Լուիզա Սանֆելիչե
ԵրկիրԻտալիա Իտալիա, Ֆրանսիա Ֆրանսիա
ԺանրԴրամա, մելոդրամա
ՌեժիսորՏավիանի եղբայրներ
ՊրոդյուսերՌիկարդո Տոցի, Նիկոլաս Տրաուբե
ԴերակատարներԼետիցիա Կաստա, Ադրիանո Ջաննինի
ՕպերատորՖրանկո դի Ջակոմո
ԵրաժշտությունՆիկոլա Պիովանի
ԿինոընկերությունAger 3, Alquimia Cinema, Cattleya, Pampa Production, Rai Cinemafiction
Տևողություն200 րոպե

«Լուիզա Սանֆելիչե» (իտալ.՝ Luisa Sanfelice)` ռեժիսորներ Տավիանի եղբայրների հեռուստաֆիլմը, որը լույս է տեսել 2004 թվականին։ Էկրանավորումը կատարվել է Ալեքսանդր Դյումայի վեպի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե խմբագրել

Հունվար՝ 1799 թվական։ Հռոմում տեղակայված ֆրանսիական զորքերի երիտասարդ սպան գաղտնի զեկույցով ուղարկվել է Նեապոլ, որտեղ ֆրանսիական կորպուսի ղեկավար գեներալ Շամպիոնեն ֆրանսիացի սպային հայտնում է, որ զորքը աղքատության մեջ է և տվյալ պահին ի վիճակի չէ տանել մարտական գործողություններ։ Այնուամենայնիվ նեոպոլիտական արքունիքի լրտեսները խափանում են զեկույցը, իսկ Պալմիերը լուրջ վնասվածք է ստանում։ Կառոլինա թագուհին համոզում է իր ամուսնուն՝ Ֆերդինանդ 4-ին օգտվել առիթից և գրավել Հռոմը։ Մինչդեռ վիրավոր Սալվատոյին իր խնամակալության տակ է վերցնում տարեց մարքիզի երիտասարդ կինը՝ Սանֆելիչե Լուիզան, ով միանգամից սիրահարվում է երիտասարդ սպային։ Ֆրանսիական զորքի հանկարծակի հայտնվելը ստիպում է թագավորական զույգին անգլիական նավով փախչել Պալերմո: Ազգային ապստամբության արդյունքում Նեապոլում հաստատվում է Պարթենապեյական հանրապետությունը, սակայն առաջնորդներին չհաջողվեց երկար պահել իրենց իշխանությունը: Հինգ ամիս անց հանրապետական կառավարությունը փլուզվում է և վերականգնվում է Բուրբոնների իշխանությունը, իսկ երկու սիրահարները՝ Սալվատոն և Լուիզան ստիպված իրենց կյանքերը դնել հեղափոխության զոհասեղանին:

Դերերում խմբագրել

  • Լետիցիա Կաստա՝ Լուիզա Սանֆելիչե
  • Ադրիանո Ջիննինի՝ Սալվատո Պալմիերի
  • Սեսիլիա Ռոտ՝ թագուհի Կառոլինա
  • Էմիլիո Սոլֆրիցցի՝ Ֆերդինանտ IV թագավոր
  • Մարի Բաումերէ լեդի Էմմա Համիլտոն
  • Մարիանո Ռիգիլո` կավալեր Լուչանո Սանֆելիչե
  • Յոհաննես Զիլբերնշնայդեր՝ Հորացիո Նելսոն առաջնորդ
  • Կարմելո Գոմես՝ կարդինալ Ռուֆֆո
  • Յարի Գուլյուչի՝ Միքելե
  • Մարգարիտա Լոզանո՝ Մարգո
  • Ժան- Իվ Բերտելո՝ գեներալ Շամպիոնե

Արտաքին հղումներ խմբագրել