Մասնակից:Շողեր Ոսկանյան/Ավազարկղ

Պատմական ակնարկ խմբագրել

Ըստ ավանդության Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում (754-753 թվականներ): Անվանումը ծագել է առաջին թագավոր` Հռոմուլոսի անունից: Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր: Հռոմեական համայնքի լիիրավ անդամներ էին համարվում պատրիկները և պլեբեյները: Ավելի ուշ շրջանում հասարակությունը բաժանվեց արտոնյալ խավի՝ ծերակուտականների, հեծյալների, քաղաքային հողատերերի վերնախավի, որից զատ էին առևտրականները, արհեստավորները, մանր հողատերերը, հողի վարձակալները: Հիմնական շահագործվող դասակարգը ստրուկներն էին: Դասակարգային պայքարը, հասարակական-տնտեսական հարաբերությունների էվոլյուցիան ուղեկցվում էին քրիստոնեության տարածման շրջանով, որը քննադատների կողմից բնութագրվում էր որպես ստրուկների և թուլամորթների կրոն:
Մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին դարերում Հռոմն աշխարհակալ ստրկատիրական պետություն էր: Հին Հռոմի պատմության այս շրջանը հայտնի է նաև դասական ստրկատիրական հարաբերությունների շրջան, որն էլ հետագայում ձևավորեց ֆեոդալական հարաբերությունների հենքը (3-5-րդ դարեր):

Տնտեսագիտական մտքի ուղղվածությունը խմբագրել

Մ.թ.ա. 5-4-րդ դարերում Հին Հռոմի «տնտեսական զարգացման» անտիկ միտքն ուղղված էր հասարակական կայունացման հիմնախնդրին: Միտումներ կային խստացնելու պարտային ստրկությունը, միևնույն ժամանակ սահմանափակելով հողային սեփականության իրավունքը: Պարտապանի ազատությունը, կյանքը տնօրինողը պարտատերն էր: Պարտային ստրկությունն արգելվեց 300-ական թվականներին: Մ.թ.ա. 2-րդ — 1-ին դարերում Հռոմի տնտեսական հիմքը խոշոր ստրկատիրական գյուղատնտեսությունն էր:

 
Մարկոս Տուլիցիոս Ցիցերոն

Ձևավորված խոշոր հողատիրությունների շնորհիվ մանր արտադրությունն անցում կատարեց խոշոր ստրկատիրական տնտեսությունների: Սա հիմք դարձավ լատիֆունդիաների ձևավորման համար, երբ առաջ քաշվեց կոլոնային հողօգտագործման գաղափարը տնտեսությունում:

Հին հռոմեական տնտեսագիտական միտքն ամփոփված էր փիլիսոփայական ուսումնասիրություններում, նաև՝ առակային բնույթի էպոսներում: Հետագայում տնտեսագիտական միտքը բուռն զարգացում ապրեց փիլիսոփաների ակտիվ միջամտությամբ: Հռոմեական փիլիսոփայությունը զարգացել էր հունական փիլիսոփայության ուղղակի ազդեցության ներքո, կրկնելով հիմնական գաղափարական սկզբունքները: Հռոմեական պետության պաշտոնական կրոնն էր ստոիցիզմը: Ուղղության հայտնի ներկայացուցիչներ են Լ. Աննեուս Սենեկան, կայսր Մարկուս Ավրելիուսը: Փիլիսոփայական պրագմատիկ միտքը տարածող ակնառու ներկայացուցիչ էր Ցիցերոնը, ում քննադատական հայացքներում նույնիսկ ճշմարտության արժեքն էր որոշվում մտքի օգտակարությամբ: Փիլիսոփա Էպիկուրի հայացքները դրականորեն էին ազդում փիլիսոփայական մտքի, նաև՝ տնտեսագիտական հստակ կողմնորոշումների ձևավորման վրա: Աթեիստ Էպիկուրի գաղափարները նախանշում էին վարքագծային ավանդական հարմարվողականություն, որում թեև «օգտակարության» հանդեպ յուրօրինակ դրական կողմնորոշմանը, սակայն մինիմալ ծախսեր — մաքսիմալ շահ(ույթ) բանաձևված մոտեցումը զերծ էր որպես վարքագծային տարր, ձևավորման քննարկումներից: Ընդհանուր առմամբ այս ուսմունքներում առկա էր պետական իշխանության ֆետիշացում, և կայսեր պաշտամունքը դարձել էր փիլիսոփայության սակրալացման (կրոնին ենթարկվածության) սկիզբ: Առկա էին նաև փիլիսոփայական ուսմունքներ, որոնց հիմքում ընկած էին Պլատոնի ու Արիստոտելի փիլիսոփայական սկզբունքները: Ահա այս բազմազան գաղափարների փոխշփման տիրույթում առանձնանում էին տնտեսության և տնտեսագիտական հիմնահարցերի վերաբերյալ դիրքորոշումները:

