Մովսես Աբելյան, վրացահայ դիվանագետ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով: 2019 թվականի հունիսին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի մամլո խոսնակը հայտարարել է Մովսես Աբելյանի՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակման մասին։ Մինչ այդ եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով օգնական (2016, մարտ), ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցերով բաժանմունքի տնօրեն և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի քարտուղար (2011 ապրիլ-2016 մարտ): 1998-2003 Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ 2001 թվականին եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագահ միջազգային մակարդակով[1][2][3]։ Նախքան 1992 թվականին Հայաստանի արտաքին քաղաքական ծառայության անցնելը՝ Պարոն Աբելյանը աշխատել է ակադեմիական շրջանակներում ՝ որպես Երևանի պետական համալսարանի դոցենտ։ Կրթություն է ստացել Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Միացյալ Նահանգներում: Ամուսնացած է, ունի երկու երեխա։

  1. Officers of the UNICEF Executive Board 1946–2014, UNICEF
  2. Executive Board, UNICEF
  3. Secretary-General Appoints Movses Abelian of Armenia Assistant Secretary-General for General Assembly and Conference Management, UN