Մասնակից:Susanna Arseni Grigoryan/Ավազարկղ

Վիլյամ Ութերմելոնը նշանավոր արվեստագետ էր, ով տառապում էր ալցհեյմերով: Իմանալով իր հիվանդության մասին նա սկսեց պատկերել այն, ինչ մինչ այդ չէր հաջողվել ոչ ոքի և դրանով նա կատարեց հերոսական քայլ՝ թե գեղարվեստական, թե գիտական տեսանկյունից: Վիլյամը նկարում էր դեռ շատ վաղ տարիքից, մինչ այն պահը երբ դեռ ինչ որ չափով կարողանում էր բռնել մատիտը և գիտակցել շրջապատող աշխարհը: Նրա հարազատները նշում են, որ չեն հիշում նրան առանց նկարելու, կինը նշում էր, որ նա «մահացել» է դեռ այն ժամանակ է երբ դադարեց նկարել՝ 2000թվանականին: Ժամանակակիցները նշում են, որ որպես արվեստագետ նա ուներ պինդ բնավորություն և չէր խուսաբում գնալ ընդհանուր հոսքին հակառակ՝ տվյալ ժամանակաշրջանում մոդայիկ էր նկարել փոփ արվեստը և էկսպրեսիոնիզմը, սակայն նա պատկերում էր մասշտաբային Դանթեյի դժոխքի «տեսարանները»: Ինչպես պատմում է նրա կինը՝ նկարչի վարքում նկատվում էր մոռացկոտությունը, ցրվածությունը, որը դա վերագրվում էր ստեղծագործ բնույթին, սակայն մի անգամ Ութերմելոնը մոռանում է և չի կարողանում գտնել Լուվրը՝ այն Լուվրը որը կարծես նրա եկրորդ տունը լիներ : Սկզբում արվեստագետը իր հույսը դնում էր ՝ ձեռքերի /մկանային/ հիշողության վրա, կարծելով որ հմտությունները սահուն կարտահայտվեն, սակայն այդ հույսը չարդարացավ: 61 տարեկան հասակում նա բժշկից ստացավ ալցհեյմեր ախտորոշումը և ճակատագրի հեգնանքով նրա վաստակված հայտնիությունը գալիս է հենց այս շրջանում: Ժամանակի ընթացքում նրան սկսում է այլևս ոչինչ չհետաքրքրել նույնիսկ արվեստը; Այս շրջանում արվեստագետի համար կրկին խթանիչ է հանդիսանում բուժքրոջ կոչը, ով այն հարցին թե ինչու պետք է շարունակել նկարել նա պատասխանում է, որ Ուիլյամը կարողանում է պատկերել այն ինչ մինչ այդ չէր հաջողվել և ոչ մեկի՝ ալցհեյմեր հիվանդությունը ներսից : Սա բավականին կարևոր է, քանի որ բժիշկները ունակ չեն փոխանցելու այն թե ինչպես է փոխվում մարդու արտաքին աշխարհի ընկալումը: Այսպիսով հաջորդիվ 4 տարիների ընթացքում Ուիլյամ Ութերմելոնի համար արվեստը միջոց էր հնարավորինս թեկուզ շատ կարճ ժամանակ բայց բաց, թարմ պահել գիտակցությունը, քանի որ դիմնակրների միջոցով նա կարողանում էր ներթափանցել ալցհեյմերի ահարկու բնույթի մեջ: Եթե ուսումնասիրենք 1996-2000 թվականների նրա աշխատանքները ակնհայտ կնկատենք հիվանդության պատկերը ՝ ամեն տարի արվեստագետը էլ ավելի տարբեր է տեսնում ընդհանուր աշխարհի պատկերը: 1996 թվականի դեղինով դեմքը վառ նարնջագույնով ուսերը, գլխի ուրվագիծը ՝ դրանք ոչ թե ուրախության գույներ են, այլ զայրույթի և վախի, կարծես նա արդեն խոնարհել է իր գլուխը այն ամենի նկատմամբ ինչ իրեն սպասվում է: Ավելի ուշ արդեն դիմանկարները վերածվել էին ուղղակի մահվան օրագրի՝ ամեն տարի նկարում էր դիմնկար, որը արդեն քիչ էր հիշեցնում իրեն : Տարիների ընթացքում Վան Գոգյան կոլորիտները չքանում են, 1999-ին ի հայտ է գալիս ինչ-որ վարդագույն մի բան տագնապային ֆոնի վրա և արվեստագետի դեմքը էլ ավելի կորցնում է հստակությունը և ծավալը: Հոգեթերապևտը վերլուծելով Ուոթերմելոնի դիմանկարները, գտավ դրանց մեջ տխրության, տագնապի, անզորության և ամոթի նշաններ: Սկզբում նա դեռևս նկատում էր իր աշխատանքների թերությունները, սակայն ժամանակի ընթացքում անհետանում նաև այդ հասկացողությունը: Ինչպես նշում է արվեստագետի կինը՝ Ութերմելոնը իր ողջ կյանքում ձգտում էր Դյուրերյան հստակությանը և ամեն կերպ խուսաբում էր աբստրակտ էքսպրեսսիոնիզմից, սակայն արդյունքում պարագաները նրան ստիպեցին գալ այդ ոճին . « լավ է որ Բիլլին այդպես էլ դրա մասին չիմացավ»-նշում էր կինը: Կալիֆորնիայի համալսարանի նևրոլոգ Բրյուս Միլլերը ուսումանիրում է ուղեղի աշխատանքի խաթարումներով մարդկանց ստեղծագործությունները և նա փաստում է, որ նրանցից շատերը ունակ են ստեղծելու իրական գլուխգործոցներ: Նա նշում է. « Ալցհեյմեր հիվանդությունը հարում է առաջնային գագաթնային հատվածը, որը շատ կարևոր է ինչ-որ օբյեկտ մտովի պատկերացնելու և այն թղթին կամ կտավին փոխանցելու համար:Արվեստը դառնում է էլ ավելի աբստրակտՙ սյուրեալիստական , պատկերը՝ աղոտ: Հաճախ արվեստագետները սկսում են էլ ավելի հմուտ օգտվել գույներից, նկարելով աննկատ, գեղեցիկ շտրիխներ: Կլինիկայում Ուոթերմելոնին հետևում, ուսումնասիրում էին մի խումբ գիտնականներ, ովքեր Ուիլյամին որակավորում էին որպես հերոս ով անմարդկային ջանքեր էր ներդնում պահպանելու իր անձը և ոչ միայն: Հնարավոր է որ նա չդարձավ ամենհայտնի արվեստագետներից մեկը, բայց բժշկական ոլորտում նա կատարեց անգնահատելի ներդրում և դա չի ենթադրում միայն զարգացող դեմենցիայի դիմապատկերումը: Գիտնականները իրենց հոդվածներում նշում են, որ ստեղծագործական իմպուլսները, ունակությունը տարբերակելու և արտահայտելու նյուանսներով տարբեր էմոցիաներ, փորձերը բացատրելու աշխարհը սեփական անձի համար և անձը աշխարհի, կենդանի էր դեռևս երկար ժամանակ ավելի քան կարող էր ենթադրել բժշկութունը: Արվեստ արարարելու բազում չընդհատվող փորձերը՝ հիվանդության այն շրջանում, որտեղ արդեն մասնագիտական հիմնական հմտությունները հանդիսանում են մարդու աննակրագրելի ձգտումը արարարելու և ապրելու: Ըստ երևույթին հենց այդ ուժն է որ մարդու մեջ վերջինն է մահանում: Հետազոտողների, գիտնականների հետևությունները ընդլայնեցին ալցհեյմեր հիվանդության մասին պատկերացումները և զինեցին մասնագետներին հիվանդներին օգնելու համար համապատասխան գործիքներով: Այսօր մասնավորապես հենց Ուիլյամ Ուոթերմելոնի օրինակի շնորհիվ մշակվեցին արտ-թերապիայի մեթոդները հիվանդների հետ աշխատանքի համար և ոչ միայն, քանի որ այդ օրինակը ցույց տվեց ընդհանուր արտ- թերապիայի էֆֆեկտիվությունը թերապևտիկ և բացահայտող տեսակով:[1]

Susanna Arseni Grigoryan/Ավազարկղ