Մասնակից:Նարինե Մուրադյան/Ավազարկղ8
Ողջ մնալու արվեստ (կրճատ՝ ՈՄԱ), ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն, որի նպատակն է ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։ Հիմնադրվել է 2014 թվականին։ Նախագահը առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովն է[1]։
Գործունեություն խմբագրել
«ՈՄԱ» կազմակերպության առաջնային գաղափարն այն է, որ Հայաստանից և Սփյուռքից պահեստազորի, նորակոչիկների և կամավորների պատրաստումը կօգնի ստեղծել ավելի հզոր պետություն և կդառնա իրական պահեստային բանակ[2]:
Կազմակերպությունն իրականացնում է դասընթացներ 16 տարեկանից բարձր անձանց համար։ Դասընթացներն ընդգրկում են մի շարք ոլորտներ[3]․
- Հրազենային պատրաստություն,
- նետաձգություն,
- ավտոնոմ գոյատևում,
- ձեռնամարտ՝ Վին-Չուն,
- դանակի սպորտային նետում,
- ժայռամագլցում,
- կիրառական կենսաբանություն,
- բուժպատրաստություն,
- հոգեբանություն,
- քարտեզագիտություն,
- ռազմապար։
Կազմակերպությունը չունի պետական աջակցություն, գործում է Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիների ֆինանսական աջակցության շնորհիվ[4]։
Ազգ-բանակ հայեցակարգ խմբագրել
Հայեցակարգի նպատակն է ստեղծել 200-600 հազար պատրաստված անձից բաղկացած պահեստազորային բանակ, որի կօգնի լրացնել մարտական գործողությունների ընթացքում բանակի կրած կորուստները, ինչպես նաև հնարավորություն կտա իրականացնել հակահարձակողական գործողություններ[5]։
Երկիր ամրոց հայեցակարգ խմբագրել
Ըստ հայեցակարգի՝ Հայաստանի յուրաքանչյուր շրջան պետք է լինի ինքնապաշտպանունակ։ Դա ենթադրում է երկրի ողջ տարածքով ունենալ ապաստարաններ և թաքնված կրակակետեր, խթանել ռազմական արդյունաբերությունն ու բանակի տեխնոլոգիականությունը, դպրոցականներին նախապատրաստել զինվորական ծառայության, ապահովել աղջիկների ռազմական կրթությունը[6]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել
2020 թվականին՝ հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում, «ՈՄԱ»-ն ակտիվ գործունեություն է ծավալել ոչ միայն բուն մարտական գործողություններին մասնակցելու, այլև կամավորական խմբերին նախապատրաստելու միջոցով։ Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո ռազմահայրենասիրական կազմակերպության հիմքի վրա սկսվել է «ՈՄԱ» գումարտակի ձևավորումը, որը 2020 թվականի սեպտեմբերի 29-ից տեղափոխվել է Արցախ՝ սկզբնական շրջանում իրականացնելով Քարվաճառի, ապա Մարտունու Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի պաշտպանությունը։
Բացի այդ, պատերազմի առաջին օրերից կազմակերպությունը նախաձեռնել է արագընթաց դասընթացների իրականացում[7]։ Ռազմաճակատ մեկնելուց առաջ հարյուրավոր կամավորներ կազմակերպության կողմից զինվորական պատրաստվածություն են անցել՝ սովորելով ողջ մնալ և գոյատևել պատերազմական պայմաններում, ցուցաբերել առաջին բուժօգնություն, ուսումնասիրել են նաև լեռնագնացություն և հոգեբանություն[8]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ««ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏ» • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Վերցված է 2021-02-16-ին.
- ↑ ՈՄԱ/VoMA (2018-11-03). «Повысить обороноспособность Армении вместе с VoMA». Medium (անգլերեն). Վերցված է 2021-02-16-ին.
- ↑ «"Ողջ Մնալու Արվեստ" ակումբ | SportClubs.am». sportclubs.am. Վերցված է 2021-02-16-ին.
- ↑ Paruyryan, MheR. «Նյութատեխնիկական ապահովում - VoMA.am». voma.am (ամհարերեն). Վերցված է 2021-02-16-ին.
- ↑ «#ԱզգԲանակ կամ Հայաստանի պահեստազորային բանակ».
- ↑ «VOMA CENTER - ErkirAmroc». www.voma.center. Վերցված է 2021-03-06-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Կամավորականների մարզումները առաջնագիծ մեկնելուց առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ». factor.am. Վերցված է 2021-02-16-ին.
- ↑ «Ողջ մնալու արվեստը. առաջնագծի համար պատրաստվող կանայք ու տղամարդիկ` լուսանկարներում». Sputnik Armenian. Վերցված է 2021-02-16-ին.