Սիրային ինքնասպանությունները Սոնեզակիում|ճապոներեն՝ 曾根崎心中 Չիկամատսու Մոնզաեմոնի Բունրակույի սիրային ինքնասպանություն պիեսն է։ Ոչ նրա առաջին գործը, որը հավանաբար " Սոգայի հետևորդները" տիկնիկային պիեսն էր, և ոչ էլ "Կոքսինգայյի ճակատամարտները" ամենանշանավոր գործը, այլ հավանաբար ամենաճանաչված տեղի ողբերգություններից կամ տեղի պիեսներից էր, որտեղ Դոնալդ Կիինը մարմնավորում էր ոչ պատմական պիեսներ։

Այն առաջին անգամ ներկայացվել է հունիսի 20–ին 1703 թվականին։ Այն վերաներկայացվել է 1717 թվականին Չիկամատսույի կողմից ավելացված տեսարաններով, այնպիսին, ինչպիսին են սրիկային պատժելը, սակայն թարգմանված և ներկայացված բնօրինակը համարվում է 1703 թվականի տարբերակը։

Սյուժե խմբագրել

Տեսարան առաջին խմբագրել

ՍԻրային ինքնասպանությունները Սոնեզակիում գործը երեք գործողությամբ կարճ պիես է, որը ներկայացնում է մեկ օր ու մեկ գիշեր։ Երկու գլխավոր կերպարները երիտասարդ որբ վաճառականի օգնական՝ Տոկուբեին է, որը սիրահարվում է պալատական Օհատսունիի վրա։

Առաջին տեսարանում, Տոկուբեին և Հիրանո ֆիրմայի սկսնակ աշխատողը սպասարկում են հաճախորդներին, առաքում են նրանց ապրանքները և հաշվարկներ են անում, երբ հանկարծ նա հանդիպում է իր սիրեցյալ Օհատսուին։ Վերջինս տղային մեղադրում է նրա սառնության համար, այն, որ նա երկար ժամանակ իրեն չէր այցելում ու նամակ չէր գրում և նաև այն բանի համար, որ չէր վստահում իր խնդիրները։

Մեղադրանքից ազդված Տոկուբեին նրան ամեն ինչ պատմում է։ Ֆիրմայի սեփականատերը Տոկուբեիի քեռին էր։ Նա շատ էր գհահատում տղայի համեստությունը և ազնիվ վարքագիծը և մտադրվում է ամուսնացնել նրան իր կնոջ զարմուհու հետ։ Քանի որ Տոկուբեին սիրում էր Օհատսուին, փորձում է քաղաքավարի ձևով մերժել նրա առաջարկը։ Քեռու գութը չի շարժվում և նա համառորեն պնդում է, որ տղան համաձայնվի ամուսնանալ։ Նա այդ մասին ասում է տղայի խորթ մորը, որն անմիջապես համաձայնվում է և վերադառնում հայրենի գյուղը իր հետ բերելով քեռու առաջարկած շռայլ օժիտը, որը կազմում էր զգալի գումար, երկու kamme կամմե, հավասարազոր 1960 թվականների 1000 ամերիկյան դոլարի։

Այս համաձայնությունը մնում է գաղտնի, մինչև որ Տոկուբեի քեռին չի փորձում նրան ուժով ամուսնացնել։ Այս անգամ Տոկուբեին կտրականապես մերժում է։ Քեռին զայրանում է և ազատում է գործից Տոկուբեին, ետ պահանջելով իր գումարը և ասում, որ կարտաքսի Տոկուբեիին Օսակայից։

Տոկուբեին վերադառնում է գյուղ և գյուղացիների օգնությամբ ետ վերցնում իր խորթ մորից արծաթյա մետաղադրամները և վերադառնում Օսկա։

Վերադարձի ճանապարհին նա հանդիպում է իր վաղեմի ընկերոջը, որը կարիք ուներ գումարի, այլապես այն չգտնելու դեպքում սնանկացման եզրին կհայտնվեր։

Բարեսիրտ Տոկուբեին իր գումարը տալիս է ընկերոջը, որը խոստանում է այն վերադարձնել։

Այստեղ Տոկուբեին ավարտում է իրադարձությունների պատմելը, որոնք տեղի էին ունեցել մինչ բեմադրության սկսվելը։ Հենց նա ավարտում է իր պատմությունը, նրա ընկերն է խոսելով մտնում տաճար որպես փողոցայինների և խուլիգանների գլխավոր։ Տոկուբեին առիթից օգտվելով ընկերոջը խնդրում է կրկնակի վճարել պարտքը։

Ընկերը կտրուկ հրաժարվում է պարտքից։ Եվ երբ Տոկուբեին ներկայացնում է նրա կողմից կնքված պարտաթուղթը, նա հայտնում է, որ կնիքը կորցրել է։

Տոկուբեին հասկանում է, որ իրեն դաժանորեն խաբել են և հարձակվում է ընկերոջ վրա։ Սակայն ինքն է ծեծվում ընկերոջ և նրա համախոհների կողմից։

Տեսարան երկրորդ խմբագրել

Մինչ Օհատսուն բուժում էր Տոկուբեիի ծեծից առաջացած վերքերը, ընկերը պարծենում էր իր հարստությամբ, տարածելով լուրեր այն մասին, իբր Տոկուբեին փորձել էր իր փողերը բռնի ուժով վերցնել իրենից։

Օհատսուն, որն ավելի շուտ էր թաքցրել Տոկուբեին իր հագուստների տակ, քան ընկերը կպարծենար, թե ինչպես էր տիրացել Օհատսուին, Օհանտսուն և Տոկուբեին միմյանց հետ ձեռքերով ու ոտքերով շփվելով, որոշում են այդ օրը միասին մահանալ։

Երկրորդ տեսարանն ավարտվում է նրանով, որ նրանք գաղտնի կերպով անցնում են մուտքը պահպանող քնած ծառայի մոտով։

Տեսարան երրորդ խմբագրել

 
Հուշատախտակ

Երրորդ տեսարանն սկսվում է երկու սիրահարների երկար և պոետիկ երկխոսությամբ (որոնց արանքում հեղինակը ողբերգական մեջբերում է անում)։ Երկու ուղի դեպի Տեջին անտառ տանող և Շոնեզակիի տաճարում գտնվող ոչ սովորական ծառը, որի մի բնից աճում են սոճին և արմավենին, որոշում է, որ սա այն տեղն է, որտեղ ողբերգություն է տեղի ունեցել։

Տոկուբեին կապում է Օհատսուին ծառին։ Ածելու առաջին հարվածները շեղ էին, սակայն հարվածներից մեկը ուղղակիորեն կտրում է Օհատսուի կոկորդը և նա դանդաղ մահանում է։ Սակայն մահանալուց առաջ, Տոկուբեին ածելին խրում իր կոկորդը և նրանք մահանում են երկուսով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել