«Սեռական դաստիարակություն» (անգլ.՝ Sex Education), բրիտանական կատակերգական դրամատիկ հեռուստասերիալ, որը պատմում է անգլիական Մուրդեյլ քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտների խնդիրների մասին: Սերիայի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 8 սերիայից, ներկայացվել է Netflix ընկերության կողմից 2019 թվականի հունվարի 11-ին: Առաջին եթերաշրջանը օգտատերերի կողմից բարձր վարկանիշ է ստացել Rotten Tomatoes կայքում։ Սերիալում լուսաբանվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռական ինքնությունը, հիպերսեքսուալությունը, անփույթ ինքնազսպումը, ձեռնաշարժությունը, սիրային ամաչկոտությունը, դեռահասների սեքսուալությունը, դեռահասների հղիությունը, ռիսկային սեռական վարքագիծը[1][2]:

2019 թվականի փետրվարի 2-ին Netflix սթրիմինգային ծառայությունը պաշտոնապես երկարաձգել է սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան[3]։

Սյուժե խմբագրել

Սերիալի գործողությունը տեղի է ունենում Մուրդեյլ փոքրիկ քաղաքի միջնակարգ դպրոցում: Սյուժեի հիմքում ընկած են այն իրավիճակները, որոնցում հայտնվում են գլխավոր հերոսի՝ Օտիս Միլբերնի համադասարանցիները, ով ապրում է իր մոր՝ Ջին Միլբերնի հետ, ով հայտնի սեքսոլոգիայի և հարաբերությունների հոգեբանության մասնագետ է: Ուսումնական տարվա առաջին իսկ օրերին Օտիսը ստիպված է օգնել դպրոցական խուլիգանին սեռական խնդիրների հետ` իր ընկերոջը հանգիստ թողնելու խոստման դիմաց: Օտիսի՝ դեռահասների ինտիմ խնդիրները լուծելու բացահայտված տաղանդը ակնհայտ է դառնում Մեյվ Վալիի համար, որն առաջարկում է հերոսին խորհուրդներ տալ դասընկերներին փողի դիմաց: Մեյվի հետ մտերմանալու ցանկությունը դրդում է Օտիսին համաձայնել և բիզնես սկսել նոր ընկերուհու հետ:

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Օտիս Միլբերն (Էյսա Բաթերֆիլդ)՝ Մուրդեյլի միջնակարգ դպրոցի աշակերտ է, կույս և իր մարմնից ամաչող «ներդ»։ Նրան դաստիարակում է մայրը, ով հայտնի սեքսոլոգ է: Նա ինքն իրեն համարում է դպրոցական սոցիումում ամենացածր օղակի ներկայացուցիչ, շատ ժամանակ է հատկացնում երաժշտության ունկնդրմանը և ուսմանը: Լավ տեղյակ է հարաբերությունների հոգեբանության հիմնական խնդիրների։
  • Ջին Միլբերն (Ջիլիան Անդերսոն)՝ Օտիսի մայրն է, ամուսնալուծվել է Օտիսի հոր հետ, որը նույնպես սեքսոլոգիայի հայտնի մասնագետ է: Փորձում է որդու հետ նույն ալիքի վրա լինել, ինչը պարբերաբար արտահայտվում է հիպերտրոֆացված հոգատարության օրինակների մեջ։ Նա հաճախ փորձում է Օտիսի վրա իր «հոգեբանական բաները» փորձի։ Ամուսնալուծությունից հետո մշտական հարաբերությունների կողմնակից չէ, հայտնի է Մուրդեյլի տղամարդկանց շրջանում:
  • Ռեմի Միլբեռն՝ Օտիսի հայրը, ամուսնալուծվել է կնոջից և հեռացել ընտանիքից դավաճանության մեջ բռնվելուց հետո։ Ապրում է ԱՄՆ-ում և երբեմն կապ է պահպանում որդու հետ համացանցի միջոցով՝ գրեթե չմասնակցելով նրա կյանքին։
  • Էրիկ Էֆիոնգ (Շուտի Գատվա)՝ Օտիսի լավագույն ընկերն է, ով նրան ճանաչում է դեռ մանկությունից։ Էրիկը բացահայտ գեյ է, որը դաստիարակվում է կրոնական Աֆրիկյան ընտանիքում, որտեղ փորձում են ընդունել նրա ընտրությունը։ Էրիկը պայծառ և ուրախ տղա է, ով փորձում է գտնել իր սերը, բայց ապարդյուն։ Դպրոցում նա այդքան էլ հայտնի չէ։ Նվագում է վալտոռնի վրա դպրոցական նվագախմբում։
  • Մեյվ Ուաթլի (Էմմա Մակկի)՝ դպրոցում «վատ աղջկա» հեղինակություն ունի, որը ջանքեր է գործադրում ուսման օգնությամբ սոցիալական հատակից դուրս գալու համար։ Մեյվի մորը կործանում են թմրամոլությունն ու ալկոհոլի հետ խնդիրները, հայրը լքել է ընտանիքը, երբ Մեյվը փոքր էր, եղբայրն էլ հանցագործ է։ Մեյվը հետաքրքրվում է գրականության ու ֆեմինիզմի պատմությամբ, սիրում է պանկ ռոք լսե։ Սեռականապես ազատ և համարձակ, նա Օտիսի լրիվ հակառակն է։ Դպրոցում ունի ոչ միանշանակ հեղինակություն, մասամբ դա պայմանավորված է նրանով, որ նա դարձել է բուլինգի (ծաղրանքի) զոհ: Ապրում է աղքատության մեջ տրեյլեր այգում, և չափազանց ամաչում է իր կենսակերպից, հաճախ բախվում է գոյատևման համար գումար գտնելու անհրաժեշտության հետ:
  • Ադամ Գրոֆ (Քոնոր Սուինդելս)՝ տնօրենի որդին, դպրոցական խուլիգան և ավարա: Ապրում և սովորում է իր պահպանողական ընտանիքի հետ առճակատման մեջ: Ունի բազմաթիվ հոգեբանական խնդիրներ և բարդույթներ: Անսպասելիորեն Օտիսից հոգեբանական օգնություն ստանալով՝ սկիզբ դրեց գլխավոր հերոսի և Մեյվ Ուայլիի ընկերությանը։
  • Ջեքսոն Մարչետի (Քեդար Ուիլյամս-Սթիրլինգ)՝ դպրոցի ավագ, տնօրինության կողմից սիրված և մեծ հույսեր ներշնչող մարզիկ: Ծանոթանում է Մեյվի հետ և փորձում նրանց հանդիպումները «սեքս առանց պարտավորությունների» հարթությունից տեղափոխել մշտական հարաբերությունների կարգավիճակ։ Ջեքսոնը դաստիարակվում է նույնասեռ զույգի կողմից, նա ունի երկու մայր։
  • Ռուբի (Միմի Քին)՝ դպրոցական գեղեցկուհի «անձեռնմխելիների» հավաքույթից, փորձում է պահպանել միայն իր շփման շրջանակը:
  • Էյմի Գիբս (Էյմի Լոու Վուդ՝) Ռուբիի ընկերուհին է, որը նույնպես ընդգրկված է «անձեռնմխելիների» ակումբի մեջ։ Գաղտնի շփվում և ընկերանում է Մեյվ Ուայլիի հետ։ Էյմին ունևոր ընտանիքից է, այնպես որ, նրա տունը հաճախ օգտագործվում է հավաքույթների համար։
  • Անվար (Չանեյլ Քուլար), գեյ և մոդայամոլ հնդկական հարուստ ընտանիքից, «անձեռնմխելիների» առաջնորդներից մեկը:
  • Օլիվիա (Սիմոն Էշլի)՝ «անձեռնմխելիների» ակումբի անդամ, Օտիսի և Մեյվի առաջին հաճախորդ։
  • Լիլի Իգլհարթ (Տանյա Ռեյնոլդս)՝ Օտիսի երազկոտ դասընկերուհին, վարքի փոքր տարօրինակություններով: Տրամադրում է ազատ ժամանակը այլ մոլորակներ ճամփորդելու և իր առաջին սեռական փորձի որոնման մասին էրոտիկ կոմիքսներ ստեղծելուն։ Մեծ վախ է ապրում մինչև դպրոցն ավարտելը կույս մնալու համար, առանց ամաչելու առաջարկում է իր դասընկերներին սեքսով զբաղվել։
  • Ջեյքոբ Նյուման (Միքայել Պերսբրանդտ) սանտեխնիկ, որը պարբերաբար այցելում է Միլբերների տունը վերանորոգման աշխատանքների համար։ Օտիսի մոր հանդեպ զգացմունքներ ունի։
  • Օլա Նյուման (Պատրիցիա Էլիսոն)՝ Ջեյքոբի դուստրն է, ով սիրահարվել է Օտիսին: Օտիսի պես, հարաբերությունների փորձ չունի:

Եթերաշրջաններ խմբագրել

Եթերաշրջան Դրվագներ Ցուցադրման բնագիր թվականը
Եթերաշրջանի պրեմիերան Եթերաշրջանի եզրափակիչը
1 8 2019 թվականի հունվարի 11
2 8 2020

Դրվագների ցանկ խմբագրել

No.TitleDirected byWritten byOriginal release date
1"Առաջին դրվագ"Բեն ԹեյլորԼորի Նուն11 Հունվարի 2019 (2019-01-11)
Օտիս՝ քոլեջի տասնվեցամյա ուսանող, ով ապրում է իր մոր՝ հայտնի սեքս թերապևտ Ջինի հետ, խնդիներ ունի ձեռնաշարժության հետ. Նրա լավագույն ընկերը՝ Էրիկը, բացահայտ գեյ է։ Նա ասում է, որ իրենց բոլոր դասընկերներ սեքսով են զբաղվել ամառվա ընթացքում. Ադամը, դպրոցի խուլիգանը և տնօրենի որդին, չի կարող զգալ օրգազմ իր ընկերուհու՝ Էյմիի հետ սեքսի ժամանակ: Էյմին կիսվում է այս խնդիրով իր ընկերուհու՝ Մեյվի հետ։ Ադամը և Օտիսը համատեղ հանձնարարություն են ստանում և, գալով Օտիս տուն, Ադամը իմանում է, որ Օտիսի մայրը սեքսոլոգ է, չնայած Օտիսի փորձերին թաքցնել դա։ Հաջորդ առավոտ նա պատմում է բոլորին դրա մասին՝ ստիպելով շփոթված Օտիսին փախչել, բայց Մեյվը հետևում է նրան։ Ավելի ուշ նրանք գտնում են Ադամին լքված դպրոցական զուգարանում, ով տառապում էր երեք Վիագրա հաբերի ընդունման հետևանքներից: Նա պատմում է, թե ինչ է պատահել, և Օտիսը խորհուրդ է տալիս նրան ընդունել իրեն։ Հաջորդ օրը Ադամը մերկանում է ամբողջ դպրոցի առջև՝ «ինքն իրեն ընդունելու» համար։ Նա կարողանում է օրգազմի հասնել Էյմիի հետ։ Դրանիւց հետո Էյմին թողնում է նրան, քանի որ իր արարքից հետո նա ամաչում է: Մեյվն առաջարկում է Օտիսին դպրոցում կազմակերպել սեքս թերապիայի կլինիկա, որտեղ նա պատասխանատու կլինի կազմակերպության համար, Իսկ Օտիսը՝ խորհրդատվություն:
2"Երկրորդ դրվագ"Բեն ԹեյլորԼորի Նուն11 Հունվարի 2019 (2019-01-11)
Էյմին իր տանը հավաքույթ է կազմակերպում, որտեղ Օտիսը և Մեյվը փորձում են հաճախորդներ գտնել՝ անվճար խորհուրդներ տալով (ապրանքի նմուշների նման, ինչպես առաջարկել էր Էրիկը): Էրիկը փորձում է սովորեցնել աղջիկներին ճիշտ կատարել ֆելյացիա, բայց նրանցից մեկի մոտ առաջանում է փսխողական ռեֆլեքս, ինչը հանգեցնում է աղետի։ Օտիսը պատահաբար փակվում է լոգարանում մի զույգի հետ միասին, որոնք սեռական փորձ կատարելիս վնասել են միմյանց և նրանց համար թերապիայի սեանս է կազմակերպում: Ադամը ներխուժում է երեկույթ, որտեղ տեսնում է Էյմիին, ով խոսում է մեկ այլ տղայի հետ,։ Նա այդ տղայի գլուխը ջարդում է Էյմիի տատիկի աճյունով: Ջինը փորձում է ընդհանուր լեզու գտնել որդու հետ, որը, նրա կարծիքով, հեռանում է իրենից, Իսկ Օտիսը նեղանում է՝ մոր պահվածքը համարելով կպչուն: Մեյվը բացահայտում է, որ հղի է, և Ջեքսոնի հետ սեքսով է զբաղվում այդ մտքերից շեղվելու համար։ Սակայն Ջեքսոնը հարաբերություններ է ուզում: Հիասթափված իր դիրքից, Մեյվը ասում է Օտիսին, որ սեռական թերապիան վատ գաղափար է, որից արժե հրաժարվել: Հաջորդ օրը միանգամից մի քանի աշակերտներ խորհուրդ են ուզում Օտիսից և անգամ պատրաստ են վճարել։ Նա հայտնում է Մեյվին, որ մտադիր է շարունակել ծրագիրը։
3"Երրորդ դրվագ"Բեն ԹեյլորՍոֆի Գուդհարթ11 Հունվարի 2019 (2019-01-11)
Օտիսը տեսնում է երազում Մեյվին, և նրա մոտ էյակուլյացիա է պատահում, որը նա անհաջող կերպով փորձում է թաքցնել Ջինից: Մեյվը պատրաստվում է աբորտ անել, բայց կլինիկայի քաղաքականությունը պահանջում է, որ ինչ-որ մեկը վերցնի նրան վիրահատությունից հետո: Նա խնդրում է Օտիսին, ինչին նա համաձայնում է, մտածելով, որ Մեյվը նրան ժամադրության է հրավիրում։ Էրիկը լսումներ է անցնում քոլեջի երաժշտական խմբում, և կլարնետահարուհի Լիլին նրան օգնություն է առաջարկում նյութի յուրացման հարցում։ Էրիկի տանը հայտնվելով, նա փորձում է սեռակաբ հարաբերությունների մեջ մտնել նրա հետ, սակայն հետո նրանք զվարճանում են կոսմետիկայով և դիտում գեյ պոռնոգրաֆիա, երբ Էրիկն ասում է, որ գեյ է։ Միսս Սենդսը՝ անգլերենի դասախոսը, Մեյվին կասակծում է գրագողության մեջ և կոչ է անում ավելի ճիշտ օգտագործել իր տաղանդը:Օտիսը գալիս է ժամանակից շուտ, նրան վռնդում են, և նա խորհուրդներ է տալիս զույգի հարաբերությունների վերաբերյալ, որը բողոքում է կլինիկայի պատերի մոտ կանգնած աբորտների դեմ: Ջեքսոնը հաղթում է լողի մրցումներում, սակայն տխրում է՝ իմանալով, որ Մեյվը տրիբունայում չի եղել։ Աբորտից հետո Օտիսը Մեյվին ուղեկցում է տուն, և նրանք գրկվում են։
4"Չորրորդ դրվագ"Բեն ԹեյլորԼորա Նիլ ու Լորի Նուն11 Հունվարի 2019 (2019-01-11)
Օտիսը և Մեյվը շարունակում են իրար նամակներ գրել, իսկ Ջեքսոնը փորձում է խնդրել Մեյվին դառնալ նրա ընկերուհին: Նա խորհուրդ է խնդրում Օտիսից և կանխավճար է վճարում։ Փորձելով վերադարձնել գումարը, Օտիսը ակամայից խորհուրդներ է տալիս Մեյվի հետաքրքրությունների մասին, և Ջեքսոնը օգտվում է այդ տեղեկություններից: Ջինը համակրանք է զգում Ջեյքոբի հանդեպ, որը եկել էր իր լոգարանը վերանորոգելու։ Երբ Օտիսը նայում է լեսբուհիների պոռնոգրաֆիա, ուսումնասիրելով իր լեսբուհի հաճախորդների խնդիրները, Օլան՝ Ջեյքոբի դուստրը, հանկարծ սենյակ է մտնում: Էրիկը ստանում է շների զբոսարարի աշխատանք և պատահաբար ստիպում է Ադամի շանը փախչել այգուց, ինչը հանգեցնում է Ադամին խնդիրներ ունենալ իր հոր հետ: Լիլին առաջարկում է Օտիսին սեռական կապ մտնել, քանի որ նրանք երկուսն էլ կոյս են, բայց նա հրաժարվում է։ Օտիսը իր հաճախորդների հետ սեանս է անցկացնում, բայց ապարդյուն: Դրանից հետո նրանք զվարճալի ծեծկռտուք են կազմակերպում Մեյվի հետ լողավազանում, և Օտիսի մոտ էրեկցիա է պատահում, որը նա թաքցնում է: Ջեքսոնը կրկին հարցնում է Մեյվի հետաքրքրությունների մասին, Օտիսն առաջարկում է ինչ-որ մեծ ժեստ կատարել՝ հույս ունենալով, որ դա կվախեցնի Մեյվին։ Բայց դա աշխատում է, և Մեյվը համաձայնում է լինել Ջեքսոնի ընկերուհին։
