Հոն Մյոն Հի (կոր.՝ 홍명희, 洪命熹; ), կորեացի և հյուսիսկորեացի գրող, քաղաքական և հասարակական գործիչ։

Սատուրն/Ավազարկղ3

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հյուսիսային Չունգչոնգ[1] նահանգի Կվեսան շրջանի Դոնբուրի գյուղում։ Ծնվել է ապահով ընտանիքում, բայց շուտ կորցրել է մորը և դաստիարակվել է խորթ մոր կողմից։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1908 թվականից մինչև 1910 թվականը սովորել է Տանսեի դպրոցում[2]՝ Տոկիոյում, 1910 թվականին Ճապոնիայի կողմից Կորեայի բռնակցումից հետո վերադարձել է Կորեա[3]։

1919 թվականին մասնակցել է մարտի մեկի հակաճապոնական շարժմանը՝ դառնալով ղեկավարներից մեկը, շարժման ճնշումներից հետո ստիպված է եղել արտագաղթել Չինաստան և որոշ ժամանակ աղքատության մեջ ապրել Շանհայում, բայց այնուհետև վերադարձել է հայրենիք[4]։ 1920-ական թվականներին «Դոնա իլբո» (կորեերեն՝ 동아일보)[5] թերթում զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը։ Այդ շրջանում Հոն Մյոն Հին մի քանի անգամ ենթարկվել է կալանավորման և դատապարտվել ոչ երկար ազատազրկման՝ իր հակաճապոնական հայտարարությունների և հոդվածների պատճառով։ Համաձայն մի շարք աղբյուրների, նույն 1920-ական թվականներին նա տարվել է մարքսիզմով և նույնիսկ որոշ ժամանակ եղել է կոմունիզմի ընդհատակյա սկզբնական կազմակերպությունում[6]։ 1927 թվականին դարձել է «Ժամանակակից քննադատություն» (կորեերեն՝ 현대평론)[7] գրական-քննադատական միության հիմնադիրներից մեկը (այլ կերպ կոչված «Հասարակության թարմացում» (կորեերեն՝ 신간회, Синганхве)[8]), որը զբաղվել է հայրենասիրական հակաճապոնական գործունեությամբ։

Կորեայի ազատազրկման պահին՝ 1945 թվականին, զբաղեցրել է Գրական ասոցիացիայի ղեկավարի պաշտոնը[9]։ Սկզբնապես գտնվել է պետության հարավային մասում, որտեղ մասնակցել է «ձախերի» շարժմանը, մասնավորապես եղել է Կորեական թերակղզու նկատմամբ ՄԱԿ-ի խնամակալության հաստատմանը հակազդելու կոմիտեի ղեկավարության կազմում[10], իսկ 1947 թվականի հուլիսին՝ Յո Ուն Հյոնի սպանությունից հետո, գլխավորել է Աշխատանքի ժողովրդական կուսակցությունը[11]։ 1948 թվականի փետրվարին ենթադրաբար գաղտնի այցելել է Հյուսիսային Կորեա[12], իսկ նույն թվականի ապրիլին երկրորդ այցելությունից հետո մնացել է այդտեղ[13]։ Նույն թվականի սեպտեմբերին նա դարձել է Հյուսիսային Կորեայի նախարարների առանձնասենյակի[14] նախագահի տեղակալներից մեկը և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1962 թվականը:

1961 թվականի մայիսի 13-ին գլխավոր է «Խաղաղության և միավորման կոմիտե»-ն՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կազմում, զբաղվել է հարավկորեական իշխանությունների գործունեության քննադատությամբ[15]։ 1953 թվականից մինչև 1956 թվականը եղել է Հյուսիսային Կորեայի Գիտությունների ակադեմիայի նախագահ, 1959 թվականին՝ Օլիմպիական կոմիտեի նախագահ[16], իսկ 1962 թվականին ընտրվել է Գերագույն ժողովրդավարական ժողովի մշտական կոմիտեի նախագահի երրորդ տեղակալ[17]։ 1952 թվականին գրել է պանեգիրիկ՝ ի պատիվ Կիմ Իլ Սոնգի[18], ինչով վաստակել է պետության ղեկավարի բարեհաճությունը, երբեք չի ենթարկվել ճնշման։ Այնուամենայնիվ, համաձայն աղբյուրներից մեկի, Հոն Մյոն Հին իր կյանքի վերջում կարոտում էր Սեուլում անցկացրած տարիները[19]։

