Մասնակից:Haykshah/Թրամփի անվան միջազգային հյուրանոց և աշտարակ

'
Տեղագրություն
Կառուցման ժամանակ
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ

Կաղապար:Значения Թրամփի միջազգային հյուրանոց և աշտարակ, Չիկագո' (անգլ.՝ Trump International Hotel and Tower), հյուրանոց-երկնաքեր Չիկագոյում, որը հանդիսանում է Չիկագոյի` բարձրությամբ երկրորդ շինությունը և երրորդը ԱՄՆ-ում։ Նաև հայտնի է որպես Թրամփի Չիկագոյի աշտարակ։ (անգլ.՝ Trump Tower Chicago) (Թրամփ Թոուեր Չիկագո), երկնաքերը քաղաքի սահմաններում ուղղակի անվանում են Թրամփի աշտարակ։ Դոնալդ Թրամփի անվան շինությունը նախագծվել է Սկիդմոր, Օուինգս և Մերիլ (Skidmore, Owings and Merrill) ընկերության ճարտարապետ Ադրիանո Սմիթի կողմից։ Բովիս Լանդ Լիս (Bovis Lend Lease) կապալառու-ընկերությունը կառուցել է 92 հարկանի 423 մ բարձրությամբ շինություն։ Մինչև տանիք բարձրությունը կազմում է 360 մետր։ Շինությունը գտնվում է Չիկագո գետի ափին, գետի՝ Միչիգան լիճ թափվելու հատվածի մոտ։ 2001 թվականին Թրամփը հայտարարել է, որ երկնաքերը կդառնա աշխարհի ամենաբարձր շինությունը, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո շինարարական աշխատանքները դադարեցվում են և աշտարակի կառուցվածքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ 2009 թվականին կառուցվելով, աշտարակը դառնում է Չիկագոյի՝ բարձրությամբ երկրորդ շինությունը՝ Ուիլիս-թաուեր երկնաքերից հետո։ Ռեկորդը գերազանցվել է 2013 թվականին, երբ Նյու Յորքում ավարտվել է Համաշխարհային առևտրային կենտրոնի կառուցումը։ Թրամփի աշտարակը գերազանցել է Չիկագոյի Ջոն Հենկոկ կենտրոնին, որպես աշխարհի ամենաբարձր շինություն՝ բնակելի տարածքներով (գետնի մակերևույթից) և պահպանել է այդ վարկածը մինչև Դուբայի Բուրջ Խալիֆայի շինարարության ավարտը։ Ներկայումս այն աշխարհում բարձրությամբ տասներորդ շինությունն է։

Թրամփի աշտարակի դիրքը

Շինության նախագիծը իր մեջ ներառում է (ներքևից վերև) առևտրային տարածքներ, ավտոտնակ, հյուրանոց և համատիրություն։ Հյուրանոցը՝ 339 համարներով, բացվել է 2008 թվականի հունվարի 30-ին սահմանափակ գործառույթներով։ Նույն թվականի ապրիլի 28-ին տեղի է ունեցել հանդիսավոր բացումը՝ ամբողջական ծառայությունների ցանկով։ 16-րդ հարկի ռեստորանը, Սիքսթին (Sixteen) անունով, բացվել է 2008 թվականի սկզբին։ Հյուրանոցը Չիկագոյի 4-5 աստղանի չորս հյուրանոցներից մեկն է։ Ֆորբս Թռեյվլ Գուիդ(Forbes Travel Guide) (Mobil Travel Guide) տվյալներով ռեստորանը վարկանիշով քաղաքի 4-5 աստղանի 9 ռեստորաններից մեկն է։ Շինության կառուցման գինը կազմել է ավելի քան 847 մլն դոլլար[1]։

Դիրք խմբագրել

Աշտարակը գտնվում է Նորթ Բաբաշ 401 փողոցում River North Gallery District-ում։ Շինությունը զբաղեցնում է այն տեղը, որտեղ նախկինում գտնվել է Chicago Sun-Times խմբագրությունը՝ քաղաքի ամենախոշոր թերթերից մեկը։ Շրջանը հայտնի է սկսած 1980-ականներից, նկարչության պատկերասրահների մեծ համակենտրոնացմամբ[2]։ Հենց այստեղ է սկսվում Rush Street փողոցը և գտնվում է Չիկագոյի հյուսիսային ափը։ Թրամփի աշտարակը գտնվում է Չիկագոյի բազմաթիվ տեսարժան վայրերի մոտ և վերջանում է Michigan-Wacker District, որը գտնվում է պետական պատմական վայրերի ցանկում։ Շենքը մասամբ երևում է քաղաքի բոլոր անկյուններից, այն ամբողջությամբ տեսանելի է գետի բոլոր նավարկելի հատվածներից, ինչպես նաև գետի արևելյան հատվածից, ներառած Միչիգան գետի գետաբերանը, Lake Shore Drive ուղեկամուրջը և Columbus Drive[3] կամուրջը։

Շինության ճարտարապետություն խմբագրել

 
Գետափնյա այգին կենտրոնում, Wrigley Building (աջից) և Թրամփի աշտարակը (ձախից)

Երկնաքերը կազմված է երեք մասերից (նրանցից յուրաքանչյուրը կոչվում է սանդղավանդ, որը համապատասխանում է Չիկագոյի ճարտարապետության ոճին։ Յուրաքանչյուր մասի բարձրությունը գտնվում է հարևան հատվածին հավասար, որպեսզի ապահովվի տեսողական հաջորդականությւնը շրջակա բնապատկերի հետ[4]։ Շինարարության մեջ օգտագործվել է ցածր ճառագայթելու ունակությամբ ապակիներ[5]։

Շինությունը զբաղեցնում է 2 600 000 քառակուսի ոտնաչափ տարածք (242 000մ²), ունի 92 հարկ, և ներառում է 486 ճոխ բնակելի համատիրություններ։ Նրանք ներառում են ստուդիաներ, շքեղ բնակարաններ՝ մեկից մինչև չորս սենյականոց և հինգ պենտհաուսներ։ Ներառում է ճոխ հյուրանոց 339 համարներով [6]։ 3-12-րդ հարկերում գտնվում է լոբբի, մանրածախ առևտրի տարածք և ավտոտնակ։ 14-րդ հարկում տեղակայված է առողջարարական ակումբ և սպա կենտրոն։ 17-21-րդ հարկերում՝ հյուրանոցներ և գործարարական հյուրասենյակներ։ 28-85-րդ հարկերում՝ համատիրություններ, իսկ 86-89՝ պենտհաուսներ[6].

Կառուցված գետափնյա զբոսայգու մակերեսը 1,2 հեկտար է (4900մ²), 500 ոտնաչափ երկարությամբ (150 մետր) տարածություն շրջանում։ Շենքի արևելյան հատվածի շինարարությունը ավարտվել է 2009 թվականի աշնան սկզբին[7]։ Շինությունը ունի աշխարհի ամենաբարձր բնակելի տարածքները, առաջ անցնելով այդ ցուցանիշով մոտ գտնվող John Hancock Center, որը պահպանել է այդ ռեկորդը 1969 թվականից[8]։

Թրամփի աշտարակը 80 հարկանի շինության ռեկորդի համար չի մրցակցում աշխարհում համար 1 Գոլդ Քոստ երկնաքերի հետ, որը գտնվում է Ավստրալիայում, 322,5 մետր բարձրությամբ (1058 ոտնաչափով), և որը համարվում է աշխարհի ամենաբարձր, ամբողջությամբ բնակեցված շինությունը[9]։

Ռեստորաններ խմբագրել

«Sixteen» ռեստորանը բացվել է 2008 թվականի փետրվարի սկզբին[10], բացված պատշգամբը ներսի այգում «Դը Թիրրաս էթ Թրամփ» «The Terrace at Trump»՝ բացվել է 2009 թվականի հունվարի 25-ին[11]․ Ռեստորանը խոհանոցի, դեկորի, դիրքի, ճարտարապետության և ներքին տեսքի համար ստացել է դրական արձագանք[12]։ Դիզայներ Ջո Վալերիոն նկարագրում է ռեստորանի ճարտարապետությունը որպես հաջորդական տարածություն, որոնք միանգամից չեն հայտնվում, այլ մեկը մյուսին հաջորդում է[13]։ Լաուրեատ Պուլիտցերովսկայի մրցանակակիր, Chicago Tribune ճարտարապեական կրիտիկ Բլեր Կամինը բարձր է գնահատել տեսքը պատուհանից աշտարակի վրա ժամա Wrigley Building և Tribune Tower Արկբուտան․ Կամինը նշում է, որ այնտեղ բացվող համայնապատկերը «ավելի մտերմիկ» է, քան Սիգնատուր Ռում(Signature Room-ից)՝ Ջոն Հենկոկի աշտարակի վերևի մասի ռեստորանից։ Ռեստորանի գլխավոր մասը՝ Թոուեր ռում (Tower Room), ճաշասենյակը՝ 30 ոտնաչափ (9,1մ) գմբեթաձև առաստաղով, կառուցված արևմտաաֆրիկյան գերաններով։ Գմբեթը կահավորված է Սվարովսկի ջահերով[14] և իր մեջ ներառում է հայելի, որպեսզի տպավորություն թողի յուրաքանչյուր այցելուի վրա։ Տեռռասան, որի բացման մասին հայտարարել է Ռոյթերսը[15], բացվում է հիանալի տեսարան Չիկագո գետի և Միչիգան լճի վրա։ 2018 թվականի ապրիլին շենքի գետնահարկում բացվել է Ռիբեիռ (Rebar) անունով բար[16]։

Սպա խմբագրել

2008թ․ մարտի վերջին բացվեց «Դը Սպա էթ Թրամփ» «The Spa at Trump» սպա-կենտրոն՝ 2100մ² մակերեսով։ Ունի ֆիթնես-կենտրոն փակ լողավազանով, պրոցեդուրաների համար նախատեսված 11 սենյակ, առանձին տարածք նորապսակների համար, շվեյցարական ցնցուղ և սաունա։ դը Սիթիսրչ (The Citysearch) անվանել այն «սպա կենտրոնների մեջ Բենթլի»[17]։ Chicago Tribune կարծում է, որ կենտրոնը կարելի է օգտագործել ինչպես բուժման համար, այնպես էլ որպես սպա[18]։ «The Spa at Trump» կարելի է հասնել հյուրանոցի ներսում գտնվող պարուրասանդուղքով, որը թույլ է տալիս հասնել հատուկ սպա համարներ՝ առանց վերելակի օգտագործման։

[16].

Պատմություն խմբագրել

2001 թվականի հուլիսին, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց նախկին յոթ հարկանի Sun-Times Building տարածքի նախագծի մասին, սպասվում էր, որ աշտարակը 460 մետր բարձրության կհասնի, որը նրան կդարձներ աշխարհի ամենաբարձր շինությունը։ Բնակելի տարածքը պետք է լիներ 288 հազար մ², միայն սեփականության իրավունքի արժեքը պետք է լիներ 77 միլիոն դոլլար[19]։ Երեք ճարտարապետական ընկերությունների առաջարկներ էին նայվել՝ Lohan Associates, Kohn Pedersen Fox Associates և Skidmore, Owings and Merrill[20]։ 2001 թվականի օգսոստոսին Թրամփն ընտրեց Skidmore, Owings and Merrill ընկերությունը։ Ադրիանո Սմիթը, ով նախկինում նախագծել էր Ցզին Մաո երկնաքերը, գլխավորեց Skidmore խումբը։ Այդ ընկերությունը նախագծել էր նաև Ուիլլիս Թաուերը և Ջոն Հենկոկը[21], շենքը նայում է Չիկագո գետին և Միչիգան լճին։ 2008 թվականի ապրիլի 18-ին գետնահարկում կառուցվեց Ռեբար բարը։[22].։ 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո շինության նախնական նախագծված բարձրությունը կրճատվեց մինչև 78 հարկ և 327 մետր, որպեսզի այդպիսի հարձակումների վտանգը նվազեցվի[23]։

Time թերթը հայտնեց, որ Չիկագոյում աշխարհի ամենաբարձր շինությունը կառուցելու մասին Թրամփի և Սմիթի հանդիպումը անց է կացվել Նյու-Յորքի աշտարակի վրա` հարձակման ժամանակ[24]։ Մի քանի միջազգային լուրերի աղբյուրներ պնդում էին, որ աշտարակի նախատեսված բարձրություն նվազեցվել է մինչև 270 մետր, չնայած սկզբնական նախագծով նախաստեսվում էր 150 հարկանի շինություն, որի բարձրությունը կհասներ մինչև 610 մետր (2000 ոտնաչափ)[24][25]։

327 հարկանի շինության դիզայնը ավարտվել է 2001 թվականի դեկտեմբերին։ Սակայն առաջին նախագիծը չընդունվեց այլ ճարտարապետների և Չիկագոյի բնակիչների կողմից։ 2002 թվականի հուլիսին նախագիծը վերանայվեց, այն այժմ շատ է հիշեցնում վերջնական նախագիծը։ Այդ նախագծով վերանայվեց 86 հարկանի ծառայողական և բնակելի տարածքներով աշտարակի շինարարությունը։

Սմիթի նախագծով 2002 թվականին նախատեսվում էր տեղադրել արբանյակային ափսեներ շինության վերև հատվածում։ Վերանայված նախագծով 90 հարկ ունեցող, 343 մետր բարձրությամբ շինությունը 2003 թվականի սեմտեմբերին, շինությունը ներառում էր համատիրություններ, գրասենյակային տարածքներ, հյուրանոց, խանութներ և ռեստորաններ։

Մեկ այլ նախագծով 2004թվականի 17-26 հարկերի գրասենյակային տարածքները փոխարինվեցին հյուրանոց և բնակելի տարածքների։ 2004թվականի մայիսին որոշվեց արբանյակային ափսեների փոխարեն տեղադրել սրաձող(ալեհավաք)։

Վերջապես, Սմիթը կանգա առավ 415 մետր բարձրությամբ շինության դիզայնի վրա։ Այդ բարձրությունը աշտարակը դարձնում է երկրորդ ԱՄՆ-ում՝ Ուիլլիս Թաուերից հետո[26]։ Շինարարությունը սկսվեց 2005 թվականի մարտի 17-ին և շարունակվեց՝ չնայած խոչընդոտներին[27]։ Ապրիլին սկսվեցին հիմքի կառուցման աշխատանքները։ Կապալառու-կազմակերպություն դարձավ Bovis Lend Lease, որը հայտնի էր Փարիզյան Դիսնեյլենդի աշխատանքով, Պետրնաս Թուերս (Petronas Towers)ինչպես նաև Тайм-Уорнер-Центр[3]։ Սրաձողի տեղադրւմն ավարտվել է 2009թվականի հունվարի 3-ին[28]։ Ճարտարապետության քննադատ Կամինը ափսոսանք է հայտնել, որ ալեհավաքը էսթետիկական առումով չի լրացնում շինությանը[29]։

Հանրաճանաչ մշակույթում խմբագրել

 
Չիկագոյի տեսքը արևածագին

Շինության նախագծումը և վերակառուցումը լայն հռչակ ստացան տեղի և ազգային զանգվածային լրատվական միջոցների կողմից ինչպես շինարարությունից առաջ, այնպես էլ հետո։ Օրինակ՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Trump International Hotel and Tower»». Արխիվացված է օրիգինալից 2010-01-03-ին. Վերցված է 2010-01-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 «Outdoor theater: A spectacle in progress». Chicago Tribune.
  4. «Trump International Hotel & Tower». Skidmore, Owings and Merrill.
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «autogenerated4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 http://www.trumpchicago.com/
  7. «City’s Second Waterfront — Riverwalk improved, but hurdles remain». Chicago Tribune.
  8. «Trump International Hotel and Tower Chicago, Illinois, USA»
  9. «Tallest Single-Function Residential Buildings in the World1»
  10. «Our architecture critic evaluates Trump’s new restaurant: By design: Sweet Sixteen dining». Chicago Tribune.
  11. «The Terrace at Trump Opens June 25, 2009». PR Newswire. (չաշխատող հղում)
  12. «Sixteen soars with city’s finest». Crain’s Chicago Business (Crain’s Communication, Inc.).
  13. «Architecture critic attempts to eat dinner, but is distracted by giant dome». The Architects' Journal.
  14. ««Review: Sixteen: Bold and luxe, Trump restaurant lives up to the hype». Metromix». Արխիվացված է օրիգինալից 2008-04-12-ին. Վերցված է 2008-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «The Terrace at Trump Opens June 25, 2009». Reuters.
  16. 16,0 16,1 «Send In The Reinforcements — Can this new hotel lounge Trump your standard night out?». RedEye.
  17. «Editorial Review for The Spa at Trump».
  18. «Between a rock and a hot place: Trump spa’s gemstone oil and heated table turn muscles to goo». Chicago Tribune.
  19. «Selling to The Donald ? — Trump is planning ritzy condos, hotel for Sun-Times site». Chicago Tribune.
  20. «Trump , Sun-Times plan tower — Builder, paper’s parent may erect tallest structure». Chicago Tribune.
  21. «The Terrace at Trump Opens June 25, 2009». Reuters.
  22. «Send In The Reinforcements — Can this new hotel lounge Trump your standard night out?». RedEye.
  23. «Selling to The Donald ? — Trump is planning ritzy condos, hotel for Sun-Times site». Chicago Tribune.
  24. 24,0 24,1 «Going Up … and Up: When Height Is All That Matters». Time. Time, Inc..
  25. «The Donald Aims Higher in Chicago». Businessweek. The McGraw-Hill Companies Inc..
  26. «Daley to Trump: You’re spired: The mayor wants a fancy top. The Donald disagrees. Guess who wins». Chicago Tribune.
  27. «Rooted in bedrock, reaching for the sky — Trump tower will go far above --and far below-- its neighbors». Chicago Tribune.
  28. «Trump Tower spire topped out; installation brings tower’s peak 90 feet short of Willis Tower». Chicago Tribune.
  29. «Trump 's towering toothpick — The Donald’s too-skinny, prominent spire calls to mind a plastic toy». Chicago Tribune.
  30. «Mark Your Calendar Now!»
  31. ««Chicago Hotels Star In 'Dark Knight'»». Արխիվացված է օրիգինալից 2009-09-22-ին. Վերցված է 2009-09-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Beaver, Robyn, ed (2007). The architecture of Adrian Smith, SOM: toward a sustainable future. Images Publishing Group Pty. Ltd.. ISBN 1-86470-169-2.
  • Gil, Fernando Cwilich, ed (2008). BlackBook: Guide To Chicago 2009 Restaurants, Bars, Clubs, Hotels. Blackbook Media Corp.. ISBN 978-1-932942-43-9.
  • Forbes Travel Guide: 2010 City Guide: Chicago. The Five Star Corporation. 2010. ISBN 978-1-936020-05-9.
  • Time Out: Chicago. Time Out Guides Ltd. 2009. ISBN 978-1-84670-138-2.

Gattuso, John, ed (2008). Insight Guides: Chicago. Apa Publications Gmbh & Co. Verlag KG. ISBN 978-981-258-612-4.

Արտաքին հղումներ խմբագրել