Բրետիանու Իոնել(ռում.՝ Ionel Brătianu) կամ Իոն Ի. Կ. Բրետիանու (ռում.՝ Ion I. C. Brătianu, 1864, օգոստոսի 20, Ֆլորիկայի կալվածք, Շտեֆնեշտի, Արդժեշ, Վալախիի և Մոլդովիայի միացյալ թագավորություն - 1927, նոյեմբերի 24, Բուխարեստ, Ռումինիա  ), ռումինացի լիբերալ պետական և քաղաքակաան գործիչ,  Ռումինիայի ազգային-լիբերալական կուսակցության առաջնորդ, Բրետիանուների ընտանիքի ներկայացուցիչ, որի անդամները զբաղեցնում էին կարևոր պետական, այդ թվում նաև նախարարական պաշտոններ Ռումինիայի թագավորությունում։ 

Բրետիանուն  հինգ անգամ (բոլորից շատ) դարձել է Ռումինիայի վարչապետ։ Իր պաշտոնավարման ընթացքում  Ռումինիան մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Փարիզի խաղաղության վեհաժողովին, Ռումինիային են միացել Տրանսիլվանիան և Բուկովինան և տեղի են ունեցել այլ կարևոր իրադարձություններ։ Ներքին քաղաքականության մեջ իր գլխավոր առաջադրանքը Բրետիանուն համարում էր Ռումինայի սահմանների մաքսիմալ ընդլայնումը, ի հաշիվ ռումինակական պատմական տարածաշրջանների։ 1907-1926 թվականներին (ընդմիջումներով) Բրետիանուն այս ամենից զատ  բացի գլխավորել է ներքին գործերի, պաշտպանության նախարարությունները և զբաղեցրել է փոխնախարարի պաշտոոն արտաքին գործերի նախարարությունոմ։1923 թվականին սկսած Ռումինիայի ակադեմիայի պատվավոր անդամ է։

Վաղ տարիներ

խմբագրել

Իոն Բրետիանու կկրտսերը, ավելի հայտնի որպես Իոնել ծնվել է 1864 թվականի օգոստոսի 20-ին Շտեֆենշատից ոչ հեռու Ֆլորիկայի կալվածքում, ռումինական անվանի քաղաքական գործիչ  Իոնա Բրետիանուի ընտանիքում, ով երկու անգամ զբաղեցրել է Ռումինիայի վարչապետի պաշտոնը։  Իոնելը Բրետիանուների ընտանիք երրորդ երեխան էր, բայց առաջին տղան։ Իր ծննդյան ժամանկ Իոնելը և իր կինն ունեին արդեն ունեին երկու աղջիկ, իսկ իր ծնունդից հետո ընտանիքում ծնվեց ևս երկու աղջիկ և երկու տղա՝ Դինն ու Վինիտիլեն։

Իոն Բրետիանուն իր երեխաներին դաստիարակել է հայրենասիրական ոգով, փորձել է պահովել նրան ներդաշնակ, ֆիզիկական և հոգևոր աճը։ Իոնեը, որ դեռ վաղ հասակից առանձանում էր վառ երևակայությամբ և ինտուցիայով, բացառություն չէր։ Իր առաջին ուսուցիչը իր մայրիկն էր, մոր օգնությամբ տղան սովորեց կարդալ և գրել, առաջին անգամ ծանոթացավ աշխարահագրությանը, թվաբանությանը, սկսեց սովորել ֆրանսերեն։ 1873 թվականին Իոնելի ծնողներկը վարձեցին մի շվեյցարացի տնային դաստիարակաչուհու,  որի շնորհիվ էլ երեխաներսը սկսեցին ուսումնասիրել գերմաներեն, սովորեցին դաշնամուր նվագել, ինպես նաև սկսեցին զբաղվել նկարչությամբ և Աստվածաշնչի ընթերցանությամբ։ 1875 թվականին Իենոլը ավարտում է նախնական դպրոցի 4-րդ դասարանը։ Հետագա կրթությունը նա արդեն շարունակում է Բուխարեստում, ուր իր ընտանիքը տեղափոխվում է հաջորդ տարի, երբ նրա  հայրը նշանակվում է Ռումինիայի վարչապետ։ Այստեղ՝ մայրաքաղաքում Իոնելը ընդունվում է Սուրբ Սավայի անվան պետական քոլեջը։ Որպես աշխատասեր աշակերտ նա հիմնականում հետաքրքրված էր մաթեմատիկայով և գրականությամբ, բայց զգալի չափով նա հետաքրքրված էր ռումինական ժողովրդի ապագայով։  Դեռահասի վրա մեծ ազդեցություն ունեցան  ռումինացիները ռազմական գործողությունները ընդդեմ թուրքերի, որոնց ականատեսը նա եղավ  հոր նախաձեռնությամբ, որը այդ ժամանակ ռազմական գործերի նախարարն էր։ 1882 թվականի ամռանը տալով բակալավրի քննությունները, Իոնելը կարճ ժամանակով որպես կամավոր անցավ Ռումինական զինված ուժերի շարքերը։

1883 թվականին տասնիննամյա Բրետիանուն ողևորվում է Փարիզ և ընդունվում Սեն Բարբի ուսումնարան, որտեղ բարձր մակարդակի վրա դասավանդվում էր մաթեմատիկ և ֆիզիկա։ Քոլեջում բարձր արդյունքների հասնելով երիտասարդը որոշում է կրթությունը շարունակել հայտնի Պոլիտեխնիկական դպրոցում, որտեղ 1884 թվակնին գրանցվում է որպես ունկնդիր։ 1886 թվականի աշնանից նա հաճախում է Փարիզի ճանապարհների և կամուրջների հեղինակավոր դպրոցը։ 1889 թվականին Բրետիանուն ավարտում է ոսումը Պոլիտեխնիկական դպրցում և ստանում ինժեների դիպլոմ։ Իոնելի օրինակին շուտով հետևում են նաև նրա եղբայրները։ Ռումինացի արիստոկրատ երիտասարդների մեծամասնության նման, կրթություն ստանալով Ֆրանիսայում, այդ երկրում գտնվելու տարիների ընթացքում նա դառնում է համոզված ֆրանկոֆիլ։ Փարիզում անցկացրած տարիները մեծ ազդեցություն են ունենում իր աշխարհայացքի վրա․ երիտասարդը Ռումինիա է վերադառնում է ավելի պրագմատիկ և շրջահայաց, ինչին մեծապաս նպաստել էր Սորբոնի համալսարանում մաթեմատիկի բակալավրի աստիճան ստանալու անհաջող փորձը։

Հայրենիք վերադառնալով 1889 թվականի աշնանի, Բրետիանուն սկսում է աշխատել իր մասնագիտությամբ՝ Ռումինիայի երկաթծային ճանապարհներում։ Իր պարտականությունների մեջ էր մտնում տեխնիկական հարցերի շուրջ աշխատանքը կապված երկրի երկաթ գծային ճանապարհներով երթևեկության կազմակերպման հետ։ Այսպիսով 1891 թվականին երիտասարդ ինժեները ստանձնում է  Մոլդովայում երկաթգծային ճանապարներ կառուցելու պատասխանատվությունը։

Իոնել Բրետիանուն  Ռումինիայի քաղաքական կյանք է մտնում 1895 թվականին, իր ազդեցիկ հոր մահվանից հետո։ Լինելով շնորհալի, խարիզմատիկ և կարողանոլվ մարդակն հետ հեշտ համաձայնության գալ, նա զգալի հաջողությունների հասավ տրված ասպարեզում։ Ունենալով լիբերալ հայացքներ, Իոնելը դառնում է Ռումինիայի ազգային-լիբերալ կուսակցության անդամ, որը հիմնել էր իր հայրը 1875 թվականին։ Նա հետագայում մինչև մահ մնում է այդ կուսակցության շարքերում։