5"Հինգերորդ դրվագ"Բեն ԹեյլորՍոֆի Գուդհարթ և Լորա Հանթեր11 Հունվարի 2019 (2019-01-11)
Ջեքսոնը ընթրիքի է հրավիրում Մեյին իր ծնողների հետ, բայց ամեն ինչ սխալ է ընթանում, երբ նրանք սկսում են հարցուփորձ անել նրան ընտանիքի մասին, ուստի նա փախչում է սև մուտքով: Ավելի ուշ, նա ներողություն է խնդրում նրանից և պատմում է իր անապահով ընտանիքի մասին, իսկ Ջեքսոնը պատմում է իր հոգեբանական խնդիրների մասին: Մեյվը և Օտիսը փորձում են պարզել, թե ով է տարածում իրենց հաճախորդներից մեկի անպարկեշտ լուսանկարը։ Էրիկն ու Օտիսը ծրագրում են դիտել «Հեդվիգը և չարաբաստիկ թիզը» ֆիլմը։ Նրանք հագնվում են ֆիլմի հերոսների նման, հետևելով Էրիկի ծննդյան օրվա ավանդույթներին։ Տարված լինելով լուսանկարի գաղտնիքի բացահայտմամբ՝ Օտիսը թողնում է Էրիկին։ Էրիկի հեռախոսը և դրամապանակը գողանում են, իսկ տուն գնալու ճանապարհին նրան ծեծի են ենթարկում երկու հոմոֆոբներ։ Նա զանգում է Ջինին, որը նրան տուն է տանում։ Երբ Օտիսը վերադառնում է, Էրիկի հետ լուրջ բանավոր լեզվակռիվ է տեղի ունենում, և նրանք միմյանցից հեռանում են:
6"Վեցերորդ դրվագ"Քեյտ ՀերոնԼորի Նուն և Ֆրեդի Սիբորն11 Հունվարի 2019 (2019-01-11)
Ֆլեշբեկում փոքրիկ Օտիսը պատահաբար տեսնում է, թե ինչպես է իր հայրը՝ Ռեմին, սեքսով զբաղվում իր հաճախորդի հետ, ինչը հանգեցնում է նրա ծնողների բաժանմանը։ Հետևելով հոր խորհրդին, Օտիսը համաձայնում է ընդունել Լիլիի առաջարկը։ Երբ նրանք փորձում են սեռական հարաբերություն ունենալ, Օտիսը իրեն աներևակայելի ծանրաշարժ է պահում, ապա խուճապային հարձակում է զգում, քանի որ Լիլիի գործողությունները առաջացնում են մանկական հիշողություններ: Էրիկն իրեն ավելի մեկուսացած է զգում և փորձում է «նորմալ» հագնվել։ Արդյունքում փորձի ժամանակ նա հարձակվում է դպրոցական խմբի ղեկավարի վրա, իսկ հետո հարվածում Անվարին միջանցքում, ինչը հանգեցնում է նրա հեռացմանը մինչև տարեվերջ։ Նրա հայրը փորձում է խոսել նրա հետ, բայց ապարդյուն։ Ադամը հաղթում է շարադրությունների մրցույթում, որի համար նա վճարել է Մեյվին։ Միսս Սենդսը (ինչպես նաև Օտիսը) գլխի է ընկնում, որ շարադրությունը գրել է Մեյվը և հայտնում տնօրեն Գրոֆին, ով նույնպես կասկածում էր: Օտիսը խորհուրդ է տալիս Էյմիին, որի նոր ընկերը ցանկանում է, որ նա անկողնում նախաձեռնություն ցուցաբերի: Ջինը դեռ տարված է Ջեյքոբով, այդ պատճառով էլ միտումնավոր իրավիճակ է ստեղծում, որպեսզի նա գա, և նրանք մտերմանում են։ Շոնը, Մեյվի եղբայրը, երկար բացակայությունից հետո վերադառնում է։ Նրանց միջև լարվածություն է առաջանում, բայց ավելի ուշ նրանք հաշտվում են: Օլան և Օտիսը փորձում են հասկանալ իրենց զգացմունքները, սակայն Օլան անում է առաջին քայլը, բարդացնելով իրավիճակը։
7"Յոթերորդ դրվագ"Քեյտ ՀերոնՍոֆի Գուդհարթ11 Հունվարի 2019 (2019-01-11)
Մեյվն ու Օտիսը չեն ցանկանում գնալ պարի դպրոցական երեկոյին, սակայն Ջեքսոնն ու Օլան ստիպում են նրանց փոխել որոշումը։ Մեյվը փորձում է սաբոտաժի ենթարկել Օլայի և Օտիսի հարաբերությունները, սակայն Օլան անընկալունակ է իր փորձերին․ ավելի ուշ նա փորձում է խոսել Օտիսի հետ, բայց նա ակամա վիրավորում է նրան, և Օլան հեռանում է: Ոգեշնչված նորահայտ վստահությամբ՝ Էրիկը գալիս է պարելու, որտեղ հաշտվում է Օտիսի հետ։ Պարային երեկոյի ժամանակ Օտիսի հաճախորդը սպառնում է ցատկել բարձր դեկորացիաներից, սակայն Օտիսի մոտ ստացվում է համոզել նրան՝ խոսք հնչեցնելով անբաժան սիրո մասին, ինչը տպավորություն է թողնում Մեյվի վրա։ Ջեքսոնը խոստովանում է, որ Օտիսին վճարել է Մեյվի վերաբերյալ խորհուրդներ տալու համար՝ կոնֆլիկտ ստեղծելով նրանց միջև։ Ավելի ուշ, հարբած Ջեքսոնը ընդհառվում է իր մոր հետ և հեռանում տնից։ Նա գալիս է Մեյվի տուն և խոստովանում նրան սիրո մեջ: Ադամը ֆիզիկական վիճաբանության մեջ է մտնում հոր հետ՝ լարելով նրանց առանց այդ էլ բարդ հարաբերությունները։ Երբ Ջեյքոբը ասում է Ջինին, որ ցանկանում է լուրջ հարաբերություններ, նա հրաժարվում է, որպեսզի չբարդացնի Օլայի և Օտիսի զարգացող հարաբերությունները։ Օտիսը գտնում է Ջինի նոր գրքի սևագիրը, որը նկարագրում է Օտիսի սեռական խանգարումները:
8"Ութերորդ դրվագ"Քեյտ ՀերոնԼորի Նուն11 Հունվարի 2019 (2019-01-11)
Պարոն Գրոֆը գտնում է թմրանյութերը, որոնք Շոնը վաճառում էր պարի ժամանակ, և կարծում է, որ Մեյվն ու Օտիսը կազմակերպել են թմրավաճառություն դպրոցում: Երբ նա սպառնում է զանգահարել ոստիկանություն, Մեյվն պատասխանատվություն է ստանձնում՝ իրեն արաձակման թեկնածու դարձնելով։ Նա պաշտպանվում է հանձնաժողովի առջև, սակայն որոշումը հետաձգվում է։ Ջեքսոնը, որը հիասթափված է Մեյվի այն հայտարարությունից, որ նա չի սիրում նրան, բաց է թողնում մարզումները: Նա ասում է պարոն Գրոֆին, որ կրկին կներկայացնի դպրոցը, եթե Մեյվին թողնեն, բայց տնօրենը վերջում զրոյացնում է գործարքը: Էրիկն ու Ադամը հայտնվում են պատժի սենյակում, արդյունքում նրանց ֆիզիկական խառնաշփոթը հանգեցնում է համբույրին ու սեքսին, բայց նրանց հարաբերությունները քայքայվում են, երբ Ադամին ուղարկում են ռազմական ակադեմիա։ Օտիսը պայքարում է Ջինի աներեսության դեմ, և նրանք որոշում են փոխել իրենց կյանքը։ Ջինը գնում է Ջեկքոբի տուն, իրենց հարաբերություններում կետ դնելու համար, բայց արդյունքում նրանք կրկին սեքսով են զբաղվում: Օտիսը հաշտվում է Օլայի հետ, և նա համաձայնում է նրան տուն տանել։ Երբ Մեյվը վերադառնում է տուն, նա հայտնաբերում է, որ Շոնը կրկին փախել է: Նա նաև գտնում է լավագույն շարադրության համար մրցանակը, որը Օտիսը գողացավ դպրոցից և կարճ նաման ներողություններո։ Երբ Մեյվը որոշում է պատմել իր զգացմունքները մասին Օտիսին, նա գնում է նրանց տուն, բայց տեսնում է նրան, Օլային համբուրելիս, և հեռանում: Համբույրը հուզում է Օտիսին, և նա վերջապես կարողանում է ձեռնաշարժությամբ զբաղվել:

Հեռուստասերիալի արտադրություն խմբագրել

Հեռուստասերիալի առանձնահատկություններ խմբագրել

Յուրաքանչյուր նոր պատմություն, որպես կանոն, սկսվում է սեքսի տեսարանից, որը ցույց է տալիս այն խնդիրը, որը պետք է լուծի գլխավոր հերոսը: Դեռահասների սեռական խնդիրները ֆոն են դառնում հասունացման, սեփական անհատականության, բարոյական ընտրության, կյանքի իմաստի որոնման ավելի խորը հարցերի լուսաբանման համար: Սերիալի թիմը մեծ ուշադրություն է հատկացրել դպրոցներում ծաղրանքի, հոմոֆոբիայի, սերունդների հակամարտության, թմրամիջոցների օգտագործման և ինքնասպանության փորձ կատարելու համար հնարավոր պատճառները լուսաբանելուն: Հատկանշական է, որ ի տարբերություն այլ երիտասարդական սերիալների, «Սեռական դաստիարակությունը» նվազագույն շեշտը դնում է ժամանակակից դարաշրջանի ատրիբուտների վրա՝ փորձելով հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել մարդկանց միջև կենդանի հարաբերությունների վրա:

Հեռուստասերիալի երաժշտություն խմբագրել

Սերիալում մեծ շեշտը դրվում է երաժշտական ուղեկցության ընտրության վրա՝ հերոսների բնավորությունն ու անհատականությունը ընդգծելու համար։ Օտիս Միլբերնը պոստ փանկի երկրպագու է, թեև իր խոստովանությամբ քնում է միայն կետերի ճիչերի ձայնագրման տակ: Մեյվ Ուայլին սիրում է լսել նոր ալիքի փանկ ռոք։ նրա ամենասիրված խմբերից մեկը նորվեգական Sløtface քառյակն է։ Սերիայում հնչում են նաև The Cure, Bikini Kill, Billy Idol, Talking Heads, UB40, The Smiths, A-Ha, Generation X խմբերի երգերը։

Նկարահանումներ խմբագրել

Սերիալի նկարահանումներն անցեն կացվել Հարավային Ուելսի և Անգլիայի տարածքում Ուայ գետի հովտում, այդ թվում՝ Մոնմութշիրի Լանդոգո և Թինթերն բնակավայրերում: Տեսարանները, որոնք տեղի էին ունենում Մուրդեյլի ավագ դպրոցում, նկարահանվել են Նյուպորտի Կորլեոն քաղաքի Հարավային Ուելսի համալսարանի նախկին լսարանում[4][5][6]։

Քննադատություն խմբագրել

Առաջին եթերաշրջանը լավ արձագանք է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes վեբ կայքում հավանության վարկանիշը 91% է, 8,36 միջին գնահատականով: Այդ գնահատականը հիմնված է 57 գրախոսություններից։ Ընդհանուր եզրակացությունն ասում է.

  Շատ ծիծաղելի, հոգեկան ու զարմանալիորեն իմաստուն «Սեռական դաստիարակություն»՝ դեռահասների խմբի կոպիտ չարաճճիությունն է, որոնց սեռական չարաբաստիկություններն այնքան մանրակրկիտ մտածված են, որ նույնիսկ մեծահասակների համար կան մի քանի բաներ, որոնք կարելի է սովորել[7]։  

 Metacritic կայքը, որն օգտագործում է միջին կշռված արժեքը, եթերաշրջանին շնորհել է 100-ից 81 գնահատականը 16 արձագանքների հիման վրա, ինչը նշանակում է «համընդհանուր ճանաչում»[8]։

Դրական վերանայման մեջ Լիզ Շանոն Միլերը IndieWire-ից սերիալը գնահատել է A-, նշելով.

  Կրկին, սա երեխաների պատմություն է, որոնք տատանվում են ինչպես բարեկամական հարաբերություններում, այնպես էլ հարաբերություններում, որոնք ներթափանցում են պատանեկան ոգևորությամբ: «Սեռական դաստիարակությունը» հիանալի կերպով հաղթահարում է բազմաթիվ արգելքներ, որոնցից գլխավորը միջնակարգ դպրոցի աշխարհի ստեղծումն է, որը թվում է լիովին զարգացած, որոշ չափով իրատեսական, բայց Էսկապիզմի զգացումով[9]։  

 Daily Mirror-ից Լյուիս Նայթը սերիալը պարգևատրել է 5 աստղով՝ նշելով.

  Դա ուրախ, ազնիվ և թարմացնող կատակերգություն է՝ տաղանդավոր դերասանական կազմով և դեռահասների (և նրանց ծնողների) սեքսուալության մասին անկեղծ խոսակցությամբ[10]։  

 The New York Times-ի մեկնաբան Ջեյմս Պոնիվոզիկը սերիալը բնութագրել է որպես

  Ժամանակին, բայց ոչ շատ արդիական, ֆեմինիստական, իր առարկայի նկատմամբ վախի թարմացնող զգացումով: Այս շոուի մեջ սեքսը խնդիր կամ հետաքրքիր խայծ չէ, այլ առողջության ասպեկտ[11]։  

The Washington Post-ից Հենք Սթյուերի խառը գնահատականում նշվում է.

  Netflix սերիալները տիպիկ խնդիր ունեն, երբ եթերաշրջանի կեսին սյուժեն մեկ կամ երկու դրվագով հանդարտվում և դադարում է, այն ժամանակ, երբ սցենարիստներն ու պրոդյուսերները պարզում են վերջույթը: Սակայն նյութի մեջ զգացվում է մտահղացում և անկեղծ հոգատարություն, և կարևոր միտք այն մասին, որ գործը ոչ միայն մեր ձևերի և չափերի մեջ է[12]։  

The Independent-ից Էդ Փաուերը քննադատել է սերիալը և նրան 5-ից ընդամենը 2 աստղ է դրել՝ գրելով.

  Նա ձգտում է գոհացնել բոլորին, բայց շփոթված է, և հենց սերիալին է անհրաժեշտ թերապևտի օգնությունը[13]։  

Շուտի Գաթվան, որը կատարել է սևամորթ գեյ դեռահաս Էրիկի դերը, գովեստի խոսքեր է ստացել քննադատների կողմից, որոնք նշել են, որ իրեն հաջողվել է իր կերպարում խուսափել գեյի և սևամորթ «լավագույն ընկերոջ» կլիշեից[14][15][16]։

2019 թվականի հունվարի 17-ին, թողարկումից մեկ շաբաթ անց, Netflix-ը հայտարարեց, որ սերիալը դիտել են ավելի քան 40 միլիոն հանդիսատես[17]։

  1. «Джиллиан Андерсон идет в секс-терапевты — вышел первый сезон сериала «Половое воспитание»» (ռուսերեն). moskvichmag.ru. Վերցված է 2019-02-27-ին.
  2. «Почему все вокруг говорят про сериал «Половое воспитание»». РБК.Стиль. Վերցված է 2019-02-27-ին.
  3. «Сериал Половое Воспитание от Netflix продлили на второй сезон». Роккульт. Վերցված է 2019-02-27-ին.
  4. Williams, Kathryn (16 January 2019). «There are loads of Welsh locations in this major new Netflix series». Wales Online. Վերցված է 17 January 2019-ին.
  5. Medd, James (22 January 2019). «Where is 'Sex Education' on Netflix filmed?». Condé Nast Traveller. Վերցված է 22 January 2019-ին.
  6. Moon, Ra (13 January 2019). «Sex Education Location: The British school where the Netflix series is filmed». Atlas of Wonders. Վերցված է 22 January 2019-ին.
  7. «Sex Education: Season 1». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 11 February 2019-ին.
  8. «Sex Education: Season 1». Metacritic. CBS Interactive. Վերցված է 11 February 2019-ին.
  9. Miller, Liz Shannon (11 January 2019). «'Sex Education' Review: Sweet and Sexy Netflix Series Is the Anti-'13 Reasons Why'». IndieWire. Վերցված է 16 January 2019-ին.
  10. Knight, Lewis (10 January 2019). «Sex Education on Netflix review – "Hilariously honest and refreshingly diverse"». Daily Mirror. Վերցված է 16 January 2019-ին.
  11. Poniewozik, James (9 January 2019). «Review: 'Sex Education,' a Sweet Teen Comedy of Modern Lust». The New York Times. Վերցված է 16 January 2019-ին.
  12. Stuever, Hank (11 January 2019). «Review | 'Sex Education' is a bracingly frank look at high school's busy birds and bees». The Washington Post. Վերցված է 16 January 2019-ին.
  13. Power, Ed (10 January 2019). «Sex Education review: Gillian Anderson's Netflix comedy is eager to please but tonally confused». The Independent. Վերցված է 16 January 2019-ին.
  14. «From Ncuti Gatwa to floral tributes: this week's fashion trends». The Guardian. 1 February 2019. Վերցված է 20 February 2019-ին.
  15. Lockett, Dee (22 January 2019). «Sex Education's Ncuti Gatwa Doesn't Want to Play the Gay Best Friend». Vulture. Վերցված է 20 February 2019-ին.
  16. Okundaye, Jason (22 January 2019). «Sex Education's vital, complex portrayal of black queer teenhood». Dazed (անգլերեն). Վերցված է 20 February 2019-ին.
  17. Porter, Rick (17 January 2019). «Netflix Reveals Viewership Numbers for 'You,' 'Sex Education' and More». The Hollywood Reporter. Վերցված է 17 January 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել