Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Haykasatryan  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
{{subst:Համագործակցություն/Ամիս {{subst:CURRENTMONTH}}, {{subst:CURRENTYEAR}} թ.}}

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ~~~~

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

--Պանդուխտ 11:33, 19 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Ֆաթհ_Ալի_շահ» խմբագրել

 

Հարգելի Haykasatryan, Ձեր ստեղծած «Ֆաթհ_Ալի_շահ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 13:58, 4 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Ֆաթհ_Ալի_շահ» խմբագրել

 

Հարգելի Haykasatryan, Ձեր ստեղծած «Ֆաթհ_Ալի_շահ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --23artashes (քննարկում) 13:58, 4 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

«Ֆաթհ_Ալի_շահ» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Haykasatryan, Ձեր ստեղծած «Ֆաթհ_Ալի_շահ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Կարճ էջ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 04:36, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի @23artashes, կարո՞ղ եք բացատրել Ձեր գործոլությունների իմաստը: Սա ամենևին Վիկիպեդիայի ամենակարճ հոդվածը չէ, կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ: Ինչ վերաբերվում է աղբյուրներին, ապա դրանք ավելացված են: Կսպասեմ բացատրություններին: Հայկ Ասատրյան (քննարկում) 07:04, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Haykasatryan, համաձայն Վիքիպեդիայի կանոնակարգի՝ նորաստեղծ հոդվածների նվազագույն ծավալը պետք է լինի առնվազն 3000 բայթ։ Ձեր ստեղծած հոդվածը չի բավարարում այդ պահանջին (ընդամենը 1905 թայթ է)։ Առնվազն 7 օր հոդվածը պիտակված էր զգուշացումով, որ եթե ծավալը չավելացվի, այն կջնջվի։ Ես, գնահատելով Ձեր աշխատանքը, ոչ թե ջնջել եմ, այլ տեղափոխել եմ սևագիր, որպեսզի Դուք ավելացնեք ծավալը (կարող եք օգտվել այդ լեզուներով Վիքիպեդիաներից) և կրկին հրապարակեք։ Այսքանը։ Ինչ վերաբերում է այլ կարճ հոդվածներին, ապա դրանք կա՛մ մինչև այս կանոնակարգի ընդունումը ստեղծված հոդվածներ են (կանոնը հետադարձ ուժ չունի), կա՛մ առկա նյութը բավարար չէ ավելի երկար հոդված ստեղծելու համար (նման դեպքերի համար արվում է բացառություն, եթե հոդվածի առարկան նշանակալի է), կա՛մ պարզապես վրիպել է խմբագիրների աչքից և չի պիտակվել (դա հիմք չի այլ հոդվածները կարճ թողնելու համար, եթե նկատում եք նման նորաստեղծ հոդվածներ, ինքներդ կարող եք պիտակել՝ ծանուցելով ստեղծող մասնակցին)։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:14, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Լավ, շնորհակալություն մանրամասն բացատրության համար; Ցավոք ժամանակ շատ չեմ կարողանում հատկացնել և էջերի պարունակությունը ստիպված եմ ավելացնել աստիճանաբար: Աշխատում եմ չօգտվել այլ լեզուներով գրվածից` սովորաբար հիմնվելով կամ հանրագիտարանների ու բառարանների, կամ սկզբնաղբյուրների վրա: Հայկ Ասատրյան (քննարկում) 07:31, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Ջանասիրության շքանշան
Հարգելի՛ Հայկ, այս շքանշանը Ձեզ՝ Հայերեն Վիքիպեդիայում Հայաստանի գյուղերի տվյալները թարմացնելու համար։ Շատ կարևոր գործ եք անում ։) ջեօ (✡) 09:43, 11 Հունվարի 2022 (UTC)
ՇՆորհակալություն :) Հայկ Ասատրյան (քննարկում) 10:29, 11 Հունվարի 2022 (UTC)

Աղբյուրի ավելացում խմբագրել

Բարի երեկո, Հայկ ջան։ Շնորհակալություն Վիքիպեդիայում խմբագրումների համար։ Այսօր նկատեցի Շիրակի մարզի բնակավայրերի հոդվածներում ավելացրել ես 1989 թ.-ի բնակչության թվաքանակը։ Բայց որևէ հղում (աղբյուր) չես ավելացրել։ Խնդրում եմ այդ հոդվածներում ավելացնես այն աղբյուրը, որից օգտվել ես։ ...Հայորդի (քննարկում) 19:06, 28 հունվարի 2022 (UTC)Պատասխանել

Կոնկրետ ո՞ր հոդվածի մասին է խոսքը: Սովորաբար այդ տվյալները վերցնում եմ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանից Հայկ Ասատրյան (քննարկում) 19:57, 28 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Խոսքը մեկ հոդվածի մասին չէ։ Շիրակի մարզի կարծես թե բոլոր կամ բազմաթիվ հոդվածների մասին է։ Այդ հոդվածներում pdf ֆորմատի աղբյուրի հղում կա, եթե ավելացնում ես նոր տվյալ, որ տվյալ աղբյուրի մեջ առկա չէ, ապա խիստ ցանկալի է ծանոթագրության տեսքով նաև աղբյուրը կցես, որ կարդացողը ցանկության դեպքում իմանա թե այդ տվյալն որտեղից է վերցվել։ ... Հայորդի (քննարկում) 20:25, 28 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Ցավոք փոփոխություններն արվել են հարյուրավոր հոդվածների համար և ֆիզիկապես հնարավոր չէր դա անել արագ` ավելացնելով բոլոր հղումները; Ես դա պլանավորում եմ անել ապագայում: Ինչպես արդեն նշեցի, տվյալները վերցված են Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանից, որը հասանելի է օնլայն nayiri.com կայքից; Եթե կոնկրետ հոդվածներ նշեք, ես դրանցում հղումները կավելացնեմ առաջնահերթ կարգով: Ներկայումս իմ հիմնական ուշադրությունը Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ է, Շիրակին ես շուտ չեմ հասնի: Հայկ Ասատրյան (քննարկում) 20:34, 28 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, խնդիր չի, թեկուզ մեկ կամ մի քանի ամիս հետո, բայց հղումներն ավելացրու --- Հայորդի (քննարկում) 20:41, 28 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Կավելացնեմ: Հայկ Ասատրյան (քննարկում) 20:45, 28 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Մի քանի գյուղերի համար արդեն իսկ ավելացրեցի Հայկ Ասատրյան (քննարկում) 21:21, 28 հունվարի 2022 (UTC)Պատասխանել

«Հարավ-Արևմտյան_Կովկասյան_հանրապետություն» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Haykasatryan, Ձեր ստեղծած «Հարավ-Արևմտյան_Կովկասյան_հանրապետություն» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Սևագրում բերեք վերջնական տեսքի, նոր հրապարակեք։ Նախնական տարբերակը տեսանելի է ընթերցողին։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 03:56, 21 Հոկտեմբերի 2022 (UTC)Պատասխանել

Հարգելի @23artashes Ես ավարտեցի տվյալ հոդվածի վրա աշխատանքը (Սևագիր:Հարավ-Արևմտյան Կովկասյան հանրապետություն ): Եթե դժվար չէ, կարո՞ղ եք ստուգել հոդվածը և Վիկիպեդիայի պահանջներին դրա համապատասխանության դեպքում տեղափոխել այն հիմնական տիրույթ։ Եթե ես ինքս կարող եմ կատարել տեղափոխումը, խնդրում եմ հուշել թե ինչպես։ Հայկ Ասատրյան (քննարկում) 05:59, 8 Նոյեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Haykasatryan, շնարհակալություն Ձեր խմբագրումների համար։ Սկսենք վերնագրից. այն պետք է լինի առանց գծիկի՝ Հարավարևմտյան Կովկասյան հանրապետություն (ըստ կանոնի, ինչպես, օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջան, Հարավարևելյան Ասիա և այլն)։ Աղբյուրների պահով. հնարավո՞ր է գտնել և ավելացնել ևս մեկ աղբյուր, որ գրվածն ավելի մեծ վստահություն ներշնչի։ Հատկապես, որ նշված աղբյուրը ակտիվ հղում չունի։ Եթե նշված գրքի առցանց տարբերակը գտնեք և հղումը տեղադրեք, հոյակապ կլինի։ Այսպես էլ սխալ չէ, պարզապես հղումով ավելի հեշտ է լինում ստուգելը։ Ենթավերնագրերը պետք է լինեն առանց որոշյալ «ը» հոդի՝ Նախապատմություն, Ձևավորում և այլն։ Մնացածը, կարծես, նորմալ է։ Տեղափոխումը, նշածս շտկումներից հետո, կարող եք կատարել՝ օգտվելով այս կարճ տեսանյութից՝ 1։ --23artashes (քննարկում) 07:21, 9 Նոյեմբերի 2022 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Ուիլյամ_Մոնտգոմերի_Թոմսոն» խմբագրել

 

Հարգելի Haykasatryan, Ձեր ստեղծած «Ուիլյամ_Մոնտգոմերի_Թոմսոն» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 08:22, 24 Հոկտեմբերի 2022 (UTC)Պատասխանել

Հարգելի @23artashes, հոդվածն ուղղակի թարգմանված է անգլերեն տարբերակից, իմաստ ունի՞ կրկնօրինակել այդ տարբերակում նշված աղբյուրները Հայկ Ասատրյան (քննարկում) 08:55, 24 Հոկտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Haykasatryan, աղբյուրները պարտադիր են։ Նշանակություն չունի՝ հոդվածը թարգմանված է, թե ստեղծված է ինքնուրույն։ Պարզապես եղած ծանոթագրությունները պատճենեք համապատասխան տեղերում։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 13:32, 24 Հոկտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Շատ լավ @23artashes ջան, այդպես էլ կանեմ: Այլ փոփոխությունների կարիք կա՞: Հայկ Ասատրյան (քննարկում) 13:36, 24 Հոկտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Ոչ, չկա, Հայկ ջան։ Աղբյուրներն ավելացնելուց հետո անաղբյուրի պիտակը կարող եք հեռացնել։ --23artashes (քննարկում) 13:39, 24 Հոկտեմբերի 2022 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Համադան_(օսթան)» խմբագրել

 

Հարգելի Haykasatryan, Ձեր ստեղծած «Համադան_(օսթան)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --23artashes (քննարկում) 07:08, 5 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելիս, ձեր գործունեությունը չեմ կարծում թե շատ օգտակար է հայկական վիքիպեդիայի զարգացման համար: Ձեզ չի թվում, ո՞ր ձեր մոտեցումներն ավելի բյուրոկրատական են, քան անհրաժեշտ է։ Հայկ Ասատրյան (քննարկում) 18:43, 5 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Haykasatryan, նախ խնդրում եմ Ձեզ պահեք վիքիէթիկետի սահմաններում և զերծ մնացեք ավելորդ գնահատականներից։ Ոչ, չի թվում, որովհետև դա կանոնակարգային պահանջ է, ես ինձնից չեմ հորինել դա։ Ես ընդամենը կատարում եմ կանոնակարգային պահանջը։ Վիքիպեդիային վնաս են տալիս 2-3 նախադասությամբ կարճ հոդվածները։ Երբ ընթերցողը տեսնում է նման հոդվածներ, հիասթափվում է և այլևս Հայերեն Վիքիպեդիայից չի օգտվում։ Հենց այդ պատճառով էլ ընդունվել է 3000 բայթի պահանջը։ Խնդրում եմ կատարել կանոնակարգային պահանջը և այլ մասնակիցների գործողություններին անհարկի գնահատականներ չտալ։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 19:25, 5 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Նորից եմ կրկնում ձեր գործունեությունը համարում եմ վնասակար, սակայն որևէ մտադրություն չունեմ Ձեզ փորձելու ապացուցել դա։ Կարող եք ջնջել այդ էջը և հպարտ շարունակել ապրել` համարելով, որ խստորեն պահպանել եք սրբազան կանոկարգերը։ Իսկ ես կդադարացնեմ իմ գործունեությունը վիքիպեդիայում, կարող եք ինքներդ Ձեզ շնորհավորել։ Հայկ Ասատրյան (քննարկում) 19:37, 5 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Խնդրում եմ հուզական պահերը դնել մի կողմ և սառը դատել։ Նախկինում, մինչև մոտավորապես 2017 թվականը, այս կանոնը չկար, չկար նաև պարտադիր աղբյուր դնելու պահանջը։ Եվ ի՞նչ, դրանից Վիքիպեդիայի որակը շահո՞ւմ էր։ Իհարկե՝ ոչ։ Այսօր էլ պահպանվել են բազմաթիվ հին հոդվածներ, որոնք պիտակված են «անաղբյուր» կամ «անավարտ»։ Դրանից հանրագիտարանի որակը և վարկը միայն ընկնում են։ Նեղանալու կարիք չկա։ Ընդամենը պետք է որևէ լեզվից, դիցուք՝ անգլերենից, թարգմանել 1-2 պարբերություն և դնել այնտեղի աղբյուրները։ Այս քննարկման վրա այսքան ժամանակ ծախսելու փոխարեն հիմա դրա կրկնակին-եռակին արած կլինեիք։ Թեման ինձ հոգեհարազատ չէ, այլապես ինքս կանեի դա։ Նման բազմաթիվ օրինակներ կան, երբ ուրիշի ստեղծած հոդվածը նախ պիտակել եմ, ապա ինքս ավելացրել ծավալը՝ փրկելով հոդվածը։ Նեղանալով և լքելով՝ հարց չեք լուծի, Վիքիպեդիան չեք բարելավի։ Երբ գնում եք որևէ երկիր, սկսում եք ենթարկվել այդ երկրի օրենքներին, այստեղ էլ կան օրենքներ, որոնց պետք է ենթարկվենք բոլորս։ Այսքանը։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 20:18, 5 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Արտաշես
Անկեղծ ասած ես համարում եմ, որ հայկական վիքիպեդիան գտնվում է բավականին վատ (եթե չասենք ողբալի) վիճակում, այդ իսկ պատճառով էլ փորձում եմ գոնե ժամանակ առ ժամանակ ինչ-որ ներդրում ունենալ և ավելացնել էջեր կամ բարելավել եղածները։ Սակայն ես պատրաստ չեմ դրան զուգահեռ անիմաստ վեճերի մեջ մտնել և ինչ-որ ակնհայտ ճշմարտություններ ապացուցել։ Ադմինիստրատորներից ես առաջին հերթին կանկալեի աջակցություն, այլ ոչ թե պայքար` պարզ չէ, թե հանուն ինչի։
Տվյալ դեպքում հարց 3000 բայթի պահանջի մեջ չէ (չնայած, իմ կարծիքով, այդ պահանջը ճիշտ կլիներ մեղմացնել), այլ ձեր մոտեցումների։ Առավոտյան իմ խմբագրումների միջև հասցրեցիք պիտակավորել իմ էջը, որի վրա ես ակտիվորեն աշխատում էի։ Միգուցե համբերե՞իք և տեսնեիք վերջնական արդյունքը։ Իսկ միջամտությունը էջի պարունակությանը արդեն հատում է թույլատրելիի սահմանները։ Ես պատրաստ եմ ծախսել իմ ժամանակը հանուն ինչ-որ լավ բանի, սակայն նյարդերս ծախսել պատրաստ չեմ։ Հետևաբար, եթե չեմ տեսնում համապատասխան վերաբերմունք ադմինիստրատորների կողմից, մասնակցությունը դադարեցնելը մնում է միակ հնարավոր տարբերակը։ Հայկ Ասատրյան (քննարկում) 20:40, 5 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայկ։ Երբ Դուք ստեղծել էիք հոդվածը, այն չէր համապատասխանում պահանջներին, որոնք, կրկնում եմ, ես չեմ հորինել։ Դուք փորձառու խմբագիր եք, 2010 թվականից խմբագրում եք Վիքիպեդիան և պետք է իմանաք, որ երբ հոդվածը հրապարակվում է, այն դառնում է բոլորինը, և ցանկացած ոք կարող է այն խմբագրել։ Ես ի՞նչ իմանամ, որ Դուք դեռ խմբագրում եք։ Դրա համար գոյություն ունի «Խմբագրում եմ» կաղապար, որը պետք է տեղադրեիք հոդվածում և 2 ժամ հանգիստ կարող էիք կատարել խմբագրումներ։ Այդ կաղապարը եթե լիներ, ոչ ոք հոդվածին ձեռք չէր տա։ Նյարդեր ծախսելու անհրաժեշտություն չկա, ընդամենը պետք է երկու պահանջ կատարել՝ հոդվածի անհրաժեշտ ծավալը և աղբյուրների առկայությունը։ Եվ խնդրում եմ իմ արածը «պայքար» չանվանել, դա պայքար չէ, այլ պարզապես մեր Վիքիպեդիան ավելի որակյալ դարձնելու փորձ։ Ես էլ Ձեզ պես կամավոր խմբագիր եմ և Վիքիպեդիային տրամադրում եմ իմ ազատ ժամանակը՝ ցանկանալով, որ նրա որակը բարձրանա։ -- 23artashes (քննարկում) 20:58, 5 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Արտաշես,
Համադան (օսթան) հոդվածն այժմ բավարարու՞մ է բոլոր պահանջներին։ Կարո՞ղ եմ հեռացնել ձեր կողմից ավելացված կաղապարը Հայկ Ասատրյան (քննարկում) 07:18, 6 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Այո, ես արդեն հեռացրել եմ։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 07:32, 6 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Հայկ Ասատրյան (քննարկում) 07:51, 6 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

Ողջույն։ «Ձեր գործունեությունը չեմ կարծում թե շատ օգտակար է հայկական վիքիպեդիայի զարգացման համար», «Նորից եմ կրկնում ձեր գործունեությունը համարում եմ վնասակար» արտահայտությունները խախտում են Հայերեն Վիքիպեդիայում ընդունված Վիքիէթիկետը։ Տարբեր հարցերի շուրջ կարելի է ունենալ տարբեր մոտեցումներ, նորմալ է, բայց քննարկման այն տոնը, որը դուք եք ընտրել, ընդունելի չէ, ավելին՝ նույնիսկ կարող է արգելափակման հանգեցնել։ Սա խնդրում եմ ընդունել որպես զգուշացում ադմինիստրատորի կողմից։

Ինչ վերաբերում է կարճ հոդվածի պիտակին. Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները քննարկել և որոշել են, որ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներն այսուհետ պետք է լինեն նվազագույնը 3000բայթ ծավալով։ Այս որոշումը 23artashes մասնակիցն ինքնուրույն չի կայացրել, մի ամբողջ համայնքն է երկար ժամանակ քննարկել և որոշել։ Եթե համաձայն չեք որոշման հետ, կարող եք այդ որոշումը փոփոխելու քննարկում բացել Խորհրդարանում։ Շնորհակալություն։ — GeoØ () 04:43, 6 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի @GeoO և @23artashes
Կներեք երեկ երեկոյան չափից ավելի տաքանալու համար. ուղղակի երբ ծանր աշխատանքային օրվա ընթացքում փորձում ես ժամանակ հատկացնել և ներդրում ունենալ, դրան խանգարող հանգամանքները մի քիչ ծանր են ընդունվում։
Ինչ վերաբերվում է 3000 բայթ ծավալի սահմանափակմանը։ Ընդհանուր առմամբ ես դեմ չեմ սահմանափակման առկայությանը, սակայն կարծում եմ որ այն պետք է կիրառվի խելամտորեն։ Հոդվածներ կան, որոնց համար նման ծավալ պահանջելն անիմաստ է, պահանջի խիստ կիրառումը կարող է բերել նրան, որ ինչ-որ էջեր ուղղակի չգրվեն։ Միգուցե ես սխալվում եմ, սակայն այս պնդումն այնքան ակնհայտ է թվում, որ նույնիսկ քննարկումներ ծավալելու իմաստը չեմ տեսնում։ Ուղղակի հարց. Հայկական սովետական հանրագիտարանի հոդվածների ո՞ր մասն է բավարարում այդ պահանջին։ Պարտադիր չէ պատասխանել իմ գրածին, խնդրում եմ ուղղակի մտածել այդ մասին և հետագայում հաշվի առնել։ Հայկ Ասատրյան (քննարկում) 06:15, 6 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայկ։ 3000 բայթի պահանջը բոլոր հոդվածների համար չէ։ Կանոնը հետևյալն է․ եթե այլալեզու Վիքիպեդիաներում (մասնավորապես, անգլերենում և ռաուսերենում) կա աղբյուրներով հաստատված համապատասխան ծավալ, ապա նորաստեղծ հոդվածը պետք է ունենա առնվազն 3000 բայթ ծավալ։ Եթե այլ լեզուներում դա չկա, հոդվածը պիտակողը պարտավոր է ներկայացնել հեղինակավոր աղբյուրներ։ Եթե դա չի արվում, պիտակելու իրավունք չկա, և հոդվածը կարող է լինել ավելի փոքր ծավալի։ Ինչ վերաբերում է ՀՍՀ-ի հոդվածներին, ապա իրավացի եք, որ դրանց զգալի մասը չի բավարարում այդ պահանջին։ Բայց 3000 բայթի որոշումն ընդունվել է, եթե չեմ սխալվում, 2017 թվականին, այնինչ ՀՍՀ-ի հոդվածների հիմնական մասը ՀՎ են տեղափոխվել դրանից մի քանի տարի առաջ, իսկ «օրենքը», ինչպես գիտեք, հետադարձ ուժ չունի։ Այնպես որ, այդ հոդվածները պիտակելու և ջնջելու իրավունք պարզապես չունենք։ ՀՍՀ-ի հոդվածները պարզապես պետք է բարելավվեն։ Սա է իրողությունը, որի հետ պետք է համակերպվենք։ -- 23artashes (քննարկում) 06:37, 6 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն մանրամասն բացատրության համար։ Ինչ-որ տեղ կանոնը կա՞ գրված բոլոր մանրամասնություններով։ Հայկ Ասատրյան (քննարկում) 06:43, 6 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Սյունիքի Սիսիանի «Որոտան» գյուղի պաշտոնական վերանվանումը «Որոտնավանի» խմբագրել

Բարև ձեզ, Haykasatryan: Հուսով եմ լավ ես. Հետաքրքիր է, ունե՞ք որևէ աղբյուր Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Որոտան գյուղը 2017 թվականի հունիսի 9-ին իբր վերանվանելու Որոտնավանի մասին: Ես տեսա, որ դուք ավելացրել եք այն այս խմբագրմամբ, բայց ես չեմ կարող գտնել որևէ աղբյուր, որը հաստատում է, որ պաշտոնական վերանվանումը տեղի է ունեցել այս ամսաթվին: Կարո՞ղ եք կիսվել նման աղբյուրներով: Ավելին, ես նաև նկատեցի, որ DifferentialSpace-ի օգտատերը հոդվածի վերնագիրը տեղափոխել է Որոտնավան, որպեսզի գուցե նա կարողանա կիսվել որոշ պատկերացումներով: Շնորհակալություն! – Olympian (քննարկում) 00:58, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, ես արձակուրդում եմ և այս պահին այդ որոշումը գտնել չեմ կարող, կանեմ դա ավելի ուշ: Փոփոխությունն արել եմ բավականին վաղուց և մանրամասները բնականաբար չեմ հիշում։ Սակայն կասկածից դուրս է, որ գյուղի անվանումը ներկայումս Որոտնավան է, տես օրինակ Սյունիքի մարզպետարանի էջերում. http://syunik.mtad.am/about-communities/988/ և http://syunik.mtad.am/u_files/file/syunik/%D5%88%D6%80%D5%B8%D5%BF%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6.pdf: Նկատենք, որ 2011 թ. մարդահամարի արդյունքներում (https://armstat.am/file/doc/99486813.pdf , տես 118 էջ Սիսիանի տարածաշրջան բաժնում) գյուղը դեռևս Որոտան անվան տակ է։ Ենթադրում եմ, որ այս փոփոխությունն արվել է նույն Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող նույն անվանման գյուղից տարբերելու համար։ Հայկ Ասատրյան (քննարկում) 04:12, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ըստ երևույթին անվանափոխումը տեղի է ունեցել հետևյալ որոշմամբ. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114383 Հայկ Ասատրյան (քննարկում) 04:37, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Հերազ_(գետ)» խմբագրել

 

Հարգելի Haykasatryan, Ձեր ստեղծած «Հերազ_(գետ)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --ArmSiriusՔննարկում 12:05, 10 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Քանի որ հոդվածը գրեթե 3000 բայթ էր, որոշեցի պատկերներ ավելացնել և պիտակը հանել :) ArmSiriusՔննարկում 12:23, 10 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Ես դեռ մի քանի փոքր ավելացում պետք է անեմ, կվերջացնեմ երեկոյան։ Ամեն դեպքում` շնորհակալություն։ Հայկ Ասատրյան (քննարկում) 12:44, 10 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել