է, որին պետք է բոլորը հետևեն, անկախ այլ Վիքինախագծերում ինչ է ընդունված:--6AND5 (քննարկում) 15:30, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մասնակիցը եթե ակտիվ չէ այլևս նախագծում ու չի պատրաստվում քննարկումների մեջ մտնել, կբացատրեք այդ դեպքում ինչպես է? Իմաստը որն է չարխիվացնելու եթե քննարկումը փակվել է?--David1992 (քննարկում) 15:32, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Եթե ակտիվ չեք լինելու խնդրեք՝ օրինակ ինձ, ես կարխիվացնեմ քննարկումը, երբ ժամանակը լրանա:--6AND5 (քննարկում) 15:46, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ճիշտն ասած արդեն չեմ հասկանում այսպիսի դիրքորոշումը հարգելի մասնակիցներ: Խնդրում եմ Լիլիթ ադմինից արխիվացրեք այդ քննարկումը կամ մի հետ շրջեք: Սա խնդրանք, որովհետև այլևս չեմ ցանկանում որևէ բան քննարկել:--David1992 (քննարկում) 16:11, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Քո խնդրանքը կարող եմ կատարել մեկ ամիս հետո։ Դիրքորոշումն այն է, որ կա կանոնակարգ, որին հետևում ենք բոլորով։ --Լիլիթ (քննարկում) 18:54, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
"Շնորհակալություն" այսպիսի մոտեցման համար, միայն թե հետաքրքիր է թե ով է դա որոշել, և ինչու բացառություններ չկան, ես էլի լոգիկան ուղակի չեմ հասկանում այսպիսի պրինցիպիալ դիրքորոշման, չկան կանոններ որ բացառություններ չունենան, ես քննարկման չեմ մասնակցելու, հարգելի բարեկամներ:--David1992 (քննարկում) 07:50, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Lilitik22 ինչու համար ջնջեցիք իմ տեղադրած հոդվածը երեխայի ուսուցման և դաստիարակության վերաբերյալ??? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Sarros-sarrosi (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։։

Ջնջման պատճառը նշել եմ ջնջման ամփոփման մեջ՝ ոչ հանրագիտարանային բովանդակություն։ --Լիլիթ (քննարկում) 19:14, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Կնգումի Խորհրդանիշը խմբագրել

Lilitik22 Հարգելի ադմինիստրատոր ես ցանկացած կերպով կարող եմ ապացուցել որ <Կնգումի Խորհրդանիշը> էջի ստեղծում ոչ մի կերպ կապված չէ հեղինակային իրավունքների խախտման հետ նույնիսկ կարող եմ http://www.gagikmanasyan.com/library6.html էջում ավելացնել տեքստ որտեղ նշվում է որ նյութը կարելի է հրապարակել այլ կայքերում։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Gagikmanasyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Եթե կայքն ազատ արտոնագրով դարձնեք, խնդիր չկա։ --Լիլիթ (քննարկում) 21:13, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել


Հայոց ցեղասպանություն խմբագրել

Լիլիթ ջան, մոտենում է ցեղասպանության 100-ամյակը, և մեր Վիքիպեդիան ինչպե՞ս է պատրաստվում այդ իրադարձությանը՝ բնականաբար առաջարկելով նաև իմ օգնությունը։ Շնորհակալություն։ --Արամ Սողոմոնյան 07։01, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Արամ ջան, ես էլ քո էջում քիչ առաջ հաղորդագրություն թողեցի :) Այս տարի ապրիլին Հայկական հարց հանրագիտարանի նյութերը տեղափոխեցինք Վիքիպեդիա համագործակցության շրջանակներում։ 2 օր առաջ հանդիպեցինք հոգեբույժ և բազում գրքերի հեղինակ Հարություն Մինասյանի հետ, ով պատրաստ է իր գրքերը ազատ տրամադրել մեզ, որտեղից կարող ենք հոդվածներ գրել։ Շուտով լույս է տեսնելու կենսագրական մի գիրք, որտեղ ներկայացված են լինելու Հայոց ցեղասպանության զոհ դարձած բժիշկների կյանքը։ Բայց կարծում եմ սրանով չենք սահմանափակվի, ընթացքում պարզ կդառնա։ --Լիլիթ (քննարկում) 07:13, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իսկ ինչո՞վ ես կարող եմ օգտակար լինել: Դա ինձ համար ուրիշ նշանակություն ունեցող տարի է: Մերժման 100 տարի --Արամ Սողոմոնյան 07:23, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արամ ջան, երբ նյութերը պատրաստ լինեն, համագործակցության էջ կստեղծենք և խմբագիրներով այդ գրքից հոդվածները կտեղափոխենք Հայերեն Վիքիպեդիա, բայց դա կլինի երևի թե հունվարի վերջ-փետրվար ամիսներին։ Երբ համագործակցությունն սկսվի, քեզ անպայման տեղյակ կպահեմ։ --Լիլիթ (քննարկում) 07:31, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ի դեպ, Հայոց ցեղասպանություն հոդվածը մեզ մոտ այդքան էլ լավ վիճակում չէ, իսկ ռուսերենում այն ընտրյալ, նաև տարվա հոդված է․․․ --Լիլիթ (քննարկում) 07:32, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, Լիլիթ ջան, ես էլ էի ուզում դա ասել, որ պետք է մեր՝ ցեղասպանությանը նվիրված հոդվածները հասցնել կատարյալի: Կարելի ցանկ կազմել բոլոր նման հոդվածների ու սկսել աշխատել դրանց վրա: Եթե լավ աշխատենք, հնարավոր է՝ մինչև ապրիլ ամեն ինչ պատրաստ լինի, ու ունենանք, իրոք, հանրագիտարանային նյութերի շտեմարան: Ես սպասում եմ դրան: Ու խնդրում՝ ինչքան ցեղասպանության հետ կապված հարցեր լինեն, դիմել: Կանխավ շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան 07:46, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլի՛թ ջան, դու նայիր, թե որ բաժիններն են պետք թարգմանել, ես կթարգմանեմ, իհարկե ոչ «Թարգմանչի անկյան» շրջանակներում, որովհետև այդպես շատ դանդաղ է ստացվում, ես ուղղակի, կթարգմանեմ, ուժերիս ներածին չափով կվիքիֆիկացնեմ, դու հետո կնայես ու կանես մնացած շտկումները: Կլինի՞:--Արամ Սողոմոնյան 07:51, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իհարկե կլինի, Արամ ջան, այս շաբաթվա ընթացքում կփորձեմ անել։ Ես էլ եմ համամիտ, որ Թարգմանչի անկյան շրջանակներում չարժի անել, քանի որ դժվար է ծավալուն հոդվածը, որը որ արդեն կա այս նախագծի ընթացքում թարգմանել, բարելավել։ --Լիլիթ (քննարկում) 07:59, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Արտակ Արք. Մանուկեան խմբագրել

Լիլիթ ջան, Արտակ Արք. Մանուկեան էջը այլևս մի ջնջիր, դա վերահղում է։ Երկու վերնագրերի մեջ տարբերություն կա, երկուսն էլ օգտագործվում են։ -◙Beko (քննարկում) 21։07, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Բեքո ջան, այն ժամանակ ջնջեցի, որովհետև երբ ջնջման էջից սեղմում էիր հոդվածի հղման վրա, վերահղման էջն էր բացում, որի վրա էլ սեղմելուց հոդվածը չէր բացվում։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ --Լիլիթ (քննարկում) 21:10, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Էջի անվանումը խմբագրել

[Մոռացա ավելացնել էջի անունը:]Օգնության կարիք կա։Koryunum (քննարկում) 12։11, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)

  Արված է --Լիլիթ (քննարկում) 12:14, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ։Koryunum (քննարկում) 12։19, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)

Վաստակավոր ադմինիստրատոր 2014 խմբագրել

  Վաստակավոր Ադմինիստրատոր
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ, 2014 թ.-ին ձեր կատարած ադմինիստրատորական լայնածավալ աշխատանքների համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 13։01, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
Մերսի շատ, Արման ջան :) --Լիլիթ (քննարկում) 13:31, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Լիլիթ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:55, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ջնջեցի Լիլիթ ջան, կաղապարի տվյալներն էին կասկածելի--6AND5 (քննարկում) 19:40, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Շնորհակալ եմ խորհրդի համար, բայց որտեղ և ոնց նշեմ հոդվածում աղբյուրը, եթե էլեկտրոնային տարբերակով գոյություն չունի գրականությունը որովհետև գաղտնի ա?– Այս անստորագիր գրառման հեղինակն է Grigor ix (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Grigor ix, պետք է նշել գրքի/նյութի անունը, տպագրման թվականը, վայրը, էջը։ --Լիլիթ (քննարկում) 20:30, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Lilitik22 խմբագրել

Ինչի եք ջնջում հոդվածը? ։( Տեքստը չի պատճենվել այդ կայքերից, մենք ենք տեքստը ուղարկել, ուղակի իրենք հրապարակել են և ոչ մի խնդիր չկա։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Avart (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ջնջման ամփոփման մեջ նշվել է պատճառը՝ ոչ նշանակալի։ Տվյալ հոդվածը չունի հանրագիտարանային նշանակալիություն։ --Լիլիթ (քննարկում) 15:09, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իսկ խոսքը, որ հոդվածի մասին է--6AND5 (քննարկում) 15:53, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Sports.am--Լիլիթ (քննարկում) 16:00, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

ծանոթագրություններ թե չաշխատող ծանոթագրություններ խմբագրել

ողջույն Լիլիթ ջան, ո՞նց ես, Հայոց_Ցեղասպանություն#Ծանոթագրություններ բաժնում մոտ 20 չաշխատող հղում, նման կարևոր հոդվածում, այն էլ երկար ժամանակով, ճիշտ չի իհարկե, տեսնեմ ես ժամանակ գտնեմ կսկսեմ ուղղել, իսկ եթե հեղինակին՝ Մասնակից:Aram1985 սովորեցնենք նաև թե ինչ անի նման դեպքերում որ չլինի նման դեպք, ինչ կասես???։ --ERJANIK քննարկում: 08։12, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարցը իմանալ-չիմանալու խնդիրը չի, Երջանիկ ջան, այլ երբ սկսում ես թարգմանել, ապա ծանոթագրության ref name-ի երկար տարբերակը օրինակ հոդվածի ամենավերջում է կամ հաջորդ բաժնում, իսկ կարճը՝ հոդվածի սկզբում և մինչև վերջին կամ հաջորդ բաժինը չես թարգմանում, ապա ծանոթագրությունը չի ուղղվում։ Իսկ եթե օրինակ դու ուղղես (կարճը երկար սարքես), ապա հոդվածը թարգմանելիս նույն ծանոթագրությունը (երկար տեսքով) նույն ձև տեղափոխվելու է հոդված ու ստանալու ենք 2 հատ լրիվ նույն ծանոթագրությունը ուղղակի 2 տողով, 2 տեղ գրած։ Ինչպես տեսնում ես վերջին հաշվով ստացվելու է արտաքուստ գեղեցիկ ծանոթագրություն (առանց կարմիրի), սակայն գրագիտության առումով ոչ ճիշտ, քանի որ նույն բանը 2 անգամ է գրված լինելու ծանոթագրություններում։ Միայն այս հոդվածի համար Արամին կառաջարկեմ, որ շարունակի թարգմանությունն իր ավազարկղում, վերջացնելուց հետո քոփի փեյսթ կանի տվյալ հոդվածը, հուսով եմ՝ այս անգամ էլ բողոքներ չեն լինի, որ հոդվածը գրեթե ամբողջությամբ փոխարինվում է․․․ Իսկ ինչ վերաբերվում է Թարգմանչի անկյան նույն խնդրին, ապա այնտեղ տվյալ հարցի համար ոչինչ չեմ կարող անել, բացի նրանից, որ հոդվածի վերևում տող եմ ավելացնելու, որը կտեղեկացնի հոդվածի թարգմանվելու և կիսատ լինելու մասին։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 08:40, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան բողոքելու խնդիր չկա  , բոլորն էլ ուրախ են, որ հոդվածը բարելավվում է, ճիշտ է մեծ ծավալ ունի և բավական դժվար է, հետո էլ հնարավոր է քո ասածի պես երկար տարբերակով մի քանի տեղ տեղադրվի և այլն, բայց եթե այդպիսի խնդիրներ են առաջանում և իսկզբանե ավազարկղում չի կատարվել, որը նմանատիպ դեպքերում ցանկալի է, ապա կարելի է հոդվածում տեղադրել, որ այս պահին խմբագրում է կամ խմբագրում են այս մասնակիցները և համոզված եմ, որ տվյալ դեպքում ոչ մեկ չի ասի, որ երկու ժամը լրացել է և կաղապարը պետք է հանվի, եթե իհարկե ամեն օր ավելացումներ լինում են...--6AND5 (քննարկում) 09:34, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ շատ 6AND5 ջան փոխըմբռնման համար, Արամի հետ կխոսեմ, եթե ամեն օր խմբագրելու է, քո ասածի պես կանենք կամ էլ ավազարկղում։--Լիլիթ (քննարկում) 09:44, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան ես իհարկե գիտեմ թե ինչպես է առաջանում նման կարմիր հղումը ծանոթագրությունում, պատկերացնում եմ, դա չի կարևոր, ես ուղղակի ասում եմ հեղինակներին փորձես ասել թե նման դեպքերում ինչպես անեն, այդքան բան, ախր սովորական ընթերցողը ում համար է երևի թե մեծապես նախատեսված վիքիպեդիան, մտնի, տեսնի որ ծանոթագրություն կա, ուզենա տեսնի ինչ ծանոթագրություն է, ի՞նչ պետք է հասկանա, կնայի ոչինչ չի հասկանի, նորից եմ ասում այն էլ այսքան կարևոր հոդվածինը, առաջարկում եմ որ որևէ լուծում գտնես այս հարցին, ցավոք ժամանակ չունեմ, թե չե Հայոց Ցեղասպանության ժխտում հոդվածի նման ինքս կանեի, իսկ բողոքել չբողոքելը միշտ պետք է պատկերացնենք հասարակ ընթերցողի տեսանկյունից։ --ERJANIK քննարկում: 12:36, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, հեղինակները, ինչպես և մնացածները, այս դեպքում ոչինչ չեն կարող անել, որպեսզի ծանոթագրությունները սխալ չլինեն մինչև ամբողջը չթարգմանվի։ Լուծումներից մեկն էլ ես արդեն առաջարկեցի վերևում, մեկն էլ առաջարկեց 6AND5-ը։ Հասարակ ընթերցողի համար էլ առաջարկեցի վերևի տողը, որ դրվի հոդվածում, ինչին դու դեմ ես։ --Լիլիթ (քննարկում) 12:41, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Վերևի տող ասելով չհասկացա խոսքը ինչի մասին է, բայց հոդվածում տեղադրեցի հաղորդագրություն և դրանով համարենք հարցը լուծված, եթե իհարկե, մինչև Նոր Տարվա շեմին բակալների չխչխկկոցը, դրանք կարգի բերված լինեն --6AND5 (քննարկում) 13:27, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Վայ, ապրես դու 6AND5 ջան  ։ Վերևի տող ասելով հենց քո դրած կաղապարն ի նկատի ունեի հոդվածի սկզբնամասում, որի մասին հարց էի բարձրացրել խորհրդարանում։ --Լիլիթ (քննարկում) 14:06, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ մասնակիցներ, կարծում եմ՝ առանց ինձ արդեն լուծումը գտնվել է (հոդվածի վերևում կաղապարի տեղադրումը), որի հետ լիովին համաձայն եմ։ Ինչքանով տեղեկացել է ինձ Լիլիթը, ծանոթագրությունները ուղղվում են ամբողջությամբ հոդվածը թարգմանելուց հետո։ Շնորհակալություն եմ հայտնում ERJANIKին և Ջէօյին պարբերաբար ուղղելու համար ծանոթագրությունները։ Շնորհակալ եմ այս հոդվածի հանդեպ նման հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Ես էլ կաշխատեմ արագացնեմ թարգմանությունը, չնայած հիմա փոքր զբաղված եմ քննություններով, բայց կաշխատեմ անել հնարավոր ամեն ինչ։ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 19։17, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան, ողջո՜ւյն: Կցանկանայի իմանալ կարծիքդ ցեղասպանության հոդվածի՝ արդեն թարգմանված հատվածների վերաբերյալ: Ոչինչ չես ասում, դրա համար էլ որոշեցի գրել: Շատ կարևոր է քո կարծիքը: Շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:13, 4 Փետրվարի 2015 (UTC)

Ողջո՜ւյն, Արամ ջան։ Ուղղակի հրաշալի է   Անհամբերությամբ սպասում եմ հոդվածի ավարտին։ Այնուհետև եթե դեմ չես, կցանկանայի ավարտենք Հայոց ցեղասպանության ժխտում հոդվածը։--Լիլիթ (քննարկում) 06:26, 4 Փետրվարի 2015 (UTC)
Շնորհակալություն, Լիլիթ ջան: Իհարկե, դեմ չեմ: Բայց կարծեմ՝ աայդ հոդվածը թարգմանվում էր Թարգմանչի անկյունում Կարինեի կողմից: Թե՞ սխալվում եմ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:29, 4 Փետրվարի 2015 (UTC)
Կարինեն էր թարգմանում, Արամ ջան, մինչև դու ստորագրեցիր :) Հունվարից Կարինեն էլ ակտիվ չէ, չգիտեմ հետո կակտիվանա, թե չէ :( --Լիլիթ (քննարկում) 06:54, 4 Փետրվարի 2015 (UTC)
Ճիշտ է, մոռացել էի  ։ Իսկ ինչու՞ Կարինեն ակտիվ չէ այլևս։ Մեծ գործ էր անում։ Մնացած հարցերում խնդիր չկա, Լիլի՛թ ջան, գերխնդիրս է մինչև մարտ ցեղասպանության հոդվածն ավարտելն է։ Հենց ավարտեցի, անցնում ենք ժխտմանը։ Քեզ էլ մե՜ծ շնորհակալություն նման սրտացավ և ջերմ մոտեցման համար։ Հարգանքներով՝ Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:45, 5 Փետրվարի 2015 (UTC)
Ես էլ եմ շնորհակալ, Արամ ջան, ջերմ խոսքերի համար   Չգիտեմ, թե ինչու ակտիվ չէ Կարինեն։ Մեկ այլ հարցով նամակ էլ էի գրել էլ․ փոսթին անցյալ ամիս, դրան էլ չի պատասխանել   --Լիլիթ (քննարկում) 08:54, 5 Փետրվարի 2015 (UTC)

Բնակավայրերի տեղեկաքարտի գույն խմբագրել

Ողջո՜ւյն Լիլիթ ջան։ Հայաստանի բնակավայրերի մասին հոդվածների տեղեկաքարտերում նշված գազարագույնը (1, 2, 3, նույնը նաև Արցախի մասով՝ 1, 2) աչքի տեսողության և տեղեկատվության ընկալման տեսանկյունից լավագույն տարբերակը չէ։ Կարո՞ղ ենք այդ գույնը փոխարինել մեկ այլ՝ գույնով, օրինակ նույնի ավելի բացը, մի քիչ էլ մետալիկ երանգներով։--Գարդմանահայ (քննարկում) 10։17, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, եթե դժվար չի, կարող ես այդ գույնը ցույց տալ?--6AND5 (քննարկում) 10:28, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Եթե նկատի ունես փոխարինող գույնը, ապա այս պահին չեմ կարող ցույց տալ, որովհետև ինքս չեմ փնտրել դրա այսպես ասած կոդը կամ անվանումը: Ուզում եմ իմանամ, թե արդյոք կարելի՞ է փոխել, նոր շարունակեմ: Եթե այո, ապա այդ գույնի որոշումը դժվար չի լինի, երևի: Հիմա փորփրեմ իմ պատկերացրածին մոտ գույն ու ցույց տամ:--Գարդմանահայ (քննարկում) 10:35, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, այստեղից կարող ես ընտրել գույնը։ Որքան գիտեմ բնակավայրերի տեղեկաքարտի գույնն ընտրվում է տվյալ երկրի գույնին համապատասխան։ Այդ հարցում հմտացած են Armenavag-ը և Ջեո-ն։ --Լիլիթ (քննարկում) 10:43, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գույնը ընտրվել է որպես հայկական ծիրանագույն։ Ես ինքս կողմ եմ ավելի մեղմ երանգների։ Երևի ճիշտ կլինի խորհրդարանում առաջարկես գույնի օրինակները Գարդմանահայ ջան։ -◙Beko (քննարկում) 10:54, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, ինչո՞վ է նարնջագույնը ոչ այնքան լավ տարբերակ։ Դեմ չեմ այլ գույնի, ուղղակի արդեն բոլորս նարնջագույնին ենք սովորել։ --Ջէօ (서울) 12:52, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես էլ դեմ չեմ նարնջագույնին, բայց ոչ այս երանգով: Տեղեկաքարտում գրված բառերը տվյալ գույնի կողքին չի լինում հանգիստ կարդալ:--Գարդմանահայ (քննարկում) 13:46, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Փոխարինող գույնը գտնելու դեպքում այստեղ ցույց տուր, իսկ ավելի լավ է, այս քննարկումը տեղափոխի տեղեկաքարտի քննարկման էջ այնտեղ շարունակենք--6AND5 (քննարկում) 13:25, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այսպիսի մի բան կազմակերպելուն ինչպե՞ս եք վերաբերվում: Մի անգամ ընտրություն կատարենք ու հարցը փակենք:--Գարդմանահայ (քննարկում) 13:46, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դու բայց քո առաջարկած գույնը, գույնի կոդը գտիր և ցույց տուր, կարողա կոնսենսուսի գանք հենց այստեղ--6AND5 (քննարկում) 15:33, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Միգուցե այս մեկը՝ #FFE4C4:--Գարդմանահայ (քննարկում) 16:46, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հազիվ գտա, եթե դա Bisque գույնն է, ապա ըստ քեզ դա ավելի լա՞վն է, քան ներկայիս գույնը, չեմ կարծում--6AND5 (քննարկում) 19:23, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Սա է: Իհարկե, կարելի է ավելի լավ տարբերակներ գտնել, պարզապես այս մեկը գտա, հանգիստ տեսք է տալիս տեղեկաքարտին:--Գարդմանահայ (քննարկում) 21:28, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ադմիններ ջան, կարելի՞ է ենթադրել, որ իմ առաջարկին դեմ եք։ --Գարդմանահայ (քննարկում) 17։24, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Գարդմանահայ ջան, ճիշտն ասած, ինձ համար տարբերություն չկա, թե ինչ գույն կլինի տեղեկաքարտը։ Կարծում եմ՝ լավ կլինի խորհրդարանում բացես քննարկում, որպեսզի բոլորը տեսնեն, մասնակցեն քննարկմանը։ Գույն փոխելը միայն ադմինի որոշելիքը չէ, այլ համայնքի։ --Լիլիթ (քննարկում) 08:19, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ապրես Լիլիթ ջան, առաջարկս կներկայացնեմ խորհրդարան:--Գարդմանահայ (քննարկում) 12:04, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Lilitik22/Արխիվ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Հարց խմբագրել

Ողջույն Լիլիթ ջան, МФА2 կաղապարը ջնջել եմ, արդեն մի քանի օր է արագ ջնջման էր ներկայցված, մտածեցի արդեն նկատել ես, մեկ էլ այս հոդվածը կնայես՝ Հազպ ալլահ (կարող է արևմտահայերեն է), Մհերի էջում միան տոնածառ կար, դրա համար որոշեցի քեզ գրեմ --6AND5 (քննարկում) 11:37, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն, 6AND5 ջան։ Կաղապարը ջնջեցիր, նոր նկատեցի  ։ Նայեցի՝ ոչ մի բան չէր հղվում այդ կաղապարին։ Երևի ինչ-որ բանի համար սարքել էի, չէր աշխատել, ջնջել էի, այդ մեկը մնացել էր։ Իսկ հոդվածը գրել է արևմտահայ երեխաներից մեկը, բայց այնքան անորակ է, որ ավելի լավ է ջնջվի։ Արևմտահայերեն հոդվածի կատեգորիան էլ չկա դրած, որ քանակի վրա ազդի, հանգիստ կարող ես ջնջել  ։ --Լիլիթ (քննարկում) 11:44, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ժող ջան, Հազպ ալլահ հոդվածը կարծես գուգլով թարգմանած լինի: Բովանդակությունը լրիվ ՀՀ քաղաքական գործիչներից մեկի խոսքին է նմանվում, էն որ ասումա տանձը համով է, որովհետև Հրաչիկ ձյան սուտասան է, ինչից հետևում է, որ Զիմբաբվեում երկու մարդ է զոհվել: Այդ ընձուխտներից մեկը դարձել է Փամբակ գյուղի ավագանու անդամ, բայց հանրապետական չէ, որովհետև մայրամուտը հրաշալի է: Համեմատեք ինքներդ՝ «դիմադրության կազմակերպություն է ռազմական է ավելի քան քսան տարի է։ Որ ռազմական դիմադրության միջոցով ձեռք է բերել Իսրայելի գոյության ներկայության։ Հատկապես 1982-ի Բեյրութի ներխուժումեն հետո և վայլեց և ուրախությունը շարնակելով ամբոբեձինը իրենգ քաղաքական եւ ռազմական։»:   Հայերեն Վիքիպեդիայում արդեն կա Հեզբոլլահ հոդված, այնպես որ Հազպ ալլահ-ը կարելի է ջնջել՝ առավել ևս, որ վերջինում պարունակող բովանդակությունը Հեզբոլլահ տեղափոխելն էլ անիմաստ է:--Գարդմանահայ (քննարկում) 12:42, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, այստեղ հարցն այլ էր․ մենք ունենք մոտ 1200 արևմտահայերեն հոդված, որոնք այժմ հատ-հատ ստուգվում և խմբագրվում են Բեքոյի և սիրիահայ ուսուցչուհիներից մեկի կողմից և ցանկացած արևմտահայերեն հոդված, որ հիմա կջնջվի վերախմբագրվելու փոխարեն, կարող է իր հետևանքներն ունենալ։ Արևմտահայերեն Վիքի բացելու համար պետք է 1200 հոդված ունենալ։ --Լիլիթ (քննարկում) 12:52, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, Նոր տարի է տոնածառ եմ դրել էջումս, բայց դա չի նշանակում որ վիքիով զբաղվելը թողել եմ։ Համ էլ, քննարկման էջումս տոնածառ չկա, կարող ես յնտեղ գրել։   Հազպ ալլահի արագ ջնջման կաղապարը հանեցի, այդ հոդվածը հաստատ կուղղվի։ Այսօր Արևմտահայերեն ցանկացած հոդված ոսկու գին ունի։ Շնորհակալություն ուշադիր և հոգատար լինելու համար։ -◙Beko (քննարկում) 13:03, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Beko ջան, Գարդմանահայը չի տոնածառը տեսել, այլ 6AND5  --Լիլիթ (քննարկում) 15:20, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Վատ բան չեմ ասել, բայց թող Գարդմանահայը ներող լինի, ուրեմն 6AND5-ին էի դիմում։ -◙Beko (քննարկում) 15:39, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բա մարդ տոնածառից կնեղվի՞, այն էլ գեղեցիկ:) Իրո՞ք 1200 արևմտահայերեն հադված ունենալու դեպքում հնարավոր է բացել Արևմտահայերեն Վիքիպեդիա: Դա կլինի 2015 թ.-ի ձեռքբերումներից մեկը:--Գարդմանահայ (քննարկում) 19:26, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to the user page of "Lilitik22/Արխիվ/2014".