ժան–Բատիստ Դընին (ծնվել է 1643 թվականի հոկտեմբերի 3–ին, մահացել՝ 1704 թվականին) ֆրանսիացի բժիշկ, որը հայտնի է առաջին անգամ փաստացի իրականացնելու մարդու արյան փոխներարկումը, կսենոփոխներարկումը։ Նա իր ուսումը ստանում է Մոնպելլիեյում և և լինում է Ֆրանսիայի թագավոր Լուի XIV–ի անձնական բժիշկը։

Ժան–Բատիստ Դընի

Արյան փոխներարկման փորձերԽմբագրել

Դընին փաստացի առաջին անգամ արյան փոխներարկումը կատարում է հունիսի 15–ին, 1667 թվականին։[1] Նա փոխներարկում է ոչխարի մոտավորապես տասներկու կաթիլ տասնհինգամյա տղային, որի վրա քսան անգամ դրել էին արնախում տզրուկներին։ Տղան արյան փոխներարկումից հետո ապրում է։ Դընին իրականացրեց մեկ այլ փոխներարկում մի աշխատավորի վրա, որը նույնպես կենդանի է մնում։ Երկու դեպքերում էլ արյան քանակությունը քիչ էր։ Այն թույլ էր տալիս նրանց դիմակայելու ալլերգիկ ռեակցիային։ Երրորդ փոխներարկումը Դընին կատարում է Շվեդացի բարոնի վրա։ Իրականացվում է երկու փոխներարկում, սակայն երկրորդից հետո բարոնը մահանում է։[2] 1667 թվականի ձմռանը, Դընին կատարում է բազմաթիվ փոխներարկումներ Անտուան Մորոյի վրա հորթի արյան ներարկումով, որը երրորդից հետո մահանում է։[3]Բազմաթիվ ասեկոսներ են պտտվում Մորոյի մահվան շուրջ։ Մորոյի կինը պնդում էր, որ իր ամուսնու մահվան պատճառը հանդիսացել էր Դընին, որին դադապարտում են մարդասպանության մեջ։ Սակայն Դընին արդարացվում է, իսկ Մորոյի կինը հենց ինքն է մեղադրվում իր ամուսնու մահվան մեջ։ Դատից հետո Դընին դադարեցնում է բժշկական պրակտիկան։[4]Հետագայում պարզվում է, որ Մորոյն իրականում մահացել էր մկնդեղի թունավորումից։ Դընիի փորձարկումները կենդանիների արյան փոխներարկումների հետ Ֆրանսիայում առաջացնում է թեժ բանավեճեր և 1670 թվականին փոխներարկումն արգելվում է։ Այն արգելված է մնում մինչև 1902 թվականի Կառլ Լենդստեյների արյան չորս խմբի հայտնաբերումը, երբ արյան փոխներարկումը դառնում է ապահով և հուսալի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The First Blood Transfusion?»։ Heart-valve-surgery.com։ 2009-01-03։ Վերցված է 2010-02-09 
  2. «Red Gold . Innovators & Pioneers . Jean-Baptiste Denis»։ PBS։ Վերցված է 2010-02-09 
  3. Klein H., Anstee D. (2005)։ Mollison’s Blood Transfusion in Clinical Medicine (11th ed.)։ Oxford: Blackwell։ էջ 406։ ISBN 0-632-06454-4 
  4. Asimov, Asimov's Biographical Encyclopedia of Science and Technology 2nd Revised edition

Արտաքին հղումներԽմբագրել

Կատեգորիա:1643 ծնունդներ Կատեգորիա:1704 մահեր Կատեգորիա:Բժշկություն