Շիրլի Հանդերսոն (անգլ.՝ Shirley Henderson), շոտլանդացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»(2002) և «Հարի Փոթերը և Հրե գավաթը»(2005) ֆիլմերում կատարած Պլաքսա Միրթլի դերի շնորհիվ։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Շիրլի Հանդերսոնը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 24ին շոտլանդական Մորեյ շրջանի Ֆորս գյուղում։ Սակայն մեծացել է ուրիշ` Քինքերդայն գյուղում (Ֆայֆ, Շոտլանդիա): Դեռ մանուկ հասակում Շիրլին սկսել է երգել տեղական ակումբներում, բարեգործական կազմակերպություններում և այլ նախագծերում։ Դպրոցից հետո հաճախել է թատերական ակումբ։ 17 տարեկանում, ավարտելով Ֆայֆի քոլեջը, Շիրլին տեղափոխվեց Լոնդոն, որտեղ Երաժշտական և Թատերական դպրոցում 3 տարի սովորել է թատերական արվեստ։

Գործունեություն խմբագրել

Շիրլին առաջին անգամ էկրանին է հայտնվել «Քարի ստվերը» մանկական հեռուստաֆիլմում: Դրանից հետո Շիրլին հայտնվել է թատրոնում և վերադարձել է հեռուստատեսություն 1990-ականներին՝ խաղալով պատերազմի մասին հեռուստասերիալ՝ «Մաղթիր ինձ հաջողություն»-ում էպիզոդիկ դեր: 1995 թվականին Շիրլին կատարել է Իզոբելի դերը BBC-i հայտնի հեռուստասերիալ «Hamish Macbeth»-ում՝ դրանով չմոռանալով բեմի մասին:

1995 թվականին