Մասնակից:Lusine Nahapetyan/Ավստրիայի ազգային պարկեր

Ավստրիան ունի յոթ բնության հատուկ պահպանվող տարածքներ, որոնք ավելի հայտնի են որպես ազգային պարկեր։ Դրանցից վեցն ընդունված են միջազգայնորեն՝ ըստ Բնության պահպանության միջազգային միության չափանիշի։ Առաջին ազգային պարկը Բարձր Տաուրեն է, որը հիմնադրվել է 1981 թվականին։ Այսօր Ավստրիայի ազգային պարկերը զբաղեցնում են 2376 քառ. կմ տարածք, ինչը կազմում է երկրի ընդհանուր տարածքի 2.8 %-ը։ Դրանք ընդգրկում են Ավստրիայի ամենակարևոր բնական լանդշաֆտային տեսակները՝ հովտային բերուկները, Ալպյան լեռնազանգվածը, Պաննոնյան տափաստանը և ժայռոտ դաշտավայրերը։

Զարգացում խմբագրել

 

Բարձր Տաուրեն լեռնաշղթայի պահպանության առաջին ծրագրերը կազմվել են ավստրիական ալպիական ակումբի կողմից, որոնք 1915-1918 թվականներին ձեռք են բերել խոշոր լեռնային տարածքներ։ Այնուամենայնիվ ազգային պարկի նախագիծը ուշադրության չարժանացավ 1930-ականների վերջին և չվերահսկվեց մինչև 1971 թվականը, երբ Զալցբուրգ, Տիրոլ ու Կարինթիա դաշնային նահանգները ստորագրեցին Հայլիգենբլուտ համաձայնագիրը, որին հաջորդեցին նմանատիպ նախաձեռնություններ Ստորին և Վերին Ավստրիայում։

Յուրաքանչյուր ազգային պարկի ստեղծումը տևեց մի քանի տարիներ, քանի որ կային ֆինանսավորման հետ կապված խնդիրներ։ Պարկերը կառավարվում են մեկ կամ մի քանի դաշնային նահանգների միջև կնքված պայմանագրով և Ավստրիայի կառավարության կողմից, որոնք հավասարապես ֆինանսավորվում են վերջինիս և համապատասխան նահանգի միջոցով։ Ազգային պարկի վարչությունը առաջարկում է ավելի քան 300 աշխատատեղ։ Պարկի կենտրոններում գործում են բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվության ու ժամանցի վերաբերյալ կրթական ծառայություններ։ Պարկն ունենում է տարեկան շուրջ 400 հազար այցելու, ինչը կարևոր դեր և նշանակություն է ունենում Ավստրիայի զբոսաշրջության զարգացման համար։

Ազգային պարկեր խմբագրել

Յոթ ազգային պարկերից չորսը պաշտպանում են Ավստրիայի ալպյան շրջանները, իսկ երեքը ծածկված են ջրով։ Ամենամեծ ազգային պարկը հեռու է Բարձր Տաուրենից շուրջ 1856 քառ. կմ, և այն նաև ամենամեծ ազգային պարկն է Կենտրոնական Եվրոպայում։ Նոյզիդլերզե Զևինկել և Տայատալ ազգային պարկերը ձգվում են Հունգարիայի և Չեխիայի սահմանով։

Անուն Լուսանկար Տեղագրություն Հիմնադրվել է Տարածք Նկարագրություն
Բարձր Տաուրեն   Զալցբուրգ, Տիրոլ, Կարինթիա
47°04′00″ հս․. լ. 12°40′00″ ավ. ե.HGЯO
1981 (1981) (Կարինթիա)
1984 (1984) (Զալցբուրգ)
1992 (1992) (Տիրոլ)
1856 քառ. կմ Ծածկում է Արևելյան Ալպերի մեծ հատվածները՝ Մյոլ, Մուրա և Զալցախ գետերը, որոնք ձգվում են 100 կմ արևելքից արևմուտք և 40 կմ հյուսիսից դեպի հարավ։ Պարկն առանձնահատուկ է սառցադաշտերով, տրոգով ու մեծ ողողատային շրջաններով, ինչպես նաև Ալպյան արոտավայրերով և լայնատարած խեժափիճու, եղևնու և սոճու անտառներով։
Նորկբերգե   Կարինթիա
46°53′00″ հս․. լ. 13°40′00″ ավ. ե.HGЯO
1987 (1987) 184 քառ. կմ Նորկբերգեն ծածկում է Գուրկտալ Ալպերի լեռնաշղթան։
Նոյզիդլերզե Զևինկել   Բուրգենլանդ
47°49′04″ հս․. լ. 16°44′55″ ավ. ե.HGЯO
1993 (1993) 97 քառ. կմ Ծածկում է Նոյզիդլեր Զե լիճը, նրա ափերը և առափնյա շրջանները։ Ֆյորտե Հանշա ազգային պարկի հետ ձևավորում է Նոյզիդլերզե մշակութային լանդշաֆտը, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում 2001 թվականին։
Դոնաու Աուեն   Ստորին Ավստրիա, Վիեննա
48°11′00″ հս․. լ. 16°43′00″ ավ. ե.HGЯO
1996 (1996) 93 քառ. կմ Ձգվում է Դանուբի երկայնքով Վիեննա քաղաքից մինչև Սլովակիայի սահմանի մոտ գտնվող Մորավա գետաբերանը և Dunajské luhy պահպանվող լանդշաֆտային տարածքը, որոնք երկուսն էլ միջազգային նշանակության խոնավ տարածքներ են` ըստ Ռամսարի համաժողովի։ 38 կմ երկարությամբ ազգային պարկն ընդգրկում է Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ գետահովիտներից մեկը։
Կալկապեն   Վերին Ավստրիա
47°47′24″ հս․. լ. 14°22′25″ ավ. ե.HGЯO
1997 (1997) 208 քառ. կմ Ծածկում է Սենգսենգբիրգեն ու Reichraminger Hintergebirge լեռնաշղթաները։
Տայատալ   Ստորին Ավստրիա
48°51′ հս․. լ. 15°54′ ավ. ե.HGЯO
2000 (2000) 13 քառ. կմ Կենտրոնացած է Դիե գետի շուրջ և սահմանակից է Չեխիայի Հանրապետությանը և գտնվում է Պոդի ազգային պարկի հարևանությամբ։
Գեզոյզե   Շտիրիա
47°35′32″ հս․. լ. 14°38′56″ ավ. ե.HGЯO
2002 (2002) 111 քառ. կմ Ծածկում է հյուսիսարևելյան Էնստալ Ալպերի և Վերին Շտիրիայի Գեզոյզե շղթան։

Ավստրիայի բոլոր ազգային պարկերը պատկանում են Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիայի չափանիշներին, բացառությամբ Նորկբերգենի, որը դասվել է պահպանվող լանդշաֆտների շարքին (V կատեգորիա)։ 2012 թվականին այն վերածվեց հիմնական գոտու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսոլորտային արգելոցում։

Արտաքին հղումներ խմբագրել