Մասնակից:GG Poghosyan/Ավազարկղ
Պատկեր:Children in Virunga National Park.jpg|Հութու երեխաներ Վիրունգայի ազգային այգում </gallery>File:Children in Virunga National Park.jpg|thumb|Hutu and other Rwandan children in Virunga National Park]]
Հութու |
---|
Ընդհանուր քանակ |
18․5 մլն |
Բնակեցում |
Ռուանդա,
Բուրունդու, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն |
Լեզու(ներ) |
ռուանդերեն |
Հավատք(ներ) |
կաթոլիզմ, բողոքականություն, սունիզմ |
Հութու (ռուանդերեն՝ /ˈhuːtuː/), չհիշատակվում է նաև բհուտու կամ բահուտուճ, էթնիկ կամ սոցիալական խումբ է կենտրոնական Աֆրիկայում, Ռուանդայի և Բուրունդիի հիմնական բնակչությունն է։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տվյալների համաձայն` Ռուանդայի բնակչության 84%-ը և Բուրունդիի բնակչության 85%-ը հութու են:
Պատմականորեն հութուի հիմնական զբաղմունքը հողագործությունն է եղել։ Խոսում են հիմնականում բանտու խմբի լեզուներով, գերիշխող կրոնը կաթոլիկությունն է:
Պատմություն
խմբագրելՀութուներն I դարում հյուսիսից տեղափոխվել են Աֆրիկական Մեծ լճերի տարածք՝ տեղահանելով տվաներին, որոնք այդ ժամանակ գերիշխող դիրք էին զբաղեցնում տարածաշրջանում:
15-րդ դարում հութուներին նվաճել են թութսիները։ Թութսիի իշխանությունը հութուի նկատմամբ պահպանվում էր Բելգիայի կողմից մինչև 1962 թվականը, մինչև տարածաշրջանը բաժանվել է Ռուանդայի և Բուրունդիի միջև՝ ձեռք բերելով անկախություն:
Հակամարտություն թութսիի հետ
խմբագրելՌուանդայի ցեղասպանության ժամանակ հութուի և թութսի բաժանումն ավելի շատ սոցիալական բնույթ էր կրում, այդ էթնիկ խմբերի միջև այլևս լեզվական և մշակութային տարբերություններ չկային, իսկ ֆիզիկական տարբերությունները հիմնականում ջնջվել էին ազգամիջյան ամուսնությունների պատճառով։ Չնայած դեռ տարածված է այն պատկերացումը, որ հութունները հասակով ավելի կարճ են, նրանց մաշկն ավելի մուգ է[1]: File:Hutu.jpg|thumb|right|50px|A traditional Hutu throwing knife.]] Բելգիայի գաղութային կառավարության ժամանակներից ի վեր ազգությունը գրանցվել է ռուանդացու նույնականացման քարտով, ընդ որում երեխայի ազգության մասին գրառումը համապատասխանում էր նրա հոր ազգության մասին գրառմանը: Այսինքն՝ եթե հայրը գրանցված էր որպես հութու, ապա նրա բոլոր երեխաները համարվում էին հութու, նույնիսկ եթե նրանց մայրը թութսիից էր[1]:
1962 թվականին Բուրունդիի անկախացումից հետո հութուները առավելություն են ստացել Ռուանդայի իշխանության մեջ։ Հաջորդ տասնամյակների ընթացքում երկրում երկու ցեղասպանություն է տեղի ունեցել։ 1972 թվականին տեղի են ունեցել թութսի բանակի կողմից հութուների զանգվածային սպանությունները (զոհերի ընդհանուր թիվը պաշտոնական տվյալներով հաշվարկվել է մինչև 15,000, ըստ հութուի և հետազոտողների՝ մինչև հարյուր հազար)[2], իսկ 1994 թվականին՝ հութուի կողմից թութսիների զանգվածային սպանությունները: Սպանվել է 800 000-ը[3], ընդհանուր առմամբ հակամարտության հետևանքով զոհվել է մոտ մեկ միլիոն մարդ (Ռուանդայի բնակչության 14% - ը)[4] ։ Երկու Ցեղասպանություններն էլ նկարագրված են Բուրունդիում հետաքննությունների միջազգային հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում և 2002 թվականին[5] ներկայացվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Հութուի և թութսիի միջև հակամարտությունների պատճառով Աֆրիկական Մեծ լճերի շրջանում իրավիճակը մնում է լարված։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Carl H. Wilkens, I’m not leaving, 2011. ISBN 978-1-4507-8080-3
- ↑ Տես՝
- Michael Bowen, Passing by;: The United States and genocide in Burundi, 1972, (Carnegie Endowment for International Peace, 1973), 49 pp.
- René Lemarchand, Selective genocide in Burundi (Report — Minority Rights Group; no. 20, 1974), 36 pp.
- Rene Lemarchand, Burundi: Ethnic Conflict and Genocide (New York: Woodrow Wilson Center and Cambridge University Press, 1996), 232 pp.
- Edward L. Nyankanzi, Genocide: Rwanda and Burundi (Schenkman Books, 1998), 198 pp.
- Christian P. Scherrer, Genocide and crisis in Central Africa : conflict roots, mass violence, and regional war / foreword by Robert Melson. Westport, Conn. : Praeger, 2002.
- Weissman, Stephen R. «Preventing Genocide in Burundi Lessons from International Diplomacy Արխիվացված 2009-03-11 Wayback Machine», United States Institute of Peace
- ↑ «How the genocide happened». BBC News. 2004-04-01.
- ↑ «Minorities Under Siege: Pygmies today in Africa». UN Office for the Coordination of Humanitarian Affairs. 2006.
- ↑ International Commission of Inquiry for Burundi (2002). Paragraphs 85,496.