 
Մարկոս Պորցիոս Կոտոն Ավագ

Տնտեսագիտական մտքի ձևավորման գործում էական ավանդ թողած հռոմեական հեղինակներից մեզ հասած գործերը հիմնականում նվիրված էին գյուղատնտեսության և մասամբ այլ ոլորտներում ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Այդ նշանավոր մտածողներից էին Մարկոս Կատոն Ավագը, Մարկոս Տերենցիոս Վարոնը, Լուցիոս Մոդերատ Կոլումելան, Սենեկան և այլոք»[1]:
Սենական հանդես էր գալիս ստրկատիրության քննադատության դիրքերից: Նա չէր մերժում այն, բայց պահանջում էր ստրուկների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերել: Տնտեսությանն առնչվող խնդիրներում արդարության պահապանի դիրքերից էր հանդես գալիս Մարկոս Տուլիցիոս Ցիցերոնը:

  Ըստ նրա մարդուն բնորոշ է միավորվելու ձգտումը: Արդյունքում կազմավորվում են պետություններ, որտեղ պետք է ապահովված լինի մարդկանց անվտանգությունը, ազատ ապրելու իրավունքը և ընդհանրապես ամեն ինչ պետք է կարգավորվի օրենքով: Ըստ Ցիցերոնի մասնավոր սեփականություն ի սկզբանե չի եղել: Այն ձևավորվել է հասարակության բնականոն էվոլյուցիայի արդյունքում: Ուստի և պետությունում պետք է պահպանվի ինչպես հասարակական սեփականությունը, այնպես էլ մասնավոր սեփականատերերի իրավունքները: Հետագայում նա նույնիսկ առաջարկում էր ստրուկներին վերաբերվել ինչպես մասնահատուկ վարձակալների  

[2]:

Մարկոս Պորցիոս Կոտոն Ավագ խմբագրել

Մարկոս Պորցիոս Կոտոն Ավագ[3] (234-149 թթ. մ.թ.ա.), պետական գործիչ, գրող, հրապարակախոս: Ունեցել է խոշոր ստրկատիրական տնտեսություններ: Ըստ նրա ազնիվ մարդիկ և ամենակայուն զինվորները սերում են հողագործներից և որ ցանկացած գործունեության գերնպատակը շահի ստացումն էր: Կոտոնը կողմ էր ստրուկների աշխատանքային ռեժիմավորման գաղափարին: Գտնում էր, որ վերջիններս պետք է սահմանված ժամեր ունենան հանգստի, աշխատանքի, քնի համար: Գտնելով, որ ստրկատերը պետք է հոգա ստրուկների առողջության, սննդի մասին, կիրառում էր այդ գաղափարն իր տնտեսությունում: Սույն գաղափարի իրագործումն ըստ Կոտոնի կհանգեցնի արտադրողականության բարձրացման:

Մարկոս Տերենցիոս Վարոն խմբագրել

Մարկոս Տերենցիոս Վարոնը փիլիսոփա էր, հրապարակախոս (116-27 մ.թ.ա.): Նրա աշխատություններում առաջ էին քաշվում տնտեսագիտական հիմնահարցերի քննարկումներ: «Երկրագործության մասին» աշխատությունում ներկայացված են գործնական խորհուրդներ անասնապահության, թռչնաբուծության, ձկնորսության, մեղվապահության շուրջ: Վարոնը համարում էր, որ անասնապահությունն առավել եկամտաբեր է և դրա զարգացման համար հարկ է արդյունավետորեն մշակել հողատարածությունները, ինչը կենդանիների համար սնունդ կապահովի: Վարնը գտնում էր, որ հարկ է կարևորել այն ճյուղերի զարգացումը, որոնք մեծ շահ էին ապահովում տնտեսությունում, ընդ որում հաշվի առնելով գնային տատանումները, աշխատանքի արտադրողականությունը:

Լուցիոս Մոդերատ Կոլումելա խմբագրել

Հին Հռոմի տնտեսագիտական միտքն արտահայտված է նաև Լուցիոս Մոդերատ Կոլումելայի հայացքներում (1-ին դար մ.թ.ա.): Կոլումելային մտահոգել է հիմնականում ստրուկների վերարտադրության հիմնահարցը: Նա կոչ էր անում ագարակները կառուցել քաղաքներին մոտ, քանի որ գիտակցում էր տնտեսության կազմակերպման ստրկատիրական եղանակի անկման անխուսափելիությունը: Նա վեր հանեց նաև ագարակները վարձակալության հանձնելու խորհուրդը, ինչը կարող էր եկամտաբեր դառնալ: Կոլումելան կողմ էր աշխատանքի բաժանմանը և աշխատանքային օրվա նորմավորմանը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարտիրոսյան, Արման Ռուբենի: Տնտեսագիտական մտքի պատմություն : Ուսումնառության նյութեր / Ա.Ռ. Մարտիրոսյան ; Խմբ.՝ Գ.Ա. Ղարիբյան. - Երևան : Ոսկան Երևանցի, 2005. - էջ 42
  2. Մարտիրոսյան, Արման Ռուբենի Տնտեսագիտական մտքի պատմություն : Ուսումնառության նյութեր / Ա.Ռ. Մարտիրոսյան ; Խմբ.՝ Գ.Ա. Ղարիբյան. - Երևան : Ոսկան Երևանցի, 2005. - էջ 44
  3. https://www.britannica.com/biography/Marcus-Porcius-Cato-Roman-statesman-234-149-BC