Մահացել է 1968 թվականի մարտի 5-ին։ Թաղված է հայրենասեր նահատակների գերեզմանատանը՝ Փհենյանում[17]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հոն Մյոն Հիի առավել հայտնի ստեղծագործությունը համարվում է բազմահատոր պատմական վեպ «Իմ Կոկչոն»-ը (կորեերեն՝ 임꺽정), որը XVI դարավերջի կորեացի ազգային հերոսների մասին է, գրված Պյոկչխո կեղծանվան տակ (կորեերեն՝ 벽초)։ Ստեղծագործության առաջին անավարտ տարբերակը հրապարակվել է մասերով՝ 1928 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 1939 թվականի մարտի 11-ը՝ «Չոսոն իլբո»[20] թերթում, իսկ 1940 թվականի հոկտեմբերին դուրս է եկել «조광» հրատարակչությունում՝ առանձին գրքի տեսքով[21], սակայն ճապոնական գրաքննության սպառնալիքներից մեկի պատճառով Հոն Մյոն Հին որոշել է դադարել աշխատել ստեղծագործության վրա[22]։ Համաձայն սովետական մեծ հանրագիտարանի, 1954 թվականից մինչև1956 թվականը լույս է տեսել նրա երկրորդ ընդլայնված հրատարակությունը՝ Հյուսիսային Կորեայում, որը բաղկացած էր վեց հատորից[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «(신문로) 벽초 홍명희, 그 진실과 화해(신명식» (կորեերեն). Վերցված է 2009-03-05-ին.(չաշխատող հղում)
  2. 首席占領 皇城新聞 1909년 06월 09일
  3. (단독)소설「임꺽정」홍명희 자필 편지 4통 경북 안동서 발견 중앙일보 2018.02.19
  4. 이우탁《김구, 장보고, 앙드레김》(이우탁, 출판사 동아시아, 2006) 127페이지
  5. 동아일보, 임시주주 총회에서 사주 김성수는 동아기자단과 군소주주들의 요구를 묵살하고 신간부 조직(제4대 사장 : 이승훈. 주필 겸 편집국장 : 홍명희) 1924년 05월 14일 : 한국사데이타베이스 근대사 연표
  6. 장세윤, 벽초(碧初) 홍명희(洪命熹)의 현실인식과 민족운동 한국독립운동사연구 제15집 (독립기념관, 2000.12) pp.336~337
  7. «〈임꺽정〉, 조선에서 옥중작의 첫 기록» (կորեերեն). Վերցված է 2020-11-13-ին.
  8. «'조선상고사' 103회 연재 주도한 안재홍, 단재 설득해 신간회에 참여시킨 홍명희» (կորեերեն). 24 февраля 2020. Վերցված է 13 ноября 2020-ին.
  9. 文學同盟中央委員結成大會에서 選擧 Արխիվացված է Մարտ 24, 2017 Wayback Machine-ի միջոցով: 1945.12.15
  10. 아! 비운의 역사현장 경교장(1993, 백범사상실천운동연합) 255
  11. 여운형 장례식 거행 1947년 08월 03일 (조선일보 1947년 08월 05일) 洪命憙의 봉도문 낭독
  12. 양동안, 1948년 남북협상과 관련된 북한의 대남 정치공작 국가정보연구 제3권 1호 (한국국가정보학회 2010-08-17) p.21
  13. 장세윤, 벽초(碧初) 홍명희(洪命熹)의 현실인식과 민족운동 한국독립운동사연구 제15집 (독립기념관, 2000.12) p.344
  14. «김일성내각 組閣을 완료». 경향신문. 1948-09-11. էջ 1.
  15. 조국평화통일위원회 결성대회(평양, 위원장 홍명희(洪命憙)) 1961년 05월 13일 : ≪북한연표≫ 국토통일원, 1980년
  16. 북한올림픽위원장 홍명희(洪命憙), 남북단일선수단 구성과 관련 IOC 위원장에게 전문 1959년 07월 04일 : ≪북한연표≫ 국토통일원, 1980년
  17. 17,0 17,1 홍명희사망(洪命熹死亡) 1968.03.06. 경향신문 2면
  18. 홍명희, 《김일성 장군은 조선민주주의인민공화국의 창건자이며 조직자이다》 「근로자」지 1952년
  19. 환상의 터널­그 시작과 끝:110 중앙일보 1990.05.28 종합 5면
  20. «진짜 큰 도적은 임꺽정 아닌, 가렴주구 재상들 - 국가기록원» (կորեերեն). Վերցված է 13 ноября 2020-ին.
  21. 신정일. 신정일의 신 택리지: 북한 (կորեերեն).
  22. «홍석중의 증언» (կորեերեն). Վերցված է 13 ноября 2020-ին.
  23. Концевич, 1978, էջ 354—355

Գրականություն խմբագրել