Սատուրն/Ավազարկղ8

Պակ Վանսո Пак Вансо (կորեերեն՝ 박완서; , ), հարավկորեացի գրող։

Կենսագրություն խմբագրել

Պակ Վանսոն ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Գյոնգի նահանգի հյուսիսում գտնվող Պակչոկոլ գյուղում (박적골) (ներկայումս գտնվում է Հյուսիսային Կորեայի տարածքում)։ Երբ դարձել է երեք տարեկան՝ հայրը մահացել է, իսկ մայրը և ավագ եղբայրը տեղափոխվել են Սեուլ, և նա մինչև յոթ տարեկան ապրել է բարեկամների հետ[1]։ 1950 թվականին[2] ընդունվել է հեղինակավոր Սեուլի համալսարան, սակայն շուտով ստիպված է եղել լքել այն Կորեական պատերազմի (1950 թվականից մինչև 1953 թվական) և եղբոր մահվան պատճառով։ Պատերազմի ժամանակ նա եղել է բաժանված մորից և ավագ եղբորից, որոնք ծառայում էին Հյուսիսային Կորեայի բանակում, և արտևաքսվել Էին ԿԺԴՀ[3]։ Նա մինչև մահ ապրել է Սեուլի արվարձանում գտնվող Կուրիի Աչուի գյուղում[3]։ Պակ Վանսոն մահացել է 2011 թվականի հունվարի 22-ին[4]։

Պակ Վանսոյի գրական դեբյուտը տեղի է ունեցել 1970 թվականին, այն բանից հետո, երբ նա արդեն մեծացրել էր հինգ երեխա։ Նրա առաջին ստեղծագործությունը «Մերկ ծառ» (կորեերեն՝ 나목) վեպն է, որը նվիրված է Կորեական պատերազմի և երկրի բաժանման հետ կապված իրադարձություններին[5]։ 1977 թվականին թերթերից մեկում տպագրվել է Պակ Վանսոյի «Փորձի կարճ գրառումներ» (կորեերեն՝ 조그만 체험기) պատմվածքը։ Պատմության մեջ ներկայացված է իրական դեպքերի հետ կապված իրադարձություններ՝ գրողի ամուսնուն մեղադրել են խարդախության մեջ և բանտ նստեցրել։ Պակ Վանսոն պատմել է յոթանասունականների վերջին հասարակության վիճակի մասին, Հարավային Կորեայի իրավապահ մարմինների իրավիճակի մասին[1]։ 1988 թվականին Պակ Վանսոն կորցրել է ամուսնուն, իսկ հետո որդուն։ Այնուամենայնիվ, նա իր մեջ ուժ է գտել և շարունակել գրելու և հասարակական գործունեությունը։ Ճապոնական միջազգային ֆոնդի հրավերով այցելել է Ճապոնիա, այնուհետև Եվրոպա և Ամերիկա, ճանապարհորդել է Հնդկաստանով, Տիբեթով և Նեպալով։ Այս ուղևորությունների տպավորությունները նա կիսվել է ճանապարհորդական գրառումներում և գրական ուրվագծերում[1]։

Պակ Վանսոն աշխատել է աշխատել է արդյունավետ կերպով։ 2007 թվականին գրել է տասնյակ վեպեր և թողարկել է պատմվածքների տաս ժողովածու[6]։

Բիբլիոգրաֆիա խմբագրել

  • 나목 «Մերկ ծառ» (1970 թվական). 8937843021
  • 세상에서 제일 무거운 틀니 «Աշխարհի ամենածանր ատամնաշարը» (1972 թվական) ISBN 893784303X
  • 지렁이 울음소리 «Որդերի հառաչանք» (1973 թվական)
  • 부끄러움을 가르칩니다 «Սովորեցրեք ամաչել» (1976 թվական) ISBN 8954601936
  • 휘청거리는 오후 «Ցնցվելով կեսօրից հետո» (1977 թվական) ISBN 8933800263
  • 목마른 계절 «Չոր սեզոն» (1978 թվական) ISBN 8933800530
  • 욕망의 응달 «Փառասիրության ստվերներ» (1979 թվական թվական) ISBN 8933800360
  • 살아 있는 날의 시작 «Կյանքի օրերի սկիզբ» (1980 թվական) ISBN 8933800352
  • 엄마의 말뚝 (1982 թվական) ISBN 9788979521177
  • 오만과 몽상 «Քուն և ամբարտավանություն» (1980 թվականից մինչև 1982 թվական) ISBN 8933800603
  • 그해 겨울은 따뜻했네 «Այս ձմեռը մեղմ էր» (1983 թվական) ISBN 9788933800614
  • 그 가을의 사흘동안 «Աշնան երեք օրերը» (1985 թվական) ISBN 8930001084
  • 도시의 흉년 «Սով քաղաքում» (1979 թվական) ISBN 8933800271
  • 미망 («Իլուզիա») (1990 թվական) ISBN 8933800891
  • 그 산이 정말 거기 있었을까 «Այդ սարն այստե՞ղ է եղել» (1995 թվական) ISBN 9788901017617
  • 아주 오래된 농담«Շատ հին կատակ» (2000) ISBN 9788939203976
  • 그 남자네 집 «Տղամարդու քաղաք» (2004 թվական) ISBN 9788972754275
  • 친절한 복희씨 «Բարի Պոկհի» (2008 թվական) ISBN 9788932018140
  • 세 가지 소원 — 작가가 아끼는 이야기 모음 «Երեք ցանկություն. հեղինակի ընտրած պատմվածքների ժողովածու» (2009 թվական) ISBN 9788960900523
  • 못 가본 길이 더 아름답다 «Անծանոթ ամենասիրուն ճանապահներ» (2010 թվական) ISBN 9788972754671
  • 세상에 예쁜 것 «Գեղեցիկ իրեր» (2012 թվական) ISBN 9788960901445

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Скончалась известная писательница Пак Вансо| Сеульский вестник». Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին. Վերցված է 2017-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Журнальный зал: Нева, 2010 № 3 — Пак Вансо — Цветы анемона тех дней, когда убивали в боях». Արխիվացված է օրիգինալից 2017-06-03-ին. Վերցված է 2017-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 29 (օգնություն)
  3. 3,0 3,1 "Writer, Park Wansuh. List: Books from Korea. KLTI Արխիվացված 2011-07-22 Wayback Machine
  4. [http://www.ytn.co.kr/_comm/pop_mov.php?s_mcd=0103&s_hcd=&key=201101220959002865(չաշխատող հղում) http://www.ytn.co.kr/_comm/pop_mov.php?s_mcd=0103&s_hcd=&key=201101220959002865 (недоступная+ссылка)]
  5. «Скончалась известная писательница Пак Вансо| Сеульский ветсник». Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին. Վերցված է 2017-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Cherished Themes from Park Wan-seo’s Literary Life. Korea Focus. Choi Jae-bong Արխիվացված է Հոկտեմբեր 18, 2016 Wayback Machine-ի միջոցով:(կոր.)