Ողջույն խմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Armania82 ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Իմ քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայմանկօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 13:28, 29 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում

«Օգնեք ինձ» խմբագրել

Երեկ գրել եմ առաջին հոդվածս, քանի որ նորեկ եմ, բայց ցանկություն ունեմ հետագայում ուժերիս ներածի չափով օգտաար լինել ՀՎ-ին , խնդրում եմ ուսումնասիրել գրածս, նշել թերություններս` հետագայում սխալներ թույլ չտալու համար: Կանխավ շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armania82 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Armania82, հրաշալի հոդված է ստացվել։ Միայն մի քանի նկատառում, որն արդեն ուղղել եմ։
  • Հոդվածը պետք է ներածություն ունենա, այդ պատճառով հանեցի Ձեր կողմից գրված «Ֆրոյդի ուսմունքի ծագումնաբանությունը» ենթավերնագիրը, և այն դարձավ ներածություն։
  • Ենթավերնագրերը գրեք միայն առաջին տառը մեծատառով։
  • Հոդվածներում կարող եք ավելացնել հղումների քանակը՝ օրինակ՝ հղում դնելով թվականներին (օրինակ՝ 1925
  • Հոդվածը պետք է կատեգորիա ունենա, որպեսզի հեշտ լինի այն գտնել մյուս հոդվածների մեջից։ Ես հոդվածում ավելացրեցի [[Կատեգորիա:Բարդույթներ]], որտեղ հետագայում կներառվեն նաև այս թեմային նվիրված մնացած հոդվածները։
  • Պետք է գտնել համանուն հոդվածը, եթե իհարկե կա, մնացած լեզուներով վիքիպեդիաներում և ավելացնել միջլեզվային հղում, որպեսզի հնարավոր լինի օրինակ հոդվածի հայերեն տարբերակից անցնել ռուսերեն կամ անգլերեն տարբերակին։ Դա անելու համար պետք է գտնել օրինակ ռուսերեն համանուն հոդվածը և ձախ մասում կտեսնեք լեզուների ցանկ, որի ներքևում գրված է «Править ссылки», սեղմում եք այդտեղ, բացվում է նոր էջ, որտեղ էջի ամենաներքևում սեղմում եք «add», լրացնում 2 տողերը (առաջինում գրում եք «Հայերեն», երկրորդում՝ հոդվածի հայերեն անվանումը), այնուհետև սեղմում եք «save»: Մի քանի րոպեից Ձեր հոդվածին կավելանան հղումներն այլ լեզուներով նույն հոդվածին։ (Հղումներն այս հոդվածին արդեն ավելացրել եմ)։

Ահա և վերջ, հոդվածը պատրաստ է :) Ցանկացած հարցի դեպքում կարող եք կրկին դիմել։ Ուրախ ենք Ձեր որակյալ ներդրումների համար։ Շարունակեք զարգացնել մեր վիքիպեդիան։ Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ եմ ցանկանում։

Հ․Գ․ Երբ քննարկման էջերում, ինչպիսին այս մեկն է, որևէ բան եք գրում, ապա վերջում ստորագրեք (սեղմեք պատուհանի վերևում տեղադրված մատիտի վրա, նկարագրված է նաև «ողջույն»-ի մեջ)։ --Lilitik22 (քննարկում) 06:24, 1 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Շքանշան խմբագրել

  Իմ Առաջնեկը
Հարգելի Armania82, այս շքանշանը Ձեզ, առաջին հոդվածը ստեղծելու կապակցությամբ։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Lilitik22 (քննարկում) 06:27, 1 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել