Հատուկ քաղաք
Տակասակի
ճապ.՝ 高崎市
Դրոշ

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված է1900 թ.
Փոստային դասիչ370-8501
10202-4
Պաշտոնական կայքcity.takasaki.gunma.jp
Annie-Art/Ավազարկղ 3 (Ճապոնիա)##
Annie-Art/Ավազարկղ 3 (Ճապոնիա)

Տակասակի (ճապ.՝ 高崎市, Տակասակի-սի), հատուկ քաղաք Ճապոնիայում, գտնվում է Գունմա պրեֆեկտության Կանտո մարզի հարավ-արևմուտքում: Քաղաքի մակերեսը կազմում է 459,41 կմ², բնակչությունը՝ 375 022 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով), խտությունը՝ 816,31 մարդ/կմ²:

Քաղաքը հանդիսանում է «Nichijou» սերիալի նկարահանման վայրը:

Պատմություն խմբագրել

Տակասակին հայտնվել է Նակասեն ստրատեգիական ուղու վրա, որը հին մայրաքաղաք Կիոտոն կապում էր Էդո քաղաքի հետ: 1589 թվականին Իի Նաոմասան հիմնել է Տակասակի դղյակը, որի ներքևում կառուցվել էր համանուն քաղաքը: Էդո ժամանակաշրջանի ընթացքում (1603—1867) ժամանակակից քաղաքի տեղում կային բազմաթիվ գյուղեր, տեղակայված վերոնշյալ ճանապարհի վրա։ Տակասակի շահավետ դիրքը դարձավ նրա մեջ 1871-1872 և 1876-1881 թվականներին Գունմա պրեֆեկտության վարչական կենտրոն տեղակայելու պատճառը։

Քաղաքը հիմնադրվել է 1900 թվականի ապրիլի 1-ին Տակասակի գյուղին քաղաքի կարգավիճակ տալու միջոցով։ 2001 թվականին Տակասակին ստացավ հատուկ քաղաքի կարգավիճակ։ 2006 թվականի հունվարի 23-ին քաղաքի հրապարակը ընդարձակվել էր Գունմա գավառի հարևան ավանները (Միսատո, Գունմա, Կարաբուտի) և Տանո (Սին) գավառի ավանը поглощениեի միջոցով։ 2006 թվականի հոկտեմբերի 1-ին Գունմա գավառի վերջին ավան՝ Հարունան մտավ Տակասակի քաղաքի կազմի մեջ։ 2009 թվականի հունիսի 1-ին քաղաքի կազմի մեջ մտավ նաև Տանո գավառի Յոսին ավանը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է Հյունսյու կղզու վրա, Գունմա պրեֆեկտության Կանտո մարզում։ Նրա հետսահմանակցում են Մաեբասի, Անակա, Ֆուձիոկա, Սիբուկավա, Տոմիոկա քաղաքների, Տամամուրա, Հիգասիագացումա, Նագանոհարա, Կանրա, Կամիսատո, Կարուիձավա ավանների և Սինտո գյուղի հետ[1]։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը կազմում է 375 022 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներ), իսկ խտությունը՝ 221,74 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1980-2005 թվականը[2]։

1980 323 403 մարդ
1985 338 297 մարդ
1990 346 933 մարդ
1995 353 879 մարդ
2000 358 465 մարդ
2005 364 919 մարդ

Տնտեսություն խմբագրել

Ժամանակակից Տակասակիի տնտեսության հիմքը էլեկտրասարքերի, մեքենաշինությունը և քիմիական արտադրությունն է։ Ինչպես նաև քաղաքում զարգացած են տեքստիլ, կարի, թղթի և ալյուրաղացի արդյունաբերությունները։ Քաղաքը հանդիսանում է Գունմա պրեֆեկտության ֆինանսա-առևտրային կենտրոններից մեկը։ Տակասակիյում կա նաև քաղաքային երթուղային համակարգ, որը քաղաքը կապում է Տոմիոկա քաղաքի և Սինոմիտա գավառի հետ։

Տրանսպորտ խմբագրել

Երկաթուղային տրանսպորտ խմբագրել

Քաղաքում կա գործող երկաթուղային համակարգ։ Նաև քաղաքով ձգվում է արագաշարժ Սինկասեն գնացքի գիծ։ Տակասակին կարևոր երկաթուղային հանգույց է։ Քաղաքը Սինկասեն արագաշարժ գնացքների գծով կապվում է Նիիգատա, Նագանո և Տոկիո քաղաքների հետ։ Տոկիո - Տակասակի - Նագանո գիծը շուտով կերկարացվի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «国土数値情報 行政区域データの詳細» (jp). Counsellor, National and Regional Planning Bureau — Цифровые карты с административным делением Японии. Արխիվացված է օրիգինալից 2012-05-01-ին. Վերցված է 2010-07-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. http://www.e-stat.go.jp/SG1/estat/GL02100104.do?tocd=00200521