Քվիր (անգլ.՝ queer՝ «տարօրինակ»), տերմինն օգտագործվում է ոչ պահվածքի ու նույնականության ոչ ավանդական մոդելը որակելու համար[1]։ Քվիր-նույնականությունը միաժամանակ թույլ է տալիս քաղաքական բողոք ներկայացնել հետերոնորմատիվության դեմ և դրա հետ մեկտեղ հրաժարվել նույնականությունների կատեգորիզացիաների ավանդական քաղաքականությունից։

«Queer» բառն անգլերեն լեզվում գեյերի ոչ նորմատիվ, ժարգոնային դիմելաձևն էր Նեղ իմաստով «քվիր»-ը համարվում է ընդհանրացնող «հովանոցավորող» տերմին, որն օգտագործվում է ԼԳԲՏ-ի և նույնականության ավանդական շրջանակներից դուրս մարդկանց, ինչպես նաև գենդերապես նորմատիվ հետերոսեքսուալներին որակելու համար, որոնք սեռական պահվածքը նրանց դնում է հետերոսեքսուալ-բնորոշող մեյնթսրիմի մեջ (օրինակ՝ մարդիկ, ովքեր փորձում ե ԲԴՍՄ կամ ռոմանտիկ հարաբերությունների մի քանի զուգընկերների հետ)։

«Քվիրը» չի ենթադրում ոչ մի կոնկրետ, հատկանշական գծեր։ Այն նույնականություն է զրկած էությունից, որն ըստ էության տարբերվում է բոլոր նորմալ, լեգիմիտային, տիրապետող բաներից։
- Ի․ Ս․ Կոն
Քվիր-գաղափարախոսությունը ժխտում չէ, այլ պրոբլեմատիզացիա․ հարցադրում՝ «ինչու՞» և «ինչի՞ համար»
- Դ․ Վ․ Կուզմին

Միաժամանակ, «քվիր» տերմինն ավելի լայն իմաստով ունի սոցիալական նույնականություններ և հաճախ օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր կտրուկ կերպով մերժում են ավանդական գենդերային նույնականությունները, որոնք էլ մերժում են սեռական նույնականությունների՝ գեյ, լեսբի, բի- և հետերոսեքսուալների (ինչպես նաև նրանց, ովքեր իրենց ճնշված են զգում ընդհանուր հետերոնորմատիվային մշակույթում) ստրատիֆիկացումը: Այս իմաստով բառը պահպանել է իր պատմական նշանակությունը՝ «նորմատիվ հասարակության սահմաններից դուրս» և այսօր կարող է մեկնաբանվել, որպես «սեռի, սեքսի ու գենդերի ստերեոտիպներից դուրս»։ Այս եզրույթի անորոշ բացատրությունը թույլ է տալիս մարդկանց, ովքեր իրենց «քվիր» են անվանում, խուսափել կոպիտ շրջանակներից, որոնք շրջապատում են բազմաթիվ նույնականությունների և սոցիալական ստերեոտիպների։

Տերմինը նաև կարող է օգտագործվել այն դեպքում, երբ անհատականությունը տարբերվում է մնացածներից կամ հասարակությունից, ինչպիսից խուլերն են[2]։

Քվիր գաղափարախոսությունը հաճախ նաև ներկայացնում են որպես ԼԳԲՏ հասարակության գաղափարախոսություն, ինչն, ընդհանուր առմամբ, սխալ կարծիք է։

  1. «Queer — чудной и странный». Радио Свобода. Արխիվացված է 161129.html օրիգինալից 2012-10-03-ին. Վերցված է 2012-08-24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. «Deaf Culture». glbtq.com. Վերցված է 2012-08-24-ին.