Նոր Միտք շարժումը (այլ կերպ՝ «Ավելի բարձր մակարդակի մտածողություն»[1]) փիլիսոփայական շարժում է, որը սկիզբ է առել 19-րդ դարում Միացյալ Նահանգներում։ Շատերի կարծիքով այն բխում է Ֆինեաս Քուիմբիի չհրատարակված գրվածքներից։ Գոյություն ունեն բազմաթիվ փոքր խմբեր, որոնցից շատերը ընդգրկված են Միջազգային Նոր Միտք միության մեջ[2][3]։

Ըստ Նոր Մտքի՝ Անսահման իմաստությունը կամ Աստված ամենուրեք է, ոգին իրականության ամբողջականությունն է, մարդկային անհատականությունը աստվածային է, աստվածային միտքը դեպի լավը միտված ուժ է, հիվանդություններըը ծագում են մտքում, և «ճիշտ մտածողությունը» ունի բուժող ազդեցություն[4][5]։

Չնայած «Նոր Մտածողությունը» ո՛չ մոնոլիտիկ էր և ո՛չ էլ դոկտրինյոր, ընդհանուր առմամբ, դրա ժամանակակից հետևորդները կիսում են մի քանի հիմնական հավատալիք-սկզբունքներ․

  1. Աստված կամ Անսահման իմաստությունը «բարձրագույն, տիեզերական ու հարատև» է;
  2. Աստվածայնությունը ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ, ու բոլոր մարդիկ հոգևոր էակներ են;
  3. «բարձրագույն սրբազան սկզբունքը անվերապահորեն միմյանց սիրելն է․․ միմյանց սովորեցնելն ու բուժելը», և
  4. «մեր մտավոր վիճակները դրսևորվում են և դառնում մեր փորձը առօրյայում»[4][5]։

«Նոր մտածողություն» շարժումը սկիզբ է առել 19-րդ դարի սկզբում և գոյատևում է մինչև մեր ժամանակները կրոնական դավանանքների, հեղինակների, փիլիսոփաների և անհատների ազատ, հարակից խմբավորումների ձևով, ովքեր կիսում են մետաֆիզիկային, դրական մտածողությանը, ատրակցիայի օրենքին, բուժմանը, կյանքի ուժին, կրեատիվ վիզուալիզացիային և անհատական հզորությանը վերաբերող մի շարք հավատալիքներ[6]։

Քրիստոնեական գիտության ուսմունքը ինչ-որ ձևով նման է Քուիմբիի ուսուցմանը։ Դրա հիմնադիրը՝ Մերի Բեյքր Էդին, ուսանող էր և Քուիմբիի հիվանդն էր, բայց հետո հերքեց Քուիմբիի ազդեցությունը իր Քրիստոնեական գիտության վրա։

Overview խմբագրել

William James, in The Varieties of Religious Experience, described New Thought as follows:

  ...for the sake of having a brief designation, I will give the title of the "Mind-cure movement." There are various sects of this "New Thought," to use another of the names by which it calls itself; but their agreements are so profound that their differences may be neglected for my present purpose, and I will treat the movement, without apology, as if it were a simple thing.

It is an optimistic scheme of life, with both a speculative and a practical side. In its gradual development during the last quarter of a century, it has taken up into itself a number of contributory elements, and it must now be reckoned with as a genuine religious power. It has reached the stage, for example, when the demand for its literature is great enough for insincere stuff, mechanically produced for the market, to be to a certain extent supplied by publishers – a phenomenon never observed, I imagine, until a religion has got well past its earliest insecure beginnings.

One of the doctrinal sources of Mind-cure is the four Gospels; another is Emersonianism or New England transcendentalism; another is Berkeleyan idealism; another is spiritism, with its messages of "law" and "progress" and "development"; another the optimistic popular science evolutionism of which I have recently spoken; and, finally, Hinduism has contributed a strain. But the most characteristic feature of the mind-cure movement is an inspiration much more direct. The leaders in this faith have had an intuitive belief in the all-saving power of healthy-minded attitudes as such, in the conquering efficacy of courage, hope, and trust, and a correlative contempt for doubt, fear, worry, and all nervously precautionary states of mind. Their belief has in a general way been corroborated by the practical experience of their disciples; and this experience forms to-day a mass imposing in amount.[7]

 

Պատմություն խմբագրել

Ծագում խմբագրել

The New Thought movement was based on the teachings of Phineas Quimby (1802–1866), an American mesmerist and healer. Quimby had developed a belief system which included the tenet that illness originated in the mind as a consequence of erroneous beliefs and that a mind open to God's wisdom could overcome any illness.[8] His basic premise was:

  The trouble is in the mind, for the body is only the house for the mind to dwell in [...] Therefore, if your mind had been deceived by some invisible enemy into a belief, you have put it into the form of a disease, with or without your knowledge. By my theory or truth, I come in contact with your enemy, and restore you to health and happiness. This I do partly mentally, and partly by talking till I correct the wrong impression and establish the Truth, and the Truth is the cure.[9][10]  

Նոր Միտք շարժումը հիմնված էր Ֆինեաս Քուիմբիի (1802-1866թ) ուսմունքի վրա․ վերջինս ամերիկացի մեսմերիստ ու բժիշկ էր։ Քուիմբին զարգացրել է մի հավատքի համակարգ, որը ընդգրկում էր այն հավատը, որ հիվանդությունը ծագում է մտքում՝ որպես հետևանք սխալ հավատների, և Աստծո իմաստության առաջ բաց յուրաքանչյուր միտք ունակ է հաղթահարելու ցանկացած հիվանդություն։ 19-րդ դարի վերջում Քուիմբիի մետաֆիզիկական բուժման մեթոդները խառնվեցին Վարեն Ֆելթ Էվանսի «Մտավոր գիտության» հետ․ վերջինս շվեդբորջյան նախարար էր։ Քրիստոնեական գիտության հիմնադիր Մերի Բեյքր Էդիի մասին հաճախ է հիշատակվում, որ Քուիմբին ներշնչանք է հանդիսացել նրա աստվածաբանության համար։ Էդին Քուիմբիի հիվանդներից էր և կիսում էր նրա այն տեսակետը, որ ցանկացած հիվանդության արմատ գտնվում է մտավորի մեջ։ Հենց իր թեիզմի համար է, որ «Քրիստոնեական գիտությունը» տարբերվում է Քուիմբիի դասերից։ 19-րդ դարի վերջում մի շարք հագևոր մտածողներ ու փիլիսոփաներ առաջ մղեցին «Նոր մտածողությանը», որից առաջացան բազմազան կրոնական ուղղություններ ու եկեղեցիներ։ Դրանցից նշանանավոր են Միասնության եկեղեցին և Աստվածային գիտության եկեղեցին (հիմնադրվել են համապատասխանաբար 1889 և 1888 թվականներին)։ Դրանց հաջորդեց Կրոնական գիտությունը (հիմնադրված՝ 1927 թվականին)։ Վաղ շրջանում սրանց ուսուցիչներն ու ուսանողները կանայք էին․ շարժման հիմնադիրների շարքում նշանավոր դեմքերից էին Էմմա Կուրտիս Հոփկինսը, ով հայտնի է որպես «ուսուցիչների ուսուցիչ», Միրթլ Ֆիլմորը, Մալինդա Քրամերը և Նոնա Լ․ Բրուքսը։ Բացի այդ, եկեղեցիներից և համայնքային կենտրոններից շատերը ղեկավարվում էին կանանց կողմից սկսած 1980-ականներից մինչև այսօր։

Զարգացում խմբագրել

«Նոր մտածողությունը», բացի այդ, զգալի չափով համարվում է որպես «տպագրության շարժում»։ 1906 թվականին, Վիլիամ Վոլկեր Ատկինսոնը (1862–1932) գրեց և հրատարակեց «Մտքի թրթիռ կամ ատրակցիայի օրենքը մտածողության աշխարհում»։ Ատկինսոնը «Նոր մտածողություն» ամսագրի խմբագիրն էր և հեղինակ ավելի քան 100 գրքերի՝ կրոնական, հոգևոր և խորհրդավոր թեմաներով։ Հաջորդ տարում Էլիզաբեթ Թաունը՝ «Նաութիլուսի» խմբագիրը, հրատարակեց Բրուս Մաքլելանդսի գիրքը՝ «Բարգավաճում մտքի ուժի միջոցով», որում վերջինս համառոտ ներկայացնում էր «Ատրակցիայի օրենքը» որպես «Նոր մտածողության» հիմք՝ նշելով, որ «Դու այն ես, ինչ մտածում ես, և ոչ այն, ինչ կարծում ես, որ ես»։ Հետագայում այս ամսագիրը օգտագործվեց մեծ լսարան գրավելու համար, ինչպես որ այսօրվա մնացած բոլոր ամսագրերն են։ «Նաութիլուս» ամսագիրը, օրինակ, ուներ 45,000 բաժանորդներ ու 150,000 տպաքանակ։ Վի Վիսդոմի «Մեկ միասնական եկեղեցի» ամսագիրը Միացյալ Նահանգների «ամենաերկարակյաց» ամսագիրն էր՝ նախատեսված երեխաների համար, որը հրատարակվում էր 1893-1991 թվականների ընթացքում։ Այսօր «Նոր մտածողություն» ամսագիրը ներառում է «Ամենօրյա լրահոս» անգլ.՝ Daily Word, որը հրատարակվում է «Միասնություն» անգլ.՝ Unity և «Կրոնական գիտության» անգլ.՝ Religious Science magazine ամսագրի կողմից, «Մտքի գիտություն» անգլ.՝ Science of Mind, որը հրատարակվում է «Հոգևոր կյանքի կենտրոնի» անգլ.՝ the Centers for Spiritual Living կողմից։

Խոշոր հավաքներ խմբագրել

«Նոր մտածողության» հիմնական հավատալիքներն են.

  • Անսահման իմաստությունը կամ Աստված ամենուրեք է ու ամենազոր:
  • Հոգին ամենահիմնական իրականությունն է:
  • Մարդկային ճշմարիտ ինքնուրույնությունը աստվածային է:
  • Աստծուց ներշնչված միտքը դրական ուժ է լավի հանդեպ:
  • Բոլոր հիվանդությունները ծնվում են մտքում:
  • Դրական մտածողությունը բուժիչ ազդեցություն ունի:

Մտքի էվոլյուցիա խմբագրել

Շարժման հետևորդները ընդհանուր առմամբ հավատում են, որ քանի որ մարդկությունը աշխարհի մասին ջեռք է բերում ավելի ու ավելի մեծ ճանաչողություն, «Նոր մտածողությունը», ուստի, կհայտնվի՝ գնահատելու նոր գիտելիքները: Ալան Անդերսոնը և Դեբ Վայթհաուսը «Նոր մտածողությունը» բնութագրել են որպես մի գործընթաց, որում յուրաքանչյուր անհատ և անգամ «Նոր մտածողություն» շարժումն ինքը ժամանակի յուրաքանչյուր պահի հանդես են գալիս նորովի: Թոմաս Մաքֆոլը անվանել է այն «շարունակական բացահայտում»՝ լի նոր հայացքներով, որոնք անհատը ձեռք է բերում անընդհատ: Ժան Հյուսթոնը խոսել է «հնարավոր մարդու» մասին, կամ թե մենք ինչ կարող ենք դառնալ:

Աստվածաբանական ներգրավվածություն խմբագրել

«Ճշմարտության տունը»

  1. Dresser, Horatio Willis (1919), A History of the New Thought Movement, TY Crowell Co, էջ 154, «In England the term Higher Thought was preferred at first, and this name was chosen for the Higher Thought Centre, the first organization of its kind in England. This name did not however represent a change in point of view, and the movement in England has been similar to the therapeutic movement elsewhere.»
  2. Melton, J. Gordon, Jerome Clark & Aidan A. Kelly. New Age Almanac; New York: Visible Ink Press (1991); pg. 343. "The International New Thought Alliance, a loose association of New Thought institutions and individuals (approximately 350 institutional members), exists as a voluntary membership organization [to advance New Thought ideals]."
  3. Conkin, Paul K. American Originals: Homemade Varieties of Christianity, The University of North Carolina Press: Chapel Hill, NC (1997); pg. 269. "An International New Thought Alliance still exists, with offices in Arizona, a periodical, and around 200 affiliated societies, some of which still use the label 'church'".
  4. 4,0 4,1 Declaration of Principles, International New Thought Alliance, Վերցված է 2008–09-ին.
  5. 5,0 5,1 «Statement of beliefs», New Thought info, Վերցված է 2008–09-ին.
  6. Lewis, James R; Peterson, Jesper Aagaard (2004), Controversial New Religions, էջ 226.
  7. James, William (1929), The Varieties of Religious Experience, New York: U Virginia, էջեր 92–93.
  8. «Phineas Parkhurt Quimby». MSN Encarta. Արխիվացված է օրիգինալից 2009-11-01-ին. Վերցված է Nov 16, 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Phineas, Quimby (2008). «Christ or Science». The Quimby Manuscripts. Forgotten Books. էջ 183. ISBN 1-60506-915-9. Վերցված է 2011-05-08-ին. {{cite book}}: External link in |chapterurl= (օգնություն); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (օգնություն)
  10. «The Quimby Manuscripts». New Thought Library. Վերցված է 3 June 2015-ին.