Ավստրալիայի մշակույթ, իր մեջ ներառում է Ավստրալիական Միության արմատական և գաղութային հասարակության ճարտարապետությունը: Գաղութացման ժամանակահատվածի ճարտարապետական ոճը բրիտանական մշակույթի շատ ուժեղ ազդեցության տակ էր: Չնայած այդ ամենին, անհարաժեշտ էր ադապտացվել Ավստրալիայի յուրահատուկ կլիմային, և 20-րդ դարի նոր զարգացումները բերեցին ամերիկյան քաղաքային ոճի ազդեության աճին, մշակութային ճաշակի հեղափոխությանը և ավելի շատ ավստրալիական Փոքրամշակութային հասարակության պահանջին:

Նոր Հարավային ՈՒելսի որոշման համաձայն 1829 թվականին առանձնատները կառուցվում էին փողոցից 14 ֆուտ հեռավորությամբ, որպեսզի յուրաքանչյուր տան առջև լինի փոքրիկ պարտեզ: 20-րդ դարի սկզբին ավստրալիացիները ընդունեցին ամերիկյան ոճը՝ առջևի բակ առանց ցանկապատի, կանաչ փողոց, բարեհամբույր հարևանություն խրախուսելու, ինչպես նաև կանխելու հանցագործություններն ու հակասոցիալական վարքը: Ավստրալիական ճարտարապետության բնակելի ամենահայտնի ճարտարապետական ոճը՝ «կվինսլանդերն» է (անգլ.՝ Queenslander՝ քաղաքային փայտե ցցագերաններով առանձնատներ, որոնք նպաստում են օդափոխությանը և պաշտպանում են մեծամրջյուններից, ինչպես նաև «ֆեդերացիան» (անգլ.՝ Federation architecture, որը հայտնի էր 1890—1920 թվականներին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են մի շարք ավստրալիական կառույցներ՝ Սիդնեյի օպերայի թատրոնը, Թագավորական ցուցահանդեսային կենտրոնը, Ավստրալիայի դատապարտված բնակավայրերը

Վիկտորյա թագուհու շինություն, Սիդնեյ
Թագավորական_բուսաբանական_այգի_(Սիդնեյ)
Տիպիկ տուն՝ «կվինսլանդեր»ոճ

Պատմություն խմբագրել

Գաղութային ժամանակահատվածում եվրոպական առաջին շինությունները այդ ժամանակների եվրոպական մոդայի շունչն էին: Պետական շենքերն ու հարուստների տները կառուցվում էին Գեորգյան ոճով: 19-րդ դարի կեսերին՝ ավստրալիական ոսկե տենդի սկզբներին, Մելբուռնում և Սիդնեյում, ինչպես նաև մարզային կենտրոններում կառուցվում են խոշոր շինություններ՝ Վիկտորյան դարաշրջանի ճարտարապետության ոճով: Ավստրալիական ճարտարապետության մեջ ավելի կարևոր ճարտարապետական ոճը «ֆեդերացիա» ոճն էր (անգլ.՝ Federation architecture) 19-րդ դարից 20-րդ դարի անցումում և ժամանակակից ոճը՝ 20-րդ դարի վերջին: Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի ճարտարապետական տեսքի մեծագույն ներդրումն է ունեցել ամերիկյան ճարտարապետ և լանդշաֆտային դիզայներ Գրիֆֆին,Վալտեր Բյորլին: Նրա յուրահատուկ դիզայնի ժառանգությունն է Մելբուրնի և Սիդնեյի արվարձան Կասլկրեգի որոշ շենքերը:Կասլկրեգում,որը նախագծել էր Գրիֆֆինը, կային մի շարք տներ, որոնք կառուցված էին օրգանական մոդեռնիստական ոճով, որը վարպետը մշակել էր Պրերեյ դպրոցի ազդեցության տակ՝ դեռևս ԱՄՆ-ում իր գործունեության վաղ շրջանում: Պարզ, հարթ տանիքով տնակների կառուցման մեջ, որոնք կառուցել էր Գրիֆֆինը Կանբերայում, օգտագործված էր նորարարական արտոնագրված ձևերը՝ բետոնե շինարաության համար: Ինչպես աշխարհի մյուս երկրներում, այնպես էլ Ավստրալիայի ճարտարապետության ձևավորման մեջ իրենց դերն ունեին սոցիալ-քաղաքական գործոնները: 20-րդ դարի սկզբին Ավստրալիայի բոլոր քաղաքներում արգելվեց կառուցել 150 ֆուտ (45մ) բարձրության շենքեր, որը խոչընդոտում էր ամերիկյան ոճի երկնաքերերի զարգացմանը, արգելքը հանվեց 1950-ականների վերջին: Հայտնի դարձավ «Ավստրալիական երազանք»հասկացությունը, երբ ընտանիքները ձգտում էին ունենալ իրենց տները՝ հողամասերով:

1960 թվականին,արգելքի հետ կապված ավերում էին 18-րդ դարի պատմական կառույցներ և կանաչապատում (օրինակ՝ Թագավորական_բուսաբանական_այգի_(Սիդնեյ)), սկսվեց իրարանցում երկնաքերերի, հատկապես՝ Սիդնեյում:

21-րդ դարում, ավստրալիացի շատ ճարտարապետներ ընդունեցին ավանգարդ դիզայնի ոճը, որը թույլ տվեց իսկապես կառուցել յուրօրինակ շենքեր՝ արտացոլելով Ավստրալիայի մշակույթն ու արժեքները: Արդյունքում ավստրալիական փորձը իր ազդեցությունը տարածեց արտերկրում, և ոչ հակառակը,ինչպես հաճախ լինում է:

 
Պանորամային տեսարան Սիդնեյի ծովածոցից
 
Սիդնեյի քաղաքապետարան

Պատկեր:Կամուրջ նավահանգիստ

 
Սիդնեյ, Քառակուսաձև շենք

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել