Lilit Simonyan7/Ավազարկղ
Հռոմի Ազատության թանգարան


Հռոմի Ազատության թանգարան (իտալ.` Museo storico della Liberazione - Roma), գտնվում է Հռոմում, Վիա Տասսո 145 շենքի բնակարաններից մեկում՝ Սբ. Հովհաննես Լաթերանի բազիլիկ եկեղեցու հարևանությամբ: Թանգարանն արտացոլում է Երկրորդ համաշխարհային պատերազմում` գերմանացիների կողմից Հռոմի գրավումն ու հետագա ազատագրումը: 1944թվականի առաջին կեսին թանգարանի շենքը շահագործվում էր ՍՍ (Schutzstaffel) կազմակերպության կողմից` Իտալիայի դիմադրության (պարտիզանական) շարժման անդամներին տանջելով հարցաքննելու համար:

Շենքի և թանգարանի պատմությունԽմբագրել

 
Վիա Տասսո 145, Հռոմ: Խոհանոցը ՍՍ-ի կողմից վերածվեց բանտախցի:

1930 թվականի վերջին շենքը կառուցումից հետո վարձակալության է տրվել Հռոմում Գերմանիայի դեսպանատանը և սկզբում շահագործվել է որպես դեսպանատան մշակութային գրասենյակ: 1943 թվականի սեպտեմբերի 11-ից Sicherheitspolizei-ի (SiPo) շտաբը և Schutastaffel կազմակերպությունը` Հերբերտ Կապլերի գլխավորությամբ հաստատվել էին այնտեղ և գրավել այն, նախքան գերմանացիների նահանջը Հռոմից: Կապլերի օրոք շենքը վերածվեց բանտի, որտեղ սենյակների փոխարեն բանտախցեր էին: 1944 թվականի հունվարին բոլոր պատուհանները պարսպապատվել էին` Իտալիայի պարտիզանական շարժման որոշ ազդեցիկ դեմքերի ձերբակալությունները, հարցաքննություններն ու կտտանքները քողարկելու նպատակով[1]։ 1944 թվականի հունիսի 4-ին՝ Հռոմի ազատագրման օրը, բնակիչները մտան շենք և ազատեցին այն բանտարկյալներին, որոնք չէին գերեվարվել կամ սպանվել նահանջող ՍՍ կազմակերպության կողմից։

1950 թվականին ՍՍ կազմակերպության գրաված բնակարաններն Իտալիայի գավառին նվիրաբերելուց հետո կառուցվեց մի թանգարան՝ արտացոլելու Գերմանական օկուպացման և Հռոմի ազատագրման շրջանը։ Արքայադուստր Ջոզեպա Ռուսպոլիի Սավորգնան դի Բրազզայում նվիրաբերած սենյակները պետք է իբրև թանգարան ծառայեին[2][3]։ 1955 թվականին Իտալիայի նախագահ Ջիովաննի Գրոնչին նախապես բացեց մի քանի սենյակներ, իսկ թանգարանի վերջնական բացումը տեղի ունեցավ 1957 թվականին։ Ցուցահանդեսի համար նախատեսված նյութերը ներառում էին Գեստապոյի (պետական գաղտնի ոստիկանություն) ֆայլերը և փաստաթղթերը, մասնավորապես` նրանք, որոնք առնչվում էին դիմադրությանը: Դրանք տրամադրվել էին Հռոմի բնակչության կողմից[2]։ 2007 թվականի Մանզոնիի մոտ գտնվող մետրոն վերակոչվեց Manzoni - Museo della Liberazione՝ թանգարանի պատվին։

ԹանգարանԽմբագրել

Թանգարանն ունի 3 հարկ։ Տեղի ունեցած խոշտանգումներից բացի, այն մանրամասնորեն արձանագրում է Հռոմի հրեացիների նկատմամբ հետապնդումները՝ թերթերի, զեկույցների և պաստառների օրինակներով, որոնք հարկադրում են արգելանքներ և հակահրեական հրամաններ։ Թանգարանը նաև արտացոլում է գաղտնի պայքարը՝ ցուցադրելով դիմադրության մանիֆեստներ և հայտարարություններ։ Այն տեղեկություն է տալիս Վիա Տասսոյում բանտարկվածների մասին և հատուկ ուշադրություն է դարձնում Արդեատինի կոտորածին, որտեղ զոհերից 335-ը Վիա Տասսոյի բանտերից էին։ Բանտերի խցերից մի քանիսի պատերին արված գրառումները կյանքի և ազատության մասին հուզիչ պատմություններ են, որոնք հաճախ գրված են մահամերձ բանտարկյալների կողմից[3][4]։


ՍենյակներԽմբագրել

  •  
    Գրաֆիտը՝օրացույցի տեսքով
    Նախասրահ

Նախասրահը ընդունելության տարածքից բացի ունի խորհրդակցության սենյակ և գրադարան, որը հատկապես նվիրված է դիմադրությանը և պարունակում է այդ ժամանակաշրջանին առնչվող բազում եզակի բրոշյուրներ և թերթեր:

  • Առաջին հարկ

Այն կազմված է 5 բանտախցից, որից առաջինը` ամենաընդարձակը, վերաբերում է Արդեատինի կոտորածին: Երկրորդն օգտագործվում էր իբրև մեկուսարան։ Այս և վերևի հարկում գտնվող մեկ այլ խուց չեն վերանորոգվել` որպես ապացույց այն նամակների, որոնք թողել են բանտարկյալները պատերի վրա: Երրորդ խուցը նվիրված է Ֆորտե Բրավետտային, որը գտնվում է Հռոմի Ջանիկուլում բլրի վրա։ Գերմանացիներն այդտեղ մարդկանց մահապատժի էին ենթարկում և նույն վայրում էլ թաղում: Չորրորդ խուցը հիշեցնում է ՍՍ-ի կողմից գերված 14 բանտարկյալներին, երբ նրանք նահանջում էին Հռոմից, իսկ նրանց մահապատիժը կայացավ 1944 թվականի հունիսի 4-ին` Լա Ստորտայի կոտորածի ժամանակ։ Հինգերրորդ խուցը խոհանոցից վերածվել էր մեկուսարանի: Այն ուներ սպիտակ դրոշ, որն օգտագործում էին հռոմեացի քաղաքական գործիչները` «բաց քաղաք» կարգավիճակը Իտալիայի գերմանական զորքերի հրամանատար` Մարշալ Կեսերլինգի հետ քննարկելու ժամանակ[4]։

  • Երկրորդ հարկ

Այստեղ կա ցուցադրության 5 սենյակ` 2 բաժիններով։ 11-րդ խցում կան պաստառներ, որոնք հրամաններ են տալիս և սահմանափակումներ դնում բնակչության վրա։ 12-րդ խուցը երկրորդ մեկուսարանն է, որտեղ բանտարկյալները պատերին թողել էին հաղորդագրություններ։ 13-րդ խցում կան դիմադրությանն առնչվող թերթեր և այլ հիշողություններ։ Նման ցուցադրություններ կան նաև 14-րդ սենյակում. Կապիտոլիում բլրի վրա դրված է Իտալիայի դրոշը`Հռոմի ազատագրման օրը[5]։ Երկրորդ բաժնում ցուցասրահներից մեկն արտացոլում է ՍՍ-ի կողմից 1259 հրեա քաղաքացիների ձերբակալությունը` Հռոմեական գետտոյից 1943 թվականի հոկտեմբերին[6]։

  • Երրորդ հարկ

12-րդ սենյակը մեկուսարան է, որտեղ ցուցադրվում է բրիտանական բանակի ծառայող Ջ. Լլոյիդի` պատին արված քերծվածքները ՝ բլրին դրված դրոշի պատկերով[7]։

ReferencesԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Il Comando di Polizia ed il Carcere Nazista»։ Museo storico della Liberazione - Roma։ Արխիվացված է օրիգինալից 5 March 2016-ին։ Վերցված է 20 January 2016 
  2. 2,0 2,1 1999թ․ նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը թանգարանից դուրս մի պայթյուն եղավ, որը մի քիչ վնաս հասցրեց։ Ենթադրվում է, որ այս ձեռնարկումը հակասեմական բնույթի էր։ Դեկտեմբերի 8-ին 3500 մարդիկ ցույց տվեցին համախմբվածություն`թանգարանից դուրս։«Dal Carcere al Museo»։ Museo storico della Liberazione։ Արխիվացված է օրիգինալից 4 August 2014-ին։ Վերցված է 20 January 2016 
  3. 3,0 3,1 «Museum of the Liberation of Rome»։ Rome Information։ Վերցված է 20 January 2016 
  4. 4,0 4,1 «Secondo piano»։ Museo storico della Liberazione։ Արխիվացված է օրիգինալից 5 March 2016-ին։ Վերցված է 20 January 2016 
  5. «Terzo Piano - Int. 8»։ Museo storico della Liberazione։ Վերցված է 20 January 2016 
  6. «Terzo Piano Int. 9»։ Museo storico della Liberazione։ Վերցված է 20 January 2016 
  7. Il museo racconta The Museum Narrates Museo della Liberazione di Roma։ Rome: Gangemi Editore spa։ 2016։ էջեր Page 112 

Գրականության ցանկԽմբագրել

  • Fabio Simonetti, Via Tasso: Quartier generale e carcere tedesco durante l’occupazione di Roma, Odradek, Roma, 2016.