Շատ ուրախ եմ, որ վերջապես ուշադրություն դարձնող կա Վիքիփեդիա կայքի վրա, բայց եթե իմ ժամանակը ծախսեք անիմաստ առաջարկների վրա ես ձեզ ուղղակի չեմ պատասխանի։ Եթե ուղղում եք ուզում անել ուղղակի արեք ձեր ուղղումը, պետք չէ ամեն մի ուղղված բառի շուրջ քննարկում ծավալել կամ առանձին հայտարարություն գրել։ Եվ ինձ համար բացարձակապես միևնույն է, թե ինչից եք օգտվում KDWIN -ից, թե ուրիշ որևէ ծրագրից, եթե միայն իմաստալից հոդվածներ եք գրում։ Ինձ համար կատարելապես հարմար է KDWIN-ը բայց ես ժամանակ չունեմ, ձեզ բացատրելու թե ինչու։Եվ Windows Xp-ի բազմալեզու սպասարկումն ինձ բոլորովին հարմար չէ, ավելի ճիշտ քիչ է ու հիմա չեմ պատրաստվում բացատրել թե ինչու։ Գրեք, ուղղեք ինչպես ուզում եք։Եվ ի միջի այլոց լավ կանեք ինքներդ գրանցվեք որևէ անունով, կամ մի մոռացեք լոգինը։ Իսկ ով ինչ լեզվով ուզում է թող այն լեզվով էլ գրանցի իր անունը։Ի միջի այլոց լատինատառ անունների գրանցումը շատ ավելի հարմար է, որովհետև,Վիքիփեդիան զուտ հայկական համայնք չէ, այլ համաշխարհային։Որևէ մեկը Վիքիփեդիա համայնքից կարող է ձեզ անգլերեն կամ այլ լեզվով դիմել կամ նամակ գրել, իսկ հայերեն տառերով գրված անունը նրա համար անդեմ կամ անկրկնելի կլինի։ Ըստ էության գրանցվեք ինչպես ուզում եք, բայց եթե մտադիր եք աշխատել Վիքիփեդիայի էջերի վրա անպայման գրանցվեք և մի մոռացեք ամեն անգամ լոգին անել, դա ձեր ներդրումները հաշվառելու և ձեր մասնակցության պատմությունը գրանցելու հնարավորություն կստեղծի։

--Lilith 20:00, 9 մայիսի, 2005 (UTC)


Այս քննարկման էջը պատկանում է անանուն մասնակցին, որը դեռ չի ստեղծել մասնակցային հաշիվ կամ չի մտել համակարգ մասնակցի անունով։ Այդ իսկ պատճառով օգտագործվում է թվային IP-հասցեն։ Նման IP-հասցեից կարող են օգտվել մի քանի մասնակիցներ։ Եթե դուք անանուն մասնակից եք, բայց կարծում եք, որ ուրիշներին վերաբերող դիտողությունները արվում են ձեր հասցեով, ապա խնդրում ենք պարզապես գրանցվել կամ մտնել համակարգ, որպեսզի հետագայում ձեզ չշփոթեն այլ անանուն մասնակիցների հետ։