Քաղաքական կարիերայի սկիզբը

խմբագրել

Ազգային-լիբերալ կուսակցության կողմից վարած քաղաքականությւնը նրա համար գյուղի հնարավոր զարգացման և բարգավաճման հնարավորություն էր։ 1905 թվականին Բրետիանուն մասնակցեց այսպես ասված ազգային բանկերի կազմավորմանը, որոնք հնարավորություն էին նյութապես ապահով գյուղացիներին ստանալ վարկեր և ագիտացիա գյուղական դրամարկղերի ստեղծման համար։ Այս հաստատությունը ըստ ազգային լիբերալների պետք է մեծ թվով կալվածքներ գներ և այնուհետև փոքր տարածքներով վերավաճառեր գյուղացիներին։ 1905 թվականի նոյեմբերի 9-ին պառլամենտի անդամն դառնալով Բրետիանուն հավաստիացրեց կալվածատերերին, որ գյուղական դրամարկղի գործունեությունը ոչ թե կհակասի իրենց պահանջներին, այլ ընդհակառակը կնսպաստի դրանց գյուղերում ստեղծելով  սոցիական հենարան <<Պետության մեջ չկա ավելի հաստատուն պահպանողական հենարան,- հաստատեց նա, - քան սեփականատիրական գյուղատնտեսությունը>>։  Իր դիրք այս հարցի շուրջ նա հետագայում հաստատեց  1997 թվականի ազգային-լիբերալների հավաքի ժամանակ Բրեյլում, ասելով որ իրենց կուսակցությունը սկզբունքորեն չի կարող վնասել կալվածատերերին, քանի որ նրանց մեջ են մտնում <<մեծ հողատերերի դասը>>։

1907 թվականի հունվարի 15-ին  ազգային լիբերալների կուսակցական հավաքի ժամանակ Բրետիանուն պահանջեց իր կարծիով <<թույլ>> և հետևաբար <<վտանգավոր>> կառավարության փոփոխությունը։

1907 թվականին Ռումինայում գյուղացիական սպստամբության ամենաթեժ պահերին, Իորենլ Բրեիանուն նշանակվում է երկրի ներքին գործերի նախարար։ Ապստամբների հետ պայքարում նա իր դեպի իրեն ձգեց իրենց ունեցվածքի համար վախեղոց քաղաքանիներին, նրանց զենք տալու մասին կարգադրություններ անելով։ << Զենքերը դուք տարածեք ազդեցիկ քաղաքացիների մեջ, որոնց անձամբ ճանաչում եք և որոնք ձեզ կտան անհրաժեշտ երաշխիք>> հրահանգեց նա ոստիկանապետնեին։ Մարտի 13-ին իշխանությունը պահպանողականներից անցնում է ազգային-լիբերալներին։ Նոր կառավարությունում, չնայած նրա որ վերջինիս ղեկավարը հանդիսանում էր Դիմիտրե Ստուրձան, գլխավոր դերը ստանձնում էր Բրետիանուն, ով իր վրա վերցրել գյուղացիների ապստամբությունների ճնշման և Ռումինիայում կարգ ու կանոնի հաստատման ղեկավարումը։ Գյուղացիական ապստամբությունը ցույց տվեց, որ Ռումինիայում գյուղատնտեսակն հարաբերությունների համակարգը հնացել է և կարիք ունի արմատական փոփոխությունների։ Հաղթահարելով պահնողական շարքի խմբավորումների դիմադրությունները, 1908-1910 թվականներին ազգային-լիբերալները պառլամենտում քննարկեցին մի քանի օրենքները, որոնք ստեղծում էին ավելւ բարենպաստ պայմաններ կապիտալիստական հարաբերությունների և գյուղատնտեսության զարգացման համար։

Առաջին շրջան (1909-1911)

խմբագրել

1909 թվականին Իոնել Բրետիանուն Սմիթի փոխարեն դառնում է կուսակցության ղեկավար։ 1909 թվակնի հուլիս-սեպտեմբեր ամիսներին նոր վարչապետը  պաշտոնական այցեր է կատարում Ավստրո-Հունգարական կայսրություն և Գերմանիա, որպեսզի բանակցություններ վարեր այդ երկրների իշխանությունների հետ,ԲալկաններումՎառնա-Ռուսե սահմանում գործող Ստատուս-քվոյի խախտման դեպքում, բուլղարական տարածքների հետ Ռումինական հողերի կոմեպնսացման նախագծի մասին։ Այցերը Ռումինացաիներին հաջող արդյունքներ չեն բերում․ գերմանական իշխանությունները նախագիծը համարեցին <<ոչ ակտուալ>> իսկ Վիեդննայում Բրետիանուին առաջարկեցին <<զբաղեցնել պասիվ և սպասողական դիրք>>։ Ընդհանուր առմամբ, նախապատերազմյան շրջանում Բրետիանուի ներքաղաքական համակրությունները համընկնում էին Եռյակ դաշինքի երկրների ղեկավարությունների հետ, չնայած հորից ժառանգած իրա ֆրանկոֆիլ դիրքի։

Եկրորդ շրջան (1914-1918)

խմբագրել

Անտանտի և կենտրոնական ուժերի միջև

խմբագրել

1914 թվականի հունիսին Կոնստանցա նավահանգստում տեղի ունեցավ Կարոլ I-ի և Բրետիանուի հանդիպումը կայսր Նիկոլայ II-ի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի հետ։ Արդյունքում Սազոնովը և Բրետիանուն միասին գնում են Բուխարեստ , իսկ այդտեղից մեքենայով հասնում են դեպի Կարպատներ։ <<Ռումինիան ոչ մի կերպ պարտավոր չէ մասնակցել որևէ պատերազմի, եթե այդ պատերազմը որևէ կապ չունի իր սեփական շահերի հետ>>- հավաստացրել է Բրետիանուն։ Սակայն հարցը թե կապ ունեն Ռումինացիները հնարավոր ավստրո-ռուսական կոնֆլիկտի հետ, նա պատասխանեց, որ  ամեն ինչ կախված կլինի հանգամանքներից։ Ամփոփելով ռումինական կառավարության ղեկարավի, իր ռուս գործընկերոջ հետ ունեցած զրույցների արդյունքները, նա հանգեց մի եզրակացության, որը շարադերց թագավորին ուղղված հաշվետու գրության մեջ։ << Ռումինիան կփորձի միանալ այն կողմին, որը ավելի ուժեղ կլինի որը կկարողանա նրան ավելի շահեր կխոստանա։

Մինչև Առաջին աշխարհամարտի անմիջական սկսվելը Գերմանական և Ավստրո-Հունգարական ուժերը սկսեցին գործի դնել բոլոր հնարավոր ուժերը, որպեսզի Ռումինիան միանար պատերազմին, հիմնելով ռումինական ֆորմալ պարտականությունների վրա։ Բրետիանուն ամեն կերպ երկարացնում էր պատասխանը։ Օգոստոսի երեքին, ռազմական գործողությունների սկսվելուց հետո, Սիանյում՝ Պելեշի դղյակում տեղի ունեցավ թագավորական համագումար, որի ընթացքում քննարկում էր Ռումինիայի դիրքորոշումը ներկա կոնֆլիկտի շուրջ։ Ավստո-հունգարական դաշինքին աջակցելուն միայն կողմ էր թագավորը և նախկին վարչապետ, խիստ գերմանաֆիլ Պետրե Կարլը, իսկ մյուրսները Բրետիանուի գլխավորությամբ առաջարկեցին զբաղեցնել սպասողական դեր։ <<Ամենայն հավանականությամբ պատերազմը երկար կտևի>>- ասաց նա ժողովի ընթացքում- <<Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք դեռ առիթ կունենանք խոսք ասելու>>։ Դրանից հետո Կարլը բանավեճի մեջ մտավ Բրետիանուի հետ, սակայն մինչ նրանք վիճում էին, հեռագիր եկավ որը հայտնում էր Իտալիայի չեզոքության մասին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև ներկաների հարաբերական կոնսենսուսը Բրետիանուի հետ, ընդհանուր առմամբ համագումարը վերջացավ կոմյուիկեի ընդունմամբ․ Ռումիանիան զբաղեցնում է զինված սպասողի դերը։ Հետագայում թագավորությունը վարեց <<զինված սպասողի>> քաղաքականությունը գրեթե երկու տարի 1914 թվականի օգոստոսից մինչև 1916 թվականի օգոստոսը։ Այդ ամբողջ ընթացքում Բրետիանուն նախընտրում էր խուսափել Անտանտին կամ Կենտրոնական ուժերին միանալուց, ցուցաբերում էր խիստ զգուշավորություն փորձելով պահել նորմալ հարաբերություններ երկու կողմերի հետ։ Այդ երկու տարվա մեջ նա ոչ մի անգամ չխոսեց իր ծրագրերի մասին ոչ պառլամենտում, ոչ էլ գրավոր ձևով, ինչի համար լրագրողները Բրետիանուին անվանեցին <<սֆինքս>>։

Հետևելով իր մտահաղացմանը 1914 թվականի հոկտեմբերի 1-ին Բրետիանուն ռուսական իշխանությունների հետ կնքում է պայմանագիր, ըստ որի Ռուսաստանը ընդունում էր Ռումինիայի <<ավստրո-հունգարական միապետությանմեջ գտնվող ռումինացիներով բնակեղցված հողեր Ռումինիային միացնելու իրավունքը>>, և միաժամանակ իրեն հարմար ցանկացած պահի թագավորության չեզոքության փոփխությունը։ Աստիճանաբար Բրետիանուի նախընտրությունը գնում էր դեպի Անտանտի կողմը, ռումինացի մի շարք քաղաքական գործիչների աջակցությամբ նա սկսեց զբաղվել Ավստո-Հունգարայի հաշվին տարածքային նոր ձեռքբերումների ծրագիր մշակելով։ Ռուսասատնի հետ բանակցությունները շարունակվեցին ամբողջ ամառ, մինև իսկ երբ վատ զինված, մի շարք պարտություններ կրած ռուսական զորքերը զիջումների չէին գնում արևելքում։ Ստեղված պայմաններում, ինչպես նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանայի կողմից չընդհատվող դիվանագիտական ճնշումների հետ կապված ռուսական իշխանությունները ստիպված էն ընդունել Բրետիանուի պայմանները և փոխզիջման գալ Ռումինիայի վարչապետի հետ։ Իմանալով Ռուսաստանի վրա առկա ճնշումների մասին, համարվելով դաշնակից պետություն, Ռումինաին իր հերթին սկսեց ավելի ուղղակիերոն պնդել իր բոլոր պահանջների բավարարումը, շեշտելով որ այդ դեպքում պատրաստ կլինի հանդես գալ ցանկացած դիրքում Գալիցիայու։ Երբ Ռուսաստանը համաձայնե սիր առաջարկած պայմաններին, պարզվեց որ ռումինական կառավարությունը անգամ չի որոշել թե որքան ժամանակ է հանդես գալու Կնետորական ուժերի դեմ։

1914 թվականի դեկտեմբերին Ռումինիայի պառլամենտում բոլոր կուսակցությունները ընդունեցին կառավարության առաջարկը․ չքննարկել արտաքին քաղաքական հարցերը։ Արտաքին ամբողջ քաղաքականությունը ամբողջովին վստահվեց Բրետիանուին։ Անգամ ըդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչնեը հավանաություն տվեցին վարչապետի գործողությունններին, հանդիմանելով նրան միայն բանակցությունների վարման շանտաժիստական մեթոդների համար։ Դրանում անձամն համզվեց Ռումինաիյում Ռուսաստանի դեսպան Ս․ Ա․ Պոկլևսկին, ով բանակցել էր ընդդիմադիր կուսակցությունների գործիչների հետ, որպես ստանար վերջինների աջակցությունը Բրետիանուի հետ երկխոսության համար։

1915 թվականի ամռանը, Դարդանելի օպերացիայի թեժ պահերին Մեծ Բրիտանաին Ռուսաստանի կատեգորիկ կերպով պայման է ներկայացնում։ Ռումինիայի հետ համաձայանության է պետք գալ ցանկացած գնով։ Ռումինիայի միացումը Անտանտին Մեծ Բրիտանիայի միակ շանսն էր Գալիպոլիում հաղթելու համար․ռումինական տարածություններով անցնում էր միակ ճանապարհը, որով դաշնակիցները զինամթերք էին անցկացնում Օսմանյան կայսրություն, և քանի դեռ Բրետիանուն միայն դժվարացնում էր այդ գործընթացը, ապա երկրի Անտանտին միանալը կզրկեր Գերմանիային և Ավստո-Հունգարաիային այդ հնարավորությունից։ Բրետիանուն այդ ժամանակ շարունակում էր ձգձգռլ վերջնական որոշման ըդունումը։ Իսկ հետո տեղի ունեցավ անսպասելին․ Ռումինիայի վաչապետը հրաժարվեց ստորագրել իր իսկ պայամններով կազմված համաձայնագիրը պատճառ բռնելով նախարարի կաբինետում գործընկերների հակագործունեությունը։ Այդպիսով Բրետիանուն ․․․․․․ որ համարում է Ռուսաստանի և Ռումինիայի միչև կնքովղ պայամնագիրը, կախված վերջինիս տարածքային հավակնությունների հետ <<վերջնականորեն հաստատված>>։ Քաղաքագետների կարծիքով նախարարների մերժումը բեմադրված էր հենց նրանց կողմից, որպեսզի նշեոլվ բոլոր պայմանները խոսաւփեն Անտանտին պաշտոնապես միանալուց։ Այնուամենայնիվ Բրետիանուն Թուրքիա զենքի տեղափոխման արգելքը թողեց ուժի մեջ։

Որպեսզի ապահովագրված լիներ պատերազմում Քառյակ դաշինքի առավելության հասնելու դեպքում, Բրետիանուն պահպանում էր հարաբերությունները ավստրիացի և գերմանացի դիվանագետների և քաղաքակա գործիչների հետ, տեղեկացնելով նրանց, թե իբր Ռումինիայի պատերազմին միանալ Կնետորնական ուժերի կողմից իր անձնական ցանկություն է և միայն երկրում բարդ ներքաղաքական իրավիճակն էր խանգարում իրականացնել իր գործունեությունը։ Սիանում տեղի ունեցած համաժողովից անմիջապես հետո՝ օգոստոսի 3-ին նա միանգամից հեռագրեր ուղարկեց Բեռլին։ Այդ հեռագրերում Բրետիանուն բացատրում էր որ Ռումինիան չէր կարող միանալ պատերազմին ոչ միայն ռումինական հասարակայնության և ռուսական զորքերի մասշտաբային առաջխաղացման պատճառով, այլ նաև այն պատճառով որ Գերմանաիան և Ավստո-Հունգարիան իրեն չեն տեղեացրել իրենց մտադրությունների մասին, այպիսով խախտելով կազու ֆեոդերիսը։ Չնայած դրան ռումինական կառավարության ղեկվարը երաշխիք էր տալիս որ Սերբիայի վրա բուլղարական հարձակման դեպքում Ռումինայի կառավարությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկի։ Վարչապետը նաև տեղեկանք ուղղեց Ռումինիայում Ավստրիայի դեսպանին՝ Օտտոկարա Չերնինային տարածքային փոխհատուցման մասին, Ռումիանայի չեզոքության դիմաց։ Ավստո-հունդարական ուժերը այդ քայլին չգնացին <<Նվիրատվական քայլեր անելը անիմաստ է>>, գրեց հեռատես Չերնինը, հասկանալով որ Անտանտը կարող էր ավելին առաջարկել և Բրետիանուն իր կարծիքով կնախընտրեր <<վերցնել Տրանսլիվանին առանց ռիսկի>>, քան թե գնալ դրան Բեսարաբիայի և բուկովինային տարածքների մի մասի ձեռբերմամբ։

Ժամանակի ընթացքում ռումիանական հասրակաությունը սկսեց ավելի հաճախ քննադատել Բրետիանուի կողմից ընտրված ուղղությունը։ Բուխարեստում և այլ քաղաքներում ընթանում էին միտինգներ և ցույցեր, որոնք պահաաջում էին, որքան հնարավոր է ավելի շուտ դուրս գալ ընդդեմ Ավստոր-Հոնգարիայի դեմ և բանակ ուղարկել Տրանսլիվանիա։ Պառլամենտը հանդիմանեց կառավարությանը անվճռականության համար։ Այդ ընթացքում Ռումինիայի պատերազմին միանալու մասին կարծիքրենրի բաժանումը նկատվում էր երկրի գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններում։ Բրետիանուն, գլխավորելով իշխող ազգային-լիբերալ կուսակցությունը կարողացավ վերացնել կուսակցության անդամների միջև առկա հակասութոյւնները և վեճերը սահմանափակեցին միայն կուսակցութայն շարքերից որոշ գերմանաֆիլ անդամների հեռացմամբ ՝ Կոտսանդին Ստերեի գլխավորությամբ։

Ռումինիան առաջին աշխարհամարտում

խմբագրել

Ռումինիայի պատերազմն մտնելուց հետո շատ շուտով Բրետիանուին պարզ դարձավ որ Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի զորքերը բավականին մեծ առավելություն ունեն ռումինական ուժերի նկատմամբ, որոնք արդեն սեպտեմբերի կեսին տարվել էին դեպի Կարպատներ, չնայած ուժեղ հակամարտության։ Ստեղծված իրավիճակում վարչապետը հեռագրով դիմեց ռուսական հրամանատարությանը օգնության համառ պահանջներով, մինչդեռ  Կենտրոնական ուժերի հակահարձակումը խախտեցին իր ծրագրերը։ Դեկտեմբերի 3-ին գերմանա-բուլղարական զորքերը կռվով վերցրին Բուխարեստը։ Ռումինիայի ժամանակավոր մայրաքաղաք դարձավ Յասի քաղաքը, ուր փախավ արքայական ընտանիքը և կառավարությունը։ Այստեղ ժամանելով Բրետիանուն ընտանիքի հետ տեղավորվում է քաղաքային իշխանությունների կողմից հատկացված մի տանը, որը գտնվում էր Լակսեր Կատարձուի անվան փողոցում։ Վաչապետը ցցնված էր կատարվածից << Ինձ պատմում էին, - հիշում է ավստրիացի դեսպան Չերնին -, որ Բուխարեստի գրավումը միանգամայն կոտրել է Բրետիանուին>>։ Բրետիանուի նախագծերին զգալի հարված հասցրեց շուտով Ռուսաստանում տեղի ունեցած Փետրվարյան հեղափոխությունը։ Այն հույսով, որ իրավիճակը դեռ կփոխվի դեպի կավ կողմ, նա վեց օրերի ընթացքում ձգձգում էր հայտարարել Նիկոլայ II թագավորի հրաժարագիր մասին լուրը։ Չնայած իր տարած ցնցումների, վարչապետը Յասիում շարունակում էր վարել ակտիվ քաղաքական կյանք․ նա հանդիում էր ռումինացի զինվորականների և պետական գործիչների հետ, բանակցություններ էր վարում Անտանտի երկերների դեսապնների հետ, որոնց մեջ մտնում էր նաև Էմիլ Վանդերվալդեն։

Երբ Ռումինիայում պարզ դարձավ որ Ռուսաստանի միապետությունը վերջնականապես անկում է ապրել, Յասկի ղեկավարությունը սկսեց համագործակցել Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն հետ։ փետրվարից մինչև հոկտեմբեր Բրետիանուն մի քանի անգամ այցելեց Պետերբուրգ, փորձելով համաձայնություն ձեռք բերել գերմնական և ավստրիական ուժերի վրա նրո համատեղ հարձակման համար։ Նա հասավ իր նպատակին․ համատեղ ուժերով ռուսական և ռումինական զորքերը մի շարք հաղթանակներ տարան հակառակորդի ուժերի նկատմամբ, այդ թվում նաև Մերեշեշտի ճակատամարտում, որը բարձրացրեց Բրիտիանուի հեղինակությունը և համբավը ռումինացիների մոտ։ Սակայն դրա հաջորդող ռազմական անհաջողությունների շարքը, ինչպես նաև Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ են դնում իր լավատեսական նախագծերին։

1917 թվականի վերջին Բրետիանու նախագծերը հայտնվեցին վտանգի տակ։ Անտանտի երկրերը, որոնք փորձում էին հրահրել Ավստո Հունգարիային անջատ աշխարհի ավարտին, այդպես էլ Բրետիանուին չտվեցին հստակ պատասխան կապված տարածքային փոփոխութոյւնների հետ ի օգուտ Ռումինիային, իսկ ԱՄՆ-ն  այդ տարվա ապրիլին միանալով դաշնակիցներին, վերջնականապաես հայտարարեցին որ իրենց նպատակը <<Ավստոր Հունգարիայի ազատագրումն է պրուսական տիրապետությունից>>։ Այս պայմանները ստիպեցին կառավարության ղեկավարին գնալ կոմպրոմիսի ինչպես ռումինական ընդդիմադիրների, այնպես է Կենտրոնական ուժերի հետ։ Կանխատեսելով անջատված աշխարհի ավարտի անհրաժեշտությունը վերջիններիս հետ, Բրետիանուն բազմիցս դիմեց Անտանտի երկրներին համապատասխան համաձայնագրին հավանություն տալու խնդրանով։ 1917 թվականի դեկտեմբերի 9-ին Ֆոկշանում Ռումինիայի  ուժերը ստորագրեցին Գերմանիայի և Ավստո-Հունգարիայի ներկայացուցիչնեի հետ ռազմական գործողությունների ժամանակվաոր դադարի մասին համաձայնագիրը։ Այսպիսի համաձայնագրի կնքմանը գնալով Բրետիանուն մտադրված էր բավարարելո ընդդիմութայն խախաության հաստատման ձգտումները։ Դրա փոխաերն 1917 թվականի դեկտեմբերին Ֆերդինանտ առաջինի գահական ելությի ժամանակ մի խումբ ընդդիմադիր պատգամավորները ընդհատեցի թագավորին և պահանջեցին Բրետիանուի հրաժարականը։ Այդ քայլի գլխավոր պատճառը հանդիսացավ վարչապետի Կենտորնական ուժերի հետ առանձին խաղաղության կնքման մտադրությունները։ 1918 թվականի հունվարի 26-ին Բրետիանուն հրաժարական տվեց, և վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Ավերեսկուն։ Իր կողմից փոփոխված կառավրությունը ներքին քաղաքականությամբ շարունակում էր ձգտել Քառյակ դաշինքի երկրերի հետ խաղաղության կնքմանը։

Դադարելով վարչապետ լինելուց Բրետիանուն ամեն դեպքում շարունակում էր մեծ ազդեցություն և կարոևր դեր ունենեալ Ռումինիայի քաղաքական կյանքում։ Այսպիսով, Ավերկուսի հրաժարականից ոչ շատ առաջ հենց նա խարհուրդ տվեց թագաոր Ֆերդինանտ առաջինի կառավարությն գլխին նշնկել գերմանոֆիլ ԱԼեքսանդր Մարգիլոմանային, ով արդյունքում 1918 թվականի մայիսի 7-ին ստորգրեց Բուխարետսի հաշտության պայմանագիրը։ Այդ ընթացքում ազգային-լիբերալ կուսակցությունը միացավ ընդդիմությանը, որը և փրկեց իր քաղաքական համբավը։