Եկամուտ խմբագրել

Վիքիպեդիայից` ազատ հանրագիտարանից


Եկամուտը որոշակի ժամանակահատվածում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կատարած սպառումն ու խնայողություններն են դրամային արտահայտությամբ:[1][2][3] Տնային ստնեսությունների և անհատների համար եկամուտը որոշակի ժամանակահատվածում ստացած աշխատավարձերն են, փոխհատուցումները, շահույթները, վճարված տոկոսները, վարձավճարները և այլ տեսակ եկամուտները:[4]

հանրային տնտեսագիտության մեջ ևս այս տերմինը սահմանվում է որպես դրամական և ոչ դրամական սպառման հնարավորություն, որը հիմնականում արտահայտվում է դրամական տեսքով:

Կազմակերպության համար համախառն եկամուտը բոլոր տեսակ եկամուտների ամբողջությունն է: Զուտ շահույթը ստացվում է` ծածկելով կատարված ծախսերը.

Զուտ շահույթ = Եկամուտ – Ծախս

Եկամտի աճ խմբագրել

Գրեթե բոլոր երկեները մեկ շնչի հաշվով եկամուտների կայուն աճ են գրանցել:[5] Շատ գործոններ կարող են ազդել մարդկանց ավելի բարձր եկամուտներ ունենալու վրա, այդ թվում կրթությունը, գլոբալիզացիան և բարենպաստ քաղաքական միջավայրը` տնտեսական ազատություն և խաղաղություն: Եկամտի աճը իր հերթին ենթադրում է, որ մարդիկ կսկսեն ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքին: Ի տարբերություն զարգացող երկրների` զարագացած երկրները (սահմանվում են որպես զարդացած տնտեսություն ունեցող երկրներ) ավելի բարձր եկամուտներ ունեն:

Տնտեսագիտական սահմանումներ խմբագրել

Տնտեսագիտության մեջ «Գործոնային եկամուտը» անհատի կամ պետության համար արտադրական ռեսուրսներից ստացվող եկամուտն է, ինչպես օրինակ վարձավճարի տեսքով եկամուտ, աշխատուժի աշխատավարձ, կապիտալի դիմաց ստացած տոկոսագումարներ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթ:[6]

Սպառման տեսության մեջ «եկամուտը» բյուջեի սահմանափակման մեկ այլ անվանում է, այն Y գումարը, որը կարող է գնել րարից տարբեր x և y ապրանքները x և y քանակով և Px և Py գնով: Վերջինս կարելի է ներկայացնել հետևյալ հավասարմամբ.

 

Այս հավասարումը ենթադրում է. առաջին, եթե գնենք մեկ միավոր ավել   ապրանք, ապա այն կհանգեցնի Px/Py միավորով պակաս   ապրանք գնելուն: Այսպիսով,   ապրանքի հարաբերական գինն է արտահայտված   ապրանքի միավոր գնով: Երկրորդ, եթե   ապրանքի գինը նվազել է, իսկ   հաստատուն են, ապա դրա հարաբերական գինը նույնպես նվազում է: Այստեղ գործուն է պահանջարկի օրենքը` այլ հավասար պայմաններում ապրանքի կամ ծառայության գնի և պահանջարկի մեծության (պահանջվող քանակի) միջև հակադարձ կապի առկայություն, այսինքն` ցածր գնի հետևանքով կաճի   բապրանքի քանակի հանդեպ պահանջարկը: Այս հիպոթեզը կարող է ներկալացվել ավելի քան երկու ապրանքների օրինակով:

Մեկից ավելի ժամանակահատվածների դեպքում անհրաժեշտ է պատկերացում կազմել երկարաժամկետ հարստության և սահմանափակ եկամուտների մասին: Երկարաժամկետում տնտեսության մեջ տեղի է ունենում ավելին, քան անհատների եկամուտների հոսքերի ավելացումը (կրճատումը): Եկամուտը որպես փոփոխական և դրա կապը սպառման հետ ներկայացվում է մի շարք մոդելների տեսքով, ինչպես օրինակ` մշտական եկամտի հիպոթեզ:

Համախառն և Հայգ-Սիմնսի եկամուտ խմբագրել

«Համախառն եկամուտը» անհատի կամ տնային տնտեսության դրամական և ոչ դրամակա սպառումն է: Համաձայն 1938թ. Հայգ-Սիմնսի սահմանմանը, տնտեսագետ Նիկոլաս Բարրը «եկամտի դասական սահմանումը» այսպես է նկարագրում. «Եկամուտը կարող է սահմանվել որպես սպառման ժամանակ օգտագործվող իրավունքների շուկայական արժեքի և գույքային իրավունքների պահպանության արժեքի գումար»: Քանի որ ոչ դրամական ապրանքների սպարման ներուժը, ինչպես օրինակ` հանգստը, հնարավոր չէ չափել, դրամական եկամուտը կարելի է ուսումնասիրել որպես ամբոզջական եկամտի ցուցանիշ[3]։ Սակայն, որոշ մասնագետներ քննադատում են այդ մոտեցումը՝ համարելով այն ոչ հավաստի: Այն չի արտացոլում սպառումը, որը անհատները կարող են կատարել ոչ դրամային եկամուտի միջոցով և հետևաբար մակրոտնտեսական մակարդակով նույնպես չի կարող արտացոլել սոցիալական բարեկեցությունը: Ըստ Բարրի` փողի մասնաբաժինը ընդհանուր եկամտի մեջ տատանվում է և հաստատուն չէ:

Եկամտի անհավասարություն խմբագրել

Եկամտի անհավասարության դեպքում եկամուտը բաշխվում է ոչ հավասար ձևով։ Վերջինս կարող է չափվել մի շարք մեթոդներով, ներառյալ Լորենցի կորի և Ջինի գործակցի միջոցով։ Որոշ տնտեսագետներ կարծում են, որ անհավասարությունը ինչ որ չափով անհրաժեշտ և ցանկալի է , սակայն եկամուտների չափազանց մեծ անհավասարությունը առաջ է բերում անարդյունվետության խնդիրներ և սոցիալական անարդարություն:[3]

Եկամուտը փիլիսոփայության և էթիկայի մեջ խմբագրել

Պատմության ընթացքում շատերն են գրել հասարակության և բարոյականության վրա եկամտի ազդեցության մասին: Սուրբ Պողոսը գրել է ․«Որովհետև փողի հանդեպ սերն է ամեն չարիքի արմատը» (1 Տիմոթեոս 6։10):

Որոշ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ նյութական առաջընթացն ու բարգավաճումը, այսինքն՝ անհատի և պետության մակարդակով եկամուտների շարունակական աճը , բարոյականության պահպանման անփոխարինելի հիմք են ապահովու։ Այս փաստարկը ակնհայտորեն տրվել է Ադամ Սմիթի կողմից «Բարոյական կարծիքի տեսության» մեջ, եւ վերջերս մշակվել է Հարվարդի տնտեսագետ Բենջամին Ֆրիդմանի «Տնտեսական աճի բարոյական հետեւանքները» գրքում:

Հաշվապահություն խմբագրել

Միջազգային հաշվապահական ստանդարտների խորհուրդը օգտագործում է հետևյալ սահմանումը․  «Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տնտեսական օգուտների ավելացումն է ակտիվների ներհոսքերի կամ ընդլայնման, ինչպես նաև պարտավորությունների նվազեցման հետևանքով, որոնք հանգեցնում են կապիտալի ավելացմանը, բացի սեփական կապիտալի մասնակիցների ներդրումներից»:

Ջոն Հիքսի սահմանման համաձայն` եկամուտը այն առավելագույն գումարն է, որը կարող է ծախսվել ժամանակահատվածում, եթե ակնկալվում է կապիտալի ապագա ստացումների արժեքի չվնասված մնալը (դրամական արտահայտությամբ):[7]

Պատմություն խմբագրել

Ջոն Հիքսը օգտագործում էր «I» եկամուտը նշանակելու համար, սակայն Քեյնսը 1937թ․ գրում է նրան․ «երկուսն էլ օգտագործելով ՝ կարծում եմ վելի հեշտ է օգտագործել Y եկամտի համար և I ներդրումների համար»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սմիթի ֆինանսական բառարան (1908):
  2. Webster- ի նոր ժամանակակից անգլերեն բառարան (1922):
  3. 3,0 3,1 3,2 Բարր, Ն. (2004): Չափումների խնդիրները եւ սահմանումը: Պետության բարօրությունը տնտեսության մեջ (էջ 121-124):
  4. Քեյս, Կ և Ֆեիր, Ռ. (2007): Տնտեսագիտության սկզբունքներ (էջ 54):
  5. «Gapminder World»: Gapminder հիմնադրամ:
  6. Staff (2012): «գործոնային եկամուտ»: BusinessDictionary.com:
  7. «Oxbridge Notes» (2016):