Justoka/Ավազարկղ2

Մուկտեդար Խան (անգլ.՝ Mohammad Abdul Muqtedar Khan, ուրդու՝ محمد عبد المقتدر خان, ), հնդիկ և ամերիկացի մուսուլման գիտնական, դոկտոր-պրոֆեսոր, Դելավերսկի համալսարանի ասպիրանտ-պրոֆեսոր, Սոցիալական գիտությունների համալսարանի աշխատակից, քաղաքագետ, իսլամագետ։

Կենսագրությունը խմբագրել

Մուհամեդ Աբդուլ Մուկտեդար Խանը ծնվել է Հայդարաբադ քաղաքում, 1966 թվականին, հնդիկ մուսուլմանների ընտանիքում։ Ավարտել է Ալիգարխսկի մուսուլմանական համալսարանը։ Ապա գաղթել են ԱՄՆ։ 2000 թվականին Ջորջտաունսկի համալսարանում ստացել է փիլիոսոփայության դոկտորի աստիճան։ Ադրիանովսկի քոլեջում ղեկավարել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնը։ 2003-2008 թվականներին Բրուկինսգի համալսարանում եղել է արտահաստիքային աշխատակից։ 2006-2007 թվականներին եղել է արքայազն Ալ-Վալիդա մուսուլամանա-քրիստոնեական փոխըմբռման կենտրոնի աշխատակից[1]։

Ներկա պահին հանդիսանում է Դելավերսկի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ-պրոֆեսոր, որտեղ 2007-2010 թվականներին կառավարել է իսլամագիտության ծրագրերը[1]։ Դասախոսություններով հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Ասիայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի կրթական կենտրոններում։

Եղել է Մահմեդական հասարակական գիտնականների ասոցիացիայի նախագահ, փոխնախագահ և գլխավոր քարտուղար: Ինչպես նաև հանդիսանում է հասարակական գիտությունների համալսարանի աշխատակից։ 2008 թվականին գիտնականը պարգևատրվել է Ահմեդ Խանի մրցանակով՝ իսլամագիտության բնագավառում ծառայությունների համար։ Ամուսնացած է Ռեշմե Խանի հետ, ունի Ռումի անունով որդի և Ռուխի անունով դուստր։

Նա հաճախ հանդես է գալիս որպես BBC, CNN, FOX, VOA TV, NPR ռադիո հեռուստահաղորդումների հյուր, որպես մեկնաբան: Նրա քաղաքական մեկնաբանությունները պարբերաբար հայտնվում են ավելի քան 20 երկրների պարբերականներում։

Նա նաև հանդիսանում է կարևոր խորհրդատու ԱՄՆ-ում մուսուլմաններին վերաբերող ներքին քաղաքական հարցերում։ Գիտնականը եղել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում լսումների ժամանակ[2]: Նա հույս ուներ դառնալ ԱՄՆ-ի առաջին մահմեդական-պետքարտուղար, բայց 2001 թվականին Նյու Յորքի վրա ահաբեկիչների հարձակումից հետո ստիպված էր հրաժարվել այդ ծրագրից[3]։

Իր կարճ հոդվածները արխիվացվում են Ijtihad և Glocaleye էջերում[4][5]։ Նա նաև Washington Post և Newsweek կայքերում հավատքի հարցերի շուրջ վարում է ինտերնետ-ֆորումների քննարկումներ։

Քաղաքական հայացքները խմբագրել

Նա ամերիկյան մեսիանիզմի կողմնակիցն ու իսլամական լիբերալ է[6][7]։ Նա որոշ իսլամական պետություններում հանդես է գալիս կանանց իրավունքների, մտքի ազատության և իսլամական աշխարհում ժողովրդավարության սոցիալական փոփոխությունների օգտին[8]։

Պնդում է, որ նախնական մահմեդական քաղաքական համակարգը՝ մեդինում առաջին իսլամական պետությունը, ըստ իսլամական աղբյուրների, կրոնական հանդուրժողականության և բաց լինելու աննախադեպ օրինակ է: Նրա մեկնաբանությամբ ՝ այդ պետությունը հիմնված էր հանրային պայմանագրի հիման վրա՝ որպես աստվածային օրենքի հավելված, և բացառապես բոլոր քաղաքացիների համաձայնությամբ՝ անկախ նրանց դավանանքի։ Ժամանակակից իսլամական պետությունները, գիտնականի տեսանկյունից, չեն հիմնվում այդ իդեալի վրա և ներկայացնում են տարբեր բռնապետությունների[9]: Քննադատվում է ինչպես արմատական և ծայրահեղ պահպանողականությունը ժամանակակից իսլամական մտքի մեջ[10], այնպես էլ ամերիկյան և եվրոպական ռասիզմն ու իսլամաֆոբիան[11]։

Շարադրանքները խմբագրել

  • «Преодоление веры и свободы» (Bridging Faith and Freedom, 2002);
  • «Иерусалимский джихад: идентичность и стратегии в области международных отношений» (Jihad for Jerusalem: Identity and Strategy in International Relations, 2004);
  • «Исламский демократический дискурс» (Islamic Democratic Discourse, 2006);
  • «Обсуждение умеренного ислама. Геополитика ислама и Запада» (Debating Moderate Islam: The Geopolitics of Islam and the West, 2007)[1].


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Muqtedar Khan». Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին. Վերցված է 2015-10-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Testimony before the Committee on Foreign Relations The United States Senate by Muqtedar Khan [1] Արխիվացված է Մարտ 3, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  3. American Muslims: In search of a Third Discourse
  4. Dr. Muqtedar Khan на www.ijtihad.org
  5. Dr. Muqtedar Khan на www.glocaleye.org
  6. New US Citizen Khan remarks
  7. A Memo to Mr. Binladen: Go to Hell!
  8. Students, world leaders seek UD professor’s thought-provoking views on Muslim politics, religious extremism
  9. Islamic State and Religious Minorities
  10. Global Muslim Voices on Islam — Democracy Compatibility and Co-existence: A Study of the Views of Sadek Sulaiman, Louay Safi, Radwan Masmoudi and Muqtedar Khan
  11. New Atheists and the Same Old Islamophobia

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:1966 ծնունդներ Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով Կատեգորիա:Գիտնականներ այբբենական կարգով Կատեգորիա:Ամերիկացի գիտնականներ