Մասնակցի քննարկում:ЗенитЧемпион/Արխիվ1

Add discussion
Active discussions

ՈղջույնԽմբագրել

Nuvola apps knotes.png Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն ЗенитЧемпион, բարի գալուստ հայերեն Վիքիփեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքության և ներդրումների համար։ Վիքիփեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Crystal Project Gaim.png Ողջույն, նորեկներ
Ձեզ ենք ներկայացնում հայերեն Վիքիփեդիան
Nuvola apps kate.png Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Nuvola apps kcontrol.gif Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Crystal Clear action filefind.png Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Armenian ligature.png Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած տեկստը պետք է ընթեռնելի լինի բոլորի համար
Nuvola apps ksirc.png Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


ToolbarSignVectorAM.PNG

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ beko 21:46, 29 Նոյեմբերի 2021 (UTC)

Բեռնված պատկերներԽմբագրել

Պատկեր:800px-Botafogo180o M.jpg
Պատկեր:800px-1 lagoa rodrigo de freitas rio de janeiro 2010.jpg

Ողջույն David1992։ Շնորհակալություն քո մասնակցության և ներդրումների համար։ Մի քանի նկատառում ունեմ պատկերների վերաբերյալ, որոնց խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Նախ մի բեռնիր որևէ պատկեր, որը արդեն կա Վիքիպահեստում. հայերեն Վիքիփեդիայում մենք կարող ենք օգտագործել բոլոր պատկերները և նյութերը, որոնք բեռնված են այդ նախագծում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է վերևում նշված երկու պատկերներին, որոնք դու օգտագործել էիր Ռիո դե Ժանեյրո հոդվածում։ Երկրորդ խնդրում եմ խուսափել էրոտիկ/կիսամերկ պատկերներ բեռնելուց և որևէ կենսագրական հոդվածում գործածելուց, եթե դա հատուկ նշանակություն չունի։ Օրինակ Քիմ Քարդաշյանի այս նկարը, որ դու բեռնել ես, գուցե կարող է «զարդարել» էժանագին մի ամսագրի երեսը, սակայն ամենայն հավանականությամբ պիտանի չէ հանրագիտական կենսագրական հոդվածի համար, առավել ևս, որ Վիքիպահեստում արդեն կա Քիմ Քարդաշյանի 21 լուսանկար։ Երրորդ, նկարներ բեռնելիս, խնդրում եմ նրանց տալ հասկանալի, հիշվող անվանումներ և խուսափել միայն թվանշաններից կազմված անվանումներից, ինչպես օրինակ այստեղ կամ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար, և հաջողություն հետագա խմբագրումների ժամանակ։ --Vacio 15:26, 30 Հունվարի 2011 (UTC)

Զգուշացնող կաղապարներԽմբագրել

Ողջույն David1992, զգուշացնող կաղապարները հարկավոր չէ հեռացնել, նախքան նրանցում նշված խնդիրը լուծելը՝ կոնկրետ անաղբյուր կաղապարի մասին է խոսքս։ Առանց աղբյուրի հոդվածը Վիքիփեդիայում արժեք չունի։ Կարծում եմ նրանք կան, հարկավոր է միայն փնտրել։ Ինչ-որ տեղից օգտվում եք, չ՞է։--beko 17:29, 4 Փետրվարի 2011 (UTC)

ԶգուշացումԽմբագրել

Ողջույն David1992 և շնորհակալություն ձեր ներդումների համար։ Վիքիփեդիան ազատ արտոնագրով (քոփիրթայթից և նրա սահմանափակումներից ազատ) հանրագիրտան է։ Տեքստը միշտ ազատ արտոնագրի տակ է, և գրվում է 0–ից մասնկաիցների կողմից, առանց այլ տեղերից պատճենումների։ Պատկերների դեպքում մոտեցումը, մի փոէր ավել փափուկ է, այն է, եթե թեման լուսաբանելու համար իրոք կարևոր է ունենալ պատկեր, սակայն ազատ պակտեր ստանալը հնարավոր չէ (օրինակ հնարավոր է լուսանկարել այժմ ապրող մարդուն և ունենալ ազատ նկար, բայց հնարավոր չէ օրինակ նկարել մահացած մարդուն կամ ունենալ ընկերության ազատ լոգո) ապա կարելի է վերցնել փոքր չափսի պատկեր (այն չափսի, որն իրոք անհրաժեշտ է ՎՓ)–ում։ Այլ դեպքերում ոչ–ազատ պատկերները գործ չունեն ՎՓ–ում։ Այսպիսով, բոլոր քո բեռնած անձանց լուսանկարները ենթակա են հեռացման և երեկ ես հեռացրել եմ դրանց զգալի մասը։ Ավելին, դու հաճապ բեռնում էիր ոչ–ազատ նկարներ, այն դեպքում, երբ նույն անձի ազատ լուսնկարները արդեն կան Վիքիպահեստում։ Նման դեպքում ոչ–ազատ նկարը արդարաում չունի։ Այսպիսով, խնդրուն են բվացի վերը նկարագարծ թույլատրելի դեպքերից այլ ոչ–ազատ նկար չդնել, դա նախագծի կանոննրի և հեղինակային իրավունքի խախտում է։ Նաև նշեմ, որ թեփետ ՎՓ–ն հանարգիրտան է, և կարող է ունենալ ցանկացած նկար գիտակրթական նպատակներով, այնտեղ որտեղ ավելնորդ անկեղծությունը պետք չի, նրանից խուսափում են։ Օրինակ պոռնո դերասանի մասին գրելուց, մենք դնում ենք իր լուսանկարը ռեալ կյանքից, ոչ թե պոռնկագրական ֆիլմից հատված։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 15:20, 14 Փետրվարի 2011 (UTC)

ՍտորակետերԽմբագրել

Comma.svg

Եվս մեկ անգամ Ողջույն։ Մի փոքրիկ հիշեցում՝ բացատ (միջակայք, կամ пробел) դրվում է ստորակետից հետո և ոչ հակառակը։ Հուսով եմ ընթերցում ես սա։ Այդ դեպքում, շնորհակալություն ուշադրության համար։ --Vacio 17:08, 15 Փետրվարի 2011 (UTC)

Սուարեզի պատկերներ՝ ՎիքիպահեստումԽմբագրել

Ողջույն, David1992, և շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ձեր առատ ներդրումների համար: Պատկերների համար գոյություն ունի Վիքիփեդիային կից նախագիծ՝ Վիքիպահեստը, որտեղ կարելի է հեշտությամբ գտնել հեղինակային իրավունքներով չպաշտպանված պատկերներ՝ Վիքիփեդիայում օգտագործելու համար: Օրինակ, Լուիս Սուարեզի համար Վիքիպահեստում գոյություն ունի մի ամբողջ կատեգորիա, որի մեջ գտնվող ցանկացած պատկերի անվան նշմամբ կարող եք այն օգտագործել ձեր հովածներում՝ առանց նոր (և հեղինակային իրավունքով պաշտպանված) պատկերների բեռնման, որոնք ենթական են ջնջման: Հաջողություն, և եթե հարցեր լինեն, խնդրեմ չհապաղել դիմել/հարցնել: Chaojoker 17:20, 17 Փետրվարի 2011 (UTC)

ՍիմպսոններԽմբագրել

Ողջւոյն, Դավիթ: Շնորհակալ եմ կինոինդուստրիայի թեմայոբ քո կատարած աշխատանքի համար: Որ այդ աշխատանքը ավելի որակավոր լինի, խնդրում եմ «Սիմպսոններ» մուլտսերիալի կերպարների մասին հոդվածներ ստեղծելիս օգտագործել հատուկ նորաստեղծ {{Տեղեկաքարտ Սիմպսոններ մուլտսերիալի կերպար}} կաղապարը: Այնտեղ ձևը, թե ինչպես լրացնես այն: Ցանկալի չե, նույնիսկ անթույլատրելի է, հորինված կերպարների մասին հոդվածներում օգտագործել {{Տեղեկաքարտ Անձ}} կաղապարը, քանի որ այն միայն իրական մարդկանց համար է: Դա նրա համար է, որ հորինված ու իրական կերպարները չխառնվեն մեկ կատեգորիայում: Նաև չմոռանաս տեղադրել կատեգորիաները և ինտերվիքիենրը: Հուսով եմ հաշվի կառնես այս հաղորդագրությունը :)--Պանդուխտ 17:42, 17 Փետրվարի 2011 (UTC)

Վլադիմիր VIIԽմբագրել

David1992, դուք իսկապե՞ս եք կարծում, որ Պուտինը Ռուսաստանի ցարն է։--Bekoքննարկում 17:31, 1 Մարտի 2011 (UTC)

Յոզեֆ ԲլատերԽմբագրել

Ողջույն David1992։ Շնորհակալություն Վիքիփեդիայում քո ակտիվ ներդրումների համար։ Խնդրում եմ սակայն նկատի ունենաս իմ այս զգուշացումը Յոզեֆ Բլատեր հոդվածի քննարկման էջում և զերծ մնաս որևէ անձի դեմ ուղղված կոչեր, զրպարտանք կամ վիրավորանք պարունակող ցանկացած գրառումից։ Ես նաև նորից ավելացրել եմ տվյալ հոդվածում {{չեզոքություն}} կաղապարը, քանի որ բովանդակությունը մեծ մասամբ պարունակում է ոչ հավաստի, մասնավոր տեսակետ արտահայտող տեղեկություններ։ Խնդրում եմ հաշվի առ, որ վիքիփեդիայում տեղեկություններ կարելի է ավելիացնել միայն ու միայն չեզոք տեսանկյունից։ Շնորհակալություն ուշադրության համար։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Vacio (քննարկում|ներդրումներ) 19:14, 17 Մարտի 2011 մասնակիցը։

Tireless Contributor Barnstar Hires.gif Վիքիմեդալ
Հարգելի David1992, նվիրում եմ Ձեզ այս մեդալը Հայերեն Վիքիփեդիան զարգացնելու համար և ցանկանում նորանոր խմբագրումներ:

--Aram-van 14:46, 5 Մայիսի 2011 (UTC)

Պատկերների մասինԽմբագրել

Ողջույն, David1992, և շնորհակալություն ձեր ներդրումների համար: Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, և դա նշանակում է պիտի ունենա բացարձակապես ազատ բովանդակություն, իսկ պատկերների դեպքում՝ հնարավորինս օգտագործի միայն ազատ պատկերներ: Դրա համար էլ գոյություն ունի Վիքիպահեստ նախագիծն, որն ազատ պատկերների և այլ նիշքերի մեծ շտեմարան է: Ամբողջովին ձեր կողմից ստեղծված պատկերները կարող եք բեռնել հենց այնտեղ՝ Վիքիպահեստում, որպեսզի նաև այլ Վիքի-նախագծերի կողմից հասանելի լինի: Նաև ձեր ստեղծած հոդվածների համար կարող եք հեշտությամբ պատկերներ փնտրել այնտեղից, և օգտագործել դրանց: Սակայն, ոչ-ազատ, այսինքն՝ ձեր կողմից չստեղծված և ազատ արտոնագրի ներքո չհրատարակված պատկերնեի օգտագործումն խիստ սահմանափակ է: Օրինակ՝ որևէ անձի մասին հոդվածում կարելի է «արդար օգտագործման» նպատակներով (և ոչ ազատ կերպով) պատկեր բեռնել միայն Վիքիփեդիայում, և միայն այն պարագայում, որ Վիքիպահեստում կամ այլ տեղ որևէ ազատ տարբերակ առկա չէ, և պատկերի առկայությունը խիստ անհրաժեշտ է հոդվածի էությունը պարզաբանելու համար: Նույնիսկ այդ պարագայում, անհրաժեշտ է բեռնման ժամանակ նկարագրության բաժնում նշել պատկերի աղբյուրը (համացանցային հասցեն կամ այլ աղբյուր), և նշել թե բեռնեվել է «արդար օգտագրոծման» նպատակներով՝ նշելով պատճառը (օրինակ՝ որևէ ազատ տարբերակ առկա չէ): Դրա մասին կարող եք ավելի ծանոթանալ ռուսերեն Վիքիփեդիայում: Եթե հարցեր լինեն, խնդրեմ դիմել: Chaojoker 08:58, 7 Մայիսի 2011 (UTC)

ՆախազգուշացումԽմբագրել

David1992, բացի ակնհայտ վանդալության պարագաներից, որևէ հետ-շրջման համար ներկայացրեք ձեր պատճառները, այլապես դա կարող է շատ հեշտ խմբագրման պատերազմի վերածվել, որն էլ Վիքիփեդիայի զարգացման համար լավագույն ճանապարհ չէ: Եթե որևէ բան եք գրում, իսկ մեկ ուրիշը այնտեղ փոփոխություն է կատարում, զերծ մնացեք այն անմիջապես հետ շրջելուց: Եթե համաձայն չեք արված փոփոխության հետ՝ դրա մասին գրեք հոդվածի քննարկման էջում, կամ փոփոխություան անող մասնակցի քննարկման էջում, և տեսեք ինչ է դիմացինի պատճառը: Քննարկեք: Հետո, ըստ պատճառաբանումների ուժի և համաձայնության կարելի է առաջնորդվել: Chaojoker 09:15, 7 Մայիսի 2011 (UTC)

Արգելափակման ծանուցումԽմբագրել

David1992, ինչպես մի քանի անգամ նշվել է անցյալում, Վիքին ազատ հանրագիտարան է, և հեղինակային իրավունքները խախտող նյութեր չեն թույլատրվում: Արդար օգտագործման նպատակներով բեռնված պատկերները թույատրվում են ծայրահեղ դեպքերում՝ միայն հոդվածի անվանատարածքում, երբ բառերով ոչ մի կերպ չի կարելի պատկերացնել նկարագրածը, կամ անչափ նշանակալի և հանրաճանաչ բան է ցուցադրում: Նաև անգամներ բացատրվեց, որ առանց համաձայնության գալու, հետ-չշրջել այլ խմբագրումները, և խմբագրման պատերազմներ չսկսել, որը դուք արել եք վերստին անգամ ջնջված Պատկեր:Rudy Youngblood.jpg, Պատկեր:Passion of the Christ movie.jpg և Պատկեր:Sexy clube 92.jpg պատկերները բեռնելով: Արդար օգտագործման կանոնները բազմաթիվ հուշումներից հետո խախտելու և առանց համաձայնության՝ ջնջելուց հետո այդ կանոնները խախտող պատկերները վերստին անգամ բեռնելու պատճառով ձեր մասնակցային հաշիվը արգելափակվում է երեք օր: Հուսով եմ վերադառնալուց հետո կփորձեք ավելի ուշադիր լինել կանոնների հանդեպ և հետևել դրանց, քանզի դարձյալ խախտման դեպքում արգելափակումը կլինի երկու շաբաթ: Հարգանքներով, Chaojoker 18:25, 16 Մայիսի 2011 (UTC)

Արգելափակման առարկումԽմբագրել

Հետևյալ քննարկումը տեղափոխվել է Chaojoker-ի քննարկման էջից՝

Chaojoker, մեծ սխալ ես թույլ տվել արգելափակելով այս մասնակցին առանց որևէ էական պատճառի:--David1992 13:58, 17 Մայիսի 2011 (UTC)

Պատճառներին կարող ես ծանոթանալ քո քննարկման էջում: Chaojoker 04:32, 17 Մայիսի 2011 (UTC)
1.Նախազգուշացում եղել է միայն մեկ անգամ:
2.Այդ որ այդ կադրերը էական չեն, միայն քո կարծիքն է և դրանք հեռացնելուց առաջ պետք է քննարկել այլ մասնակիցների հետ:
3.[1] Այս ֆիլմի էջում կա երեք ոչ ազատ պատկեր և դրանք չեն հեռացվում քո բերած պատճառաբանություններով: Հետևաբար քո գործողությունները ոչ միայն սխալ են այլ նաև խանգարում են Վիքիպեդիայի զարգացմանը:
4.Կարլոս Տեվես էջը վերանվանելիս դու չես քննարկել այն քննարկման էջում:--David1992 13:58, 17 Մայիսի 2011 (UTC)
Նախ և առաջ՝ արգելափակված ժամանակ պետք է զերծ մնալ ԱյՓի հաշիվներից մուտք գործելով շրջանցել այն: Քո քննարկման էջը բաց է, կարող ես մուտք գործել քո մասնակցային հաշվից, և այս էջում քննարկել քո մասնակցային անունով:
1. Այս էջի պարունակությունը կարդացե՞լ ես: Քանի՞ անգամ պետք է քեզ բացատրվի ոչ ազատ պատկերների բեռնման մասին:
2. Ոչ, դրանք իմ կարծիքը չեն: Դու ևս ոչ մի բացատրություն չես տվել նրանց անհրաժեշտությունը բացատրելու համար: Քրիտոսի չարչարանաքների ֆիլմի երեք անգամ բեռնված պատկերի դեպքում՝ առաջին երկու անգամը բացատրության մեջ նշել ես մի ամբողջապես ոչ հանրագիտարանային նախադասություն («Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան եթե մեկն իր Կյանքը դնում է իր բարեկամների համար»), որը նույնիսկ ֆիլմի նկարագրման հետ կապ չուներ: Երրորդ անգամ պատկերը նկարագրման տեղում նշել ես դերասանի անունը, երբ դերասանից բազում ազատ պատկերներ կան, որոնք կարող են օգտագործվել դերասանի մասին հոդվածում նրա դեմքի նկարագրման համար: Պարզ է, որ արյունոտ դեմքով դերասանի պատկերը այստեղ միայն օգտագործվում էր հոդվածը զարդարելու համար, որը արդար օգտագործման նպատակներին չի համապատասխանում: Կծված խնձորը էական դեր է՞ր կատարում քո մասնակցային էջը զարդարելով, որ ջնջելուց հետո նորից ես բեռնել:
3. Այս հարցն արդեն պատասխանվել է: Օրինակը փոխելը հարցը չի փոխում:
4. Այդտեղ վիճահարույց խնդիր չկար, դատելով նրանից, որ այն ոչ ոք պատճառաբանությամբ/պարզ պատճառներով չի փոփոխել, որից հետո ես անմիջապես առանց քննարկման հետ շրջեմ: Այդտեղ անվանման սխալը բավականին պարզ էր, հայերենում փոքրատառ «եվ» տառերի հաջորդականություն գոյություն չունի, բացի այն բարդ բառերի դեպքում, որի երկրորդ արմատը վ-ով է սկսվում, և Տևեսը այդ դեպքերից չէ: Chaojoker 10:50, 17 Մայիսի 2011 (UTC)


