Նոստրադամուս` 16-րդ դարի ամենահայտնի գուշակ: Միշել Նոստրադամուսը ծնվել է 1503 թվականին դեկտեմբերի 14-ին, Ֆրանսիայի Սեն-Ռեմի քաղաքում: Ծնողները քրիստոնեություն ընդունված հրեներ էին: Հայրը նոտար էր, երկու պապերը` բժիշկ: Դպրոցում սովորելիս Միշելը զարմացնում էր իր հիշողությամբ, մի անգամ կարդալուց հետո կարողանում էր մի ամբողջ գլուխ անգիր արտասանել: 1525 թվականին Պրովանսում Ժանտախտի համաճարակ սկսվեց: Միշելը չէր վախենում, օգնում էր բոլորին ու շատերին փրրկեց: 20 տարի անց, երբ նորից համաճարակ էր, կրկին նրան գտան, հրավիրեցին և կրկին նա շատերին փրկեց: 1544 թվականին կնոջ և երկու երեխաների մահից հետո,նա կրկին ամուսնանում է և հաստատվում Սալոն քաղաքում, ուր 6 տարի հետո սկսում է գրել իր մարգարեությունները:Դրանցից 7-ը հևատարակվեց 1555 թվականին, որոնք մեծ հռչակ բերեցին նրան: Հենրի 2-րդ թագավորը և նրա կին Եկատիրինա Մեդիչին Միշելին Փարիզ տարան: Այստեղ նա իր մարգարեություններին ավելացրեց ևս 300 քառյակ: Հենրի 2-րդի ողբերգական մահն ապացուցեց նրա անսխալասկանությունը: Նա սկսեց վտանգավոր մարդ թվալ, նրան կախարդ համարեցին: «Ցենտուրյա» կանխագուշակումներն ընդգրկում են 16 դարից մինչև 4-րդ հազարամյակը, երբ մարդկային քաղաքակրթությունը պիտի վերանա: Նա իր գուշակումներում այնպիսի երկրներ է հիշատակել, որ այն ժամանակներում գոյություն չունեին: