Չափնիի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի պատմական հուշարձաններով (գյուղատեղի, եկեղեցի, մահարձան- զանգակատուն,խաչքարերով գերեզմանոց) հարուստ Չափնի գյուղի հարավարևեյան եզրին՝ Լև գետի վրա: Ըստ ամենայնի՝ միաթռիչք հորինվածք ունեցող կամրջից պահպանվել է սոսկ աջակողմյան խելը, որը հոսքըննդեմ ճակատում հզորացված է կիսաշրջան աշտարակով: Կամուրջը կառուցված է անմշակ և կափածո քարով (վերջինս միայն թաղակիր կամարի հատվածում): Անցուղու լայնությունը 4.10 մ է: Հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են 12-13-րդ դարերին: Աշխարհագրական կոորդինատներն են N 40°13՛41.46՛՛, E 46°09՛57.25՛՛:


Աղբյուրներ խմբագրել

  • Արցախի կամուրջներ, Սամվել Կարապետյան, Երևան 2009

Կատեգորիա:Պատմություն

Կատեգորիա:Ճարտարապետություն