Մասնակցի քննարկում:23artashes/Պահոց (2018)

Active discussions

Հայաստանի անվանումըԽմբագրել

Հարգելի՛ 23artashes, արաջարկում եմ վերականգնել բոլոր ջնջաց Հայաստանի աշխարհագրության կատեգորիաներ, քանի որ կատեգորիաներում կիրառում ենք կարճ տարբերակները։ Հարգանքներով - Kareyac (քննարկում) 14:41, 14 Փետրվարի 2018 (UTC)

Kareyac ջան, կհուշե՞ս` որոնք են։ --23artashes (քննարկում) 14:46, 14 Փետրվարի 2018 (UTC)
Եթե խոսքը, օրինակ, սրա մասին է, ապա Գարդմանահայը սա ներկայացրել էր արագ ջնջման հետևյալ հիմնավորմամբ. «Սխալ անվանումով կատեգորիա. նախ եթե Հայաստան ասելով նկատի է առնվում ՀՀ-ն, ապա պետք է գրել Հայաստանի Հանրապետթյան գետեր, իսկ եթե Հայկական լեռնաշխարհը, ապա հենց այդպես էլ պետք է գրել»։ Առաջարկում եմ միասին քննարկել և հանգել ընդհանուր հայտարարի։ --23artashes (քննարկում) 14:50, 14 Փետրվարի 2018 (UTC)
Kareyac ջան, տրամաբանությունը հետևյալն է՝ Հայաստանի գետեր կատեգորիայում ներառված են ՀՀ-ում գտնվող գետերը, իսկ Հայաստան բառը աշխարհագրորեն (հատկապես) և պատմական առումով ավելի ընդգրկուն տարածք է, հետևաբար ակնհայտ սխալ է Կատեգորիա:Հայաստանի գետեր կատեգորիայում ներառել միայն ՀՀ-ի գետերը: Նույնն է ինչ Սյունիքի մարզի գետեր կատեգորիան անվանենք քո նշած կարճ տարբերակով՝ Սյունիքի գետեր: Իհարկե սխալ կլինի: Եթե գետերը Հայաստանի Հանրապետությունում են, ապա կատեգորիան էլ պետք է հենց այդպես կոչվի: Իսկ եթե ցանկանում ես, որ կարճ անվանում ունենա կատեգորիան, ապա ՀՀ գետերը ավելի կարճ անվանում է, ինչո՞ւ հենց այդ տարբերակին կողմ չես:--Գարդմանահայ (քննարկում) 14:56, 14 Փետրվարի 2018 (UTC)
23artashes ջան, քննարկման համաձայն եմ, մինջ որոշում ընդունելը արաջարկում եմ վերադարնալ ընդունված ձևի։ - Kareyac (քննարկում) 15:01, 14 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, կներես պատասխանեմ եմ մի քանի րոպեից։ - Kareyac (քննարկում) 15:01, 14 Փետրվարի 2018 (UTC)
Kareyac ջան, ի՞նչ միջին որոշում: Նկատի ունես «ՀՀ գետեր»-ը: Ես չեմ առաջարկել այդ տարբերակը, ընդամենը նշել եմ, որպեսզի հասկանամ, թե ինչ պատճառով ես կողմ «Հայաստանի գետեր» տարբերակին: Որտե՞ղ է գրված, որ պետք է կարճ տարբերակը ընտրենք:--Գարդմանահայ (քննարկում) 15:05, 14 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, մեր վիքիյում Հայաստան նշանակում է հենց Հայաստանի Հանրապետություն Տեեես → Հայաստան, իսկ հապավումներ կատեգորիաներում գրում ենք միայն բարդկազմված անվանումներից ԱՄՆ կամ ՀԱՀ, մենք չենք գրում Լեհաստանի Հանրապետությամ գետեր կամ ԼՀ գետեր, չենք գրում Նորվեգիայի թագավորության գետեր կամ ՆԹ գետեր։ Ուրեմն վերադարնումենք ընդունված ձևի։ --Kareyac (քննարկում) 15:13, 14 Փետրվարի 2018 (UTC)
Քո տեսակետը պաշտպանող կանոնակարգի համապատասխան կետը, որը վերաբերվում է հենց կատեգորիաների անվանումներին, կնշե՞ս, ծանոթանամ:--Գարդմանահայ (քննարկում) 15:16, 14 Փետրվարի 2018 (UTC)
@ Գարդմանահայ Ուշադիր չես կարդում, ես գրեցի ձև, ոչ թե կանոն։
23artashes, բացում ես քննարկումը? - Kareyac (քննարկում) 15:39, 14 Փետրվարի 2018 (UTC)
Kareyac ջան, իսկ քո նշած ձևը ինչի՞ վրա է հիմնված:--Գարդմանահայ (քննարկում) 15:52, 14 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, ինձ էլ հետաքրքիր է, ինչու այտեղ համաձայն ես, իսկ հիմա ոչ :) Ես հիմնվում եմ իմ (ռուս.՝ здравый смысл)-ով, կներես հայերեն չկարողացա թարգմանել, Օկկամի ածելի սկզբունքով և Վիքիպեդիա:Հինգ սյուներով, այնտեղ գրված է Վիքիպեդիան հանրագիտարան է։ Ինձ դա բավարարում է։ Եղել են տարբեր քննուրկումներ Խորհրդարանում, օրինակ Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հոկտեմբեր 2012 Հապավումներ բաժինը։ - Kareyac (քննարկում) 16:23, 14 Փետրվարի 2018 (UTC)
Ողջույն։ Ես նույնպես կարծում եմ, որ մինչ կոնսենսուսի հասնելը պետք է և պարտադիր է վերադարձնել բոլոր կատեգորիաները։ Այսքան ժամանակ Հայերեն Վիքիպեդիայում այդ տարբերակն ենք օգտագործել, ինչպե՞ս կարելի է, Գարդմանահայ ջան, առանց քննարկման վերցնել ու ջնջման ներկայացնել։ Պե՞տք չէր համայնքի կարծիքը հարցնել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 16:40, 14 Փետրվարի 2018 (UTC)
ջ̸ե̸օ̸ ջան, այստեղ հինմական չակեռտների մեջ "մեղավորը" Գարդմանահայը չի (մասնակիցը իրավունք ունի ունենալ համայնքից այլ կարձիք) այլ 23artashes-ը։ 23artashes ջան, ցավտ տանեմ, մինջև ջնջելը միիիքիչ սպասի, գուցե այլ կարձիք կգա, իսկ հետո ինչքան ուզում ես ջնջիջնջիջնջիջնջիջնջիջնջի։ - Kareyac (քննարկում) 17:01, 14 Փետրվարի 2018 (UTC)
Kareyac ջան, եղբայր, այստեղ մեղավոր ու անմեղ գտնելու հարցը չի, ոչ էլ սեփական կարծիքը ամեն գնով առաջ տանելը, այլ ճիշտ լուծումը գտնելը: Իսկ ի՞նչ պետք է աներ 23artashes-ը, եթե հստակ ձևակերպված պատճառով ջնջման ներկայացված նյութ կա:--Գարդմանահայ (քննարկում) 17:07, 14 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, քեզ չեմ գրել, դու Արտաշեսին իմ գրածի մեջ չակերտներ չես տեսնում, քեզ իմ գրածի մեջ իմաստը չես տեսնում, դու տեսնում ես միայն կանոնակարգի կարմիր հղում։ Արի սպասենք Արտաշեսի խոսքը։ - Kareyac (քննարկում) 17:15, 14 Փետրվարի 2018 (UTC)