Wiki gold medal.png Վիքիմեդալ
Հարգելի David1992, այս ոսկե մեդալով ես պարգևատրում եմ ձեզ, Վիքիպեդիայում ձեր աննախադեպ ավանդի համար ։ Մասնակից: Armenmir

Կասկածելի հոդված. Բերկե վան դեր ՄեյԽմբագրել

Ողջույն ЗенитЧемпион, քո ստեղծած Բերկե վան դեր Մեյ հոդվածն ինձ շատ կասկածելի է թվում։ Համացանցում չեմ կարողանում որևէ բան գտնել այդ արտասովոր մեկամյա երեխայի մասին։ Կարո՞ղ ես նշել, թե որտեղի են քաղված հոդվածի տեղեկությունները։ --vacio 15:17, 10 Հունիսի 2011 (UTC)

Vacio, համացանցում բավականին շատ հոդվածներ կան իր մասին, նույնիսկ նշված է ԲիԲիՍիում, ուղղակի ես կասկածում եմ, որ մեկանգամյա սիմվոլական պայմանագրի կնքումը 1.5 տարեկան երեխայի հետ նրան բավականին նշանակալի է դարձնում Վիքիփեդիայում առանձին հոդված ունենալու համար: Մի՞ գուցե նշվի այդ հոլանդական ֆուտբոլային ակումբի էջում: Chaojoker 15:27, 10 Հունիսի 2011 (UTC)

Նախազգուշացում 2Խմբագրել

Ողջույն, David1992, արդեն քանի անգամ բացատրվել և մեկ անգամ քեզ նախազգուշացվել է, որ առանց քննարկելու՝ արված փոփոխությունը հետ չշրջել նախքին տարբերակին: Սակայն դու նորից նման քայլի ես դիմել: Դա ապակառուցողական է և անհարգալից ուրիշ մասնակիցների նկատմամբ: Բոլոր նման դեպքերում գրիր քննարկման էջում և քննարկիր նախքան նման քայլերի դիմելը: Ապակառուցողական մոտեցումները միայն կարող են բերել արգելափակման: Chaojoker 17:34, 18 Հունիսի 2011 (UTC)

ԱրգելափակումԽմբագրել

David1992, Վիքիփեդիայի քննարկման էջերից պարունակությունը չհեռացնելու մասին երկու անգամ նախազգուշացվելուց հետո, առանց քննարկման և առանց արխիվացման Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Թեկնածուներ էջից հեռացրել ես քննարկման զգալի մի մաս, որի համար այս անգամ քո հաշիվը արգելափակվում է երկու շաբաթ: Հուսով եմ վերադառնալիս ավելի ուշադիր կլինես Վիքիփեդիայի կանոնների և նախազգուշացումների հանդեպ: Chaojoker 20:42, 9 Հուլիսի 2011 (UTC)

ՆախազգուշացումԽմբագրել

David1992, որոշել էի քեզ արգելափակել, քանի որ ինձ թվում էր նախկինում քեզ բացատրվել էր, որ քննարկման էջերից ակնհայտ վանդալության դեպքերից բացի՝ պարունակությունը չհեռացնել, որը դու քանի անգամ արել ես օրինակ այստեղ և այստեղ, երկրորդ դեպքում ես փորձել եմ ամփոփման մեջ բացատրել՝ թե արդեն գրված քննարկումից հետո չի կարելի այն ուղղակի հեռացնել, և եթե միտքդ փոխում ես, կարող ես այն արտահայտել վրան գիծ քաշելով, սակայն չտեսնելու կամ ուշադրություն չդարձնելու պատճառով մի քանի խմբագրում հետո դարձյալ կրկնել ես նույն բանը և փոխել արված քննարկումը: Դրա մասին բացատրված է նույնիսկ Վիքիփեդիա:Տարածված սխալներից խուսափելը էջի «Ցանկացած քննարկման էջից տեքստի ջնջումը առանց արխիվացնելու» մասում: Դրա համար, Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Թեկնածուներ էջից զգալի մի մաս հեռացնելու համար ես քո մասնակցային հաշիվը արգելափակման արժանի եմ գտնում: Սակայն, քանի որ վերում նշված իմ պատճառաբանման մեջ ես սխալվել եմ, և նշել եմ, որ դրա մասին քեզ բացատրվել է նախազգուշացումների մեջ, և ոչ էջի ամփոփման մեջ, որի խախտումը հուսով եմ ուղղակի չտեսնելուց էր և ոչ հերթական անգամ բացատրություններին ուշադրություն չդարձնելու՝ արգելափակումը փոխում եմ նախազգուշացման հետ:

Քննարկման էջերից չպիտի հեռացնել քննարկման պարունակությունը, մի թե արխիվացման նպատակով: Նաև, արդեն հիշված քննարկման մեջ որևէ էական փոփոխություններ չմտցնել՝ նույնիսկ պետք չէ ուղղել ուղղագրական կամ քերականական սխալները՝ հիշելուց հետո դրանք էջի պատմության մաս են կազմում, և հնարավոր է մինչև փոխելը մեկ այլ մասնակից այն կարդացած և/կամ պատասխանած լինի, որի դեպքում փոխվում է քննարկման հերթականությունը և տրամաբանությունը, որը ցանկալի չէ: Քննարկման էջերի և դրանց կանոնների մասին կարող ես ավելիին ծանոթանալ անգլերենով: Chaojoker 18:07, 10 Հուլիսի 2011 (UTC)

Ընտրյալ հոդվածԽմբագրել

Ինձ շատ զարմացնում է քո ընտրության ձևաչափը: Ինչքան ասենք, որ դեռ ընտրության հստակ ձև չկա դու էլի փոխում ես: Նաև ինչի քո հոդվածն ընտրյալ է իսկ իմը ոչ, կամ առանց դեմ ձայնի և բավական կարճ ժամանակ առաջ թեկնածու դարձած Հռոմեական կայսրությունը ընտրյալ չէ: Խնդրում եմ ձեռք չտալ մինչ վերջնական որոշումը:--Արամ 15:33, 17 Հուլիսի 2011 (UTC)

Stub requestsԽմբագրել

Do you do small stubs in Armenian?

If so, would you mind making a short stub on en:Interstate Aviation Committee? There are some other possible stub articles that would be great too

Thanks, WhisperToMe 08:41, 19 Հուլիսի 2011 (UTC)

ԱրխիվացումԽմբագրել

Ողջույն Դավիդ, Վիքիփեդիայում արխիվացվում են միայն շատ մեծ ծավալ ունեցող էջերը, (այնքան մեծ, որ անհարմար է իրենց հետ աշխատելը) որտեղ քննկարկումները ավելանում են։ Արխիվացման ժամանակ նոր մասը, մնում է իր տեղը, տեղափոխվում է միայն հին մասը, որտեղ քննարկումը ակնհայտորեն ավարտվել է։ Այս պահին մեր մոտ նման քննարկումները եզակի են, և պետք չէ կարճ քննարկումներ արխիվացնել, դա անիմաստ աշխատանք է թե նրա համար ով դա անում է, թե հետո նրանց համար, ով կուզենա ծանոթանալ քննարկումներին, կամ սպասրակել էջերը։ Խոսքը օրինակ Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Արխիվ–ի կամ Քննարկում:Քաջ սիրտը/Արխիվ մասին է։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:44, 20 Հուլիսի 2011 (UTC)

ՔննաչկումներԽմբագրել

Ողջույն, քննարկումները չեն հեռացվում, հին գրածները չեն խմբագրվում և դա ճիշտ է նույնիսկ քո արված փոփոխությունների համար։ Եթե մի բան ակտուալ չէ, այդ արդիականույթւոն կորցրած տեքստը դիր<s> և </s> թեգերի արանքը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:36, 25 Հուլիսի 2011 (UTC)

ՈղջույնԽմբագրել

Կխնդրեմ առանց քննարկման և հիմնավորման այլևս չանվանափոխես իմ կողմից խմբագրվող նյութերը, քանի որ լոկալ փոփոխությունները հանգեցնում են ամբողջ թեմայի համակարգի փոփոխման և խեղաթյուրման: Նախապես շնորհակալ եմ: Vahe

ՆախազգուշացումԽմբագրել

David1992 դուք ստանում եք նախազգուշացումներ

Քանի որ, այս ամենի մասին դուք նախկինում արդեն զգուշացվել եք, մի մասի մասին մեկից ավել անգամ (երբ զգուշացում տրվում է միայն մեկ անգամ), իսկ մի մասի համար, անգամ արգելափակվել։ Սակայն, եթե համբերատարության և ներողամտությանը չնայած, այդ ոչ կառուցողական/հակաօրինական գործողությունները կրկնվեն, դա կբերի ընդլայնված ժամկետով ձեր արգելափակմանը։ Կոչ եմ անում, ավելի գործընիկերական և մտածված գործողոթյուններ վարել, ինչով ձեր լուման եք ներդնելու հայերեն ՎՓ–ի զարգացմանը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:30, 5 Օգոստոսի 2011 (UTC)

Արագ ջնջում և պաշտոնական տվյալներԽմբագրել

Ողջույն Դավիդ: Արագ ջնջման ներկայացնելուց առաջ ծանոթացիր Ջնջման կանոնակարգին: Եվ ևս մեկ բան: Ավելացրու միայն պաշտոնապես հաստատված տեղեկություններ: Ֆաբրեգասի դեպքն առաջինը չէ: Եթե բացես անգլերեն վիքին կտեսնես, որ նա դեռ Արսենալի խաղացող է, ես ինքս ամեն օր հետևում են Պրեմիեր Լիգայի տրանսֆերային նորություններին, սակայն դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել կողերից ոչ մեկի կողմից: Հարցերի դեպքում անպայման դիմիր:--Արամ-Վան

Պրեմիեր ԼիգաԽմբագրել

Ողջույն Դավիդ ես նկատել եմ, որ դու հետաքրքրվում ես Անգլիական Պրեմիեր Լիգայով, եթե ցանկանում ես կարող ենք միասին թարմացնել այս սեզոնի խաղերի հաշիվները, քանի որ ինձ համար միայնա բարդ է, իսկ երբեմն ել չեմ հասցնում, ինչ կասես:--Արամ 16:59, 16 Օգոստոսի 2011 (UTC)

Արագ ջնջման ներկայացնելու մասինԽմբագրել

Ողջույն, David1992, հոդվածները արագ ջնջման նշելիս, բացի ակնհայտ վանդալության կամ օտարլեզու լինելու պարագաներից, խնդրեմ նշիր նաև պատճառը․ այսպես՝ {{արագ|պատճառ}}։

Նաև խնդրում եմ նկատի ունեցիր հետևյալ երկու կետերը՝

  • Վիքիփեդիայում ընդունված են վերահղումներ․ այսինքն այլընտրանքային անվանումներից վերահղումը դեպի հոդվածի ներկա անվան ողջունելի է, և պետք չէ այն նշել ջնջման։
  • Վիքիփեդիայի հոդվածների անվանումները լինում են առանց որոշիչ հոդի, օրինակ՝ Աբովյան փողոց և ոչ Աբովյան փողոցը։

Շնորհակալություն ուշադրությանդ համար, Chaojoker 09:46, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)

Ռասսել ԿռոուԽմբագրել

Հարգելի David1992, Դուք կարծես ռուսական լավ կրթություն ունեք, բայց դերասան Ռասսել Քրոու-ի անունը Ձեր հոդվածում գրել եք Ռասսել Կռոու: Հավատացեք ինձ մեղմ ասած չի համապատասխանում հայերենի ընդունված կանոնների:

Առաջարկում եմ հետևալը

  • Ձեր ծանոթների կամ թեկուզ ածանոթների շրջանում հարցում կատարեք այս դերասանի անվան մասին
    • եթե կլինեն Ռասսել Կռոու ասողները, խնդրում եմ ասեք ինձ
    • բայց կարծում եմ, որ շատերը (եթե ոչ մեծամասնությունը) կասեն/կարտասանեն Ռասսել Քրոու
    • կարող եք հարցնել նաև այն անձանց կամ ֆիրմաներին, ովքերնՁեր կարիքով տիրապետում են նման ինֆորմացիայի
  • գիտեք, C-ն թարգմանել եք Կ,
  • իսկ RՌ

պետք է այսպես լինի

    • եթե Կ, ապա Ր
    • իսկ եթե Ք, ապա Ռ

ասեմ, որ հնարավոր է ես ինքս սխալվում եմ, սակայն կարծում եմ որ ոչ, ի դեպ ես Վիքիփեդիայում կինոշխարհի բավականին հոդվածներ եմ ստեղծել:

Շնորհակալության ուշադրության համար, սպասում եմ Քո արձագանքին ու իմ խնդրանքի կատարումին Ձեր կողմից: Պատրաստ եմ լսել Քո առաջարկությունները այս հարցի շուրջ ERJANIK 16:07, 20 Հոկտեմբերի 2011 (UTC)

Chaojoker մասնակցի ադմինական իրավունքների չարաշահման օրինակներԽմբագրել

Ողջույն David1992, այստեղ և ասյտեղ, դու հայտնել ես, որ Chaojoker մասնակիցը, օգտագործում է իր ամդինական իրավունքները («ստատուսը» (sic)), «իր կարծիքը առաջ տանելու» համար։ Սա լուրջ մեղադրանք է, այսպիսով խնդրում եմ նշի, օգտագործելով պատմության տարբերությունները (ինչպես արված է այստեղ), թե որտեղ է նա օգտագործել իր ադմինական իրավունքները, «կարծիքը առաջ տանելու համար», և բացատրի թե ինչպես է այն օգտագորվել (օրինակ՝ էջը պաշտպանվել է ոչ–ադմիններից, մասնակիցները արգելափակավել են, թաքցվել են խմբագրումներ/քննարկումներ և այլն)։ Եթե նման գործողությունները ոչ վաղ անցյալում էին, ապա եթե նշես հոդվածի անունը և մասնակցի անունը, մենք դա կգտենք արգելափակման/պաշտպանության/թաքցման մատյանում։ Եթե նման չարաշահում է տեղի ունեցել, ապա կվերանայենք Chaojoker–ի ամդին լինելու նպատակահարմարությունը, եթե նման բան չի եղել և դա քո անձնական մենկնաբանույթուններ են, ապա կփաստենք զրպարտությունը քո կողմից։ Հետագայում խնդրում եմ, որևէ մասնակցի, որևէ բանի մեջ մեղադրելուց հղվել պատմության տարբերության վրա։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:49, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)

Շնորհավոր Նոր ՏարիԽմբագրել

Arbol Navidad 03.gif Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, ЗенитЧемпион, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Քվեարկություն. տարվա հոդվածԽմբագրել

Cscr-featuredtopic gold.svg Տարվա հոդված
Հարգելի ЗенитЧемпион, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:55, 2 Հունվարի 2012 (UTC)|}

Ընտրյալ հոդվածԽմբագրել

David1992 ջան, Դուք ընտրյալ հոդվածների ցուցափեղկում արձագանքել էիք իմ Այս հրաշալի կյանքը հոդվածին ինչի համար շնորհակալ եմ: Բայց մի փոքր կիսատ է մնացել, քանի որ կոնկրետ չնշեցիք թե ինչ լեզվական թերություններ կան, գուցե իրոք կան և ես չեմ նկատել, խնդրում եմ կոնկրետ փաստերով արձագանքեք, որ կոնկրետ կարողանամ ուղղել: Ի դեպ ասեմ, որ հոդվածում հայկական իմ պատրաստած պոստերը փոխարինել եմ օրիգինալով, այս փաստով օրինակ համաձայվեցի Ձեր հետ: Սպասում եմ արձագանքիդ: Շնորհակալություն: ERJANIK 16:51, 24 Հունվարի 2012 (UTC)

«Author requests deletion»Խմբագրել

Ողջույն Դավիթ։ «Author requests deletion» փոխարեն կարող ես գրել «Հեղինակի խնդրանքով»։ --vacio 14:32, 9 Մարտի 2012 (UTC)

Նոր բառերԽմբագրել

Ողջույն David: Ես ուզում եմ ողջունել քո մոտեցումը նոր «հայերեն» բառերի հարցում։ Մինչև հիմա ես ակտիվ էի ռուսական Վիկի-ում։ Որոշեցի մի փոքր էլ այստեղ աշխատել։ Բայց սարսափում եմ, որ մի օր իմ գրած հոդվածներն էլ մեր բառաստեղծները կսկսեն թարգմանել։ Սրա հեղինակը իհարկե ես չեմ, բայց պատկերացնո՞ւմ ես, թէ ինչ օրիգինալ տեսք կունենա օրինակ այս հոդվածը: ))))) Ոչ, իմ նուրբ տեխնիկական սիրտը նման հարվածի չի դիմանա։ ))) Այստեղ մի փոքր գրեցի, բայց էլ չեմ ուզում մասնակցել քննարկումենին։ Չգիտես ինչի վստահ եմ, որ խոսակցություններից բացի ուրիշ ոչինչ չի արվի։ Սկսել են ու կշարունակեն թարգմանել HTML կամ էլ Windows հապավումներն ու բառերը։ Calibrux (talk) 00:53, 26 Մարտի 2012 (UTC)

Կլենսի ՎիգգամԽմբագրել

Բարի օր, Դավիթ։ Կասե՞ս ինձ որն է այս հոդվածի անվանում և ես կանվանափոխեմ այն։ Խնդրում եմ, հիշիր, որ խմբագրման պատմություն ունեցող հոդվածը չի կարելի հենց այնպես արագ ջնջման նշել (նույնիսկ , եթե վերանգիրը սխալ է), նման դեպքում օգտագործիր «վերանվանել» կաղապարը։ Խնդրում եմ նաև ուշադրություն դարձնես, որ հոդվածի քննարկման էջում անվան մասին գրառում կա։ Շնորհակալություն։ --vacio 09:43, 3 Ապրիլի 2012 (UTC)

