Վիգեն Դիշչեքենյան խմբագրել

Բարև Պանդուխտ, քո ստեղծած Վիգեն Դիշչեքենյան ոչ միայն շատ կարճ է, այլ գրեթե ոչ մի երրորդական աղբյուր չեմ կարողացել գտնել երգչի մասին, ինչը նշանակում է, որ հոդվածը առանց քննարկման ջնջման ենթակա է որպես ոչ նշանակալի։ --vacio 11:36, 2 Հունվարի 2013 (UTC)

Դա մեր ազգի ցավն է, որ նման մարդկանց քչերը գիտեն ու ոչ նշանակալի են անվանում:--  Պանդուխտ 13:06, 2 Հունվարի 2013 (UTC)
Ես լիովին հասկանում եմ, ինչ նկատի ունես։ Եվ համաձայն եմ, որ շատ կան ուշագրավ ու տաղանդավոր երգիչներ, որոնք ՎՊ չափանիշներով «նշանակալի» չեն և հակառակը։ Բայց և այնպես, մենք այդ խնդիրը ՎՊ-ում չենք կարող լուծել։--vacio 13:51, 2 Հունվարի 2013 (UTC)
Նույնը վերաբերում է և գիտական հայտնագործություններին ու տեսություններին․ որքան էլ դրանք կարևոր ու նշանակալի լինեն, Հայերեն Վիքիպեդիայում նշանակալի կարող են համարվել այն դեպքում, երբ դրանք տպագրվել ու լուսաբանվել են հեղինակավոր ակադեմիական աղբյուրներում։--vacio 13:55, 2 Հունվարի 2013 (UTC)
Ի դեպ, իսկ ինչ աղբյուրից ես օգտվել այս նախադասության համար․ Ունի հեղափոխական երգերի 5 ձայնասկավառակ։ Եթե ձայնասկավառակներ ունի թողարկված, ապա կարծում եմ կարող է մնալ։ --vacio 14:07, 2 Հունվարի 2013 (UTC)
Օգտվել եմ են Դիշչեքենյանի Ռադիո Յան-ին տված հարցազրույցից (Յություբ):--  Պանդուխտ 18:44, 2 Հունվարի 2013 (UTC)
Բացի այդ, {{Ֆեյսբուք}} կաղապարը գոյություն ունի, որ այն օգտագործեն, տես բազմաթիվ այլ անձանց մասին հոդվածներում: Ինչո՞ւ այդ հղումը չպտի լինի տվյալ էջում:--  Պանդուխտ 18:49, 2 Հունվարի 2013 (UTC)

Կաղապար:Image label begin խմբագրել

հարգելի Pandukht, Կաղապար:Image label begin-ի հետ ինչ-որ բան այն չէ, այն օգտագործող կաղապարներում պատկերը ցույց չի տալիս, օրինակ Կաղապար:Իսպանիայի վարչական բաժանման քարտեզ կամ Հայերը Իրանում: Վերջին անգամ այն Դուք եք խմբագրել, եթե հնարավոր է խնդրում եմ ուղղեք, չնայած ես նայեցի չհասկացա, բայց եթե օգնելու բան կա, խնդրեմ կարող եք ասել: Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 18:30, 4 Հունվարի 2013 (UTC)

Կներես Երջանիկ ջան, զբաղված եմ ու մոռանում եմ պատասխանել: Կաղապարը որոշ ժամանկա առաջ կիսաթարգմանված էր (իմ մեղքն է, ներողություն եմ խնդրում դրա համար), բայց արդեն այդ բացթողումը շտկված է: Պետք է միայն այն կաղապարներում, որտեղ Image label begin-ը օգտագործվում է փոխել անգլերեն պարամետրերը հայերենի:--  Պանդուխտ 20:16, 7 Հունվարի 2013 (UTC)
ներողության կարիք բոլորովին չկա Պանդուխտ ջան, եղավ այդ մենք ենք շնորհակալ Քո ներդորւմների համար, իսկ փոխելու գետ կապված կփորձեմ բոտովս անել: --ERJANIK քննարկում: 22:35, 7 Հունվարի 2013 (UTC)
կարծես ստացվեց Պանդուխտ ջան: --ERJANIK քննարկում: 02:23, 8 Հունվարի 2013 (UTC)
Շատ լավ :)--  Պանդուխտ 07:36, 8 Հունվարի 2013 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Pandukht/Արխիվ,

Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2012 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով — ջեօ ։  ?  08:35, 8 Հունվարի 2013 (UTC)

40000-րդ հոդվածի հետ կապված խմբագրել

Բարև Պանդուխտ!!! 40000-րդ և 35000-րդ հոդվածների հետ կապված, դու կարդացել ես իմ պատասխանը, թե ոնց կարելի է որոշել, թե որոնք են եղել 35000-րդ և 40000-րդ հոդվածները? Որովհետև, ես նոր նայեցի, այստեղ, այդ հոդվածների մասին, դեռ ոչինչ գրված չէ, իսկ էլ ընդհանրապես սխալ հոդվածներ են նշված: Hayk S 08:51, 16 Հունվարի 2013 (UTC)

Պարգև խմբագրել

  Ոսկե փետուր
Հարգելի Պանդուխտ, նվիրում եմ Ձեզ այս վիքիմրցանակը Հայերեն Վիքիփեդիայում բազմաթիվ կարևոր հոդվածներ ավելացնելու համար: Շարունակեք զարգացնել մեր Վիքիփեդիան: Արման Մուսիկյան (քննարկում) 19:53, 25 Հունվարի 2013 (UTC)
  • Շատ շնորհակալ եմ, հարգելի Արման)) Կաշխատեմ ավելի շատ զբաղվել համապատասխան թեմատիկայով :)--  Պանդուխտ 21:10, 25 Հունվարի 2013 (UTC)

Արմա - Հարմա խմբագրել

Ողջույն Pandukht, 2 անվանումներից որն է ճիշտ է? , տես Հարմա... --6AND5 (քննարկում) 05:03, 3 Փետրվարի 2013 (UTC)

  • Ողջույն) Ձեռքիս տակ ունեմ Մ.Ի. Հակոբյանի «Հայկազունիներ» գիրքը, համաձայն որի "Հարմա" է: Կարծես համացանցում էլ է նույնպես:--  Պանդուխտ 19:21, 4 Փետրվարի 2013 (UTC)
  • Հարցը տվեցի, որովհետև Հայկազուններ կաղապարում դու Արմա էիր գրել, հիմա կուղղեմ դա, շնորհակալություն պատասխանի համար:--6AND5 (քննարկում) 21:20, 4 Փետրվարի 2013 (UTC)
Կներես, դա մեխանիկական էր, քանի որ կաղապարը թարգմանել եմ ռուսերենից:--  Պանդուխտ 21:21, 4 Փետրվարի 2013 (UTC)
Ներելու խնդիր չկա, բոլորս էլ սխալվում ենք)))--6AND5 (քննարկում) 21:24, 4 Փետրվարի 2013 (UTC)


Նախագիծ Վրաստան խմբագրել

Ողջույն Պանդուխտ։ Կարող ես վերևի խառնաշփոթը ուղղել, ինձ մոտ չի ստացվում։ Շնորհակալ եմ նախապես։ -- ջեօ • 16:30, 5 Փետրվարի 2013 (UTC)

  •   Արված է: Պետք էր միայն գույնով լրացնել Պորտալ:Վրաստան/Գույն1, Պորտալ:Վրաստան/Գույն2, Պորտալ:Վրաստան/Գույն3 էջերը:--  Պանդուխտ 17:52, 5 Փետրվարի 2013 (UTC)
    • Շնորհակալ եմ։ Այսինքն վերոնշյալ գույների կոդերը փոփոխելու դեպքում կփոխվի՞ նաև նախագծի արտաքին գունավորումը։ -- ջեօ • 05:31, 6 Փետրվարի 2013 (UTC)
      • Ոչ թե ամբողջ նախագծի, այլ միայն տվյալ աղյուսակի: Առանց վախենալու փորձեր կատարի այդ կաղապարների ու էջերի հետ, միայն այդ դեպքում արագ կսովորես դրանք: Օրինակ, դու կարող ես վերևում նշված երեք գույները տեղը օգտագործել մեկը՝ վերահղում տեղադրելով 3-րդ և 2-րդ գույներից 1-ինի վրա: Այս ամեն սահմանափակվում է միայն մեր ֆանտազիայով:))--  Պանդուխտ 10:34, 6 Փետրվարի 2013 (UTC)
        • Ուրեմն արդեն զարկում ենք երևակայությանը։   Եվս մեկ հարց, հարգելի Պանդուխտ, հնարավո՞ր է ձևավորել Նախագիծ:Վրաստանը։ Փորձեցի «մեխը գտնել», բայց չստացվեց։ -- ջեօ • 12:03, 6 Փետրվարի 2013 (UTC)
          • «Մեխը» կարող ես գտնել {{Շրջանակ}} կաղապարի օգնությամբ :)--  Պանդուխտ 20:20, 6 Փետրվարի 2013 (UTC)
            • Հիանալի է։ Պանդուխտ ջան, իսկ կարո՞ղ կաղապար ստեղծել։ Ես կաղապար ստեղծելուց այնքան էլ գիտակ չեմ ցավոք։ Ժամանակի առկայության դեպքում էլի։ --  ջեօ 13:40, 7 Փետրվարի 2013 (UTC)
              • Վաղուց է ստեղծված՝ {{Նավարկման աղյուսակ}}:   --  Պանդուխտ 19:53, 7 Փետրվարի 2013 (UTC)
                • Դա էլ մոտս նշեցի։ Պանդուխտ ջան, կներես հարցախեղդ անելու համար, բայց մենակ քեզ եմ կարողանում հարցեր տալ ։) Իսկ ինչպե՞ս կարելի է կաղապարները դասավորել աջ-ձախ համադրությամբ, օրինակ ինչպես Պորտալ Վրաստանում։ --  ջեօ 03:25, 8 Փետրվարի 2013 (UTC)
                  • Ես միշտ ուրախ եմ օգնել բոլոր մասնակիցներին՝ ցանկացած ժամանակ և բազմաթիվ անգամ, ուստի ինչքան ուզում ես, այդքան էլ դիմիր :) Երևի կարելի է այսպես կառուցել, բայց դա անհարմար կլինի նախագծում մշտական օգտաոգործման համար: Ավելի լավ կլինի թարգմանել կաղապարը վրացերենից, քանի որ, ինչպես հասկանում եմ, այնտեղ անմիջապես նախագծի համար էլ դա մշակված է: Եթե ինձ ժամանակ տաս կարող եմ դա անել :)--  Պանդուխտ 16:47, 8 Փետրվարի 2013 (UTC)
                    • Եթե կարողանաս օգնել անչափ շնորհակալ կլինեմ։ Իհարկե, երբ ժամանակ ունենաս, խնդրում եմ թարգմանիր։ Չէ Պանդուխտ ջան, այդպես չէ։ Կաղապարները շրջանակները ցանկանում եմ աջ-ձախ դասավորել, հերթականությամբ, ինչպես Պորտալ Վրաստանում են պատուհանները դասավորված։--  ջեօ 16:57, 8 Փետրվարի 2013 (UTC)
                      • Միգո՞ւցե այսպիսի՝ <!-- ԱՅՍՏԵՂ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՁԱԽ ՍՅՈՒՆԱԿԸ --> տեքստ է պետք ավելացնել։--  ջեօ 17:03, 8 Փետրվարի 2013 (UTC)
  • Ներիր ինձ, Դաթո ջան, այսպես կորչելու համար((( շատ անհարմար է, բայց ստիպված էի: Կաշխատեմ մոտակա ժամանակ թարգմանել կաղապարը: Իսկ ինչ վերաբերվում է տեքստի նշածդ ձևին՝ գերազանց տարբերակ է, եթե ճիշտ ես համարում փոխիր: :)--  Պանդուխտ 14:47, 25 Փետրվարի 2013 (UTC)

Article requests խմբագրել

Hi! Do you have time to go through some of the article requests that are pending? Thanks WhisperToMe (քննարկում) 07:41, 11 Փետրվարի 2013 (UTC)

Խնդրանք խմբագրել

Ողջույն Pandukht , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ կարծիք հայտնիր այստեղ.Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/6AND5.--6AND5 (քննարկում) 15:13, 12 Մարտի 2013 (UTC)

  • Ողջույն: Շնորհակալ եմ, շուտով կհայտնեմ:--  Պանդուխտ 19:44, 12 Մարտի 2013 (UTC)
  • Կներես, հիմա ուզեցա քվեարկեմ, տեսա քննարկումը փակ է((( Զբաղված էի, իսկ դրա համար բավականին ժամանկ էր պետք տրամադրել: Ամեն դեպքում, ինչպես հասկանում եմ, իմ ձայնը քիչ բան կփոխեր: Ուստի ավելի լավ հաշվի առնել մասնակիցների կարծիքները և առաջադրվել որոշ ժամանակ անց:--  Պանդուխտ 13:29, 18 Մարտի 2013 (UTC)

Devid Safaryan խմբագրել

Hello Pandukht! Do you mind adding Armenian name for Devid Safaryan in this article? You can use this template for that. Thanks you. –BRUTE (քննարկում) 18:06, 19 Մարտի 2013 (UTC)

Cheers. :-) –BRUTE (քննարկում) 18:31, 19 Մարտի 2013 (UTC)

Քրիստոս հարյավ ի մեռելոց խմբագրել

  • Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի!--  Պանդուխտ 18:03, 2 Ապրիլի 2013 (UTC)

Համագործակցության հրավեր խմբագրել

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:38, 7 Մայիսի 2013 (UTC)

Շքանշաններ խմբագրել

  Անիմե շքանշան
Հարգելի Պանդուխտ, ձեզ նվիրում եմ այս շքանշանը Անիմե հոդվածը ստեղծելու համար: Արման Մուսիկյան (քննարկում) 15:07, 31 Մայիսի 2013 (UTC)
Շնորհակալ եմ ուշադրության համար, Արման ջան, բայց այդ հոդվածի մեջ իմ ներդրումը նվազագույնն է, հիմնական մասը կատարել են մյուս մասնակիցները:)--֎ Պանդուխտ 05:55, 1 Հունիսի 2013 (UTC)
  Գերվաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի Պանդուխտ, ձեզ Հայ Վիքիում ունեցած մեծ ավանդի համար: Արման Մուսիկյան (քննարկում) 10:18, 4 Հունիսի 2013 (UTC)
Շնորհակալություն, Արման ջան, բայց ինձ թվում է, որը գերագնահատում եք իմ դերը)--֎ Պանդուխտ 12:17, 5 Հունիսի 2013 (UTC)
Այնքան էլ չէ, Պանդուխտ ջան: Հայ Վիքիում դուք ձեր ուրույն տեղն ունեք: Ես միշտ աշխատում եմ անաչաձ լինել շքանշաններ տալու հարցում և նախքան այս շարքի շքանշաններ շնորհելն ահագին մտածում էի, թե որն ում կարելի է տալ: Արման Մուսիկյան (քննարկում) 15:09, 5 Հունիսի 2013 (UTC)
Շնորհակալ եմ) Հուսով եմ ավելի շատ օգուտ կբերեմ Հայոց Վիքիպեդիային, քան ստացվել է մինչ օրս  --֎ Պանդուխտ 17:22, 5 Հունիսի 2013 (UTC)
  Վիքիփառքի II Աստիճանի շքանշան
Հարգելի Պանդուխտ այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 5000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար: Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան: Արման Մուսիկյան (քննարկում) 05:20, 6 Հունիսի 2013 (UTC)
Շնորհակալություն, Արման ջան:)--֎ Պանդուխտ 07:27, 7 Հունիսի 2013 (UTC)

Armenian churches խմբագրել

Hello! You were an active participant of Համագործակցություն/Հայ-ուկրաինական համագործակցության շաբաթ and created an article Սուրբ Հարություն եկեղեցի (Խարկով). You may be interested in the following article and translating them into Armenian:

It would be great to see this article in your Wikipedia.--Шиманський Василь (քննարկում) 09:55, 3 Հունիսի 2013 (UTC)

  • Здравсвуйте. Большое спасибо за внимание к армянской тематике. Постараюсь перевести, но чуть позже.--֎ Պանդուխտ 18:10, 3 Հունիսի 2013 (UTC)

Վերանվանում և վիքիդատա խմբագրել

Ողջույն, Պանդուխտ ջան։ Հոդվածները վերանվանելուց հետո պետք է նաև վիքիդատայում (հղումների համար կայքում) փոփոխես, այլապես միջլեզվային հղումները ցույց չի տալիս։ --ջեօ » 13:05, 13 Հունիսի 2013 (UTC)

Ողղեցի արդեն։ --ջեօ » 13:30, 13 Հունիսի 2013 (UTC)
Լավ, կանեմ) Շնորհակալություն:)--֎ Պանդուխտ 16:33, 13 Հունիսի 2013 (UTC)

Ողջույն խմբագրել

[1] խնդրում եմ մասնակցել քվեարկությանը:Հարգանքներով --Raz from Armenia 14:04, 6 Հուլիսի 2013 (UTC)

Ողջույն Պանդուխտ, դու հետևում ես ռուս վիքիի պարգևատրման քվեարկման բաժինը?--6AND5 (քննարկում) 16:03, 7 Հուլիսի 2013 (UTC)
Ոչ, այնտեղ ես միայն երբեմն հոդվածներ եմ գրում և խմբագրում: Իսկ ի՞նչ է պետք:--֎ Պանդուխտ 18:57, 7 Հուլիսի 2013 (UTC)
Ես երևի ճիշտ չձևակերպեցի հարցս, նկատի ունեի ռուս վիքիի հայկական նախագծի պարգևատրման բաժինը, ուղղակի նոր թեկնածու եմ առաջարկել, հետաքրքիր էր նաև քո կարծիքը, առաջինը ինչպես հիշում ես Իգորն էր:--6AND5 (քննարկում) 21:51, 7 Հուլիսի 2013 (UTC)
Նույնպես չեմ հետևում, բայց եթե պետք է, կարող է եմ մասնակցել: Էսա նայեմ:)--֎ Պանդուխտ 21:56, 7 Հուլիսի 2013 (UTC)

Հեղինակային իրավունքների ճշտում խմբագրել

հարգելի Pandukht, շնորհակալություն Ձեր խմբագրումների համար, մի բան պետք է ճշտենք բայց, Քո կողմից վերջին ստեղծված հոդվածներում որպես աղբյուր օգտագործվող Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։ կայքի նյութերը արդյոք ազատ արտոնագրի տակ են, այսինքն ես լավ չհասկացա, հոդվածները պատճենվում են այդ կայքից թե ուղղակի օգտագործել եք այդ կայքի նյութերը: Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 14:40, 8 Հուլիսի 2013 (UTC)

Ժամանակին ես կապնվել եմ armenianhouse-ի ադմինիստրատորի հետ, նա ինձ ասել է, որ հենց Այվազյանը թույլատրել է համացանցում տեղադրել իր նյութերը: Ուստի, միգուցե ես սխալվում եմ, կարծում եմ, կարելի է օգտագործել այդ աշխատությունները հոդվածների գրման նպատակով: Ամեն դեպքում, որոշ բաներ ես փոխում եմ:--֎ Պանդուխտ 15:14, 8 Հուլիսի 2013 (UTC)
դե ես էլ չգիտեմ, բայց կարդալով այդ կայքի մասին, մոտավորապես այսպես հասկացա, որ առանց կայքի թույլատվության չի կարելի օգտագործել այդ նյութերը, չգիտեմ, գուցե կարելի է ինչպես ՀՍՀ-ի ու Վիքպեդիայի միջև է կնքվել համաձայնագիր, նման մի բան անել այս կայքի հետ?: --ERJANIK քննարկում: 06:30, 9 Հուլիսի 2013 (UTC)
Լավ, ես կփորձեմ կրկին կապնվել իրենց հետ:--֎ Պանդուխտ 08:25, 9 Հուլիսի 2013 (UTC)

Քարտեզ խմբագրել

Ողջույն, Պանդուխտ ջան։ Օգնությանդ կարիքն ունեմ։ Ցանկանում եմ Վրաստանի բոլոր բնակավայերի տեղեկաքարտերում երկրամասի քարտեզն էլ երևա, ինչպես օրինակ Ախմետայում է։ Պրպտեցի, բայց այդպես էլ չհասկացա՝ ինչպես կարելի է անել։ Կօգնե՞ս։ -- ջեօ   11:03, 14 Հուլիսի 2013 (UTC)

Ողջույն, իհարկե կօգնեմ:) Ուրեմն, գոյություն ունի {{Տեղորոշման քարտեզ Վրաստան}} կաղապարը: Երբ որ դու լրացնում ես բնակավայրի տեղեկաքարտում "երկիր" բաժինը գրում ես, Ախմետայի դեպքում, "Վրաստան": Այդ տողում լրացրածդ բառը պետք է համապատասխանի տեղորոշման քարտեզի անվանմանը (գոյություն ունի «Տեղորոշման քարտեզ Վրաստան»): Այսինքն լրացրածդ բառը («Վրաստան») պետք է համապատասխանի տեղորոշման քարտեզում «քարտեզ» բառից հետո գնող բառին կամ բառակապակցությանը (օրինակ, Սաուդյան Արաբիա, տես՝ {{Տեղորոշման քարտեզ Սաուդյան Արաբիա}}): Ուրեմն տեղորոշման քարտեզում մենք տեղադրում ենք Վրաստանի քարտեզը, որն էլ բնակավայրի տեղեկաքարտում «երկիր» կետը ճիշտ լրացնելուց հետո արտացոլվում է հենց բնակավայրի տեղեկաքարտում, հետևաբար՝ հոդվածում: Նույն կերպ աշխատում են բոլոր մյուս քարտեզները: Համակարգը այնպես է, որ եթե ուզում ես, օրինակ, Կախեթ երկրամասի քարտեզը տեղադրել, պետք է սկզբից ստեղծես {{Տեղորոշման քարտեզ Վրաստան Կախեթ}} կաղապարը (որը արդեն գոյություն ունի և այդ պատճառով էլ արտացոլվում է Ախմետայի մասին հոդվածում), և բառերի հերթականությունը պետք է հենց այդպես լինի (երկիր_վարչական միավոր_ավելի փոքր վարչական միավոր) և այլն: Օրինակ, ունենք {{Տեղորոշման քարտեզ Վրաստան Սամցխե-Ջավախք Նինոծմինդայի մունիցիպալիտետ}} կաղապարը: Դա տեխնիկական կողմն է:
Մյուս կողմից էլ, տեղորոշման քարտեզ ստեղծելու համար պետք է նախևառաջ քարտեզ ունենաս, որ բեռնես այն Վիքիպահեստ (կամ էլ քարտեզը արդեն կա Վիքիպահեստում) և տեղադրես տեղորոշման կաղապարում (բացիր այսպես և պարզ կդառնա): Կախեթի դեպքում մեզ ունենք Outline Map of Kakheti.svg ֆայլը: Վրաստանի երկրամասերի տեղորոշման քարտեզների կաղապարները կարող ես գտնել այս կատեգորիայում: Ժամանակին Վրացերեն Վիքիպեդիայի մասնակիցները ստեղծում էին երկրի քարտեզները մինչև մունիցիպալիտետների մակարդակը: Չգիտեմ, ստեղծել են բոլոր մունիցիպալիտետները, թե դեռ ոչ: Ուստի, որ կաղապարը պակասում է կարող ես վերցնել, օրինակ, Վրացերեն Վիքիպեդիայից և տեղադրել մեզ մոտ, կատարելով համապատասխան փոփոխությունները:
Եթե ինչ-որ բան վատ բացատրեցի, մեծ սիրով այլ կերպով կձևակերպեմ: :) --֎ Պանդուխտ 20:36, 14 Հուլիսի 2013 (UTC)

Ուկրաինական Համագործակցություն խմբագրել

Հարգելի Պանդուխտ, Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Հայ-Ուկրաինական Համագործակցությանը: Վիքիմեդիա Ուկրաինան համագործակցության ակտիվ մասնակիցներին ուղարկել է նվերներ` "Վիքին սիրում է հուշարձաններ" ալբոմներ: Խնդրում եմ գրեք ինչպես կարող եմ այն Ձեզ փոխանցել:--SusikMkr (քննարկում) 09:14, 18 Հուլիսի 2013 (UTC)

Հարգելի Սուսաննա, եթե այդ ալբոմը էլեկտրոնային չե, ապա, երևի, ոչ մի կերպ, քանի որ ես ՀՀ-ում չեմ բնակվում :(( Ի դեպ, այդքան էլ ակտիվ չեմ եղել համեմատած ուրիշների հետ, բայց շնորհակալություն:)--֎ Պանդուխտ 19:20, 18 Հուլիսի 2013 (UTC)

Արևախաչ խմբագրել

Pandukht, ձեր կողմից խմբագրված այս հոդվածը ես առաջադրել եմ ջնջման, քանի որ այն ամբողջությամբ հիմնված էր ոչ հավաստի աղբյուրների վրա: Եթե համաձայն չեք առաջարկում եմ ձեր կարծիքը հայտնել ջնջման ենթակա հոդվածների քննարկման էջում:--David1992 (քննարկում) 18:49, 31 Հուլիսի 2013 (UTC)