Gevorg Ghazaryan/Նինա Սինիցինա
Պատկեր:Մասնակից։Gevorg Ghazaryan-Նինա Սինիցինա.jpg

Նինա Սինիցինա (ռուս.՝ Ни́на Васи́льевна Сини́цына, ), խորհրդային և ռուս պատմաբական, աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուսական պատմության ինստիտուտի եկեղեցու և կրոնի պատմության կենտրոնի ավագ գիտաշխատող (Մոսկվա)[1]։

Կենսագրություն խմբագրել

Նինա Սինիցևան 1959 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

1959 թվականից սկսել է աշխատել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, իսկ դրա բաժանումից հետո, 1968 թվականին շարունակել է աշխատել ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում (1992 թվականից` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտ)։ Կրտսեր գիտաշխատողի պաշտոնից ճանապարհ է անցել մինչև ավագ գիտաշխատող, ապա` ինստիտուտի առաջատար գիտաշխատող:

1966 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Ֆյոդոր Կարպով, 16-րդ դարի դիվանագետ, հրապարակախոս» թեմայով (ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ)։

1977 թվականից պատմական գիտությունների դոկտոր է։ Ատենախոսության թեման է՝ «Մաքսիմ Գրեկը Ռուսաստանում» (հրատարակվել է մենագրության տեսքով):

Հիմնական աշխատությունները նվիրված են եղել 16-17-րդ դարերում Ռուսաստանի քաղաքական և կրոնի պատմությանը, Մաքսիմ Գրեկի կենսագրությանը։

Նինա Սինիցինիայի գլխավոր նվաճումը եղել է «Երրորդ Հռոմ. ռուսական միջնադարյան հայեցակարգի ակունքներն ու էվոլյուցիան (15-16-րդ դարեր)» (1998 թվական) գիրքը, որի համար արժանացել է Մակարիևյան 1-ին աստիճանի մրցանակի (1997 թվական):

Սինիցինան եղել է «Հռոմից դեպի Երրորդ Հռոմ» ռուս-իտալական սեմինարի ակտիվ մասնակից, «Ուղղափառ հանրագիտարան» ՀԿԿ գիտա-խմբագրական խորհրդի անդամ, Մակարիևյան հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամ (1999-2013):

2018 թվականի ապրիլի 6-ին միտրոպոլիտ Պսկովսկու և Պորխովսկու օրհնությամբ թաղվել է Հին Պսկովի մարզի Սպասո-Ելեազարյան կանանց վանքում։

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

  • Синицына Н. В. Послание Максима Грека Василию III об устройстве афонских монастырей (1518 - 1519 гг.) // Византийский временник. М., 1966.
  • Синицына Н. В. Книжный мастер Михаил Медоварцев // Древнерусское искусство: Рукописная книга. М., 1972. С. 286—317.
  • Синицына Н. В. Новые рукописи Михаила Медоварцева // Древнерусское искусство: Рукописная книга. М., 1974. Сб. 2. С. 145—149.
  • Синицына Н. В. Максим Грек в России. — М.: Наука, 1977. — 336 с. — 7 100 экз. (в пер.)
  • Синицына Н. В. Третий Рим: истоки и эволюция русской средневековой концепции (XV—XVI вв.) / Ин-т российской истории РАН. Международный семинар «Da Roma alla Terza Roma». — М.: Индрик, 1998. — 416 с. — ISBN 5-8575-9076-0 (в пер.)
  • Синицына Н. В. Новые данные о российском периоде жизни преподобного Максима Грека: (материалы для научной биографии) // Вестник церковной истории. 2006. № 4. С. 221—236.
  • Синицына Н. В. Сказания о преподобном Максиме Греке (XVI—XVII вв.) / Православный Свято-Тихоновский гуманитарный университет. — М.: Изд. ПСТГУ, 2006. — 136 с. — 1 000 экз. — ISBN 5-7429-0232-8 (обл.)
  • Синицына Н. В. Максим Грек. — М.: Молодая гвардия, 2008. — 236 с. — (Жизнь замечательных людей. Серия биографий. Вып. 1362 (1162)). — 3 000 экз. — ISBN 978-5-235-03104-3 (в пер.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էջը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պաշտոնական կայքում

Գրականություն խմբագրել

  • Синицына Нина Васильевна // Историки России XX века: Биобиблиографический словарь / Авт.-сост. А. А. Чернобаев; под ред. В. А. Динеса. — Саратов: Саратовский государственный социально-экономический университет, 2005. — Т. 2 (М—Я). — С. 330—331. — 608 с. — 2000 экз. — ISBN 5-87309-512-4
  • Емченко Е. Б. Нина Васильевна Синицына (1936—2018) // Российская история. — 2018. — № 4. — С. 215—218.
  • Юбилей Нины Васильевны Синицыной. // Вестник церковной истории. — 2006. — № 4. — С. 271—279.

Կատեգորիա:Խորհրդային պատմաբաններ Կատեգորիա:Ռուս պատմաբաններ Կատեգորիա:Կին պատմաբաններ Կատեգորիա:Պատմական գիտությունների դոկտորներ Կատեգորիա:Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներ Կատեգորիա:20-րդ դարի պատմաբաններ Կատեգորիա:21-րդ դարի պատմաբաններ