Մասնակից:AramazdA/Բեթմենն ընդդեմ Դրակուլայի

AramazdA/Բեթմենն ընդդեմ Դրակուլայի
Պատկեր:Բեթմենն ընդդեմ Դրակուլայի.jpg

Բեթմենն ընդդեմ Դրակուլայի (անգլ.՝ The Batman vs. Dracula), 2005 թվականի ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է միանգամից վիդեոտեսանյութի տեսքով, հիմնված DC Comics կոմիքսի հիման վրա, որթ իր սյուժում միավորում է երկու հայտնի կերպարների — Բեթմենին և Դրակուլային:

Սյուժե խմբագրել

Իմանալով գերեզմանոցում մաֆիայի թաքցրած փողերի մասին, Արկխեմից փախչում են երկու հիվանդներ` Ջոկերը և Պինգվինը: Նրանց փախուստի լուրը անմիջապես հասնում է Բեթմենին:Գերեզմանի ճանապարհին փախստականների միջև վեճ է սկսվում.Ջոկերը Պինգվինին գցում է կամրջից և փախուստի դիմում:Բեթմենը բռնում է նրան և նրանց միջև վեճ է սկսվում, որի հետևանքով Ջոկերն ընկնում է օվկիանոսը էլեկտրական ատրճանակի հետ միասին, և իբր թե մահանում է:Միևնույն ժամանակ Պինգվինը դուրս է գալիս գետից և գալիս գերեզմանոց:Գաղտնիքի որոնման ճանապարհին նա պատահաբար ընկնում է Դրակուլայի գերեզմանը:Փորձելով բացել դագաղը, որտեղ, ինչպես նա էր մտածում, պահված էին գանձերը, Պինգվինը պատահաբար վնասում է իր ձեռքը` իր անձրևանոցի շարժվող շեղբով. արյունը թափվում է դագաղին և արթնացնում Դրակուլային: Նա հիպնոզի օգնությամբ ստիպում է Պինգվինին ծառայել իրեն:

Դրանից հետո Գոթեմեում գիշերները սկսում են անհետանալ մարդիկ:Քչերին` ում հաջողվում էր խուսափել հարձակումից, հաստատում էին, որ տեսել են ինչ-որ մեկին, որը նմաներ մեծ չղջիկի: Այս ամենը Բեթմենի մոտ կասկածանքներ է առաջացնում, և ոչ ոք չի հասկանում, որ այս խորհրդավոր անհետացումները Դրակուլայի ձեռքի գործն են: Խմելով իր զոհերի արյունը, նա նրանց դարձնում էր վամպիր, և հաշվարկել էր ժամանակի ընթացքում գրավել Գոթեմը, ապա ամբողջ աշխարհը: Բացի դրանից, Դրակուլան սկսում է հետաքրքրվել Բեթմենով և նրա ընկերուհի Վիկի Վեյլով: Հայտնվելով Բրյուս Ուեյնի տանը կայացող երեկույթին, նա ներկայանում է ինչպես «բժիշկ Ալուկարդ», նա Վիկիի վրա լավ տպավորություն է թողնում, իսկ Ուեյնին նա դուր չի գալիս:Նրա կարծիքը վեր է ածվում վստահության, երբ նա սկուտեղի վրա կարմիր շրթներկով գրում է "Ալուկարդ" բառը և մոտեցնում է հայելուն: Բայց հայելին արտացոլում է "Դրակուլա": Բեթմենը սկսում է ուսումնասիրել այն ամենը ինչը կապված է վամպիրիզմի հետ, հույս ունենալով պաշտպանել Գոթեմին և բնակիչներին:

Բեթմենը շտապում է գոթեմյան գերեզմանոց, վամպիրներին փնտրելու համար:Բայց գերեզմանատան պահակը կանչում է հատուկ խումբ, իսկ Բեթմենին քշում է լքված տներից մեկը: Սակայն բարձրանալով տանիքին` հերոսը նկատում է, որ ինչ-որ մեկը այդ ժամանակահատվածում սպանել էր բոլոր հետապնդողներին: Հայտնվում է Դրակուլան և նրանք Բեթմենի հետ տանիքում սկսեցին հետապնդումը: Դրակուլան Բեթմենին առաջարկում է դառնալ և լինել անմահ, սակայն Բեթմենը կտրուկ հրաժարվում է: Վամպիրը հերոսին գցում է ավտոմեքենայի վրա և պատրաստվում է սպանել նրան, բայց աննկատ բացվող արևաձագը խաղտում է նրա ծրագրերը:

Մենամարտի ժամանակ ստացած վերքերի պատճառով, Բրյուս Ուեյնը որոշ ժամանակ բուժվում է: Այդ ժամանակահատվածում Դրակուլան շարունակում է մարդկանց որսը: Նրա հերթական զոհն է դառնում փրկված Ջոկերը, որը ինչպես և Պինգվինը գանձեր որոնելու նպատակով ներխուժել էր Դրակուլայի գերեզման: Դառնալով վամպիր` Ջոկերը որոշում է կողոպտել գոթեմի արյան բանկը, սակայն Բեթմենը բռնում է հանցանքի վայրում: Տեղափոխելով Ջոկերին իր ստորգետնյա լաբորատորիան` նա հետազոտում է նրա արյունը, որպեսզի հայտնագործի վամպիրիզմի դեմ ուղղված դեղամիջոց: Կլանվելով իր գործով Բեթմենը ամբողջովին մոռանում է, որ հյուր է հրավիրել Վիկիին: Անարդյունք սպասելով նրան` սրտնեղած Վիկին գնում է տուն, բայց «բժիշկ Ալուկարդը» դարանակալում և առևանգում է նրան:

Վերջապես Բեթմենին հաջողվում է ստեղծել շիճուկը, որը մարդկանց բուժում է վամպիրիզմից, բայց դրա հետ միասին նա կորցնում է իր հիշողությունը կապված պատահարի հետ և այն փորձարկում է Ջոկերի վրա:Նորից մարդ դառնալով` Ջոկերը չհիշելով, թե ինչ է կատարվել, ցույց է տալիս Դրակուլայի գտնվելու վայրը` գոթեմյան գերեզմանատունը:Բրյուսը պատրաստվում էր սպասել մինչև լուսաբաց, բայց ստանում է հաղորդագրություն, որը Վիկին հասցրել էր ուղարկել իր բջջային հեռախոսից: Նա անմիջապես հասկանում է, որ "Բարձրահասակ տարօրինակ սևահերը" Դրակուլան է: Հերոսը պատրաստում է փամփուշտներ, որի միջուկը շիճուկից էր, և ուղևորվում է Դրակուլային փնտրելու: Իսկ Դրակուլան այդ ժամանակ իր դամբարանում իրականացնում էր իր չարագույն ծիսակարգը Վիկիի անզգա մարմնի վրա, որպեսզի վերցնի նրա հոգին և նրա օգնությամբ կյանքի վերադարձնի իր հարսնացուին: Նա արդեն մոտ էր իր նպատակին, բայց այդ ժամանակ Բեթմենը, ճեղքելով վամպիրների ամբոխը, ներխուժում է դամբարան և ոչնչացնում է կախարդանքը. Դրակուլայի հարսնացուն նորից վեր է ածվում մոխիրի:

Դրակուլան հարձակվում է Բեթմենի վրա, և սկսվում է պայքարը: Վիրավորված Սև Ասպետը Խավարի Իշխանին բերում է Բեթմենի քարանձավ, որտեղ Ալֆրեդը կրակում է վամպիրի վրա արբալետով, որի փամփուշտը շիճուկով լցված ներարկիչն էր: Այդ պահին Բեթմենը Դրակուլային խաբեությամբ բերում է արևային գեներատորի մոտ և միացնում է այն: Արևի ճառագայթների ազդեցությունից վամպիրը այրվում է և վեր է ածվում մոխրի: Դրակուլայի մահից հետո վերանում են նրա բոլոր կախարդանքները, որը կար Պինգվինի վրա, և նա աստճանաբար սկսում է վերհիշել իր սկզբնական` գանձերը որոնելու նպատակը: Այս անգամ նա շատ արագ գտնում է թաքստոցը` որտեղ գտնվում էին գանձերը, սակայն հենց այդ պահին նրան ձեռբակալում է ոստիկանությունը և վերադարձնում Արկխեմ[1]: Իսկ Բեթմենը շարունակում է պաշտպանել Գոթեմը հանցագործություններից:

Դերերը կրկնօրինակել են խմբագրել

Բնօրինակ կրկնօրինակում խմբագրել

Ռուսերեն կրկնօրինակում խմբագրել

Քննադատություներ խմբագրել

«Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագիրը մուլտֆիլմը «արժանի արկածախնդրություն» համարեց, որը իր ներդաշնակությամբ և ոճով չի զիճում խաղարկային ֆիլմերին` որտեղ առկա է Բեթմենի կերպարը, ինչպես նաև ամբողջովին համապատասխանում է նրա կերպարին[2]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել