Annie-Art/Ավազարկղ 47
Հիմնադրված1947
Գլխադասային գրասենյակՍտոկհոլմ
Կարևոր անձինքԷրլինգ Պերսոն
Բյուջե21.73 միլիարդ ԱՄՆ դոլար (2016) [1]
Կայքhm.com

H&M (Hennes & Mauritz), շվեդական ընկերություն, Եվրոպայում հագուստի մեծագույն մանրածախ ցանցը: Գլխավոր կենտրոնը գտնվում է Ստոկհոլմում:

Պատմություն խմբագրել

1947 թվականին Վեստորոս քաղաքում Էրլինգ Պերսոնի կողմից բացվեց Hennes կանացի հագուստի խանութը[2]: Ավելի ուշ, 1968 թվականին Էրլինգ Պերսոնը ձեռք է բերում ձկնորսների և որսորդների համար Mauritz Widforss խանութը: Տեսականին համալրվում է տղամարդկանց և երեխաների համար հագուստով: Հետագայում ընկերության անվանումը փոխում է Hennes & Mauritz[2]:

Սեփականատերեր և ղեկավարություն խմբագրել

Ընկերության խոշորագույն բաժնետերն է H&M-ի տնօրինության խորհրդի ներկայացուցիչ Ստեֆան Պերսոնի ընտանիքը, որին պատկանում է բաժնետոմսերի 37 %-ը: Գլխավոր ներկայացուցիչը և նախագահը Կարլ Յոհան Պերսոնն է:

Գործունեություն խմբագրել

Ընկերությունը արտադրում և վաճառում է հագուստ: Բացի հագուստից H&M-ը գնորդներին առաջարկում է ինտերիերի համար տարբեր ապրանքներ (բարձեր, տեքստիլ և այլ): Ընկերությունը գործունեություն է ծավալում 61 երկրներում, ավելի քան 4000 խանութների միջոցով (2016 թվականի դրությամբ)[3]:

 
H&M խանութների ցանցի քարտեզը

Աֆրիկա

Ասիա

 
H&M-ի խանութ, Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա

Եվրոպա

 
H&M խանութների քարտեզը ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում

Ամերիկա

 
Մելբուրն-ի H&M

Օվկիանիա

Ընկերությունը ունի մոտավորապես 104 000 աշխատակից: 2009 թվականի դրությամբ վաճառվել է 118 700 միլիոն կրոնի ապրանք, ներառյալ ԱԱՀ:

Գովազդ խմբագրել

Ինչպես միշտ, H&M-ը գովազդի և խանութների ձևավորման ժամանակ օգտագործվում են սպիտակ ֆոնի վրա մոդելների լուսանկարով պոստերներ: Գովազդային ընկերություններում հիմնականում գործում են հայտնի մոդելներ, ինչպիսիք են աշուն-ձմեռ 2009 թվականի համար Ալեքսանդրա Պիվովարովան և Էնիկո Միհալիկը[4], իսկ աշուն-ձմեռ 2010-ի համար Ջոն Կորտահարենը[5]:


 
- Հասարակ, բայց էֆեկտիվ H&M-ի պլակատները (որպես կանոն, սպիտակ ֆոնի վրա ազատ դիրքերում մանեկեններ) դարձել են քաղաքային բնապատկերի սովորական մասը: Մարկ Տանգեյտ
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. H&M Annual Report 2016
  2. 2,0 2,1 «H&M: Our-History». Արխիվացված է օրիգինալից 19 March 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Наше место работы». career.hm.com. Վերցված է 2016-04-29-ին.
  4. «High street: H&M Fall 2009 Collection». The Magnificent Rogues (ռուսերեն). blogspot.com. 2009-08-14. Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին. Վերցված է 2010-07-26-ին.
  5. «h&m f/w 10». models.com (անգլերեն). models.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին. Վերցված է 2010-07-31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել