Annie-Art/Ավազարկղ 31

L’Officiel (lɔfisjɛl) — ֆրանսիական ամսագիր նորաձևության մասին: Հրատարակվում է Փարիզում 1921 թվականից, կողմնորոշված է բարձր եկամտով, 25-49 տարեկան[1], կրթված կանանց համար: 2006 թվականին այն ուներ 101 179 օրնակ տիրաժ: Նաև թողարկվում է տղամարդկանց համար և 11 օտար երկրներում: Ամսագրի լրիվ անունը՝ «L’Officiel de la couture et de la mode de Paris»:

Պատմություն խմբագրել

L’Officiel-ը առաջին անգամ հրատարակել է Անդրե Կաստանյեն 1921 թվականին: 1932 թվականին որպես գեղարվեստի ղեկավար ամսագրին միացավ Ժորժ Ժալուն: Դրանից հետո շուտով L’Officiel-ը Ժողովրդին տվեց այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են Պիեր Բալմաինը, Քրիստոբալ Բալենսիագան, Քրիստիան Դիորը և Իվ Սեն Լորենը: Ամսագիրը դարձավ «նորաձևության և բարձր հասարակության հանրագիտարան»[2]: Հետո Ժալուն դարձավ ամսագրի գլխավոր տնօրենը և վերջնական արդյունքում գնեց ամսագիրը: 1986 թվականին նա փոխանցեց L’Officiel-ը իր 3 երեխաներին: Լորանը դարձավ Editions Jalou-ի տնօրենը, Մարի-Ժոզեն ստացավ խմբագրման նյութերի ղեկավարումը, իսկ Մաքսիմը դարձավ հրապարակման պատասխանատուն: Լորանի մահից հետո 2003 թվականին ընկերության նախագահը դարձավ Մարի-Ժոզե Սասկինդ-Ժալուն: Վերջին տարիներին հրատաակչությունը սկսեց ավելի երիտասարդ և էներգետիկ մոտենալ նորաձևությանը:

Ուրիշ հրատարակումներ խմբագրել

1996 թվականից սկսած L’Officiel-ը սկսեց լիցենզավորել իր բրենդը Ֆրանսիայից դուրս: L’Officiel-ը հրատարակվում է Ճապոնիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում, Հունաստանում, Լիտվիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Ուկրաինայում, Սերբիայում, Միջին Ասիայում, Թուրքիայում, Իտալիայում, Ռուսաստանում: 1998 թվականից մինչև 2010 թվականը ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագրի տեղը զբաղեցրեց Էվելինա Խրոմչենկոն: 2014 թվականի դեկտեմբերին ռուսական L’Officiel-ի գլխավոր խմբագիրը դարձավ Քսենիա Սոբչակը[3]: Փարիզում հրատարակվում է նաև տղամարդկանց համար՝ L’Officiel Hommes անվան տակ:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lifestyle Mag L’Officiel to be Published in Latvia from Sept». Baltic News Service (March 10, 2008). (Via LexisNexis.)
  2. Corine Moriou. «Le groupe édite L’Officiel, Jalouse, L’Optimum, etc.; Jalou, les magazines qui font des jaloux». L’Entreprise (September 1, 2006), p. 54.
  3. Ксения Собчак стала главным редактором журнала L’Officiel Россия.

Արտաքին հղումներ խմբագրել