Պատրիկ Ադամս

Պատրիկ Ջեյ Ադամս (անգլ.՝ Patrick J. Adams, ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27) կանադացի դերասան, առավել հայտնի է USA Network «Ֆորս Մաժորները» հեռուստասերիալում խաղացած իր Մայք Ռոսսի դերով:

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ադամսը ծնվել է Տորոնտոյում, Օնտարիո, Կանադա, բայց ծնողների ամուսնալուծությունից հետո 19 տարեկանում տեղափոխվեց Լոս-Անջելես, որտեղ ավարտեց հարավային Կալիֆոռնիայի համալսարանը արվեստի բակալավրի աստիճանով[1]: Մեծ էկրանի վրա նա առաջին անգամ հայտնվեց ոչ մեծ դերով «Փորձառու» ֆիլմում 2003 թվականին, իսկ հեռուստատեսությունում հայտնվեց այնպիսի սերալների էպիզոդներում, ինչպիսիք են «Ջեկը և Բոբբին», «Խոզարկու Ռաշ», «Ուժեղ դեղամիջոց», «Կին նախագահ», «Գիշերային ուրբաթի լույսերը», «Մնալ կենդանի», «Ծովային ոստիկանություն: Հատուկ բաժանմունք», «Ուրվականների հետ խոսողը», «Փասատաբանի փորձառություն» և «Հմայիչ Խաբեբաները»:

Ադամսը առավել հայտնի է USA Network «Ֆորս Մաժորները» հեռուստասերիալում խաղացած Մայք Ռոսսի դերով, որտեղ նկարահանվում էր 2011 թվականից[2]: 2012 թվականին նա առաջադրվել է ԱՄՆ-ի դերասանների Գիլդիայի մրցականկին` տղամարդու լավագույն դերի համար[3][4].: 2014 թվականին «Ռոզմարիի զավակը» փոքր սերիալում Ադամսը ստացավ գլխավոր տղամարդու դերը [5]:

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2004 Ջեկը և Բոբբին Jack & Bobby Մետտ Կրամեր
2004 Խուզարկու Ռաշ Cold Case Դին Լենգ
2004 Ուժեղ դեղամիջոց Strong Medicine Բրենդոն
2005 Տան մոտ Close to Home Փոլ
2005 Սիրավեպ նամակագրությամբ Christmas in Boston Սեթ
2006 Օրֆեյ Orpheus Բարրի
2006 Թվեր Numb3rs Ադամ Բենեթ
2006 Կին նախագահ Commander in Chief Կոլին Ջեյմս
2006 Գիշերային ուրբաթի լույսերը Friday Night Lights Կոննոր Հեյս
2007 Անհետ Without a Trace Ադամ Կլարկ
2007 Մնալ կենդանի Lost Պիտեր Թելբոտ
2007 Սիրտը Heartland Հենրի Հիլլիամ
2008 Լավ պահվածք Good Behavior Հեյդեն Ուեսթ
2008 Ծովային ոստիկանություն: Հատուկ բաժանմունք NCIS Թոմի Դոյլ
2009 Դիլերություն The Dealership Ջեկ Կարսոն
2009 Ուրվականների հետ խոսողը Ghost Whisperer Լինուս Վան Հորն
2009 Կուպիդոն Cupid Ջո Ադամս
2009 Ստիր ինձ Lie to Me Լուի Նիմերոֆ
2009 Փասատաբանի փորձառություն Raising the Bar Ջեմս Փարսոնս
2010 Հիշիր ինչ է լինելու FlashForward Էդ
2010 Հմայիչ Խաբեբաները Pretty Little Liars Հարդի
2011-մինչ այժմ Ֆորս Մաժորները Suits Մայք Ռոսս
2012 Հաջողություն Luck Նատան Իզրաիլ
2014 Ռոզմարիի զավակը Rosemary’s Baby Գայ
2014 Չար զավակը Orphan Black Ջեսսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sheri Block. Toronto-native Patrick J. Adams scores 'breakout role' in new legal drama 'Suits'
  2. Sheri Block (22 августа 2011). «Toronto-native Patrick J. Adams scores 'breakout role' in new legal drama 'Suits'». CTV. Վերցված է 2013-02-14-ին.
  3. Deborah Vankin (14 декабря 2011). «SAG Awards: Patrick J. Adams awoke to 'Suits' surprise». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-02-14-ին.
  4. Mandi Bierly (14 декабря 2011). «'Suits' star Patrick J. Adams on his surprise SAG nomination and the role that stopped him from quitting the business». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-02-14-ին.
  5. Nellie Andreeva (20 января 2014). «Patrick J. Adams & Jason Isaacs To Star In NBC's 'Rosemary's Baby' Miniseries». Deadline.com. Վերցված է 2014-01-21-ին.