Պատկերների պատերազմԽմբագրել

Լսեք, ինչու՞ եք պատկերների համար խմբագրական պատերազմ սարքել: Ձեզ համար ի՞նչ կապ ունի թե ինչ պատկերներ կլինեն հոդվածում: Չէ որ դա ձեր ստեղծած, խմբագրած, առաջադրած հոդվածը չէ: Ինչու՞ եք այն ոչ լիցենզավորված, երկու պատկերները անընդհատ տեղադրում: Որպեսզի հետո կպնեք, թե հոդվածում վատ պատկերնե՞ր կան, այո՞: Ինքներդ էիք ասում, որ պատկերների խնդիր կա: Ես տեղադրում եմ Վիքիպահեստից հեղինակային պատկերներ, իսկ դուք վերցնում և ջնջում եք: Ի՞նչ իրավունքով: Եթե Վիքպահեստում առկա են տվյալ թեմայով պատկերներ, ապա ավելի լավ է, որ դրանք լինեն, այլ ոչ թե ձեր այդ ոչ ազատները: Խնդրում եմ այլևս պատերազմը չվերսկսել: Hovhannes (talk) 09:15, 25 Մայիսի 2012 (UTC)

Քլենսի ՎիգամԽմբագրել

Հարգելի Դավիթ, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ ես ուզում ապացուցել Քլենսի Վիգամ հոդվածում։ Եթե գտնում ես, որ «7 օրվա» կանոնը պետք է դառնա երկաթյա օրենք, ապա խնդրում եմ քննարկում սկսիր Ջնջման կանոնակարգի էջում և ոչ թե հոդվածում խմբագրական պատերազմ մղիր։ --vacio 15:33, 20 Հունիսի 2012 (UTC)

ՎերանվանելԽմբագրել

Ողջույն Դավիթ, մի խնդրանք։ Այն դեպքերում, երբ հոդվածում տեղադրում ես {{վերանվանել}} կաղապարը ներկայացրո՛ւ հիմնավորումներդ հոդվածի քննարկման կամ ՎՊ:ԱԵՀ էջում։ Անշուշտ, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ անվանափոխության պատճառը ակնհայտ է (ասենք տառասխալի դեպքում)։ Հարգանքով։ --vacio 14:16, 30 Հունիսի 2012 (UTC)

Ո՞րն է ներդրումեների հետ շրջման պատճառըԽմբագրել

Հարգելի Դավիթ կարո՞՚ղ եք ինձ բացատրել իմ ներդրումեների հետ շրջման պատճառը, որոնք վերաբերվում են ձեր ստեղծած կայքերին: Դո՞ւք դեմ եք, որ ձեր ստեղծած կայքերը թարմացվեն այլ մասնակիցների կողմից: Ես առաջին անգամ եմ հանդիպում, որ իմ խմբագրումն առանց որևիցե իսկ բացատրության հետ են շրջում: Ես իրականում ավելացրել եմ տեսահոլովակների վրա հղումներ, որ ավելի պատկերավոր լինի ֆիլմերի մասին պատմող կայքերը: Միթե դա վատ միտք է: Թե դուք ֆիլմերի մասին սիրո՞ւմ եք միայն կարդալ: Եթե ամեն ոք մյուսների թարմացումների միանգամից դնի ու ջնջի հայկական վիքիպեդիան կմնա նույն տխուր վիճակին, ինչպես որ հիմա: Ես հիմա նայում եմ ֆիլմերի մասին հոդվածներին և իմ սիրված 1000 ֆիլմերից ընդամենը 20-ի անունն եմ տեսնում, որից 3-ը ես եմ ստեղծել: Arman musikyan (talk) 16:03, 7 Հուլիսի 2012 (UTC)

Քննարկումների ձևափոխությունԽմբագրել

Դավիդ, հիշացնում եմ, որ քննարկումներից ոչնիչ չե՛նք հեռացնում --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:06, 8 Հուլիսի 2012 (UTC)

Խորհուրդ. նման դեպքում ավելի լավ է ջնջման գիծ քաշես գրառումիդ վրա (օգտվելով <s> և </s> թեգերից)։ --vacio 21:59, 8 Հուլիսի 2012 (UTC)

Ադմինական լիազորությունների չարաշահումԽմբագրել

Ստորև քննարկումը տեղափոխված է Խորհրդարանից

Հարգելի մասնակիցներ Xelgen ադմինիստրատորը չարաշահելով իր ադմինական լիազորությունները և առանց էական պատճառների արգելափակել է իմ մասնակցային հաշիվը (David1992) միանգամից մեկ տարով: Ես գտնում եմ, որ իմ արգելափակումը անարդար է և խնդրում եմ բոլոր ադեկվատ մասնակիցներին գնահատական տալ նրա այդ գործողություններին: Կարծում եմ այս հարցը պետք է հետաքրքրի շատ մասնակիցների, քանի որ նույն հաջողությամբ նա կարող է արգելափակել ցանկացած մասնակցի, ով չի կիսում նրա կարծիքը:--188.115.249.187 21:14, 17 Հուլիսի 2012 (UTC)

Ընդ որում ադմինի կողմից իր լիազորությունների չարաշահման փաստը ակնհայտ է: Նախորդ անգամ իմ մասնակցային հաշիվը արգելափակվել է միայն 3 օրով այն էլ լրիվ այլ պատճառով, այսինք հաջորդ արգելափակումը (եթե իհարկե այն օրինական է) պետք է լիներ մաքսիմում մեկ շաբաթյա մինչդեռ ադմինը դա հաշվի չի առել: Այստեղից պարզ է դառնում, որ սա անձնական թշնամանքի դրսևորում է, որը ոչ մի կապ չունի վիկիպեդիայի կանոնների հետ:--188.115.249.187 21:39, 17 Հուլիսի 2012 (UTC)
Եվ եթե քննարկումը ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ ֆորումում, ես խնդրում եմ մյուս ադմինիստրատորներից հատուկ էջ/քննարկում բացել, որտեղ ես կկարողանամ բողոքարկել իմ արգելափակումը:--46.241.198.255 09:07, 18 Հուլիսի 2012 (UTC)
Իհարկե, դու էլ ես ընդունում, որ արգելափակելու առիթ եղել է, որը ոչ թե հիմա է, այլ օրեր առաջ, բայց իսկապես չեմ հասկանում, թե Քսելջենը հաշվի է առել այն բոլոր արգելափակումները, որ չի՞ արել, ինչևէ: Քեզ խնդրում եմ միանգամից հստակ մի արտահայտիր չարաշահում, որովհետև կա դրա հակառակ կողմն էլ` թերացում, ու դրանց միջև էլի տարբեր գործողություններ, ինչևէ: Վիքին արգելում է արգելափակված կամ չփակված մասնակցին տարբեր հաշիվներով խոսելը, սակայն ներկայանում ես հիմա, ու դեպքն էլ բացառիկ է, սա էլ ինչևէ: Ճիշտ ես, տարին շատ է, և իմ կողմից խնդրում եմ Քսելջենին արգելափակումը կրճատել մինչև համապատասխան ժամանակամիջոց: Arantz (talk) 09:55, 18 Հուլիսի 2012 (UTC)
Էջումդ ծանուցում էլ չեմ տեսնում, գիտե՞ս: Arantz (talk) 10:00, 18 Հուլիսի 2012 (UTC)
Էջումս ծանուցում չկ՞ա... երևի դա այն թերացումներից մեկն է, որի մասին գրել ես վերևում... Ռուսերեն վիկիում կա հատուկ էջ, որտեղ կարելի է բողոքարկել ադմինի գործողություները (ru:Википедия:Оспаривание административных действий), մեզ մոտ այդպիսի էջ չկա, դրա համար էլ ստիպված գրում եմ այստեղ: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ անոնիմ վանդալներին արգելափակելուց առաջ եղել է քննարկում խորհրդարանում, իսկ այս դեպքում նույնիսկ դա տեղի չի ունեցել:--188.115.246.117 11:56, 18 Հուլիսի 2012 (UTC)
Ճիշտն ասած իմ մոտ այնպիսի տպավորությոն է ստեղծվել, թե հայերեն վիկիի որոշ մասնակիցներ քննարկման էջերից և կանոններից դուրս համաձայնության են եկել, թե ինչպես պետք է ղեկավարել այն նախագիծը, ինչ կանոնններով, ինչ սկզբունքներով: Եվ ցանկացած մասնակից, ով ինչ-որ կերպ փորձում է հակառակվեկ նրանց կամ այլ կարծիք է հայտնում, դա հանդիպում է խիստ դիմադրության, այդ մասնակցին հետապնդում են և դրա վերջնական արդյունքն է արգելափակումը, այսինքն այդ ոչ ցանկալի մասնակցից ազատվելու ամենաարդյուանվետ միջոցը:--188.115.246.117 11:58, 18 Հուլիսի 2012 (UTC)

Կներեք մգուցե իմ գործը չէ,բայց պետք է նշվի չէ պատճառը ինչու է արգելափակվել,կամ այդ հարցը պետք է քննարկվի մյուս ադմինների հետ:Կներեք իհարկե ես կարող է սխալ եմ,ուղղակի սա իմ կարծիքն է,քիչ առաջ էլ Հովհաննեսին արգելափակեցին:Խնդրում եմ համաղությանս համար ներողամիտ եղեք,բայց պետք է այս հարցը լուծվի:Հարգանքներով Ankakh. (talk) 12:08, 18 Հուլիսի 2012 (UTC)

Ankakh, ես հենց դրա համար էլ այս հարցը բարձրացրել եմ ֆորումում, որ մասնակիցները իրենց կարծիքը հայտնեն այստեղ: Այդ հարցը պետք է քննարկվեր այլ ադմինների հե՞տ...արդեն գրել եմ, որ նույնիսկ անոնիմ վանդալին արգելափակելուց առաջ այդ հարցը քննարկվել է այլ մասնակիցնեի հետ և ես պահաջում եմ նույնը անել հիմա: Հավանաբար Xelgen մասնակցին թվում է թե սա հյուսիսկորեական վիկիպեդիան է, իսկ նա էլ ոչ թե ադմինիստրատոր է այլ գերագույն քարտուղար, անում է ինչ որ ճիշտ է համարում առանց որևէ մեկի համաձայնության:--178.78.185.138 12:23, 18 Հուլիսի 2012 (UTC)
Իսկ որն է պատճառը արգելափակման, ոչ մի տեղ չգտա--Samo04 (talk) 12:36, 18 Հուլիսի 2012 (UTC)
Իսկ ին՞չ պատճառ պետք է լինի մեկ տարվա արգելափակման համար... դե որպես պատճառներ նշվել է հակաթիմային, ոչ կառուցողական պահվածք և նմանատիպ բաներ, բայց դրա մասին նույնիսկ իմ քննարկման էջում ոչինչ գրված չէ: Նախազգուշացումների մեծ մասը կապված է ոչ ազատ ֆայլերի հետ, բայց ոչ կառուցողական պահվածքի հետ կապված ոչ մի նախազգուշացում չի եղել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է որ ադիմը չարաշահել է իր իրավունքները:--178.78.185.138 13:05, 18 Հուլիսի 2012 (UTC)
Եթե ադմինը գործել է համաձայն վիքիպեդիայի կանոնների, ապա արգելափակումը տեղին է, եթե ոչ ապա ադմինը սխալ է գործել և կարելի է ներկայացնել ադմինի իրավունքների զրկման: Կան մեր վիքիում կանոններ որոնք կարգավորում են նման դեպքերը?--Samo04 (talk) 13:23, 18 Հուլիսի 2012 (UTC)
Ադմինիստրատոր լինելը որևէ իշխանություն չի տալիս մյուս օգտագործողների նկատմամբ։ Ադմիններն անհրաժեշտ են կայքերում շատ կարևոր գործառույթներ իրականացնելու համար; Գրանցված և անանուն մասնակիցների արգելափակում, եթե նրանք խախտում են Վիքիպեդիայի օրենքները և չեն ենթարկվում նախազգուշացումներին;, դուրս է գալիս մեր օրենքներց ոչ մի չարաշահում ադմինի կողմից չի եղել, մեր կանոններով նշված չէ թե արգելափակումը մեկ օրով է թե մեկ դարով, պետք է նախ և առաջ կանոնները վերանայել: Մենք ինքներս ադմիններին մեծ իշխանություն ենք տվել և հիմա էլ բողոքում ենք:--Samo04 (talk) 13:30, 18 Հուլիսի 2012 (UTC)
David1992-ը արգելափակվել է, Քլենսի Վիգամ հոդվածում մղած խմբագրական պատերազմի համար։ Եթե մեկ հոգի է մղում խմբագրման պատերազմ, ապա արգելափակում են այդ մեկին, ոչ թե էջն են պաշտպանում մնացած մասնակինցրիեց։ Սակայն Դավիդին չարգելափակելու համար, անգամ էջն է պաշտպանել, բազմիցս փորձել են բացատրել, թե ինչ է, և ինչու, և եթե համաձայն չէ, ինչ պետք է անել։ Այդ բոլոր բացատրությունները և համբերատար վերաբերմունքը, փաստացի արհամարհվել է և հենց 2 շաբաթ անց էջը դուրս եկավ պաշտպանությունից, նույն գործողությունը արեց, անիմաստ ու անհիմն արագ ջնջման պիտակելով։ Սրանով նա հերթական անգամ ապացուցեց, որ կոնտակտի դուրս չի գալիս, իրան ասածները անտեսում է, ու իրան կանգնացնում են միայն տեխնիկակական սահմանափակումները։ Ինչը և ես արել եմ։ Ինչու մեկ տարի, և ոչ պակաս կմանրամասնեմ ավելի ուշ, հղումներով։ Ինչի ոչ ավել, կամ առհավետ՝ ես հույս ունեմ, որ ինքը դեռ կարող է փոխվել։
Այժմ այս քննարկումը տեղափոխվում է Խորհրդարանից, David1992-ի քննարկման էջ, որտեղ և նա կարող է պատասխանել, երբ արգելափակված է և պետք է դա անի մուտք գործած իր մասնակցային հաշվից, այլապես դա արգելափակման շրջանցում է։ Դրա մասին էլ են իրան գրել անցյալում, բայց դա նույնպես «մոռացվել» է։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14:39, 18 Հուլիսի 2012 (UTC)
Իմ պահանջները այդ էջում հիմնված են եղել հայերեն Վիքիպեդիայի կանոնների վրա, իսկ դուք ինձ հակառակն էիք փորձում ապացուցել: Բայց եթե նույնիսկ այնտեղ խմբագրական պատերազմ է եղել, միևնույն է դրա համար մեկ տարով չեն արգելափակում հաշվի առնելով որ իմ նախկին արգելափակումը եղել է 3 օրով: Իմ արգելափակման մասին նույնիսկ ծանուցում չի եղել: Եվս մեկ ամգամ կրկնում եմ, որ իմ արգելափակումը անօրինական է և պահանջում եմ առանձին էջ բացել այն բողոքարկելու համար: —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ David1992 (քննարկումներդրում) 2012-07-18T19:02:05.
Եվ ին՞չ, ում և ի՞նչ եք ուզում դրանով ապացուցած լինեք, որ կարող ես անել ինչ ուզում ես...եթե իմ գործողությունները ինչպես դու ես նշում լինեին ոչ կառուցողական և հակաթիմային, ապա վիքիհամայնքը ինքը հետաքրքրված կլիներ իմ արգելափակմամբ, բայց փաստը այն է, որ մասնակիցների մեծ մասը դեմ է քո այս անորինական գործողություններին: Դու նրանց կարծիքը նույնիսկ չես ուզում հաշվի առնել, քանի որ դա քեզ երևի չի էլ հետաքրքրում: —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ David1992 (քննարկումներդրում) 2012-07-19T01:19:08‎‎.
Այո, 3 օրից հետո, հաջորդ արգելափակումը, պետք է լիներ 2 շաբաթից մեկ ամիս, բայց այն դեպքում, եթե դա լիներ քո հաջորդ խախտումը, ոչ թե այդ 3 օրանոց արգելափակումից հետո մի 30 անգամ խախտում արած լինեիր, ու քեզ դրա մասին մի 20 անգամ գրեին։ Եթե բազմաթիվ անգամներ պետք է արգելափակեինք, բայց դա չէինք անում, անիմաստ մթնոլորտ չլարելու, քեզ կրկին և կրկին ուղղվելու հնարավորություն տալով, սեփական նյարդերի և ժամանակի հաշվին, ու ներում/հարթացնում էինք, չի նշանակում որ մոռացել ենք, կամ նամանավանդ խախտումներ չեն եղել։
Օրինակ ՀԻ պաշտպանված պատկեները բեռնելու համար, քեզ ոչ թե մեկ անգամ ենք զգուշացրել, այլ 4՝ (1, 2, 3, 4), և նոր արգելափակվել։ Այսինքն հաշվի առ, որ արդեն ևս 3 անգամ արգելափակվել էս, պատկեների համար։ Եվ ի՞նչ, անգամ 4 նախազգշուցաումից և մեկ արգելափակումից հետո, դու մեկ է դա չէիր հասկացել, և նույն բանն էիր կրնկնել։ Այսինքն +4 խախտում, որը նշել ենք, բայց չենք արգելափակել քեզ։ Եվ 4 անգամ բացատրելուց, մեկ անգամ արգելափակելուց հետո, ես կրկին համբերատար և ընկերաբար բացատրում եմ և պարզվում է, որ սա «անձնական թշնամանք է» (sic!) իմ կողմից։
Քննարկումները չհեռացնելու համար, միայն քո քննարկման էջում 4 անգամ գրել ենք (1, 2, 3, 4 (և սա չհաշված այլ տեղ/ամփոփումներում բացատրությունները օրինակ 5 և 6 և կան այլ տեղ)։ Եվ մեկ է նույն բանը շարունակում էս։ Իսկ երբ սրա մասին հիշացնում ենք, դու գրում էս, որ «մնացածը նույն են արել, դու իրանց չես զգուշացրել, ուրեմն ես կանեմ», է դու բացատրեիր, ու ճիշտ ձևը ցույց տայիր, ոչ թե երբեք վարքիդ պատճառները չբացատրելուվ քննարկումներ հեռացնում։ Մանսկաինցների սխալները նկատելը և ճիշտ ուղղին ցույց տալը ոչ ադմինների բացառիկ իրավունքն է, ոչ էլ բացառիկ պարտականությունը։ Իսկ եթե չես բացատրում, ապա գոնե ինքդ մի խախտի և վատ օրինակ մի ծառայի։
Արի հաշվենք, թե քանի անգամ է քեզ ասվել, որ եթե կա անհամաձայնություն, այն քննարկում ենք, ձգտում ենք համաձայնության, և միայն դրանից հետո, համաձայնության հասած անում ենք համապատասխան փոփոխություն։ Փաստորեն մի այդքան էլ խմբագրման պատերազմների և վիքիէտիկայի ՝ 1, 2, 3, 4, 5։ Բայց դու էլի նույն բանը արեցիր։
Տեղափոխվենք, վերջին իրադարձություններին, որոնք վերջին կաթիլն էին և արգելափակման պատճառն են հանդիսացել։ Արդեն 8 ամիս է, ինչ դու հա պիտակում էս «Քլենսի Վիգամ» էջը արագ ջնջման։ Քեզ բացատրել են, ինչի քո ասած «կանոներից», չի հետևում, որ բարելավված հոդվածը պետք է ջնջել, անգամ եթե նա մի տարի առաջ, մի երկու օր ենթակա էր ջնջման։ Վիքիփեդիայի հինգ սյուներից մեկը, այն է, որ չկան անփոփոխ կանոնենր, իսկ հիմնական կանոնը առողջ բանականություն է։ Եվ եթե կանոնին հետևելով իմաստալից արդյունքի չէնք հասնում, ուրեմն այդ կանոնը այդ դեպքում չենք կիրառում, քանի որ կանոնները ոչ թե ինքնանպատակ են, այլ միջոց են լավ հանրագիտրաան ունենալու։ Ընդ որում, քանի որ դու նույն պդնումն էիր կրկնում, մի 4 մասնակից քանի անգամ բացատրել է դա տարբեր տեսակնյուններից (ստեղ ու ստեղ)։ Միայն այս վերջին ամսվա մեջ, քեզ 3 անգամ բացատրել են, որ եթե համաձայն չէս, սկսի քննարկել այդ կանոնը՝ 1, 2։ Քո խմբագրման պատերազմները վերջը ստիպել են պաշտպանել էջը, չնայած նման դեպքում, իմաստալից էր արգելափակել միայն քեզ։ Այդ ընթացքում, վերոնիշյալ բացատրությունները և կաննոների հստակեցման առաջարկներն էին հնչել։ Բայց, դրանց որևէ կոնստրուկտիվ ռեակցիա չեղավ, իսկ հենց պաշտշանության ժամեկտը վերջացավ, վերցրեցիր և կրկին պիտակեցիր արագ ջնջման։
Դու 1.5 տարի է այստեղ էս, բայց հա շարունակում ես, պարզապես անել այն ինչ ուզում էս, անկախ այլ մասնակիցների խնրդնաքներից, բացատրություններից, հիմնավորումներից, զգուշացումներից և ակնհայտ առողջ բանականությունից, ինչը անընդունելի է Վիքիպեդիայի նման, համայնքի վրա հիմնված նախագծի։ Քանի որ նման վերաբեմունքդ փոխելու բազում մասնակիցների ամեն տեսակ փորձերը տապալվել են, մնում է դա կանգնացնելու մեկ ձև՝ արգելափակումը։ Եվ եթե 1.5 տարվա մեջ ու այսքան բացատրական աշխատանքից հետո, դա չի փոխվել, ապա 2 շաբաթից կամ 2-3 ամսից փոխվելու մեջ ես չեմ հավատում, և հավատալու պատճառ այլևս չեմ տեսնում, թեպետ ուզում եմ։
Վիքիպեդիայում արգելափակված էս դու ոչ թե քո մասնակցային հաշիվը։ Եթե ուզում ես, ինչ–ոչ բան գրել, գրի քո քննարկման էջում, քո մասնակցային հաշվից։ Այս և միայն այս էջում դու տեխնիկապես կարող էս գրել, հետևաբար բողոքարքել սիսոփի գործողությունները, երբ դեռ ագրելափակված էս։ Այլ էջերում գրելու փորձերը արգելափակման շրջանցում են և պետք է երակարացնեն արգելափակումը։ Եվ սա ամենաթարմ օրինակն է՝ սա քեզ բացատրել են անցյալում, ես նշել եմ ես այսօր, նշել է Հովհաննեսը, դու այնտեղ անգամ համաձայնվում էս, այդքանից հետո մի 2 ժամ անց էլի հակառակն էս անում։ Կներես որ հիմա էլի եմ խախտում կանոնը և չեմ երկարացնում արգելափակաման ժամկետը, արգելափակումը շրջանցելու համար, հիմնվելով «առողջ բանականության» վրա։ DIXI --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 01:55, 19 Հուլիսի 2012 (UTC)

Որպես հանրության երբեմն ակտիվ մասնակից և ադմին, գտնում եմ որ Xelgen-ի կողմից David1992 մասնակցի արգելափակման պատճառը տրամաբանական է իսկ արգելափակումը՝ լիիրավ։ Ժամկետի պատշաճության մասին քիչ հետո․․․ իսկ հիմա մի քանի մեկնաբանություն․

  1. Ինչպես այլ մասնակիցներ արդեն նշեցին, տեղի է ունեցել թերություն արգելափակման հետ կապված գործողություններում․ արգելափակման դեպքում պետք է հնարավորինս կարճ ժամկետում հակիրճ նշել արգելափկման պատճարները՝ համապատասխան տարբերությունների վրա հղումներով։ Ցանկալի է սա անել արգելափակումից անմիջապես հետո (իսկ իդեալականում, արգելափակումից առաջ՝ սկզբից բերել պատճառաբանությունը ու անմիջապես արգելափակել, եթե, իհարկե, մասնակիցը հենց այդ վայրկյանին ապակառուցողական ակտիվության կենտրոնում չէ)։ Այս պատճառաբանությունը և՛ արգելափակվող մասնակցին է մանրամասնում արգելափակման հիմքերը, և՛ այլ մասնակիցներին է ծանոթացնում արգելաթակող ադմինի հիմնավորումներին։ Կարծում եմ Xelgen-ը կանի համապատասխան հետևությունները ու հետագայում այս թերությունները այլևս չեն լինի։ Սակայն բոլորս էլ պետք է հասկանանք որ ադմիններն էլ են մարդիկ ու բացառիկ դեպքերում հնարավոր է անկարող գտնվեն այդ իսկ վայրկյանին բացատրություններ տրամադրել։
  2. Արգելափակված մասնակցի արգելափակման հետ անհամաձայն լինելու դեպքում առաջին գործողությունը պետք է լինի իրեն արգելափակող ադմինի հետ կապնվելը։ Արգելափակման մեջ լինելու դեպքում սա կարելի է անել ադմինի մասնակցային էջից ադմինին էլ-փոստ ուղարկելով։ Եթե ադմինի կողմից տրամադրած պատճառաբանությունից հետո արգելափակված մասնակիցը դեռ գտնում է, որ արգելափակումը անպատշաճ միջոց է, կարող է դիմել այլ ադմիններին նույնպես էլ-փոստ ուղարկելով։ Այդ դեպքում այլ ադմինները պետք է հարցը բարձրացնեն համայնքում, որը և պատշաճ գարծընթացով կքննարկվի։ Իսկ ամբողջ վիքիով մեկ «караул» գոռալը անպատշաճ է փորձառու մասնակցին, ինչպիսին David1992 մասնակիցը փորձում է երևալ։
  3. Չնայած եղել են բազմաթիվ նախազգուշացումներ David1992 մասնակցին Xelgen-ի կողմից և հասկանալի են Xelgen-ի մեկ տարով արգելափակելու տրամաբանությունը, գտնում եմ, որ իրավիճակի բացառության պատճառով իմաստ ունի վերանայել արգելափակման ժամկետը ու կոչ եմ անում Xelgen-ին փոխել արգելափակման ժամկետը մեկ տարուց մեկ ամսի։ Սա ավելի երկար է քան երկրորդ արգելափակմանը պատշաճ 2 շաբաթը (ինչը լրիվ տեղին կլինի David1992 մասնակցի կրկնակի չարաշահումների համար), բայց նաև բավականաչափ կարճ ժամանակ է որպեսզի David1992-ը հնարավորություն ունենա վերադառնալ իր սկսած նախագծերին վիքիում, իհարկե համապատասխան հետևություններ անելուց հետո։
  4. Եթե Xelgen-ը համաձայնվի վերանայել արգելափակման ժամկետը, David1992 մասնակիցը պետք է ստույգ հասկանա, որ հետագա կամայական չնչին չարաշահում բերելու է առնվազն մեկ տարով արգելափակման, իսկ արգելափակման ժամկետի ընթացքում խամաճիկներ օգտագործելու դեպքում՝ առհավետ։
  5. Ժամակն է, որ բոլորս էլ հասկանանք, որ այս նախագծի հետագա զարգացման ամենակարևոր գրավականն է հանրության քաղաքավարի համագործակցությունը։ Այտեղ մասնակիցները գալիս են իրենց անձնական ժամանակը զոհաբարելու գնով հանրային օգտին նպաստելու, ուրեմն սովորենք հարգել սա ու չվերաբերվել միմյանց որպես քուչի լակոտների կամ դավադրություններ նյութող ավազակների։ Իսկ համեմատաբար նոր մասնակիցները պետք է գիտակցեն, որ մինչև ադմին դառնալը այդ նույն իսկ մասնակիցները բազում ներդրումներ են կատարել ու շարունակում են կատարել վիքիի զարգացման գործին։ ― Teak (talk) 05:44, 19 Հուլիսի 2012 (UTC)
Նախ նշեմ, որ իսկապես David1992-ի վարքագիծը Քլենսի Վիգամս հոդվածի շուրջ ապակառուցողական էր։ Մասնակիցը շարունակում էր անընդատ նույն փաստարկները կրկնել, չնայած իմ խնդրանքին, որ եթե խնդիրը կապված է կանոնակարգերի մեկնաբանության հետ, ապա դա պետք է քննարկել առանձին տեղ։ Դրան գումարած նշված հոդվածում խմբագրական պատերազմը, ըստ իս բավարար պատճառ են մասնակցի արգելափակման համար։
Բայց և այնպես ես միանում եմ արգելափակման ժամկետի վերաբերյալ Թիքի առաջարկին և նույնիսկ առաջարկում եմ այն հասցնել 2 շաբաթի։ Դրա համար ես մի քանի (ըստ իս շատ ծանրակշիռ) պատճառներ եմ տեսնում։
Նախ, ինչպես նշեցին մի շարք մասնակիցներ, մեզ մոտ չկա որևէ կանոնակարգ որը գոնե ինչ-որ չափով կկանոնակարգի մասնակցի արգելափակումը, այսինքն ուղղություն կտա, թե ո՛ր դեպքում է ինչպիսի՛ ժամկետով է արգելափակվում մասնակիցը, և որ ամենակարևորն է ինչպիսի՛ ընթացակարգով։ Իմ կարծիքով առանց պատշաճ ընթացակարգի անարդարացի է մասնակցի երկարաժամկետ արգելափակումը։ Ընթացակարգի առկայության դեպքում՝
  • Մասնակիցը պետք է «պաշտոնապես» զգուշացվի, որ իր վարքագծի/արարքի համար կարգելափակվի (միայն բացատրությունը, որ այդ արարքը սխալ է բավարար չէ)։ Այդ զգուշացումը պետք է լինի արգելափակումից ոչ շատ երկար ժամանակ առաջ (օրինակ ոչ 2 տարի առաջ)։
  • Մասնակիցը կարող է արգելափակվել միայն կամ հիմնականում այն վարքագծի/քայլի համար, որի համար վերջին անգամ զգուշացվել է։ Այսինքն ես գտնում եմ, որ սխալ է վերցնել բոլոր այն սխալները, որոնք արել է մասնակիցը վերջին 2 տարվա ընթացքում ու դրա համար արգելափակել նրան։
  • Մասնակցի արգելափակման ժամկետը պետք է ավելացվի միայն աստիճանական կարգով և ոչ թե միանգամից։
  • Մասնակիցները պետք է հնարավորություն ունենա քննարկելու և փոփոխելու արգելափակման ընթացակարգը։
Իմ կարծիքով մեր բոլորի թերացումն է, որ մենք մինչ այսօր ո՛չ ընթացակարգ ունենք, ո՛չ էլ կանոնակարգ։ Իսկ նման պայմաններում, ես կարծում եմ, որ անցանկալի է մասնակցի միանգամից երկարաժամկետ արգելափակումը նույնիսկ այն դեպքում, երբ նա երկար ժամանակ խախտումներ է արել։
Պետք է հասկանալ, որ արգելափակումը ոչ միայն վերաբերում է տվյալ մասնակցին (խնդիրը միայն նրան արժանի «պատիժ» տալը չէ), այլ ամբողջ վիքի-համայնքին։ Այն դեպքում, երբ արգելափակման ժամկետը և ընթացակարգը որոշվում են մեկ մասնակցի (ադմինի) հայեցողությամբ և երբ մասնակիցը միանգամից արգելափակվում է երկար ժամկետով, ապա դա ըստ իս դրական չի անդրադառնում Վիքիպեդիայում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը և պահպանմանը։
Ես առաջարկում եմ նվազեցնել արգելափակման ժամկետը և ձեռնամուխ լինել նվազագույն կանոններ սահմանող կանոնակարգի ստեղծմանը։ Հարգանքներով։ --vacio 07:36, 19 Հուլիսի 2012 (UTC)
Teak, շնորհակալություն կողքից հայացքիդ համար։ Ծանուցման մասով բնականաբար համաձայն եմ, և նույն օրը, այլ դեպքում այդպես էլ վարվել եմ։ Բայց ինչպես նշել էս, երբ խախտումները տասնյակ են, ու ամեն մեկին հստակ հղում էս տալիս, բավականին ժամանակատար գործ է։ Վերևում բերված «խախտումների» շարքը իսկզբանե պլանավորվածի կեսն է, և աշխատանքի մի 20%, քանի որ չեմ անդրադարձել, ենթադրաբար ա՛յս մասնակցի չգրանցված վիճակում կատարած ավելի բազմաթիվ խախտումներին։
Համաձայն եմ, որ ապագայում նման դեպքերում պետք է տեղադրել պատճառը հակիրճ բացատրող ծանուցում, խնդրելով սպասել ավելի մանրամասն և հղումներով փաստած ծանուցմանը, եթե այն ներակայցնելու համար զգալի ժամանակ է պահաջվում։
Ժամկետի մասով՝ վերանայենք։ Բայց քանի որ մեկ տարին, տրվել է, այն պատճառով որ ավելի կարճ ժամկետում ինքնաբերաբար կարգավորվելու հավանականությունը իմ կարծիքով չնչին էր, և այժմ էլ David1992–ը դրանում հավատը չի ավելացնում, ապա արգելափակման ժամկետի նվազացնելը ԻմԽՀ իմաստալից է միայն, եթե և՛ մասնակցի կողմից, և՛ համայնքի կողմից ինչ–որ քայլեր արվեն Դավիդի աշխատելաոճը հիմնովին շտկելու համար։ Հազար ներողություն, բայց թե ոնց եմ ես դա տեսնում, կկարողնաամ պատասխանել միայն վաղը այս ժամերին։
Եվ սրտանց միանում եմ վերջին կետում արտահայատած կոչիդ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:18, 24 Հուլիսի 2012 (UTC)

Նախ մի կողմ թողնելով իմ արգելափակումը, սկսեմ նրանից, որ այլ վիկիներում (ես արդեն վերևում գրել եմ) արգելափակված մասնակիցը հնարավորություն ունի բողոքարկել ադմինի որոշումը, եթե գտնում է, որ այն անարդար է, օրինակ ռուսերեն վիկիում կա հատուկ էջ (ru:Википедия:Оспаривание административных действий), որտեղ կարելի է բողոքարկել ադմինական որոշումները: Կան արբիտրաժային կոմիտետներ, որտեղ լուծվում եմ մասնակիցների միջև առկա պրոբլեմները: Մեզ մոտ նման էջ/էջեր չկան, չկան նույնիսկ պարզ կանոններ, որոնք կկարգավորեն մասնակիցների արգելափակման և արգելափակումը հանելու գործնթացը: Եվ փաստացի ադմինների գործողությունները դառնում են անվերահսկելի և ադմինը իր ցանկությամբ կարող է արգելափակել ցանկացած մասնակցի, ցանկացած ժամկետով: Այդ ամենը հաշվի առնելով իմ արգելափակումից առաջ դուք պետք է քննարկեիք այդ հարցը ֆորումում այլ մասնակիցների հետ:--David1992 (talk) 16:47, 19 Հուլիսի 2012 (UTC)

Հիմա վերադարման իմ արգելափակման հարցին և նշեմ թե կոնտրետ ինչ սխալներ են թույլ տրվել այդ պրոցեսում:
  • Նախազգուշացումներ: Դուք վերևում նշել եք, որ քննարկմա էջում կան մի շարք զգուշացումներ, բայց նաև ճիշտ նկատել եք, որ դրանց մեծ մասը կապված է ոչ ազատ ֆայլերի, սեփական անպատասխան քննարկումներս ջնջելու հետ: Կոնկրետ այս դեպքի հետ կապված և կոնկրետ ապակառուցողական վարքի և հակաթիմային պահվածքի վերաբերյալ իմ քննարկման էջում նախազգուշացում չկա և արգելափակման այդպիսի պատճառները իմ համար զարմանալի էին: Վերջին նախազգուշացումը եղել է ձեր կողմից, համարյա մեկ տարի առաջ, որից հետո ես լուրջ որևէ կոնֆլիկտում ներգրավված չեմ եղել: Այդ իսկ պատճառով դուք գոնե պետք է նախազգուշացում գրեիք իմ քննարկման էջում իմ այսպես կոչված ապակառուցողական վարքի մասին, հաշվի առնելով նաև այն որ այդ դեպքում ես քննարկումը տանում էի մեկ մասնակցի հետ :
  • Արգելափակում: Ցանկացած արգելափակումից առաջ տվյալ մասնակցի էջում դուք պետք է տեղադրեք արգելափակման ծանուցում, որում նշված կլինեն կոնկրետ տվյալ արգելափակման պատճառները, ինչ իմ դեպքում նույնպես չի եղել: Ես փաստացի նույնիսկ տեղեկացված չեմ եղել, թե ինչի համար եմ արգելափակվել:
  • Արգելափակման ժամկետ: Ինչպես արդեն նշվեց վերևում մասնակցի արգելափակման ժամկետը պետք է ավելացվի միայն աստիճանական կարգով և ոչ թե միանգամից: Իմ նախորդ արգելափակումը եղել է 3 օրով: Եթե մասնակիցը շարունակում է թույլ տալ նույն խախտումը, որի համար նա արդեն արգելափակվել է, նրա արգելափակման ժամկետը պետք է ավելացնել մինչև 1-2 շաբաթ, հետո 1-2 ամիս և այլն: Բայց եթե տվյալ խախտումը մասնակիցը թույլ է տվել առաջին անգամ, դրա համար չի արգելափակվել և նույնիսկ չի նախազգուշացվել...
Եվս մի բան ավելացնեմ, չգիտեմ հայերեն վիկիում կա թե չէ, բայց ռուսերեն վիկում կարելի է արգելափակման փոխարեն կիռարել տոպիկ-բան топик-бан, այսինքն արգելել տվյալ մասնակիցին որոշակի ժամանակահատվածում խմբագրել որևէ հոդված: Իմ կարծիքով, ինչպես իմ այնպես էլ նմանատիպ այլ իրավիճակներում սա կարող է լավագույն լուծումը լիներ:--David1992 (talk) 17:00, 19 Հուլիսի 2012 (UTC)
Նախ ասեմ, որ Վարչական որոշումների բողոքարկման էջ ունենք, իհարկե երեկվանից, բայց դրա մասին գրել էի խորհրդարանում և խնդրել չշարունակել պնդել, որ հարկավոր է այն բացել։ Ինչ վերաբերվում է արգելափակման կանոնակարգին՝ դա էլ կլինի։
Գտնում եմ, որ David1992-ի արգելափակումը օրինական է։ Քլանսի Վիգամի շուրջ ապակառուցողական պահվածքի, ուրիշների փաստարկները չլսելու և իրենը պնդելու (տվյալ դեպքում ոչ ճիշտ) գործողությունները հանգեցրին արգելափակման։ Այլ բան է ժամկետը, որի ընտրությունում Xelgen-ը իմ կարծիքով մի փոքր տաքացել է։ Կարծում եմ արգելափակումների ժամկետը պետք է աճողական լինի, այն էլ միայն նմանատիպ խախտումների դեպքում։--Bekoքննարկում 19:40, 19 Հուլիսի 2012 (UTC)
Մի քանի բան եմ ուզում ավելացնեմ կապված արգելափակման ժամկետի հետ: Քանի որ մեր մոտ դեռ հստակ կանոններ չկան այդ հարցի հետ կապված, ես այս հարցի վերաբերյալ ծանոթացել եմ ռուսերեն վիկիի կանոններին (ru:Википедия:Блокировки): Այնտեղ արգելափակման ժամկետների վերաբերյալ նշված էր հետևյալը.
Срок блокировки при единичном нарушении рекомендуется устанавливать от часа до одних суток, однако при повторном совершении аналогичных или тесно взаимосвязанных нарушений срок блокировки может постепенно увеличиваться. При этом не следует увеличивать срок блокировки для участников, которые в течение значительного времени после последней блокировки не допускали серьёзных нарушений (иными словами, не следует принимать во внимание блокировки большой давности). При определении срока блокировки и срока давности следует принимать во внимание регулярность, систематичность и злонамеренность нарушений.
Հաշվի առնելով այն որ իմ վերջին արգելափակումը եղել է ավելի քան մեկ տարի առաջ, իսկ վերջին նախազգուշացումը իմ քննարկման էջում նույնպես մեկ տարի առաջ էր և որ տվյալ խախտումն էլ թույլ է տրվել առաջին անգամ, գտնում եմ ճիշտ կլինի փոխել իմ արգելեակման ժամկետը:--David1992 (talk) 07:30, 20 Հուլիսի 2012 (UTC)

Բոլեր ադմիններին խնդրում եմ արձագանքել այստեղ։ --vacio 17:16, 22 Հուլիսի 2012 (UTC)

Ես էլ խորհուրդ եմ տալիս բոլոր ադմիններին արգելափակման ժամկետը որոշելու ժամանակ, հաշվի առնել նաև ru:Википедия:Правила блокировок#Срок окончания и длительность блокировки էջը ռուսերեն վիկիպեդիայում: Եվ հատկապես 6.2.4.2.7. կետը, որում նշված է.
Не рекомендуется администраторам или иным участникам вести публичный «подсчёт» или «реестр» «нарушений правил поведения», совершённых тем или иным участником, с целью определить, заслуживает ли он блокировки, поскольку это, наоборот, может лишь провоцировать участника на то, чтобы упорствовать в таком поведении.
Ինչպես նաև վերևում բերված իմ փաստարկները:--David1992 (talk) 09:54, 24 Հուլիսի 2012 (UTC)

Եվ քանի որ որոշել եք այս հարցը քննարկել և ես այդ քննարկմանը չեմ մասնակցում, ուզում եմ այստեղ էլի մի քանի փաստեր բերեմ ռուսերեն վիկիից, որոնք խոսում են իմ արգելափակման դեմ.

Блокировка не может рассматриваться как возмездие за допущенные нарушения и не должна применяться, пока не исчерпаны другие способы убеждения участника, допускающего нарушения, в недопустимости подобного поведения.

Վերջին մեկ տարվա ընթացքում համոզման այլ մեթոդներ չեն կիրառվել:

При осуществлении блокировки администратору следует убедиться, что участник знал о том, что его действия противоречат правилам и обычаям проекта. В противном случае нужно вначале предупредить участника, указав ему на его ошибки, предложить ему прекратить действия, противоречащие правилам проекта, и дать соответствующие ссылки на эти правила.

Դա, ինչպես արդեն գրել եմ վերևում, չի եղել:

Спорные блокировки, не являющиеся явно экстренными (обычно длительные и бессрочные блокировки участников с большим стажем) должны быть предварительно обсуждены на форуме администраторов для сбора дополнительной аргументации за и против блокировки.

Նույնիսկ 1-2 շաբաթյա արգելափակումը իմ դեպքում ես համարում եմ արհեստականորեն երկարացված ժամկետ:

Այս ամեն ինչը հաշվի առնելով, ես գտնում եմ, որ իմ արգելափակումը պետք է հանել:--David1992 (talk) 10:11, 24 Հուլիսի 2012 (UTC)

David1992, դու արդեն գրեթե մեկ շաբաթ է անընդհատ փորձում ես պսեվդո-իրավական պատճառներ գտնել թե ինչու պետք է արգելափակումը հանվի, բայց մի հատ չեղավ ասես՝ այ համագործակիցներ, եկեք ժամանակ չվատնենք, կփորձեմ այլևս իմ էշը համռորեն չքշել (խմբագրումների պատերազմ)։ Ըստ իս քո մեկնաբանություններից այս քննարկման շուրջ միայն գալիք խնդիրների ու ադմինական գլխացավանքի հոտ է գալիս։ Քո կարծիքով Xelgen-ը կամ ես, կամ որևէ այլ ադմին հաճո՞ւյք ենք ստանում որևէ մասնակցին արգելափակելուց կամ այսպիսի ձգձգված ապարդյուն քննարկումներից։ Մի քիչ ավելի լայն հայացքով փորձիր նայել թե նախագծին և թե քո մասնակցությանը այս նախագծի բարելավմանը․․․ ― Teak (talk) 02:18, 25 Հուլիսի 2012 (UTC)
Խմբագրական պատերազմ շարունակել ես չեմ պատրաստվում, բայց դա չի նշանակում, որ արգելափակումը բողոքարկելու ժամանակ չպետք է բերել հիմնավոր փաստարկներ:--David1992 (talk) 09:35, 26 Հուլիսի 2012 (UTC)

Հարցեր David1992–ինԽմբագրել

Հարգելի David1992, իրավիճակը ավելի հասկանալի դարձնելու և կոնտակտը/վստհաությունը վերականգնելու համար, ես խնդրում եմ քեզ պատասխանել հետևյալ հարցերին՝

  1. Հայերեն Վիքիփեդիայում քո կողմից արված ի՞նչ խախտումներ են եղել այս տարի
  2. Ի՞նչ խախտումներ դու արել էս, այս արգելափակումից հետո
  3. Որոնք են 1 և 2 կետում խախտումների պատճառները ըստ քեզ
  4. Ո՞րն էր «Քլենսի Վիգամ»–ը ջնջելու փորձերի իրական պատճառը
  5. Իմ կամ այլ մասնակիցների խախտում համարած որ գործողությունները, ըստ քեզ խախտում չեն (և/կամ վնասակար չեն) և դու պլանավորում էս դրանք քննարկել և համաձայնության դեպքում ընդունելի դարձնել (եթե այդպիսիք կան)
  6. Ում հետ դու ունես կոնֆլիկտ, կամ ով ըստ քեզ քո հետ ունի կոնֆլիկտ, որը խանգարում է ձեր երկխոսության/համատեղ աշխատանքի (եթե որևէ բանում մեղադրելու էս, ապա հնարավորինս հիմնավորված ու հղումներով)
  7. Ինչ վիքի-գործունեությամբ պլանավորում էս զբաղվել մոտակա ամիսներին
  8. Կա արդյոք ինչ–որ այլ բան, որ դու ուզում ես մեզ ասել/պարզաբանել/խոստովանել

Այստեղ խախտումներ ասելով, ինկատի ունենք բառի լայն իմաստը։ Ես առայժմ չեմ անդրադառնա վերևի այլ գրածներին, հնարավորինս անկեղծ ու անկաշկանդ պատասխաններ լսելու համար։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:52, 25 Հուլիսի 2012 (UTC)

Xelgen, ինչո՞ւմն է այս հարցաշարի իմաստը։ Կարծում եմ այս հարցը արդեն ահագի՛ն ձգձգվել է։ Այստեղ մանկապարտեզ չի ու ոչ ոք իրավունք չի տվել և ոչ մեկիս խմբագրողների դաստիարակությամբ զբաղվելու։ Արգելափակումն էլ ոչ մի դեպքում չպետք է լինի պատժիչ կամ դաստիարակող գործիք։ Կարծում եմ բոլորս էլ այնքան հասուն մարդիկ ենք, որ կարող ենք ինքներս անել հետևություններ առանց հասարակական հարցաքնման։ David1992-ը արդեն իր վրա բևեռել է ադմինների աչալուրջ հայացքները, ու եթե այս դրվագից հետո չանի հետևություններ, հետագա արգելափակումների դեպքում միայն իրեն կունենա մեղադրելու։ Այնպես որ, Xelgen, առաջարկում եմ կամ կարծիք հայտնել արգելափակման ժամկետի կրճատման վերաբերյալ, կամ ժամկետի հարցը հանենք ադմինների քվեարկության։ ― Teak (talk) 02:18, 25 Հուլիսի 2012 (UTC)
Սա հասկանալու փորձ է, Teak։ Բացատրելու ևս մեկ հրավեր։ Ոչ դաստիրակելու, ոչ առավել ևս պատժելու գործառույթներ իմ վրա վերցնելու որևէ ցանկություն չունեմ։ Ու ոչ էլ հասարակական հարցաքնում է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 08:01, 25 Հուլիսի 2012 (UTC)
Այդ հարցերի իմաստը ես ճիշտն ասած չեմ հասկանում, դրանց մի մասին (կապված խախտումների, արգելափակման, Քլենսի Վիգամ էջի) ես արդեն պատասխանել եմ նախկին քննարկումների ժամանակ և այլևս ավելացնելու բան չունեմ:--David1992 (talk) 17:20, 25 Հուլիսի 2012 (UTC)
Իմ կարծիքով այս հարցի քննարկումը արդեն շատ երկար է շարունակվում: Ես նույնպես առաջարկում եմ ադմինիստրատորներին կամ կարծիք հայտնել արգելափակման հստակ ժամկետի վերաբերյալ կամ հանել արգելափակումը:--David1992 (talk) 10:55, 27 Հուլիսի 2012 (UTC)
Ես խնդրում եմ ադմիններից, որ քննարկումը շարունակվի այստեղ, քանի որ այն ինչ գրվում է Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակում ես չեմ կարող անպատասխան թողնել:--David1992 (talk) 10:14, 28 Հուլիսի 2012 (UTC)
Վերջին քննարկումներից իմ համար պարզ է դառնում, որ Xelgen մասնակիցը չի պատրաստվում գնալ որևէ կոմպրոմիսի և արգելափակումն էլ ունի իրականում պատժիչ բնույթ, ինչքան էլ որ մյուս մասնակիցները փորձեն ապացուցել հակառակը: Նա անընդհատ փորձում է նոր արհեստական/հորինված պատճառներ գտնել իմ արգելափակումը ուժի մեջ պահելու համար մինչդեռ դրա կարիքը իրականում չկա: Ես ընդունում եմ, որ խախտել եմ Վիկիպեդիայի որոշ կանոններ, երբ հետ եմ շրջել այլ մասնակիցների ներդրումները Քլենսի Վիգամ էջում, բայց արդեն վերևում գրել եմ, որ խմբագրական պատերազմ շարունակել այդ էջում չեմ պատրաստվում: Որն է արգելափակումը արհեստականորեն երկարացնելու պատճառը?--David1992 (talk) 10:42, 28 Հուլիսի 2012 (UTC)
Հետաքրքրիր է նաև թե ինչու ոչ Xelgen մասնակիցը, ոչ էլ մյուս հետաքրքրված մասնակիցները այդպես էլ չեք ուզում հաշվի առնել իմ բերած փաստարկներին:--David1992 (talk) 15:03, 28 Հուլիսի 2012 (UTC)
Վերջապես դուք էլ ընդունեցիք, որ խախտումներ եք կատարել։ Իսկ քննարկման այդքան երկար տևելը գալիս է նրանից, որ ձեր մասնակցության պատմությունը բավականին սկեպտիցիզմով է լցնում ձեր խոստումները հետագայում խմբագրումների պատերազմ չտանելու մասին։ Ամեն դեպքում արգելափակման ժամկետը նվազեցված է․․․ մնում է հուսալ, որ հետագար արգելափակմանը բերող գործողություններն էլ կդադարեն։ ― Teak (talk) 04:46, 31 Հուլիսի 2012 (UTC)

Խմբագրումների դադարեցումԽմբագրել

David1992, ձեզ այժմ արգելված է վիքիպեդիայում անել որևէ խմբագրում բացի ձեր մասնակցային դաշտում (քննարկման էջում)։ Սա ընդգրկում է ադմինիստրատորների տեղեկատախտակը (որը ընդհանրապես միայն ադմինիստրատորների ուշադրությունը որևէ իրադարձությանը հրավիրելու համար է և ադմինների քննարկումների, ոչ թե համայնքային քննարկման, որի համար կա խորհրդարան), ինչպես նաև այլ մասնակիցների քննարկման էջերը (եթե որևէ մեկին ուզում եք դիմել, ուղարկեք էլ-նամակ իրենց մասնակցային էջից)։ Ձեզ սա արդեն ասվել է, ու կարող եք այս գրառումը համարել պաշտոնական նախազգուշացում։ Հետագայում ձեր արգելափակումը շրջանցելու դեպքում (խմբագրում IP հասցեներից կամ այլ մասնակցային հաշվից) ձեր արգելափակման ժամկետը կարող է կրկնապատկվել։ ― Teak (talk) 15:58, 23 Հուլիսի 2012 (UTC)

Խորքը քննարկումներումԽմբագրել

David1992, այս քո խմբագրման արդյունքում իմ պատասխանը Թիկի գրածին դարձավ պատասխան, Վաչիօյի գրածին։ Խնդրում եմ տե՛ս en:Help:Talk_page#Indentation եթե նախորդ բացատրություններից հասկանլի չէ, թե ինչպես է օգտագործվում խորքը և որ դեպքում, որքան դնել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:06, 25 Հուլիսի 2012 (UTC)

Օրվա հոդվածԽմբագրել

Ծանուցման մեջ նշված էր առաջարկած կամ խմբագրած ... --vacio 09:12, 26 Հուլիսի 2012 (UTC)

Ի՞նչ եղավԽմբագրել

Ողջույն, հարգելի Դավիթ, ինչպե՞ս ես: Ներիր, ես արձակուրդի մեջ էի գտնվում և չէի կարող նախագիծ այցելել: Քո ամբողջ բողոքարկումներից հետո, քեզ այդպես էլ չհանեցի՞ն մեկ տարվա արգելափակումից: Ախր դա չգիտեմ ինչ է... Խնդրում եմ համառոտ պատմիր ինչ եղավ, որպեսզի հասկանամ իրադրությունն ու տեսնեմ ինչ եմ անում: Hovhannes 04:37, 30 Հուլիսի 2012 (UTC)

Բարի օր Hovhannes, արգելափակումը դեռ չի հանվել, քննարկումն էլ դեռ շարունակվում է, բայց շատ դանդաղ: Այդ քննարկմանը ես չեմ կարող մասնակցել և արգելափակումը կարող եմ բողոքարկել միայն իմ քննարկման էջում: Ես այստեղ բերել եմ փաստարկներ, որոնք խոսում են իմ արգելափակման դեմ, բայց դրանք հաշվի չեն առնվում:--David1992 (talk) 09:48, 30 Հուլիսի 2012 (UTC)
Եղավ: Սրա դեմ մի բան կգտնվի: Դավիթ, խորհուրդ կտայի անընդհատ դիմես Մետա-Վիքիի ստյուարդներին, որոնց կբողոքարկես այդ փաստարկներով, ինչից հետո նրանք կխառնվեն այս պատմության մեջ: Ես էլ վաղը, մյուս օրը, այս հարցը կբարձրացնեմ: Ուղղակի դժվարը նա է, որ այստեղ սիստեմ չկա, հաստատ կանոն չկա, բոլորը չեն ուզում խառնվել սրան, չեն ուզում վեճերի մեջ մտնել և չեն համարձակվում ադմինին մեղադրել սխալի մեջ: Զարմանում եմ, որ «փորձառու» մասնակիցները, ճիշտ են համարում այս թյուրիմատությունը, սակայն իրականում լավ էլ գիտեն, թե դա ինչ տիպի սխալմունք է: Hovhannes 11:13, 30 Հուլիսի 2012 (UTC)
Հովհաննես, և ի՞նչն է ձեզ խանգարում մասնակցել այդ սիստեմի ու կանոնների ստեղծմանը։ Նաև, մինչև անիմաստ խորհուրդներ տալը, գոնե ինքներդ փորձեք ծանոթանալ իրավիճակին ու անել ձեր հետևությունները բոլոր կողմերի մեկնաբանությունները կարդալուց հետո։ Իսկ ձեր մեղադրանքները, թե մյուսները վախենում են կամ խուսափում են վեճերից՝ անհիմն են։ Հիմնական պատճառը թե ինչու այլոք չեն մասնակցում կայանում է նրանում, որ այստեղ մարդիկ գալիս են անձնանվեր ներդրումներ կատարելու, ոչ թե կասկածելի պահվածքով մասնակցի գործողությունները պաշտպանելու։ Եթե ձեր դուրը գալիս է հոդվածներ ստեղծելու ու լավացնելու փոխարեն զբաղվել կանոնների ստեղծմամբ ու համապատասխան համակարգի մշակմամբ, ապա խրախուսում եմ ձեզ զբաղվել դրանով։ Սակայն մասնակիցները գերիշխող մեծամասնությունը նախընտրում է ստեղծել հանրագիտարանային բովանդակություն, այլ ոչ թե անկապ վեճերին մասնակցել։ ― Teak (talk) 04:54, 31 Հուլիսի 2012 (UTC)
Հարգելի Teak, ես ստեղծում եմ տարբեր հոդվածներ ու զարգացնում եմ դրանք: Կանոնների, օրենքների ստեղծումը, ես միշտ էլ աշխատել եմ անել, բայց ոչ ոք չի ընդունել իմ տարբերակներն ու առաջարկները, նախագծի բարելավման վերաբերյալ: Ասեմ, որ իմանաք: Այնպես որ դրանից ձեռք եմ քաշել, ինձ մնացել է միայն հոդվածներ ստեղծել ու բարելավել դրանք, ինչը կարծում եմ ամենագլխավոր ու կարևոր բանն է, ընդհանրապես Վիքիպեդիայում: Սակայն այստեղ ոչ բոլորն են դա գիտակցում, որ սա հոդվածների տեղ է, այլ ոչ թե ժամանցային հրապարակ: Ինչևէ, ամբողջ իմ ասածները նա էր, որ ես դեմ եմ սուտ անարդարություններին, որի դեմ և բողոքարկում էի: Երևում է դուք հասկացաք, որ դա հենց այնպես, ոչ ես, ոչ Դավիթը, կուլ չենք տա, դրա համար էլ հանեցիք մեկ տարվա արգելափակումը: Շատ ուրախ եմ Դավիթի համար, իսկ ձեր այդ քայլը ողջունում ու հարգում եմ: Ես նաև բազում բողոքեցի իմ երեք օրվա արգելափակումը, սակայն ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Դրանից հետո ես պետք է ասեմ, որ սա արդար, օբյեկտիվ, դրական նախագի՞ծ է: Իհարկե ոչ: Ես սխալ էի արգելափակվել, անարդար ձևով և հիմա պահանջում եմ, որ այդ բանը վերանայվի: Ես ոչ ոքին չէի վիրավորել, այլ ուղղակի հայտնել էի իմ անձնական կարծիքը: Մի մասնակից, կոպիտ քննադատում էր ինձ դրա համար, ինչին ես և պատասխան տվեցի, որի համար արժանի չէի արգելափակման: Այդ մասնակցին էր պետք արգելափակել: Պարզ է, որ նույն բանը և Դավիթի հետ էր: Անարդարություն: Դա ադմինին վայել չէ, իմ կարծիքով, ինչի մասին շուտով կլսեք խորհրդարանում: Hovhannes 07:55, 31 Հուլիսի 2012 (UTC)

Արգելափկման ժամկետի պակասեցումԽմբագրել

Ողջույն David1992, Ըստ այս քննարկման ընթացքում հասած համաձայնության ձեր արգելափկման ժամկետը նվազեցված է երկու շաբաթվա՝ սկսած արգելափակման օրվանից։ Խնդրում եմ ծանոթանալ այդ քննարկմանը ու ի նկատի առնել, որ քննարկվում էր ոչ թե ձեր խախտումների ու անվայել պահվածքի փաստը, որի շուրջ անհամաձայնություն չի եղել, այլ հենց արգելափակման երկար ժամկետի իմաստն ու նպատակահարմարությունը։ Քանի որ Xelgen ադմինիստրատորը դիմել էր արգելափակմանը ձեր խախտումների երկար պատմությունից հետո, ապա ձեր խնդրահարույց պահվածքի փաստերը ընդգրկվել են արգելափակման գրանցամատյանում, ինչը հեշտ կդարձնի արգելափակման ժամկետի մասին որոշումներ կայացնելիս, եթե ձեր կողմից կրկնվեն ապակառուցողական պահվածքն ու կանոնների խախտումները։ Հուսով եմ գրանցամատյանում տվյալների հավաքումը արգելափակված մասնակիցների մասին հետագայում կդառնա ստանդարտ պրակտիկա։

Իմ կողմից ուզում եմ կոչ անել ձեզ զերծ մնալ կասկածելի գործողություններից, մանավանդ խմաբգրումների պատերազմից ու անքաղաքավարի մեկնաբանություններից այլ մասնակիցների հասցեին։ Հոսով եմ, որ այս ամբողջ արգելափակման միջադեպից ու տեղի ունեցած քննարկումներից կքաղեք համապատասխան հետևությունները ու կշարունակեք ձեր վիքիներդրումը բացառապես դրական ոճով։ ― Teak (talk) 04:41, 31 Հուլիսի 2012 (UTC)

Ես գտնում եմ, որ սխալ է իմ արգելափակման պատճառների մասին գրել առանձին էջում: Նման պրակտիկա չի կիռարվել ոչ մեր վիկիում, ոչ էլ այլ վիկիպրոեկտներում: Արգելափակման պատճառների մասին պետք է գրել իմ քննարկման էջում այլ ոչ թե արգելափակման գրանցամատյանում:--David1992 (talk) 08:39, 31 Հուլիսի 2012 (UTC)

ՈղջույնԽմբագրել

Ողջույն: Կխնդրեմ, որ ուշադրություն դարձնես հետևյալ էջին: Միգուցե կարողանաս օգնել մի շարք հոդվածների ստեղծման հարցում: Նախապես շնորհակալ եմ: Հա մեկ էլ մի բան: Ես վերանվանել եմ Էտիհադ ստեդիում ձևը Էթիհադ մարզադաշտ ձևի: Համենայն դեպս մարզադշտը հավասարապես կարող է կրել և Էթիհադ մարզադաշտ, և Սիթի օֆ Մանչեսթր մարզադաշտ անվանումները: --Vahe (քնն.) 20:12, 10 Դեկտեմբերի 2012 (UTC)

Զգուշացում խմբագրական պատերազմի մասինԽմբագրել

Dialog-error.svg
Զգուշացում. Դուք ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ Լիոնել Մեսսի էջում: Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը: Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է և շարունակելու դեպքում դուք կարգելափակվեք: Հաջողություն եմ մաղթում հետագա խմբագրումների ժամանակ։ --vacio 11:01, 23 Դեկտեմբերի 2012 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդվածԽմբագրել

Cscr-featuredtopic gold.svg Տարվա հոդված
Հարգելի ЗенитЧемпион,

Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2012 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով — ջեօ ։  ?  08:23, 8 Հունվարի 2013 (UTC)

ԽնդրանքԽմբագրել

Ողջույն David1992 , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ կարծիք հայտնիր այստեղ.Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/6AND5--6AND5 (քննարկում) 16:12, 2 Մարտի 2013 (UTC)

Ախալի Հետ շրջումԽմբագրել

Դուք Ռուսերեն անիմաստ բանները նորից հետ եք շրել, հաջորդ անգամ դուք կարգելափակվեք: --Vadgt (քննարկում) 15:13, 3 Մարտի 2013 (UTC)

Հետ ՇրջումԽմբագրել

Հարց: Ինչո՞ւ եք անիմաստ հետ շրջում իմ խմբագրումները «Ռաբիս» հոդվածում: --Վաթգթ (Joker) 12:35, 11 Մարտի 2013 (UTC)

Ինչո՞ւ իմ հարցին չեք պատասխնում: --Վաթգթ (Joker) 15:03, 10 Մարտի 2013 (UTC)

Զգուշացում խմբագրական պատերազմի մասինԽմբագրել

Dialog-error.svg
Զգուշացում. Դուք ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ Ռաբիս էջում: Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկամ էջերում։ Եթե քննարման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը: Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է և շարունակելու դեպքում դուք կարգելափակվեք: Հաջողություն եմ մաղթում հետագա խմբագրումների ժամանակ։ --Վաթգթ (Joker) 11:52, 11 Մարտի 2013 (UTC)
հարգելի David1992, խնդրում եմ նշեք (պարզապես դա նաև իմ համար անձնապես էլ կարևոր է), թե որտեղից եք վերցրել որ Հայաստանում ռաբիսի առաջին անդամներից են եղել Ալեքսանդր Սպենդիարյանը և Հայկանուշ Դանիելյանը, ինքս հեռու եմ այդ բնագավառից, բայց կուզեի իմանալ ու ճշտել։ Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 15:26, 11 Մարտի 2013 (UTC)։

Քրիստոս հարյավ ի մեռելոցԽմբագրել

ԽնդրանքԽմբագրել

Ողջույն David1992, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մասնակցիր այս հետաքրքիր վիքիհետազոտությանը.Մասնակից:6AND5/վիքիմարքեթինգային հետազոտություններ----6AND5 (քննարկում) 18:28, 13 Ապրիլի 2013 (UTC)

Պարի օրԽմբագրել

Համագործակցության հրավերԽմբագրել

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:36, 7 Մայիսի 2013 (UTC)

ՊարգևԽմբագրել

50adq.png 50 Հոդված
Հարգելի David1992, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 50-ից ավել հոդվածներ ստեղծելու համար: Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան: - Արման Մուսիկյան (քննարկում) 18:39, 6 Հունիսի 2013 (UTC)

BDSMԽմբագրել

հարցեր կա՞ն մեդիայի հետ կապված, կա քննարկամ էջ, սուբյեկտվիվ խմբագրումները ետ են շրջվելու, մի սկսեք խմբագրումների պատերազմ--Tatul (քննարկում) 17:04, 25 Հունիսի 2013 (UTC)

ՀՀ քաղաքներԽմբագրել

[3] մասնակցեք ՀՀ քաղաքների մասին հոդվածների բարելավմանը:Հարգանքներով --Raz from Armenia 15:15, 2 Հուլիսի 2013 (UTC)

ՈղջույնԽմբագրել

[4] խնդրում եմ մասնակցել քվեարկությանը:Հարգանքներով --Raz from Armenia 14:05, 6 Հուլիսի 2013 (UTC)

ՀարցԽմբագրել

Բարի երեկո Դավիթ։ Չե՞ս բացատրի արդյոք, ինչն է պատճառը, որ քննարկում ես ավելացնում, քիչ անց կրկին հեռացնում։ Հաճախ է քո կողմից արվում։ Եթե փոշմանում ես, որ գրել ես, ինչո՞ւ չես վրայից գիշ քաշում (ինչպես ընդունված է վիքիում)։ Շնորհակալություն։ --vacio 17:33, 9 Օգոստոսի 2013 (UTC)

Հա հենց այդ պատճոռով էլ ջնջեցի, որովհետև դու արդեն զբաղվում էիր այդ հարցով դրա համար գտա որ անիմաստ է նույն բանի մասին քեզ մի քանի անգամ գրել: Իսկ գիծ քաշելու հետ կապված, ես անպատասխան քննարկում են հեռացնում այդպես մյուս դեպքերում գիծ եմ քաշում: --David1992 (քննարկում) 15:04, 10 Օգոստոսի 2013 (UTC)
Հիշեցնեմ, որ անցյալում 6 անգամ քեզ գրել ենք (1, 2, 3, 4, 5 և 6), 2 անգամ «պաշտոնապես» նախազգուշացրել ենք, և մեկ անգամ արգելափակվել ես այդ թվում քննարկումները ձևափոխելու համար։ Քննարկումներից որևէ բան չե՛նք հեռացնում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:50, 11 Օգոստոսի 2013 (UTC)

Ողջույն հարգելի David1992 ջան:Ինչպե՞ս եք:Խնդրում եմ ինձ տալ գորտերի վերաբերվող նկարները,ինչպես օրինակ նրանց կմախքը,մարսողական համակարգը,արյունատար համակարգը և այն նկարներ,որոնք վերաբերվող են գորտերին:Լավ կլիներ,եթե այն լիներ հայերեն լեզվով:--Narek 16 (քննարկում) 12:13, 13 Օգոստոսի 2013 (UTC)

Խմբագրական պատերազմ «Արևախաչ» էջումԽմբագրել

Հարգելի ЗенитЧемпион, դուք ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ «Արևախաչ» էջում։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Զգուշացում․ եթե դուք շարունակեք այլ մասնակիցների խմբագրումները հետ շրջելը, ձեր հաշիվը ժամանակավորապես կարգելափակվի։ --vacio 21:40, 19 Սեպտեմբերի 2013 (UTC)

Պետք չի խմբագրական պատերազմ հրահրեքԽմբագրել

Կարաք ասեք ես ում հետ պիտի համաձայնեցնեմ??????, Վերջին օրերին համակարգ մուտք գործած մասնակիցներից ոչ մեկ բացի Ձեզանից դեմ չի արտահայտվել, լռությունը մինիմում նշանակում է, որ սկզբունքորեն դեմ չեն, պիտի մինչև հիմա հասկանայիք, որ Ձեր տեսակետներ մեր վիքիում փոքրամասնություն են կազմում և բացի այդ ես այդքան ժամանակ չունեմ հետ շրջելու Ձեր խմբագրությունները, ես լիքը ուրիշ անելիքներ ունեմ:Խորհրդարանում ես հարցի լուծման կոնկրետ տարբերակ առաջարկեցի, բայց դուք ոչ արձագանքեցիք, ոչ էլ ուրիշ մի բան արեցիք, որը հուշում է շատ բանի մասին...........--6AND5 (քննարկում) 20:17, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)

մասնակցի կաղապարԽմբագրել

Հարգելի՛ ЗенитЧемпион, կարծում եմ Ձեր մասնակցային էջում տեղադրված կաղապարը ստեղծելը և տարածելը անթույլատրելի է, օգտագործելով երկրի ղեկավարների լուսանկարները նման կաղապարում ճիշտ չէ, հարգելով իհարկե Ձեր մոտեցումները այս հարցին, խնդրում եմ ջնջել ու հեռացնել Ձեր էջից այդ կաղապարը: ERJANIK քննարկում: 11:55, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ցանկացած անձի անվան կամ լուսանկարի շահարկում խիստ անողջունելի է, կենդանի անձանց դեպքում կանոները էլ ավելի խիստ են, քանի որ բացի էտիկայի հարցից, դա նաև հակաօրինական է։ Այդ հատվածը հեռացրել եմ, ապագայում կենդանի անձանց վերաբերվող դեպքերում պարտավոր ենք գործել անմիջապես։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:17, 4 Նոյեմբերի 2013 (UTC)

3 ամիս պայմանական արգելափակում (քննարկումների մասնակցության արգելք)Խմբագրել

Հարգելի David1992։ Քննարկումներում ձեր մասնակցությունը բավական ոչ կառուցողական և տենդենցիոզ բնույթ է կրում։ Հարցն ամենևին այն չէ, դուք իրավացի եք, թե ոչ, հարցն այն է, որ դուք ամեն գնով շարունակում եք նույն տեսակետը հնչեցնել, ամեն առիթով հակադրության մտնել նույն մասնակիցների հետ։ Քննարկումների ժամանակ անձնականացնում և քաղաքականացնում եք բանավեճը, ընդհուպ մինչև այլ մասնակցի բնակության վայրը և քաղաքական հայացքները վիճարկման առարկա դարձնելը (օրինակներ․ [5], [6], [7], [8], [9], [10], [11], [12]

Հայերեն Վիքիպեդիայում դուք արդեն մի քանի անգամ արգելափակվել եք ապակառուցողական վարքագծի համար։ Սակայն դուք շարունակում եք անտեսել արված զգուշացումները։

Ես ցանկանում էի առայժմ ոչ մի քայլ չձեռնարկել՝ սպասելով Ադմինների տեղեկատախտակում կայացվելիք որոշմանը։ Սակայն այս պահին այլ ելք չեմ տեսնում, և մինչև այդ որոշման կայացմանը ձեզ 3 ամսով արգելում եմ մասնակցել Հայերեն Վիքիպեդիայի քննարկումներին, ինչը մասնավորապես նշանակում է, որ ձեզ արգելվում է

  • մինչև 2014 թ․ փետրվարի 6-ը`
  • մասնակցել քննարկումների, այդ թվում Խորհրդարանում, քվեարկությունների էջերում, հոդվածների և մասանկցային քննարկման էջերում, բացառությամբ ձեր մասնակցային քննարկման էջը (որտեղ և կարող եք վիճարկել այս որոշումը)
  • 1 անգամից ավել հետ շրջել այլ մասնակիցների խմբագրումները, կատարել վիճարկելի խմբագրումներ, որոնց համար գիտեք, որ պետք են քննարկումներ։

Այս արգելքը խախտելու դեպքում դուք անմիջապես, առանց զգուշացման կարգելափակվեք՝ անկախ այն հարցից կաոուցողական է ձեր խմբագրումը կամ քննարկումը, թե ոչ։

Հետագայի համար ձեզ խորհուրդ եմ տալիս․ երբեք չչափազանցնել և չգերագնահատել քննարկումներին ձեր մասնակցությունը։ Ձեր (հնարավոր) իրավացի լինելը երբեք հիմք չէ դրա համար։ Եթե չեք կարողանում այլ մասնակիցների հետ համաձայնության գալ, խնդրեք մեկ այլ, չեզոք մասնակցի կարծիք հայտնել։ Ոչ մի դեպքում քննարկման առարկա մի դարձեք այլ մասնակիցների քաղաքական հայացքները, առավել ևս անձնական կյանքը։ --vacio 21:22, 6 Նոյեմբերի 2013 (UTC)

Vacio, իսկ ինչու է իմ դեպքում արգելքը ավելի երկար? Ամենայն դեպս վիրավորել ես այլ մասնակիցներին ես ինձ չեմ թույլ տվել, նինչքան հնարավոր է կոռեկտ եմ փորձել պատասխանել: Այդ քննարկումները այդ ոճով ես չեմ սկսել վարել, ես ուղակի ստիպված պատասխանել եմ այդ պռովոկացիաններին: --David1992 (քննարկում) 22:15, 6 Նոյեմբերի 2013 (UTC)
Քանի որ դուք արդեն մի քանի անգամ զգուշացվել և նույնիսկ արգելափակվել եք նույն վարքագծի համար։ Ինչպես նշեցի այլ մասնակիցների վարքագիծը արդարացում չէ։ --vacio 22:28, 6 Նոյեմբերի 2013 (UTC)
Սա չպետք է որ առավելոթւյաուն տա այլ մասնակիցների, բայց Gardmanahay մասնակիցը շարունակում է զրպարտել ինձ սխալ տեղեկություններով իմ անունից: Ես նրա տված այդ պռովոկացիոն հարցին չեմ պատասխանել դիտմամբ, բայց նա ենթադրել է թե իբր ես պատասխանել եմ, իմ փոխարեն որոշում է կայացրել հիմա էլ մեղադրում է ինձ դրա համար:--David1992 (քննարկում) 19:40, 8 Նոյեմբերի 2013 (UTC)

Արգելափակում, Ժամանակավոր արգելքի պայմանների խախտման պատճառովԽմբագրել

Հարգելի David1992, vacio մասնակցի կողմից տրված արգելքի պայմաններից մեկում նշված է, որ արգելված է «1 անգամից ավել հետ շրջել այլ մասնակիցների խմբագրումները, կատարել վիճարկելի խմբագրումներ, որոնց համար գիտեք, որ պետք են քննարկումներ։» Ցավոք դուք այն խախտել եք՝ 1 և 2, և արգելքը դառնում է ամբողջական արգելափակում։ Ժամկետը մնում է ոչ վերջնական։ Արգելափակված լինելու ընթացքում դուք կարող եք խմբագրումներ անել միայն այս մասնակցի էջում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:24, 10 Նոյեմբերի 2013 (UTC)

Ես չեմ խախտել այդ պայմանը Xelgen, ես գիտեմ թե ինչ է գրված և խմբագրումը հետ եմ շրջել մեկ անգամ, ավելի ճիշտ ոչ մի անգամ, առաջին դեպքում ես արագ ջնջման էի առաջարկել, հետո ուղղեցի սխալս, ես մեկ անգամից ավել չեմ շրջել: Հոդվածը ջնջման առաջադրելու արգելքի մասին որևէ բան ասված չէր: Դուք ուղակի ամեն կերպ ուզում եք արգելափակել ինձ, այդ դեպքում գոնե սպասեք մի լուրջ խախտում անեմ նոր, թե չէ սա լուրջ չի ձեր նման փորձառու և նախագծի կանոններին լավ տեղյակ ադմինիստարտորի կողմից:--David1992 (քննարկում) 21:37, 10 Նոյեմբերի 2013 (UTC)
Ցանկություններիս մասին ենթադրություններ պետք չէ անել, այն էլ ժամանակից շուտ։
Ես կարծում եմ, որ տասնյակ հազար հոդվածներում գործածվող կաղապարը արագ ջնման պիտակելը, ակնհայտորեն մտնում է «կատարել վիճարկելի խմբագրումներ» ձևակերպման տակ, քանի որ մի քանի հազար էջեր պիտակվել էին «արագ ջնջման», եթե անգամ ջնջեինք այդ կաղապարը, նույնքան էջում կառաջանար տեխնիկական խնդիր։ Առաջին պիտակումդ հետ շրջելուց ամփոփման մեջ Arman musikyan-ը դա նշել էր։ Հասկանում եմ, որ քննարկելու հնարավորությունները սահմանափակված են, բայց դրանից հետո կրկին ջնջման պիտակելը, այդ իրավիճակում վատագույն լուծումն էր, կարող էիր ուղարկել իրան Էլ–նամակ, և հրավիրել այս էջ քննարկման։ Հատկապես որ հարցը առհասրակ այդ կաղապարի ջնջումով չէր լուծվում, այլ հոդվածների տեղեկաքարտերում փոփոխություններով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 04:33, 11 Նոյեմբերի 2013 (UTC)
Ուզում էի տեղադրել noinclude կոչող շաբլոնը որը տեղադրեց հետո Kareyac մասնակիցը, բայց ճիշտն ասած չգիտեի, որ դա նման դեպքերում աշխատում է:--David1992 (քննարկում) 09:29, 11 Նոյեմբերի 2013 (UTC)
Պահանջում եմ հանել իմ արգելափակումը, այն պատճառաբանված չէ: Արգելափակող ադմինը նշել է որ ես խախտել եմ երկու հետշրջման արգելքը, սակայն դա այդպես չէ: Խմբագրումը հետ եմ շրջել մեկ անգամ, ինչից հետո ադմինը փոխեց պատճառաբանությունը նշելով թե առաջին խմբագրումն էր կասկածելի է, սակայն կասկածելի խմբագրում բնորոշումը խիստ անհասկանալի է:--David1992 (քննարկում) 16:29, 26 Նոյեմբերի 2013 (UTC)
Ողջույն, հարգելի Դավիթ։ Դավիթ ջան, դու ահագին գործ ես արել Վիքիպեդիայում։ Հենց որ կաղապարը դրեցիր արագ ջնջման, ես զգուշացրեցի քեզ, որ այն օգտագործվում է 10 000-ից ավել հոդվածներում։ Բացի այդ Վիքիպեդիայում երբևէ փորձ չի եղել վաղուց ստեղծված կաղապարը կամ հոդվածը միանգամից դնել արագ ջնջման տակ։ Դա անպայման պետք է քննարկվի։ Եվ հետո, եթե կարելի է այդ մի կաղապարում ընդամենը փոփոխություն անել և հարցը կշտկվի, կգնա, ապա ինչու այդ կաղապարի հետևանքով 10 000 հոդվածի ճակատագիր միանգամից վտանգե՞լ։ Այդ հոդվածները քանակապես կազմում են մեր Վիքիպեդիայի 10 %, իսկ դեռ չեմ էլ ասում, թե որքան կարևոր են այդ հոդվածները, առանձնապես մեր հայերեն Վիքիպեդիայի համար։ Ես 3 ամիս է ինչ չեմ խնայում դրանք կարգի բերելու, հղկելու և շտկելու գործում։ Այստեղ ուրիշի աշխատանքը հարգելու խնդիր կա, որն ավաղ ես ձեզ մոտ դեռ չեմ նկատել։ Առաջարկում եմ այսուհետ միայն զբաղվել կառուցողական աշխատանքներով, վեճերի չբռնվել մասնակիցների հետ։ Վեճն ահագին ռեսուրս ու ժամանակ է տանում և դա վայել չէ մեր պես ստեղծագործ համայնքին։ Ուղղակի ամեն մի քայլ անելիս նախ մտածիր, որ եթե մի ուրիշ խմբագիր քեզ պես այդպես վարվեր, դու ինչ կզգայիր։ Մենք ունենք ձևավորված և զարգացած համայնք, որտեղ արդեն մասնակիցներից շատերը հայտնի են և դժվար թե նրանք սկսեն ապակառուցողական գործունեությամբ զբաղվել։ Դա մեզանից ոչ մեկին հարիր չէ։ Դրա համար պետք է քննարկումներ անել, բայց ոչ այն աստիճան, որ քննարկումները վեճերի ձևավորվեն։ Ուղղակի եթե մի թերի բան ես տեսնում, կամ սխալ, կարող ես իմաց։ Մարդ է, մի օր կարող ենք բոլորս էլ սխալվել։ Բայց քո արած քայլերն համենայն դեպս անհասկանալի էին ինձ համար։ Համենայն դեպս ամեն մի մարդ երկրորդ հնարավորության կարիք ունի։ Ես ինքս դեմ չեմ, որ քեզանից արգելափակումը հիմա ևեթ հանեն, բայց հուսամ որ սա կլինի նմանատիպ ամենավերջին արարքը քո կողմից։ Կուզենայի որ մի օր գայիր Վիքիհանդիպմանը։ Լավագույն ցանկություններով` --Արման Մուսիկյան (քննարկում) 17:44, 26 Նոյեմբերի 2013 (UTC)

Անարդարացի եմ համարում ադմինիստարոտների վերջին որոշումը: Ինչ է նշանակում մի մասնակցի հանել արգելափակումից շատ ավելի կոպիտ խախտումներից հետո, իսկ իմ դեպքում կրկին կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել: Որոշ ադմիններ (հատկապես Lilitik22) ծայրահեղ կողմնակալ են, կարող եմ ապացուցել եթե պետք է: Սա խոսում է այն մասին որ ինձ արգելափակել են ոչ թե կանոների խախտման այլ իմ հայտնած որոշ կարծիքների համար: Պահանջում եմ պարզաբանել:--David1992 (քննարկում) 18:26, 30 Նոյեմբերի 2013 (UTC)

Դավիթ, ձեզ արգելված էր անել որևէ խմբագրում, որի համար անհրաժեշտ է քննարկում։ Դուք այս պահանջը խախտել եք երկու անգամ՝ ջնջման պիտակելով «Արևմտյան Հայաստան» կաղապարը։ Քաջ տեղյալ եք, որ, եթե վիքիէջի բովանդակությունը գովազդ կամ ակնհայտ անհեթեթություն չէ, այն ջնջելու համար ահրաժեշտ է քննարկում։ Ձեր անձնական տեսակետը այդտեղ դեր չի խաղում, դեր է խաղում տարաձայնությունները լուծելու եղանակը։ --vacio 18:46, 30 Նոյեմբերի 2013 (UTC)
vacio, Նշված էր վիճարկելի խմբագրում, որը մի քիչ անհասկանալի ձևակերպում է: Ինչ է դա ենթադրում?--David1992 (քննարկում) 18:57, 30 Նոյեմբերի 2013 (UTC)
Դավիթ, խնդրում եմ մի անգամ էլ ընթերցես․ վիճարկելի խմբագրումներ, որոնց համար գիտեք, որ պետք են քննարկումներ։ Ես կարծում եմ, որ սա բավարար չափով հասկանալի է։ --vacio 18:44, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)
Անարդարացի է, փաստորեն այս ամեն ինչից միայն ես եմ տուժվում? Մի քանի քննարկման եմ մասնակցել, անհամաձայնություն եմ դրսևորել վիքիպեդիայի մի քանի հեղինակավոր մասնակիցներին ու արգելափակել եք: Դու ասեցիր անհեթեթություն? Բա հորինված դրոշը մի քանի հազար էջերում ինչ է?--David1992 (քննարկում) 18:53, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)
Որ դրոշն է հորինա՞ծ, հարգելի Դավիթ։ Խորհուրդ կտամ նորմալ խոսել։ Ես նույնիսկ աղբյուրներ էի նշել և ոչինչ ինքս ինձ չեմ հորինել։ Միթե արդարացի է քո վարքը այս հարցում։ Զարմանալի է քո վերաբերմունքն ու դրսևորումը։ Եվ այն, որ իմ գրածներին մինչև հիմա ոչ մի պատասխան չես տվել։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 17:10, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես չասեցի քո կողմից հորինված այլ այդ կազմակերպության: Իմ վրա քննարկման արգելք էր դրվել, եթե չլիներ ես ձեզ կգրեի:--David1992 (քննարկում) 17:26, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)
Բարեկամներ չէ որ արգելափակումը պատիժ չէ, այս դեպքում ինչքանով է նպատակահարմար?--David1992 (քննարկում) 18:20, 4 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հարգելի ադմինիստրացիա Արման Մուսիկյան, ERJANIK, Vacio, արգելափակման ժամկետը նշել եք որ վերջնական չէ, գոնե այդ հարցին պատասխանեք:--David1992 (քննարկում) 08:57, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հարգելի Դավիթ, կոնկրետ իմ անունից ես ոչ մի բան ձեռնարկել չեմ կարող։ Միայն քննադատումներ ու վեճեր եմ տեսել քեզանից, որը վայել չէ մեր Վիքիպեդիային։ Եվ որ ձեզ ներում շնորհեմ, շատ մասնակիցների կղմից դժգոհության ալիք կբարձրան։ Կարելի է հարցը քննարկման դնել և ըստ այդ էլ որոշել։ Ես կողմ եմ կառուցողական ներդրումներին, բայց կտրականապես դեմ եմ լոկ քննադատումներին և վեճերին, որը քո շնորհիվ է միշտ առաջանում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:14, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես չեմ պատրաստվում վեճի մեջ մտնել այդ մասնակիցների հետ:--David1992 (քննարկում) 09:19, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
David1992 ջան, կներես որ այսպես եմ ասում, բայց անձամբ ես կարծում եմ որ ժամկետը պակասեցնելը շատ մեծ արդյունքների չի բերի, միաժամանակ կարծում եմ, որ այն ինչ նպատակադրված ես անելու հայերեն վիքիպեդիայում, կարող ես անել նաև այս արգելափակման ժամկետը լրանալուց հետո, փորձիր ավելի ու ավելի կառուցողական լինել, ես ցավում եմ, որ քո նման շատ ներդրում արած մասնակիցը հերթական անգամ է արգելափակվում, բայց պատճառը քո իսկ այսպես ասած «արարքներն են», հուսով եմ որ արգելափակման ժամկետի ավարտից հետո նոր շնչով ու նոր ոգևորությամբ կշարունակես զարգացնել հայերեն Վիքիպեդիային, ստեղծագործական համբերություն քեզ: Մեծ հարգանքներով` -ERJANIK քննարկում: 09:46, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես դա հասկանում եմ եթե վեճի/խմբագրական պատերազմի մեջ ներգրավված մասնակիցներին անկախ նրանից թե ով է "ճիշտ" արգելափակում են: Սկզբում թվում էր թե Վացիոն հենց այդպես է վարվել, բայց հետո պարզվեց որ ոչ, պատիժը կրկին ուղված է միայն մի մասնակցի դեմ: Ժամկետի մասին էլ չեմ ասում:
Ինչու է իմ արգելափակումը այսքան երկար: Ինչ չափանիշներից եք ելնում ժամկետի որոշման հարցում: Սա պարբերական վանդալիզմ չէ, ոչ էլ խմբագրական պատերազմ, նույնիսկ հստակ ձևակերպում չկա գրանցամատյանում: Այո արագ ջնջման ներկայացնելը սխալ էր իմ կողմից, ես դա ընդունում եմ, բայց արդյոք դա բավարար է նման արգելափակման համար: Չգիտեմ եթե նշել եք ժամկետը ոչ վերջնական, առաջարկում եմ գոնե դա քննարկել:--David1992 (քննարկում) 16:43, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
Վացիո, այդ ժամկետը դուք եք ընտրել, պատասխանեք ինչումն է դրա նպատակահարմարությունը: --David1992 (քննարկում) 12:23, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
Դավիթ, ես պարտավոր չեմ որևէ հավելյալ բացատրություն տալ։ Եթե ցանկանում եք արգելափակումը բողոքարկել, ապա ստորևէ բացեք առանձին բաժին «Արգելափակման բողոքարակում» վերնագրով և ներկայացրեք ձեր փաստարկները, թե ինչու եք կարծում, որ արգելափակումը պետք է վերացնել։ Ըստ որում, խորհուրդ կտամ ոչ թե վիճարկել արգելափակման ժամկետի նպատակահարմարությունը, այլ փորձել համոզել, որ դուք այժմ հասկանում եք, թե ինչպես է պետք լուծել տարաձայնությունները, և ինչպես պետք է անել, որ քննարկումները չվերածվեն ոչ կառուցողական վիճաբանությունների, և այլն։ --vacio 12:47, 7 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ալեքսեյ a.k.a. Xelgen, ճիշտն ասած չեմ հասկանում թե ինչ պատասխան եք ակնկալում: Միգուցե ավելի կոնկրետ պարզ բացատրեք ձեր դիրքորոշումը: Կոնկրետ նշեք ինչումն է այսքան արգելափակելու խնդիրը:--David1992 (քննարկում) 12:09, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
հմմմ․․․ Դավիթ, փաստորեն Δαβίδ մասնակցային հաշիվը քո՞նն է [13]։ dato ։) 08:59, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես դա չեմ օգտագործում ՀՎ-ում, բայց այն ավտոմատ կերպով ակտիվանում է, երբ այն ակտիվացնում եմ Վիքի Քոմմոնսում նույնիսկ երբ այս հաշիվը բաց է այստեղ, դա տեխնիկական սխալ է երևի:--David1992 (քննարկում) 09:02, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)

Արգելափակման ժամկետի բողոքարկումԽմբագրել

Կրկին ստիպված եմ գրել այս դեսերտացիան այստեղ, հերթական անգամ ադմինիստրատորի որոշումից տուժելուց հետո: Հարգելի բարեկամներ, հարգելի դմինիստրացիա, ես լավ հասկանում եմ որ իմ նկատմամբ վերաբերմունքը այս հախագծում հեռու է դրական կա լավ լինելուց, ես դա շատ լավ հասկանում եմ և գիտեմ թե ինչու, հասկանում եմ նա ձեզ ադիմիստարտոր Ալեքսեյ, թե ինչքան եք ուզում ինձ արգելափակել: Բայց այդ նույն բանը կարելի է անել այլ ոճով, այլ ոչ թե այսքան ակնհայտ: Ուր է ձեր պրոֆեսիոնալիզմը? Վերջին քննարկումների ընթացքում իմ նկատմամբ թույլ են տրվել Վիքիպեդիայի կանոնների կոպիտ խախտումներ, պարբերաբար, մի քանի մասնացի կողմից, հարց եմ տալիս ձեզ Ալեքսեյ, ինչու այդ ժամանակ այսան արագ և հրատապ չէիք միջամտում և արգելափակում այդ մասնակիցներին? ինչու նրաց խախտումները ձեզ չեն հետաքրքրում? Դուք ասում եք որ ես շարունակում եմ այլ մասնակիցների չփաստարկված մեջ մեղադրել, ինչու դա սխալ է, այս բոլոր քննարկումների ընթացքում ես փորձում եմ խոսել փաստերով, հղումներով կանոններին, իսկ մյուս մասնակիցների մոտ միայն խոսքեր են? "Ախր ինչու է սենց", "ախր ինչով են վրացականը լավը", "ինչով է Փլեյբոյը մեր հայական բլոգներից հեղինակավոր" և նմանատիպ ոճով են տանում քննարկումը: Ինձ մի քանի անգամ հարց են տալիս ընդ որում այս նախագծի ամենահեղինակավոր մասնակիցնը, թե որ ազգության եմ, դա կոպիտ խախտում է կանոնների, բայց միևնույն է դուք ոչինչ չեք ձեռնարկում, ինչ եք սպասում ինձնից ինչ ոճի պատասխան? Բայց հիմնական հարցը այստեղ դա ժամկետի հարց է, արգելափակման ժամկետ պետք է լինի աճող, մի քանի ժամ, 1 օր, 3 օր, 2 շաբաթ, 1 ամիս և այսպես շարունակ, ընդ որում եթե մասնակիցը երկար ժամանակ չի արգելափակվել ապա պարտադիր չէ որ ասենք 2 շաբաթ արգելափակվելուց հետո հաջորդ խախտումը եթե եղել է մեկ տարուց նրան պարտադիր պետք է փակել 1 ամսով: Իսկ ինչ է իմ դեպքում արվում? Առաջին արգելափակումը 3 օր, հետո ավելի քան մեկ տարուց դուք արգելաձակում եք ինձ 1 տարով, ինչով նույնիսկ ձեր կոլեգաներին եք զարմացնում, դրանից մեկուկես տարի անց երեք ամիս? Ինչ տրամաբանություն է թաքնված այս որոշումնեում բացատրեք հասկանամ:--David1992 (քննարկում) 09:12, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)

«Հիմնական հարցիդ» պատասխանը՝ ժամկետը գումարային է, տարիներ շարունակ արվող խախտումների համար։ Նախորդ ժամկետի արդարացված լինելու մասին դու ինքդ շատ լավ գիտես, և նույն խամաճիկության տեխնիկան նորից կրկնել ես վերջերս, այնպես որ «գործընկերներս» գուցե զարմանան, բայց դու լավ գիտես ինչի համար էր։
Իհարկե դու նաև «չես նկատել», որ ես էի առաջարկում ժամկետը նվազեցնել, բայց այժմ տեսնում եմ, որ դա շատ սխալ ու չհիմնավորված առաջարկ էր։
Անձնական հարձակումներ ու վիրավորանքներ պարունակող ապաարգելափակման հայցերը, չեն դիրտակվում և մնում են անփոփոխ։ Հուսով եմ բավարար «պռոֆեսոինալ» ու կանոներով է։ Մնացածի մասով բազմիցս բացատրվել է, ինքդ ամեն ինչ լավ գիտես, իսկ թե մոռացել ես կարդա քննարկման էջերդ, այնուհետ նայիր ներդրումների էջերը, այդ թվում մուտք չգործած ժամանակ։ DIXI։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:11, 21 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ոչ Ալեքսեյ a.k.a. Xelgen, ինչն է կանոններով: Խամաճիկության մեջ եք ինձ մեղադրում? Անհիմն մեղադրանք է, որովհետև գիտեմ թե դա ինչ է, երկրորդ հաշիվը արգելվում է օգտագործել քննարկումների, քվեարկությունների, քո կարծիքի նկատմաբ ձևական աջակցության նպատակով, չգրանցված մուտքը Վիքիպեդիայի ինչ կապ ունի խամաճիկության հետ, բացի այդ երկու հաշիվը միշտ չէ որ արգելված է:
Այո դուք պարտավոր չեք կրճատել իմ ժամկետը, բայց այդ դեպքում դուք բացառում եք բարի մտադրությոնները ձեր կողմից. դուք առաջարկել եք կրճատել ժամկետը? Այսինք արգելափակող ադմինը առաջարկում է կրճատել այն? Վերջին ասածն էլ է տրամաբանական ձեր, դուք պարտավոր չեք արգելափակել նրանց ովքեր խախտում են կանոնները, բայց դրանով կասկածի տակ եք դնում ձեր օբյեկտիվությոնը և չեզոքությունը:
Արգելափակման ժամկետը գումարային է? ամեն մի խախտման համար կա արգելափակման հստակ, աճող ժամկետ: Արգելափակումը պատիժ չէ, նրա ժամկետը պետք է արդարացված լինի: Կոնկրետ այս դեպքում ես այնպիսի խախտում չեմ արել որ 3 ամիս արգելափակվեմ:--David1992 (քննարկում) 13:38, 21 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հարգելի մասնակիցներ, չգիտեմ տեղյակ եք թե չէ բայց ին արգելափակել են 3 ամսով հակակառուցոական պահվածքի համար: Ես գտեմ որ դուք շատ եք սիրում ու հարգում ադմինիստրատոր Ալեքսեյին, բայց խնդրում եմ ձեր կարծիքը հայտնել այս հարցի շուրջ: Ինչքանով է արդարացի Ալեքսեյ ադմինի պատժիչ արգելափակումը և ինչքանով է արդարացված 3 ամսով արգելափակումը ոչ կառուցաքան քննարկամ համար:

Հարգելի՛ ЗенитЧемпион, ես 2 տարից ավելի է, ինչ Վիքիպեդիայում եմ, բայց ձեզ միայն հերթական վեճ ու վիճաբանության մեջ եմ տեսել։ Ես հիմա այն կարծիքին եմ հանգել, որ հենց արգելափակումը վերջանա, դուք էլի կսկսեք վիճել հերթական մասնակցի հետ։ Իսկ վեճը Վիքիպեդիայի կառուցողական աշխատանքին հարիր չէ։ Եթե խնդիր կա, պետք է մասնակցին օգնել, ճանապարհներ և եզրեր գտնել հերթական լուծման համար, խոսել և քննարկել տվյալ մասնակցի հետ։ Շատ ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ։--Արման Մուսիկյան (քննարկում) 09:54, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

Արման Մուսիկյան, բայց 3 ամիս վեճի համար դա նորմալ է?--David1992 (քննարկում) 12:46, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)

Իմ կարճիքով 2 տարի անընդմեջ շարունակվող վեճերի համար նույնիսկ դեռ քիչ է։ Ալեքսեյը բարեհոգի է գտնվել։ Ձեզ մի քանի անգամ արգելափակել են, բայց արդյունք չի ստացվել։ Դավիթ ջան, Վիքիպեդիան համագործակցության և փոխըմբռնության հարթակ է, և ոչ թե վեճի ու վիճաբանության։ Բարի խոսքերով շատ ավելի մեծ բաների կարելի է հասնել, քան ձեր արարքներով։ Ես անկեղծ ասաց վերջերս նկատեցի, որ դուք նույնիսկ մեկ Ընտրյալ հոդված եք ստեղծել։ Կուզենայի, որ ժամանակաընթացքում դուք փոխվեիք և նույն կերպ աշխատեիք, ինչպես մի քանի տարի առաջ, երբ ես դեռ Վիքիում ակտիվ չէի որպես խմբագրող։ Հարգանքներով, --Արման Մուսիկյան (քննարկում) 12:52, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)
Արման Մուսիկյան Ես չեմ հասկանում ժամկետի ընտրությունը, գոնե ժամկետը կրճատեք:--David1992 (քննարկում) 11:02, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ադմիններ, եկեք վերսկսենք բանակացությունները: Պետք է փոխընբռնման միջոցով կարգավորենք այս տարաձայնությունները: --David1992 (քննարկում) 14:11, 1 Հունվարի 2014 (UTC)
Այսպես չի կարելի, այսպես հարցեր չեն լուծում: Նույնիսկ ծաոնուցման մեւջ նշել եք որ վերջնական չէ ժամկետը, ինչու չեք քննարկում?--David1992 (քննարկում) 12:09, 2 Հունվարի 2014 (UTC)

ՀարցԽմբագրել

Հարգելի ադմինստրատորներ Արման Մուսիկյան, դուք ասեցիք որ ինձ արգելափոկել եք վեճերի այսինքն ոչ կառուցողական քննարկումների համար չե? Այդ դեպքում հարց ինչով է արդարացված արգելափակումը տոպիկ-բանի փոխարեն? Նախկին պայմանական արգելքը դրված է քննարկման չմասնակցելու համար և ես դրա համաձայն քննարկման չեմ մասնակցել, չեմ խախտել այդ պայմանը, ճիշտ է ես սխալվել եմ արագ ջնջման դնելով այդ շաբլոնը, բայց քննարկման չեմ մասնակցել: Չեմ խնդրում հանել արգելափակումը, առաջարկում են նոր քննարկում սկսել իմ արգելափակումը տոպիկ բանով փոխարեինելու համար:--David1992 (քննարկում) 12:17, 3 Հունվարի 2014 (UTC)

Դավիթ ջան ես քեզ նախ և առաջ չեմ արգելափակել, ուստի և լիազորություն չունեմ քո վրայից արգելքը ժամանակից շուտ հանելու։ Խնդրում եմ ինձ այս վիճաբանության մեջ չքաշել։ Շհնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:39, 3 Հունվարի 2014 (UTC)
Ես կոնկրետ ձեզ չեմ դիմում ընդհանուր ադմինստրացիային:--David1992 (քննարկում) 12:44, 3 Հունվարի 2014 (UTC)
David1992 ջան, այս քննարկումը թվում է թե մինչև քո արգելափակման ժամկետի ավարտը կերկարի, դա սխալ է, վերջին անգամ երբ դու արգելափակվել ես, այդ ժամկետը կրճատվել է, բայց որից հետո դու ինչ-ինչ պատճառնեորվ կրկին արգելափակվել ես ու այս անգամ ավելի քիչ ժամկետով, այնպես որ այս ժամկետը չի կրճատվելու, ու անկեղծ հույս ունեմ ու մաղթում եմ որ նման էներգիայիով օգնես բոլորիս շարունակել զարգացնել հայերեն վիքիպեդիան, հավատում եմ որ այս էներգիայիդ կդառնա ավելի ստեղծագործական էներգիա, որով ավելի նորանոր խմբագրումներ կանես, ու փորձիր հնարավորինս քիչ ներքաշվել այսպես ասած «վեճերի» մեջ: Թող որ այս հարցը այլևս չքննարկվի, մանավանդ որ այսպես ասած քիչ մնաց ժամկետի ավարտին, տեսնենք թե ինչպես կդրսևորես քեզ, նորից եմ ասում, անկեղծ հույս ունեմ որ այս արգելափակումը վերջինը կլինի քո համար ու նոր պատճառներ չես բերի դրա համար: Հարգանքներով -ERJANIK քննարկում: 13:23, 3 Հունվարի 2014 (UTC)
Քիչ մնաց) բայց ես ժամկետի մասին չեի ասում, նման դեպքերում օգտագործում են տոպիկ բան, բայց լավ:--David1992 (քննարկում) 15:25, 3 Հունվարի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր տարիԽմբագրել

ArmWMFnewyeargreetings.gif

Քվեարկություն. տարվա հոդվածԽմբագրել

Cscr-featuredtopic gold.svg Տարվա հոդված
Հարգելի ЗенитЧемпион,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Հարգելի՛ ЗенитЧемпион, այստեղ գրիր կարծիքդ, ես կփոխանցեմ: -ERJANIK քննարկում: 02:46, 6 Հունվարի 2014 (UTC)

Ազատամարտիկների շաբաթԽմբագրել

Պատկեր:Kharab paterazm 10.tif Ազատամարտիկների համագործակցության ամիս
Հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Ազատամարտիկների համագործակցության ամիս նախագծին, որը տեղի կունենա 2014թ.-ի փետրվարի 16-ից 22-ը ներառյալ:--֎ Պանդուխտ 12:02, 25 Փետրվարի 2014 (UTC)


Շնորհակալություն հրավերի համար, Պանդուխտ: Ղարաբաղյան պատերազմի բոլոր մասնակիցների մասին կարելի է էջ բացել:--David1992 (քննարկում) 13:58, 27 Փետրվարի 2014 (UTC)
Իհարկե կարելի է, գրողներ են պետք:--֎ Պանդուխտ 15:41, 28 Փետրվարի 2014 (UTC)

խնդրանք և առաջարկԽմբագրել

Հարգելի՛ ЗенитЧемпион, ՎՊ:ԱԵՀ-ում կան մի շարք քննարկումներ, որոնք կարիք ունեն փակման, Դուք այնտեղ արտահայտել եք շատ կարծիքներ, խնդրեմ եթե նոր բան ունեք գրելու այնտեղ, գրեք: Շնորհակալություն նախապես, հարգանքներով` -ERJANIK քննարկում: 08:16, 5 Մայիսի 2014 (UTC)

Help for translateԽմբագրել

Hello. Can you help me to translate 2 paragraphs about a football team from English to your language? Xaris333 (քննարկում) 19:47, 15 Օգոստոսի 2014 (UTC)

Վերջին զգուշացում՝ նախկին առհավետ արգելափակումըԽմբագրել

Հարգելի David1992, Անցած 3 տարվա ընթացքում Ձեր հետ ծավալույն բացատրական աշխատանք է տարվել (աննախադեպ ինտենսիվության և ծավալաով) և բազմաթիվ զգուշացումներ և արգելփակումներ են արվել (տես քննարկման էջը), ձեր ներդրումների մի շարք խնդիրների վերաբերյալ։ Սակայն խամաճիկության փորձերը շարունկավում են ([14], [15]), քննարկումներում ոչ միանշանակ փոփոխությունները նույնպես ([16], [17])։ Ձեր տոնը չդարձավ ավելի քաղաքավարի ([18], [19]), և կայուն կերպ շեղում է քննարկումը վիճաբանության, անգամ երբ բուն խնդիրը որը դուք բարձրացնում եք տեղին է։ Այսպիսով՝

  • Խամաճիկների գործածումը այդ թվում չգրանցված վիճակում ներդրում անելը։ (եթե անուշադրության պատճառով մուտք չեք գործել և չեք նկատել համակարգի զգուշացումները, ապա _անմիջապես_ հետո պետք է մուտք գործեք ձեր հաշվով, ու հաստատեք որ դա դուք էիք)
  • Քննարկման էջերում ոչ միանշանակ ձևափոխությունները, հեռացումներ, ձևափոխությունը
  • Վիքիէտիկետի և քաղաքավարություն անգամ փոքր խախտում
  • Խմբագրական պատերազմները

բերելու են ձեր վերջնական, անժամկետ արգելափակման առանց նոր զգուշացումների և քննարկումների։ Վիքիպեդիայում հնարավոր է, քննարկել և լուծել սուր և տհաճ հարցեր, դրա համար պետք է բարյացակամ ու հարգալից, հստակ և հիմնավոր նկարագրել խնդիրը, և նույն ձև պատասխանել հաջորդ պատասխաներին։ Կարծում եմ դուք կարող եք այդպես վարվել, զերծ մնալով ապակառուցողական պահվածքից։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 03:20, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հ․Գ․ Խնդրում եմ Մասնակից:23artashes, Մասնակից:Arman musikyan, Մասնակից:Beko, Մասնակից:ERJANIK, Մասնակից:Lilitik22, Մասնակից:Vacio ուշադրության տակ պահել, և խնդիր նկատելու պես արգելափակել։ -Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 03:20, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի՛ ЗенитЧемпион, փորձեք վերջապես կառուցողական խմբագրումներ կատարել, վերջը տվեք վեճերին, կամ այնպես արեք որ քննարկումները վեճ չդառնան, չգիտեմ ոնց անեք, բայց փորձեք, որ վիքիհամայնքը կարծիքը փոխի: --ERJANIK քննարկում: 08:43, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Լավ:--David1992 (քննարկում) 08:47, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)

Passion of the christ verdvd.jpgԽմբագրել

Ողջույն, պատկերը առկա է 4 էջերում, փոխիր բոլոր էջերում, նոր ջնջման ներկայացրու:--6AND5 (քննարկում) 18:22, 30 Նոյեմբերի 2014 (UTC)

Ես ֆայլը ջնջեցի, բայց մեկ այլ խնդիր նկատեցի, քո էջում չկա քննարկման արխիվի հղում, այնպես որ մտածիր էջի որ մասում ես տեղադրելու և ինչ չափով է լինելու հղումը....--6AND5 (քննարկում) 08:15, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Եվ ո՞նց է ստացվել, որ քո էջում տեղադրված ողջույնի հաղորդագրությունը այսօրվա օրով է պիտակված:--6AND5 (քննարկում) 08:18, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Դա շաբլոնից է երևի:--David1992 (քննարկում) 11:42, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Քննարկումների արխիվացումԽմբագրել

Դավիթ, քննարկումները կարող են արխիվացվել վերջին գրառումից 30 օր անց․․․ --Լիլիթ (քննարկում) 14։51, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ, փակված քննարկում է, արդեն չեմ հասկանում ձեզ, ինչումն է պրոբլեմը?--David1992 (քննարկում) 14:53, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
Կանոնակարգն է այդպիսին։ Կարելի է արխիվացնել մեկ ամիս հետո։ — Ջէօ () 14:54, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
Բարեկամներ, քննարկումը եթե ավարտվել է այն կարելի է արխիվացնել:--David1992 (քննարկում) 14:59, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
դա նրա համար է որ մեկ ուրիշը նույն քննարկումը չբացի, կամ որ տվյալ քննարկումը երևա։--ERJANIK քննարկում: 15:08, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
Return to the user page of "ЗенитЧемпион/Արխիվ1".