Մասնակից:Makruhi/Ավազարկղ կ/Https://hy.wikipedia.org/wiki/

Գունային նախասիրությունները հոգեբանության մեջ անհատի կամ խմբի գույների նկատմամբ ունեցած նախասիրությունների հակվածությունն է։

Ներածություն խմբագրել

Մարդիկ ըդնհանրապես առնչվում են գույների հետ և զգում նրանց ազդեցությունն իրենց վրա, երբ գործ են ունենում այն առարկաների հետ, որոնք ունեն այդ գույները։ Երեխաները մուգ կարմիր գույնը նախընտրում են մինչև պատանեկան տարիքը։ Սակայն այս գույնի նախընտրությունը բացասաբար է անդրադառնում նրանց վրա։ Օրինակ համալսարններից մեկում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ուսանողները որոնք ունեն դպրոցականի հոգեբանություն նախընտրում են կապույտն ու ոսկեգույնը, սակայն չեն սիրում կարմիրն ու սպիտակը, որովհետև դրանք եղել են իրենց դպրոցական տարիների հակառակորդ թիմի գույները։[1]

Երեխաների նախընտրած գույներ խմբագրել

Երեխան գույների նկատմամբ իր նախասիրությունը սկսում է ցույց տալ արդեն այն ժամանակ, երբ նա 12 շաբաթական է։ Երեխաներն ընդհանրապես նախընտրում են կարմիր, կապույտ, վարդագույն, այսինքն ավելի վառ գույներ։ Վառ կարմիր գույնն ավելի շատ սիրում են աղջիկները, քան տղաները։ Գույնի ընկալումը երեքից հինգ տարեկան երեխաների մոտ համարվում է զարգացման փուլի ցուցանիշ։ Գունային նախասիրությունները կարող են փոխվել տարիքի հետ միասին։[2]

Տարբեր սոցիալական դասերի գունային նախընտրություններ խմբագրել

Գունային նախընտրությունները շատ բազմազան են։ Հաճախ սոցիալական ազդեցությունները կարող են անմիջական կապ ունենալ այն գույնի հետ, որը մենք նախընտրում կամ ատում ենք։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կապույտը հաճախ խորհրդանշում է տխրություն, սևը՝ վիշտ, իսկ դեղինը՝ բախտավորություն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մարդը շատ է շփվում մյուսների հետ, տվյալ անհատը ձեռք է բերում գունային նախընտրությունների լայն ընտրություն։ Տարբեր երկրներում գույները ունեն տարբեր նշանակություններ։ Օրինակ Չինաստանում կարմիր գույնը խորհրդանշում է հաջողություն, իսկ Նիգերիայում և Գերմանիայում ճիշտ հակառակը։ [3]Փորձագետներից մեկը ամերիկացիների տեսակետները գույների նախընտրությունների վերաբերյալ ուսումնասրիություններից հետո հանգել է հետևյալ եզրակացության։

Նա գտնում է, որ դժվարին ժամանակները մարդկանց դարձնում են խրոնիկորեն տխուր և նրանք տեսնում են միայն կապույտ։ Մարդու զբաղմունքը կարմիր է, տանը մարդիկ զգում են մուգ շականակագույն գույնի համը իրենց բերաններում։ Եվ նրանք չեն կարողանում նայել վարդագույն ակնոցներով այն դեղին–ոսկեգույն հեղեղին, որը կրկին կանգնած է իրենց ճանապարհին։ Մուգ կարմիր դեպրեսիան նրանց խորհել է տալիս մահացող բիզնեսի, բանկային հաշիվների շահույթների կորստների մասին։ Բայց նրանք իրենց ցնցում ենք, ամրացնում իրենց գոտիները և սպասում վարդագույն արևածագին։ [4]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sohn, Emily. «Color Preferences Determined by Experience». Discovery News. Վերցված է 2 October 2011-ին.
  2. Read, M., & Upington, D. (2009). Young Children’s Color Preferences in the Interior Environment. Early Childhood Education Journal, 36(6), 491-496. doi:10.1007/s10643-009-0311-6
  3. Sable, Paul (February 2010). «Color: Cross Cultural Marketing Perspectives As To What Governs Our Response To It». American Society of Business and Behavioral Sciences. 17 (1): 950–954. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  4. Godlove, Isaac. «The Psychology of Color». ColorantsHistory.org. Վերցված է 13 December 2011-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)


Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Հոգեբանություն