Kareyac ջան, ճիշտն ասած չգտա քո նշած էջում, թե ինչ եմ գրել, որ համաձայնվել եմ այստեղ նշած քո դիրքորոշմանը: Եթե դժվար չէ քեզ համար, ապա որպես մեջբերում նշիր այստեղ: Հոդվածների անվանումների հետ կապված առկա է կանոնակարգ՝ Վիքիպեդիա:Հոդվածների անվանում (ինչին այնքան էլ համաձայն չեմ), իսկ Վիքիպեդիա:Կատեգորիաների անվանումներ կանոնակարգ չկա, հետևաբար չի կարող գործել պարտադրանքի սկզբունքը: Հայերեն Վիքիպեդիայում Օկկամի ածելիի սկզբունքի կիրառման մասին ինչ որ վիքիկանոնակարգում գրվա՞ծ է: Եթե ոչ, ապա հանենք այդ սկզբունքը քննարկումից: Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հոկտեմբեր 2012Հապավումներ բաժնում այստեղ քննարկվող թեմայի հետ կապված ո՛չ կարծիք կար, ո՛չ էլ եզրակացություն: --Գարդմանահայ (քննարկում) 16:42, 14 Փետրվարի 2018 (UTC)

GeoO ջան, գրել ես «պետք է», «պարտադիր է», բայց վրան գիծ քաշել, այսինքն հասկանամ, որ պետք է, բայց իրավական տեսակետից այդ պետքը հնարավոր չէ հիմնավորե՞լ: Ես քննարկման եմ ներկայացնում այն փոփոխությունները, որոնք ակնհայտ ճիշտ են, այսինքն՝ անիմաստ է լրացուցիչ քննարկել, իսկ որոնք կասկածելի են, օրինակ այս մեկը, ապա անպայման քննարկում եմ բացում: Պատկերացրու, որ կատարում ես քո ադմինական գործողություններն ու հոդվածներ ջնջում առանց քննարկման, քանի որ իրոք անիմաստ է քննարկում բացելը, նույնն էլ այստեղ է: --Գարդմանահայ (քննարկում) 16:55, 14 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, ես չեմ ցանկանում, որ դու կատարես իմ ադմինական պարտականությունները, որովհետև դու ադմին չես։ Եթե ադմինի դրոշակ ունենայիր, այս թեմայի շուրջ կարելի էր երկար քննարկում ծավալել։ Ես նորից եմ ասում, եթե Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները մինչև այսօր օգտագործել են Կատեգորիա։Հայաստանի լեռներ կատեգորիան, իսկ դու վերցնում ու առանց քննարկման փոփոխում ես, նշանակում է, որ քեզ այդքան էլ հետաքրքիր չեն այդ խմբագիրների կարծիքները։ Եթե մտածում էիր, որ այնքան ակնհայտ բան է, որ քննարկման բան չկա, այժմ 23artashes-ի քննարկման էջում ծավալված բուռն քննարկումը պետք է քեզ հուշի, որ կա ակնհայտ տարակարծություն և պետք է քննարկում բացել ՎՊ:ՋԱՀ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 17:07, 14 Փետրվարի 2018 (UTC)
GeoO ջան, խնդրում եմ քննարկումը այլ հարթություն մի տեղափոխիր: Ես չեմ ասել, որ ցանկանում եմ կատարել քո ադմինական պարտականությունները, ես պարզապես հստակ, պատկերավոր օրինակի միջոցով ներկայացրել եմ իրավիճակը այլ հարթությունում, իսկ բուռն քննարկումն էլ միայն ողջունելի է, բայց դա հիմք չէ, որ պետք է կատեգորիան/ները բերել նախկին՝ սխալ տեսքի ինչ է թե մինչ այս այդպես է եղել: Եթե իմ «մեղավորությունը» նախօրոք չքննարկելն է, ապա խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե տեսնեք, որ ՀՀ Սյունիքի մարզի գետերին վերաբերող կատեգորիան ունի «Սյունիքի գետեր» անվանումը, ապա ի՞նչ կանեք: --Գարդմանահայ (քննարկում) 17:23, 14 Փետրվարի 2018 (UTC)
"Սյունիքի գետեր" անվանումը ընդունելի չի քանի որ կարոծ է նշանակել և նահանգի և մարզի և նահանգի և թագավորություն գետեր, այս պատճառով նշված է մարզ։ Իհարկե ցանկալի է գրել ժամանակակից դիրքը։ - Kareyac (քննարկում) 17:43, 14 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալ եմ Kareyac ջան պատասխանելու համար: Այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում «Սյունիքը» «Հայաստանից». Սյունքի գետեր (Հայաստանի գետեր) - Սյունիքի մարզի գետեր (Հայաստանի Հանրապետության գետեր):--Գարդմանահայ (քննարկում) 18:01, 14 Փետրվարի 2018 (UTC)
Որոհետև մենք չունենք այլ Հայաստանի գետեր (օրինակ Հայաստանի Աօաջին Հանրապետության գետեր)։ Հայկական լեռնաշխարհի ունենք իսկ այլ Հայաստանի ոչ։ Պատմական պետությունների գետեր պետք է տեղափոխվեն ժամանակակից պետությունների կատեգորիաներ։ - Kareyac (քննարկում) 18:15, 14 Փետրվարի 2018 (UTC)
Կներեք երկար ժամանակ չարձագանքելու համար. պարզապես կապի մեջ չէի։ Կատեգորիաները վերականգնեցի, խնդրում եմ քննարկումը շարունակել այլ էջում։ Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան սխալ եմ արել։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:36, 14 Փետրվարի 2018 (UTC)

Մաո Ձե Դունի մասին հայերեն Վիքիպեդիայի հոդվածի անունը պետք է լինի հայերենին հարիր՝ Մաո Ձե Դուն, այլ ոչ թե՝ ռուսերենից պատճենված Մաո Ցզե Դու:Խմբագրել

Յարգելի խմբագիր 23artashes

Մաո Ձե Դունի մասին հայերեն Վիքիպեդիայի հոդվածի անունը պետք է լինի հայերենին հարիր՝ Մաո Ձե Դուն, այլ ոչ թե՝ ռուսերենից պատճենված Մաո Ցզե Դու:

06:04, 8 Հունվարի 2018 23artashes (Քննարկում | ներդրում) ջնջեց Վիքիպեդիա:Մաո Ձե Դուն էջը (Պարունակությունն էր. «{{արագ|}}#ՎԵՐԱՀՂՈՒՄ Մաո Ցզե Դուն» (և միակ հեղինակն էր՝ Voskanyan)) 15:21, 7 Հունվարի 2018 Voskanyan (Քննարկում | ներդրում) տեղափոխեց էջը «Վիքիպեդիա:Մաո Ձե Դուն»-ից «Մաո Ցզե Դուն» (սխալ անվանատարածք, չքննարկված անվանափոխում) (հետ շրջել)

Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 04:04, 17 Փետրվարի 2018 (UTC)

ArticleԽմբագրել

Hi! Please don't revert my edits. Azerbaijan's area is 86.600 km2.--►Neriman2003 talk 19:06, 18 Փետրվարի 2018 (UTC)

Ծանոթագրությամբ հստակ նշված է ինչն ինչոց է։ --23artashes (քննարկում) 19:25, 18 Փետրվարի 2018 (UTC)

ԾանոթագրությունԽմբագրել

Չեմ հասկանում թե ինչպես ծանոթագրություն տեղադրել և արտաքին հղումներ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է JiminAzat (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @JiminAzat, կարդացեք այս ուղեցույցը, այստեղ ամեն ինչ գրված է։ --23artashes (քննարկում) 10:10, 9 Մարտի 2018 (UTC)
Կարող եք ստուգել հիա այն համապատասխանում է ստանդարտներին? – Այս անստորագիր գրառման հեղինակն է JiminAzat (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի @JiminAzat, նախ՝ խնդրում եմ չմոռանալ ստորագրել քննարկման էջերում։ Ինչ վերաբերում է Հայ-Հարավկորեական հարաբերություններ հոդվածին, ապա Ձեր նշած աղբյուրներից առաջինը տանում է ԱԳՆ-ի կայքի գլխավոր էջին, և դա աղբյուր համարվել չի կարող։ Լավ կլիներ աղբյուրներ ավելացնեիք նաև հոդվածի 1, 2 և 3 բաժինների համար։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 10:55, 9 Մարտի 2018 (UTC)
Հիմա կուղղեմ, ուղղելուցս հետո այն մեկ շաբաթից չի ջնջվի այո? Քանի որ գրվել էր վերին մասում որ աղբյուր չավելացնելու դեպքում այն կջնջվի.--JiminAzat (քննարկում) 11:02, 9 Մարտի 2018 (UTC)
Հարգելի @JiminAzat, եթե աղբյուրներ լինեն, կաղապարը կհանվի և, բնականաբար, չի ջնջվի։ --23artashes (քննարկում) 11:10, 9 Մարտի 2018 (UTC)

Конкурс — «Узнай Россию. Города и регионы ЧМ по футболу 2018»Խմբագրել

Здравствуйте, Аrtashes!

Информируем вас о старте марафона по написанию статей «Узнай Россию. Города и регионы ЧМ по футболу 2018», как видно из названия, конкурс посвящен туристическим местам и достопримечательностей ряда регионов которые примут матчи Чемпионатам Мира по футболу 2018 года. В рамках конкурса есть номинация для статей на всех языках мира.

Мы искренне будем рады видеть вас среди участников конкурса!!! JukoFF (քննարկում) 11:37, 14 Մարտի 2018 (UTC)

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Ansharj guyqi gorcakalutyunԽմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Ansharj guyqi gorcakalutyun մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 14:22, 4 Ապրիլի 2018 (UTC)

  Արված է։ --23artashes (քննարկում) 14:30, 4 Ապրիլի 2018 (UTC)

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ ՀՊՏՀ գրադարանԽմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված ՀՊՏՀ գրադարան մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 07:09, 11 Հունիսի 2018 (UTC)

«Узнай Россию. Города и регионы ЧМ по футболу 2018»Խմբագրել

Здравствуйте!

Поздравляю Вас с завоеванием призового места в конкурсе «Узнай Россию. Города и регионы ЧМ по футболу 2018»


Настало время получения призовых сумм, и для этого вам необходимо заполнить электронную форму, расположенную по ссылке ниже:

https://docs.google.com/forms/u/0/d/17JtUscwTeTjDvQ2lNFOyUkHWqolLinE_gb5FFCAfoJk/edit?usp=forms_home&ths=true

Просьба заполнить форму максимально полно и корректно, это облегчит и ускорит денежный перевод.

С уважением Дмитрий Жуков (НП «Викимедиа.РУ»)

P.S При возникновений любых сложностей пишите!

jukoff@wikimedia.ru JukoFF (քննարկում) 19:42, 30 Հուլիսի 2018 (UTC)

Հարգելի Մասնակցի քննարկում:23artashes բացեք իմ էջն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Hambo259 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

«Մոլորակի շուրջը»Խմբագրել

Հարգելի՛ 23artashes, խնդրում եմ «Մոլորակի շուրջը» նախագծին օգնել առողջ այլընտրանքային միջավայրում ընտրել նախագծի հոկտեմբեր ամսվա անդամ-երկիրը՝ հանուն Հայերեն Վիքիպեդիայի զարգացման։ Քվեարկել կարող եք այստեղ

– Այս անստորագիր գրառման հեղինակն է Omicroñ'R (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

ԿատեգորիաԽմբագրել

Արտաշես ջան, ունենք հետևյալ երկու կատեգորիաները՝ Կատեգորիա:Հունգար մաթեմատիկոսներ և Կատեգորիա:Հունգարացի մաթեմատիկոսներ: Ընդհանուր սկզբունքից ելնելով՝ անհարժեշտ է թողնել Կատեգորիա:Հունգարացի մաթեմատիկոսներ-ը, իսկ մյուսը ջնջել: Հարցը նրանում է, որ Կատեգորիա:Հունգար մաթեմատիկոսներ-ը ավելի հին և ավելի ծավալուն խմբագրման պատմություն ունի, քան մյուսը: Մի՞գուցե Կատեգորիա:Հունգարացի մաթեմատիկոսներ-ը հարկավոր է ջնջել, իսկ Կատեգորիա:Հունգար մաթեմատիկոսներ-ը տեղափոխել առաջինի վրա՝ առանց վերահղում թողնելու: — Վահե քնն. 09:54, 2 Հոկտեմբերի 2018 (UTC)

Վահե ջան,   Արված է։ --23artashes (քննարկում) 10:30, 2 Հոկտեմբերի 2018 (UTC)
Ապրես, Արտաշես ջան: — Վահե քնն. 10:32, 2 Հոկտեմբերի 2018 (UTC)

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Դիլիջանի գրադարանԽմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Դիլիջանի գրադարան մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 06:35, 6 Նոյեմբերի 2018 (UTC)

Ապաարգելափակման խնդրանքԽմբագրել

Արտաշես, բարև Ձեզ։

Ես փորձում եմ աշխատանքային համակարգչովս մտնել անձնական էջ, բայց նման բան է բերում.

Ձեզ չի թույլատրվում խմբագրել այս էջը հետևյալ պատճառով. Ձեր IP-հասցեն ավտոմատիկ արգելափակված է, քանի որ այն օգտագործվել է այլ մասնակցի կողմից, որը արգելափակվել է 23artashes ադմինիստրատորի կողմից։ Տրված պատճառն է. «Դուք ավտոմատիկ արգելափակվել եք «Antares LTD» մասնակցի հետ ձեր IP-հասցեի համընկնելու պատճառով։ Նրա արգելափակման պատճառն է՝ «Կանոնակարգին չհամապատասխանող մասնակցային անուն»։» Արգելափակման սկիզբ՝ 07:34, 22 Նոյեմբերի 2018 Արգելափակման մարում՝ 07:34, 23 Նոյեմբերի 2018 Արգելափակվել է՝ 91.103.25.34 Դուք կարող եք կապվել 23artashes մասնակցի կամ մեկ այլ ադմինիստրատորի հետ՝ ձեր արգելափակումը քննարկելու նպատակով։ Դուք չեք կարող օգտվել «էլ-նամակ ուղարկել այս մասնակցին» հնարավորությունից քանի դեռ ինքներդ գործող էլ-փոստի հասցե չեք նշել ձեր մասնակցի նախընտրություններում և չեք արգելափակվել այս հնարավորությից օգտվելուց։ Ձեր ընթացիկ IP-հասցեն է 91.103.25.34, արգելափակման իդենտիֆիկատորը՝ 3162։ Խնդրում ենք նշել այս տվյալները ձեր հարցումների ժամանակ։

Խնդրում եմ ապաարգելափակել այդ IP հասցեն, որպեսզի կարողանամ մտնել իմ անձնական էջ։

Կանխավ շնորհակալություն։

Հարգանքով՝ Վարդուհի – Այս անստորագիր գրառման հեղինակն է Varduhi Balyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Վարդուհի, խնդրում եմ ևս մեկ անգամ փորձել, պետք է որ արդեն խնդիր չլինի։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:51, 22 Նոյեմբերի 2018 (UTC)

Արամայիս ԱլավերդյանԽմբագրել

Բարև ձեզ, մենք ուզում ենք հոդված տեղադրել Վիկիպեդիայում, էջը նոր է բացվում, ունենք բժշկի սերտեֆիկատներն ու պատվոգրերը, բայց էլեկտրոնային տարբերակով հղումներ չկան: Այս դեպքում ինչպես վարվենք: Սերտեֆիկատներն ու պատվոգրերը կարող ենք համարվել հղում թե ոչ:

Շնորհակալություն։ --Կարապետյան Շուշան (քննարկում) 13:07, 25 Նոյեմբերի 2018 (UTC) Եվ սա ճիշտ ենք տեղադրել???

Հարգելի Կարապետյան Շուշան, սերտիֆիկատներն ու պատվոգրերը փաստում են միայն ստացված կոչումները, մրցանակները, պարգևները և այլն։ Վիքիպեդիայում հոդված գրելու համար անհրաժեշտ են կենսագրական տեղեկությունների վերաբերյալ վստահելի աղբյուրներ (կայքեր, գրքեր, տպագիր թերթեր, ամսագրեր)։ Միայն դրանց առկայության դեպքում հոդվածը կբավարարի պահանջներին։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 09:05, 26 Նոյեմբերի 2018 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։Խմբագրել

  Յուրահատուկ շքանշան
Երևանի փողոցների վերաբերյալ ստեղծված և դեռևս չստեղծված հոդվածների համար: Արթուր Տեր-Գրիգորյան (քննարկում) 02:43, 3 Դեկտեմբերի 2018 (UTC)
Շնորհակալ եմ, հարգելի Արթուր Տեր-Գրիգորյան։ --23artashes (քննարկում) 03:24, 3 Դեկտեմբերի 2018 (UTC)
Return to the user page of "23artashes/Պահոց (2018)".