AshotGPT/45
 

Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդես (), կուբացի քաղաքական ու պետական գործիչ։ 2018 թվականի ապրիլի 19-ից Կուբայի նախարարների խորհրդի նախագահ ու Կուբայի Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից Կուբայի Հանրապետության նախագահ։


Կուբայի Պետական Խորհրդի նախագահն է (2018 թվականի ապրիլի 19 - 2019 թվականի հոկտեմբերի 10)։

Կենսագրություն խմբագրել

1982 թվականին ավարտել է համալսարանը, ստանալով էլեկտրիկ ինժեների կրթություն։ 1982-1985 թվականներին ծառայել է Հեղափոխական զինված ուժերում, հետո դասավանդել է Լաս Վիլյասի «Մարտա Աբրեու» Կենտրոնական համալսարանում։ 1986 թվականին աշխատել է Կուբայի երիտասարդ կոմունիստների միության մեջ, որպես համալսարանական կոմերիտական կոմիտեի քարտուղար։ Նույն թվականին Դիաս Կանելը դարձել է գավառական բյուրոյի անդամ գաղափարախոսական բնագավառում աշխատելու համար։ Մասնակցել է Նիկարագուայի քաղաքացիական պատերազմում որպես կուբացի խորհդական։ 1987 թվականին վերադարձել է Կուբա, ինչից հետո շարունակել է կոմերիտական կարիերան, գրավելով մի շարք ղեկավար պաշտոններ, մասնավորապես՝ Վիլյա Կլարայի գավառի ՍՄԿ կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը[1]։

1992-1993 թվականներին Դիաս Կանելը ՍՄԿ Ազգային բյուրոյի անդամ էր։ 1993 թվականի հոկտեմբերին ավարտել է կոմերիտական կարիերան, դառնալով Կուբայի Կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) ֆունկցիոներ։ 1994 թվականի ընտրվեց Վիլյա Կլարա գավառի ԿԿԿ առաջին քարտուղար, իսկ 2003 թվականին՝ Օլգին գավառի կուսկոմի քարտուղար[2]։

2009 թվականի մայիսին նշանակվեց Կուբայի ավագ կրթության նախարար, աշխատելով այդ պաշտոնին մինչև 2012 թվականի մարտը։ 2012-2013 թվականներին տեղակալ է եղել, իսկ 2013 թվականի փետրվարի 24-ին ընտրվեց որպես Կուբայի նախարարների խորհրդի ու Պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի տեղակալ[3]։ Դիաս Կանելին այդ պաշտոնին նշանակելուց հետո, մի շարք էքսպերտներ համարում էին, որ նա Ռաուլ Կաստրոյից հետո կդառնա երկրի ղեկավարը[4]: Այլ անալիտիկներ կարծում էին, որ այդ եզրակացությունները վաղաժամ են[5]։

2013 թվականի փետրվարի 24-ին, Ռաուլ Կաստրոյի Կուբայի Պետական խորհրդի նախագահի պաշտոնին վերաընտրումից հետո, Միգել Դիաս Կանելը ընտրվեց երկրի Պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ։ Ներկա ժամանակ նա Կուբայական հեղափոխությանը չմասնակցած Կուբայի քաղաքական գործիչներից ամենաբարձրաստիճանն է[6]։

Երկրի ղեկավարի պաշտոնին խմբագրել

2018 թվականի ապրիլի 19-ից Պետական խորհրդի (բարձրագույն մարմին, որը կատարում է պետության ղեկավարի պարտականությունները) և նախարարների խորհրդի նախագահն է․ Կուբայում պետության ու կառավարության ղեկավարենրի պաշտոնները համատեղված են։ Նրա նախակարապետը այդ պաշտոնին՝ Ռաուլ Կաստրոն, պահպանում է իր պարտականությունների մի մասը, քանի որ ԿԿԿ առաջին քարտուղար է։ Պետության նոր ղեկավարը շարունակել է սոցիալիստական տնտեսության մասնավոր լիբերալիզացիան։

2018 թվականի հուլիսին ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեան ընդունեց նոր Սահմանադրություն, որը խոշոր փոփոխություններ է կատարել, 1976 թվականին ընդունած օրենքների համեմատ։ Կուբայում փոփոխությունների համաձայն ընդունվում է մասնավոր սեփականությունը, առևտուրը ու ազատ շուկան, ու անմեղսության պրեզումպցիան, սեքսիզմի, էթնիկ ծագման ու հաշմանդամության պատճառով դիսկրիմինացիայի վրա արգելք։ Օտարերկրյա ներդրումները ընդունվում են որպես տնտեսական աճման կարևոր գործոն։ Բացի այդ, վերականգնվում են վարչապետի ու նախագահի պաշտոնները, ու վերջինս իրավունք ունի զբաղեցնել այդ պաշտոնը երկու անգամից ոչ ավել։ ԿԿԿ շարունակում է մնալ միակ օրինական քաղաքական ուժ («հասարակությանը ուղղող հիմնական ուժ»)։ 2019 թվականի փետրվարի 24-ին կայացել է նոր Սահմանադրության հավանության համար հանրաքվե։ Նորմուծություններին կողմ էին ընտրողների 87%-ը[7]։

2019 թվականի հոկտեմբերի 10-ին Կուբայի պառլամենտը ընտրեց Միգել Դիաս Կանելին Կուբայի Հանրապետության նախագահ[8]։

Պարգևներ խմբագրել

Առաջին կարգի Ազատարարի շքանշան (Վենեսուելա, 2018 թվական)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Villa Clara - Los candidatos del pueblo». Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին. Վերցված է 2013-02-26-ին.
  2. «En sustitución de Juan Vela es designado Miguel Díaz Canel ministro de Educación Superior | Cuba News Headlines. Cuban Daily News». Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին. Վերցված է 2013-02-26-ին.
  3. «Nota oficial». Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին. Վերցված է 2013-02-26-ին.
  4. «Кастро назвал преемника - В мире - Интерфакс». Վերցված է 2013-02-26-ին.
  5. «Обещанного 5 лет ждать: что оставит Кубе Рауль Кастро».
  6. Рауль Кастро переизбран главой Кубы — Lenta.ru
  7. На Кубе прошёл референдум за новую конституцию
  8. Мигель Диас-Канель стал президентом Кубы / РИА «Новости»
  9. Cuban President Diaz Canel awarded Libertadores Order in Venezuela