Ջնջվել է. 16195953 10210466219824162 3082455243946145751 n.jpg խմբագրել

Հարգելի՛ Gardmanahay։ Ձեր բեռնած 16195953 10210466219824162 3082455243946145751 n.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--@ջեօ 16:11, 22 Հունվարի 2017 (UTC)

Գարդմանահայ ջան, մասնակցային էջի համար ոչ ազատ պատկեր չենք կարող ներբեռնել։ --@ջեօ 16:11, 22 Հունվարի 2017 (UTC)

Օրվա հոդված. «Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան» խմբագրել

 

Հարգելի՛ Gardmanahay, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան» հոդվածն ընտրվել է 2017 թվականի փետրվարի 5-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 06:22, 24 Հունվարի 2017 (UTC)

Շնորհակալություն--Գարդմանահայ (քննարկում) 08:35, 24 Հունվարի 2017 (UTC)

Անվանափոխում խմբագրել

Gardmanahay ջան, Զինզահալ հոդվածի վերաբերյալ երկու դիտարկում ունեմ․

  1. Անավանափոխումը պետք է անել ՎՊ:ԱԵՀ էջով,
  2. Պետք է մնա նախկինում ստեղծված հոդվածը, իսկ նորը վերահղում մնա։ Այդպիսին է վերահղման պրակտիկան։ --@ջեօ 18:23, 18 Փետրվարի 2017 (UTC)
Բայց ես չեմ անվանափոխել: Ստեղծել եմ գյուղի մասին հոդված: Այնուհետև պարզվել է, որ կա գյուղի վերաբերյալ հոդվածի տեսք չունեցող մեկ այլ հոդված, որը կրում է բնակավայրի ադրբեջանացած անվանումը: Ցնծահալ է հայերենում, ոչ թե Զիզհալ: Վերնագիրը պետք է մնա Ցնծահալը, իսկ թե բովանդակությունը որի մեջ կտեղափոխվի, էական չէ:--Գարդմանահայ (քննարկում) 18:40, 18 Փետրվարի 2017 (UTC)
Բովանդակությունը պետք է ավելացվի նախորդ հոդվածին ու անվանափոխվի։ Ես հիմա անհրաժեշտ փոփոխությունները կանեմ։ --@ջեօ 18:41, 18 Փետրվարի 2017 (UTC)
  Արված է։ --@ջեօ 18:42, 18 Փետրվարի 2017 (UTC)
Այսինքն պետք է իմ ստեղծած հոդվածի բովանդակությունը տեղափոխեի արդեն գոյություն ունեցող հոդվածի մեջ ու վերջինս անվանափոխեի՞: Լավ, հաջորդ անգամ այդպես կան: Շնորհակալություն ուշադիր լինելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 18:47, 18 Փետրվարի 2017 (UTC)
Կրկնօրինակ հոդվածների դեպքում այդպես է։ Բայց խնդրում եմ նաև հաշվի նստել ՎՊ:ԱԵՀ էջի գոյության հետ։   --@ջեօ 18:49, 18 Փետրվարի 2017 (UTC)

Կարճ էջ. «Գուդվիլ» խմբագրել

 

Հարգելի Gardmanahay, Ձեր ստեղծած «Գուդվիլ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 11:04, 28 Փետրվարի 2017 (UTC)

Կփորձեմ ավելացնել: Շնորհակալություն ուշադիր լինելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 07:08, 5 Մարտի 2017 (UTC)

Կարճ էջ. «Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում» խմբագրել

 

Հարգելի Gardmanahay, Ձեր ստեղծած «Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 22:08, 4 Մարտի 2017 (UTC)

Հոդվածի խմբագրումն այսօր կշարունակեմ: Շնորհակալություն ուշադիր լինելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 07:07, 5 Մարտի 2017 (UTC)

Օրվա հոդված. «Թբիլիսիի հայոց վանք» խմբագրել

 

Հարգելի՛ Gardmanahay, Ձեր խմբագրած «Թբիլիսիի հայոց վանք» հոդվածն ընտրվել է 2017 թվականի մարտի 14-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 05:01, 13 Մարտի 2017 (UTC)

Շնորհակալություն :))--Գարդմանահայ (քննարկում) 08:40, 13 Մարտի 2017 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Յուրահատուկ շքանշան
Շնորհակալութիւն՝ փաստօրէն, յօդուածի կարևորութիւնը գնահատելու համար: Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:58, 28 Մարտի 2017 (UTC)
Շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 07:31, 28 Մարտի 2017 (UTC)

ԼՂՀ ― Արցախ խմբագրել

Գարդմանահայ ջան, անկեղծ ասած, քննարկումը նորից սկսելու ցանկությունս 0 է, այդ իսկ պատճառով խնդրում եմ Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվե (2017) հոդվածի վերնագրում օգտագործված ԼՂՀ տերմինը հետ բերես, քանի որ այդպիսի եզրակացության էինք եկել նախորդ քննարկումներում։ Չեմ կարծում, որ դու մոռացել ես այդ որոշումը։ --@ջեօ 20:35, 29 Մարտի 2017 (UTC)

Ջէօ ջան քննարկումը դեռ չավարտված Safi-iren մասնակիցը կատարել է հոդվածի վերնագրի անվանափոխություն՝ Արցախը փոխարինելով ԼՂՀ: Ես այսպես ասած պարզապես վերականգնել եմ: --Գարդմանահայ (քննարկում) 21:59, 29 Մարտի 2017 (UTC)

Բաժնի հեռացում խմբագրել

Gardmanahay ջան, կասե՞ս հատկապես ինչն է կասկածելի։ Բացի այդ, նախքան հոդվածից բաժնի ամբողջությամբ հեռացումը լավ կլիներ այդ տեղեկատվությունն ավելացնող մասնակցին հոդվածի քննարկման էջում կոնկրետ հարցեր հղեիր։ --@ջեօ 20:30, 1 Ապրիլի 2017 (UTC)

Բարև GeoO ջան գրողը IP-ից է խմբագրում կատարել, այդ իսկ պատճառով նրա քննարկման էջում ոչինչ չեմ գրել: Իսկ կասկածելի է, քանի որ օրինակ Gallup ընկերության անունից հանդես եկող կազմակերպությունը իրականում այդ կազմակերպության հետ կապ չունի: Մարտի 31-ին էլ նմանատիպ մեկ այլ կազմակերպություն էր հարցումների արդյունքներ հրապարակել կրկին Gallup-ի անունից: Մամուլում էլ հրապարակումներ եղան, որ այդ կազմակերպությունները կապ չունեն Gallup-ի հետ, իսկ դա արդեն կեղծիքի տարածում է մեր կողմից: Իրենք ասում են, որ տեսեք մենք միջազգային հայտնի կազմակերպությունն ենք ներկայացնում, մեր արդյունքները արժանահավատ են, բայց իրականում նման բան չկա:--Գարդմանահայ (քննարկում) 06:45, 2 Ապրիլի 2017 (UTC)
բարև, GeoO և Գարդմանահայ IP հասցեից ավելացուները իմն էին: Հուսամ, ճիշտ է այստեղ պատասխանելը, խնդրեմ ուղղեք եթե ոչ: Ես հիմա աքաունթ բացել եմ, կարող եք գրել եթե հարցեր կան: Ես վստահ եմ, որ հոդվածից տվյալների հեռացումը անհիմն է և ոչ օգտակար: Բոլոր գրառումների համար տրված էին հղումներ: Նույնիսկ եթե կասկած կա արդյոք այդ կազմակերպությունները իսկապես ներկայացնում են իրենց կողմից անվանած կազմակերպությունները, հեռացնելը ճիշտ չէ ՝ դրա փոխարեն մեչ բերեք այն աղբյուրը որը կասկաց է հայտարարում: Որպես երկարամյա հեղինաք պետք է իմանաք, որ խնթրահարուց դեպքերում վիքիպեդիայում ընդունված է հենց ադպես վարվել: Ես ինքս լավ տեղյակ եմ նման կարծիքներից, բայց չնայաց դրան շատ հետաքրքիր եմ գտնեւմ այդ տվյալները: Ակնհայտ է մի քանի իրարից տարբերվող հարցումների արդյունքներ չեն կարող նույն ճշգրտությամբ արտացոլել իրականությունը: Սակայան այդ հարցումները հենց իրենք էլ իրականության մի մաս են կազմում և նաև այդ պատճառով կարևոր է ընթերցողից այդ տվյալները չթագցնել: Դա նաև թույլ կտա ընթերցողին ճիշտ գնահատել նշված աղբյուրների տվյալները երբ նրանք հարցումները կհրապարակվեն հաջորդ անգամ: Ի դեպ ես որևէ անձնական առնչություն չունեմ նշված կազմակերպությունների կամ կուսակցությունների հետ: Լավագույն լուծումը կլիներ որ ջնջված տվյալները վերականգնեիք:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Darwwin (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։ Darwwin (քննարկում) 09:11, 3 Ապրիլի 2017 (UTC)
Գարդմանահայ ջան, մասնակցին կպատասխանե՞ս։ --@ջեօ 12:57, 4 Ապրիլի 2017 (UTC)
Ջէօ ջան, չգիտեմ էլ, թե ինչ պատասխանեմ: Եթե մի կազմակերպություն ստում է հանրությանը՝ իրեն ներկայացնելով միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, ապա որքանո՞վ է ճիշտ այդ կազմակերպության հրապարակած տեղեկությունները ընդունել որպես նշանակալի: Մեկը չի Ջէօ ջան, միանգամից 2 կազմակերպություն: Եթե մասնակիցը ներկայացնի, որ տվյալ կազմակերպությունները նշանակալի են ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում, ապա ինչո՞ւ ոչ, նրանց հրապարակած տվյալներն էլ կարելի է ընդունել նշանակալի: Իսկ ինչո՞ւ ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում, որովհետև հոդվածի առարկան ուղղակիորեն կապված է ՀՀ հասարակական-քաղաքական կյանքին: Մնացածի մասով էլ ասեմ, սխալ կլինի իմ կարծիքով, եթե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կազմակերպած նախընտրական հարցումների արդյունքները վստահելի համարել: --Գարդմանահայ (քննարկում) 13:10, 4 Ապրիլի 2017 (UTC)

«Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան»՝ Օրվա հոդված խմբագրել

 

Հարգելի՛ Gardmanahay, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան» հոդվածն ընտրվել է 2017 թվականի հուլիսի 17-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Arsog (1985) 00:34, 17 Հուլիսի 2017 (UTC)

Շնորհակալություն: --Գարդմանահայ (քննարկում) 07:30, 17 Հուլիսի 2017 (UTC)

10 Վիքիշաբաթ, 1-ին փուլ խմբագրել

  10 վիքիշաբաթի շքանշան (1-ին փուլ)
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը Ձեզ, 10 վիքիշաբաթ նախագծի առաջին փուլը հաջողությամբ ավարտելու համար։ Ձեր կատարած ներդրմամբ Դուք նպաստեցիք Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը։

Սիրով, Wiki Tatik

Շնորհակալություն հարգելի Wiki Tatik :)) Գարդմանահայ (քննարկում) 05:20, 4 Օգոստոսի 2017 (UTC)

ՀԱԳ խմբագրել

Ողջույն, հարգելի Հայոց ազգային գվարդիա: Համաձայն ՀԱԳ-ի պաշտոնական նյութերի, իրենք իրենց համարում են հենց «ազգայնական» կազմակերպություն, անդամներին էլ՝ «ազգայնականներ»: Կարծում եմ արժի հետ շրջել խմբագրումը և ներածության մեջ ընդգրկել «ազգայնական» բառը: Ի՞նչ կասեք:--֎ Պանդուխտ 19:54, 7 Օգոստոսի 2017 (UTC)

Ողջո՜ւյն հարգելի Պանդուխտ, շնորհակալություն, որ հետևում եք Ձեր ստեղծած հոդվածներում կատարված փոփոխություններին: Ես հետևում եմ այդ կազմակերպության գործունեությանը այնքանով, որքանով այն հրապարակային է: Անկեղծ ասած, ես ազգայնականության տարրեր չեմ նկատել իրենց գործունեության մեջ: Եթե «Հայոց ազգային գվարդիա»-ն պետական գրանցում ունեցող հասարակական կազմակերպություն է և ունի կանոնադրություն, որի մեջ նշված է նրանց ազգայնական լինելու մասին, ապա պետք է այդ փաստը վիքիհոդվածում գրել հետևյալ կերպ՝ «Համաձայն կազմակերպության կանոնադրության՝ այն համարվում է ազգայնական»: Այսօր շատերը կարող են իրենց որոշակի անուններ, կոչումներ, տիտղոսներ տալ, բայց վիքիհոդվածում գրել այդ հանգամանքը որպես իրողություն, իմ կարծիքով, սխալ է: Օրինակ շատ են իրենց քաղաքագետ անվանողները, որոնք իրականում քաղաքգիտությունից այնքան են հեռու, որքան Երկիր մոլորակը հարևան գալակտիկայից: Հետևաբար սխալ կլինի նրանց անվանել քաղաքագետ: Թող ժամանակը ցույց տա, թե իրականում ո՞վ է ազգայնական, ո՞վ քաղաքագետ և այդպես շարունակ: Միգուցե այս հարցում քեզ հետ իմ՝ համամիտ չլինելը պայմանավորված է տվյալ կազմակերպության գործունեությանը քաջատեղյակ չլինելով: Այդ դեպքում, կխնդրեմ, ներկայացնել նրանց ազգայնական գործունեությունը: --Գարդմանահայ (քննարկում) 09:05, 9 Օգոստոսի 2017 (UTC)
Ներածության մեջ «ազգայնական» բառը տեղադրելով հիմնվել եմ կազմակերպության ղեկավարի այս հայտարարության վրա: Որոշ չափով համաձայն լինելով Ձեր փաստարկի հետ, հարգելի Գարդմանահայ, կարծում եմ, ուրեմն, կարելի է ներածության մեջ նշել, որ իրենք իրենց «ազգայնական են համարում» որևէ ձևակերպման տեսքով: Ի՞նչ կասեք: --֎ Պանդուխտ 09:28, 9 Օգոստոսի 2017 (UTC)
Այո, իհարկե:Ես հենց այդ եմ ասում, որ եթե չկա նրանց գործունեւոթյան ազգայնական բնույթը փաստող վստահելի երկրորդական աղբյուրներ, ապա կարելի է գրել, որ ըստ ...կազմակերպության այսինչ հայտարարության՝ իրենց ազգայնական են համարում:--Գարդմանահայ (քննարկում) 09:44, 9 Օգոստոսի 2017 (UTC)
Շատ լավ:--֎ Պանդուխտ 14:03, 12 Օգոստոսի 2017 (UTC)

Հրդեհ Խոսրովի անտառում խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Gardmanahay: Այսօր առավոտյան արդեն ստեղծել եմ Հրդեհ Խոսրովի անտառ արգելոցում էջը: Կարծում եմ, արժի ջնջել Հրդեհներ Խոսրովի անտառում (2017) և Հրդեհներ Վայոց ձորի մարզում (2017) էջերը և լրացնելը առաջինը: Ի՞նչ կասեք:--֎ Պանդուխտ 15:41, 14 Օգոստոսի 2017 (UTC)

Ողջույն հարգելի Պանդուխտ, այո, պետք է ջնջել. ես չէի նկատել, որ համապատասխան հոդված արդեն կա: Շնորհակալ եմ ուշադիր լինելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 19:38, 14 Օգոստոսի 2017 (UTC)

Լուսանկարը փոխարինում եմ առավել որակով... խմբագրել

Հարգելի՛ Gardmanahay, յուրարքանչյուր բեռնած պատկեր պետք չէ տեղադրել հոդվածներում, հեռացնելով հները, մեկնաբանելով, թե «Լուսանկարը փոխարինում եմ առավել որակով և հուշարձանը ավելի պատկերավոր ներկայացնող լուսանկարով»։ Նորերից որոշները, թե չափով, թե որակով զիջում են հներին։ Կարելի է պարզապես ավելացնել պատկերասրահում։ --BekoՔննարկում 08:03, 3 Սեպտեմբերի 2017 (UTC)

Լավ հոդվածի շքանշան խմբագրել

  Լավ Հոդված
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը Ձեզ «Ալեքսանդր Մատինյան» հոդվածը լավ կարգավիճակի հասցնելու համար:--Arsog (1985) 21:41, 12 Սեպտեմբերի 2017 (UTC)
Շնորհակալություն: Շնորհավոր բոլորիս:--Գարդմանահայ (քննարկում) 08:22, 13 Սեպտեմբերի 2017 (UTC)

Գիտեի՞ք, որ... խմբագրել

Գարդմանահայ ջան, կաղապարում մի 2 փաստ էլ ավելացրի, որպեսզի բաժինը չկորչի Գլխավոր էջում: Հուսամ՝ դեմ չես լինի: Խնդրում եմ՝ աշխատիր, որ գոնե 5-6 տեղեկությունը սահմանաչափը պահպանվի:--Arsog (1985) 20:13, 24 Սեպտեմբերի 2017 (UTC) շատ շնորհակալություն քեզ Հարգելի՛ Gardmanahay ջան և քեզ հարգելի Arsog գիտեիք որը լրացնելու համար, աեմ որ ձեռքս կամաց կամաց լավանում է, և երևի հենց հաջորդ շաբաթվա համար կպատրաստեմ արդեն, միայն մի փոքրիկ բան ասեմ, օրինակ երկար անուն ունեցող բլրի մասին, երբ նայում ենք դրան հղվող հոդվածները այստեղ, կտեսնեք որ եղել է մի անգամ արդեն գլխավոր էջում, սա ես ուղղակի հիշելով գիտեմ, քանի որ մեծամասամբ ես եմ պատրաստել գիտեիք որը, ինչևէ, կարևորը որ եղան մասնակիցներ հանձինս Ձեզ հարգելի Gardmanahay և Arsog, որ լրացրեցիք բաց թողնվածները: --ERJANIK (քննարկում) 11:40, 25 Սեպտեմբերի 2017 (UTC)

Հարգելի Arsog, շնորհակալություն ակտիվության և աջակցության համար: Բարի վերադարձ ERJANIK ջան:--Գարդմանահայ (քննարկում) 14:12, 25 Սեպտեմբերի 2017 (UTC)

Ոչ ազատ պատկեր խմբագրել

Գարդմանահայ ջան, այս պատկերը չի համապատասխանում ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգին։ Էջում կա ցանկ, որտեղ նշվում են, թե հատկապես որ պատկերները կարելի է բեռնել։ Եվ եթե դեմ և առարկություններ չունես, ես պետք է ջնջեմ պատկերը։ --@ջեօ (քնն․) 12:58, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)

Ջնջիր --Գարդմանահայ (քննարկում) 13:03, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)

«Վիեննական պարահանդես»՝ Օրվա հոդված խմբագրել

 

Հարգելի՛ Gardmanahay, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Վիեննական պարահանդես» հոդվածն ընտրվել է 2017 թվականի նոյեմբերի 7-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Arsog (1985) 19:54, 6 Նոյեմբերի 2017 (UTC)

Շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 19:56, 6 Նոյեմբերի 2017 (UTC)

Պատճենված ոչ ազատ բովանդակությո՞ւն խմբագրել

Ողջույն Գարդմանահայ, ինչպես նշվել է «Լևոն Տեր–Պետրոսյան» հոդվածի քննարկման էջում, քո այս խմբագրումը պատճենված է ԱրմԼուր կայքի այս հոդվածից։ Կայքում, բովանդակության ազատ արտոնագրի տակ գտնվելու որևէ նշում չգտա։ Հոդվածի հեղինակի և թարգմանչի կողմից թույլտվությունը կարո՞ղ է աչքիցս վռիպել է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:08, 22 Նոյեմբերի 2017 (UTC)

Ողջո՜ւյն Ալեքսեյ a.k.a. Xelgen ջան, ժամանակին այդպես է ստացվել, քանի որ չէի ցանկանում այդ հոդվածը թողնել այսպես ասած կիսատ-պռատ: Փորձեցի այն ժամանակ կարճ ժամանակում հոդվածը քիչ թե շատ բովանդակային դարձնել: Եթե կանոնագրքային խախտում ես տեսնում ու ժամանակ ունես, կխնդրեմ ուղղես: Անձամբ ես, պատրաստվում եմ հետագայում ավելի լուրջ ձևով նշված հոդվածը խմբագրել: Շնորհակալություն ուշադիր լինելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 21:12, 22 Նոյեմբերի 2017 (UTC)
Կներես, և հաճա՞խ ես դու նման ժամանկավոր «լուծումներ» տվե՞լ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:16, 22 Նոյեմբերի 2017 (UTC)
Ոչ--Գարդմանահայ (քննարկում) 21:17, 22 Նոյեմբերի 2017 (UTC)

Պեգ Էնտուիսլ խմբագրել

Ողջույն հարգելի Gardmanahay: Պեգ Էնտուիսլ ֆոդվածի հետ կապված դիտողություն էիք արել, ինչի համար շնրոհակալ եմ: Սակայն կոնկրետ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը: Եթե հնարավոր է բացատրեք խնդրում եմ ավելի հասանելի կամ կխնդրեյի լուծել այդ խնդիրն ինքներդ:, եթե Ձեր ժամանակը կների:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մասնակից:VahrFBI (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն հարգելի VahrFBI, շնորհակալություն Ձեր խմբագրումների համար: Հոդվածում ավելացրել եմ «Վիքիֆիկացում» կաղապարը, քանի որ հոդվածը չունի հանրագիտարանային տեսք և չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի հոդվածի կառուցվածքային ձևին: Որոշակի շտկումներ կատարեցի, ինչը կարող եք մանրամասն տեսնել այստեղ: Փոքր խնդրանք. Հայերեն Վիքիպեդիայում ընդունված է մեկնաբանություններից հետո ստորագրել, որպեսզի այլ մասնակիցներ տեսնեն, թե ով է գրել տվյալ մեկնաբանությունը: Այդ անելու համար անհրաժեշտ է պարզապես նախադասության վերջում՝ վերջակետից հետո դնել ~~~~ նշանների համախումբը: Այդ արագ անելու համար պետք է պարզապես սեղմել բացված պատուհանի ամենավերևում պատկերված նշանների ձախ կողմից երրորդի (կապույտ մատիտ) վրա:--Գարդմանահայ (քննարկում) 00:16, 23 Նոյեմբերի 2017 (UTC)


Անչափ երախտապարտ եմ ցուցաբերված օգնության համար, հարգելի Gardmanahay: Նյութը նայեցի, շտկումները նկատեցի: Հատուկ շնորհակալություն հատկապես նկարի և նկարագրության համար: Հուսով եմ հաջորդ նյութերի ժամանակ ավելի ուշադիր և կանոններին համապատասխանեցված կարգով կտեղադրեմ «հոդվածները»: Շնորհակալություն: --VahrFBI (քննարկում) 08:23, 23 Նոյեմբերի 2017 (UTC)

«Վիեննական սրճարան»՝ Օրվա հոդված խմբագրել

 

Հարգելի՛ Gardmanahay, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Վիեննական սրճարան» հոդվածն ընտրվել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Sigma'am (քննարկում) 19:32, 28 Նոյեմբերի 2017 (UTC)


  Կարևոր է՝ Գարդմանահայ ջան, տեղադրիր նաև {{ԹՀ}} կաղապարը:--Sigma'am (քննարկում) 19:32, 28 Նոյեմբերի 2017 (UTC)

Շնորհակալություն,   Արված է --Գարդմանահայ (քննարկում) 19:39, 28 Նոյեմբերի 2017 (UTC)

«Վիեննայի ճակատամարտ (1683)»՝ Օրվա հոդված խմբագրել

 

Հարգելի՛ Gardmanahay, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Վիեննայի ճակատամարտ (1683)» հոդվածն ընտրվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Sigma'am (քննարկում) 23:19, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)

Շքանշան խմբագրել

  «Հայ-ավստրիական համագործակցության» շքանշան
Հարգելի՛ Gardmanahay, շնորհակալություն «Հայ-ավստրիական համագործակցությանը» միանալու և Հայերեն Վիքիպեդիայում Ավստրիային վերաբերող հոդվածները ստեղծելու և բարելավելու համար։ Danke! --@ջեօ (քնն․) 11:28, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)
Շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 14:10, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)

Թբիլիսի խմբագրել

Ողջույն, Գարդմանահայ ջան: Վրաստանի մայրաքաղաքի մասին հոդվածի գնահատման էջում նշել էիր, որ այն լրամշակման կարիք ունի և օգնելու պատրաստակամություն էիր հայտնել։ Խնդրում եմ մատնանշիր կոնկրետ սխալներ, որպեսզի հոդվածի բարելավումն ընթանա ավելի ինտենսիվորեն--Omicroñ'R 15:15, 24 Դեկտեմբերի 2017 (UTC)

Ողջույն Omicroñ'R ջան, շնորհավորանքներս: Իմ պատկերացումները Թբիլիսի հոդվածի հետ կապված բավականին ընդարձակ են: Կփորձեմ ինքս որոշակի ավելացումներ անել, ու որոշ դիտարկումներ էլ քեզ ներկայացնում:--Գարդմանահայ (քննարկում) 09:49, 1 Հունվարի 2018 (UTC)