Մերի Կիսիբեկյան/Ավազարկղ3
Ծնվել է1968 թվականի դեկտեմբերի 5-ին
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID 0547273

Լիզա Մերի Սմիթ կամ Լիզա Մերի (անգլ.՝ Lisa Marie Smith ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 5-ին, Փիսքաթավեյ, Նյու Ջերսի, ԱՄՆ) մոդել և դերասանուհի: Հայտնի է դարձել Calvin Klein գովազդային գործակալության և Թիմ Բարթոնի հետ երկար ու մտերիմ հարաբերությունների շնորհիվ:

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և մոդելային բիզնես խմբագրել

Դաստիարակվել է հոր և նրա ծնողների կողմից: Տատիկի մահից հետո, չորսամյա Լիզան սկսեց հաճախել Նյու Ջերսիի երեխաների համար նախատեսված կաթոլիկ գիշերօթիկ դպրոց: Յոթ տարեկան հասակում ուսումնասիրել է բալետ և զբաղվել դաշնամուրով: Տասնհինգ տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք՝ բեմական արվեստ, ժամանակակից պար և երաժշտություն սովորելու նպատակով:

1980-ականների կեսին եղել է հայտնի լուսանկարիչ Ռոբերտ Մեփլտորպի մոդելը: Նկարահանվել է Բրյուս Ուեբերի մոտ Obsession Calvin Klein օծանելիքների գովազդում: 1988 թվականին նա նկարահանվել է Ուեբերի «Արի կորչենք» կիսավավերագրական ժապավենում, իսկ հետո Վուդի Ալլենի «Էլիս» ֆիլմում:

Հարաբերությունները Բարթոնի հետ խմբագրել

1992 թվականի Goldfinger ակումբում երեկույթի ժամանակ, որտեղ Մերին հրավիրված էր «Մարսը գրոհում է» ֆիլմի ապագա սցենարիստ՝ Ջոնաթան Ջեմսի կողմից, նա հանդիպել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Թիմ Բարթոնի հետ: Նրանց մոտ ստեղծվեց մտերիմ հարաբերւթյուններ, որն ավարտվեց 1993 թվականի փետրվարի 14-ին: Բարթոնը հայտարարեց, որ Լիզա Մերին մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի ստեղծագործական աշխատանքի վրա[1]: Ինչպես նաև Մերին մինչև 2001 թվականը մասնկացել է Բարթոնի գրեթե բոլոր ֆիլմերում և մուլտիպլիկացիոն ֆիլմերում հնչունավորել է մի քանի դերեր: Շատ քննադատներ և ռեժիսորի երկրպագուների մեծամասնությունը Բարթոնի կյանքի այդ շրջանն անվանում են ավելի արդյունավետ և տպավորիչ:

1994 թվականին «Էդ Վուդ» ֆիլմում նա խաղացել է գոթական պաշտամունքանային կերպար՝ Վամպիրին։ Նա փնտրել և երկար ժամանակ շփվել է օրիգինալ Վամպիրի դերակատար՝ Մայլ Նուրմիի հետ։

2000 թվականին Մերին հաղորդավարուհի էր տարբեր ժամանակներում Sci-Fi ալիքով ցուցադրված Exposure շոուում, որտեղ ցուցադրվում էր տարբեր ռեժիսորների (Թիմ Բարթոնի, Քևին Սմիթի, Ալեքս Փրոյանս, Ջորջ Լուկաս և այլոց) կարճամետրաժ ֆիլմերի հավաքածուն։ Այդ տարի նա նկարահանվել է նաև Timex ժամացույցների գովազդում։

Զույգի հարաբերությունները խզվեցին «Կապիկների մոլորակը» ռեմեյքի նկարահանման ավարտին։ Բարթոնը տարված էր անգլիացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերով, ով խաղում էր այդ ֆիլմի դերերից մեկը։ Լիզան և Թիմ Բարթոնն իրենց հարաբերությունները պահպանեցին ինն ու կես տարի։ Ութ ու կես տարի նրանք ապրել են միասին։ Կան վարկածներ, որ Մերին և Բարթոնը երբևէ ամուսնացած չեն եղել:

Բարթոնից հետո խմբագրել

Դերասանուհին կազմակերպեց իր տան այն իրերի և կահույքի հանրային վաճառքը, որոնք կապված էին Բարթոնի հետ[2] : Դատարանի որոշմամաբ Բարթոնը պարտավոր էր Մերի Լիզային վճարել 5,4 միլիոն ԱՄՆ դոլար: 2007 թվականին Լիզան նորից հայց ներկայացրեց դատարան, հայատարարելով այն մասին, որ Բարթոնի և նրա ընկերոջ՝ Չերրի Վանիլայի շնորհիվ հայցի գինը բավականին իջեցվել էր, և ռեժիսորից լրացուցիչ վճար պահանջեց: Դատարանը մերժեց Լիզայի խնդրանքը: 2008 թվականի սեպտեմբերին գործը որոշվեց ի օգուտ Բարթոնի:

Փաստեր խմբագրել

  • «Vanity Fair» պարբերականներից մեկում տպագրեց լուսանկարներ, արված դեմ դիմաց Լիզա Մերիի և Թիմ Բարթոնի կողմից: Դա տեղի ունեցավ արդեն այն բանից հետո, երբ զույգը խզեց իր հարաբերությունները:
  • «Մարսը գրոհում է» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մերիի հագուստը կարված է եղել հատուկ իր չափով, քանի որ ռեժիսորի հրամանով այդ կերպարի հագուստը պետք է լինի առանց որևէ կոճակների:
  • Ֆոտոմոդել աշխատելու ժամանակ Լիզա Մերիի տվյալներն էին՝ 86-63-89, 168սմ հասակով:
  • Որոշ շրջապատներում Մերին հայտնի է որպես նկարչուհի:Նա իր աշխատանքներն իրագործելու համար նախընտրում է՝ ջրաներկ:

Ֆիլմագրություն խմբագրել

Год Հայերեն անվանում Իսկական անվանում Կերպար Примечание
1988 Արի՛ կորչենք Let’s Get Lost դոկումենտալ ֆիլմ
Մայամիի ոստիկանությունը Miami Vice Սինդեր
1990 Էլիս Alice
1994 Էդ Վուդ Ed Wood արնախում
1996 Մարսը գրոհում է Mars Attacks! մարսիացի լրտես
1997 Պատվաստողները Breast Men Վանեսսա
1998 Գորտեր՝ օձերի համար Frogs for Snakes Միրլա Հաթսկի
Պոչը դեն է նետում ստվերը Tail Lights Fade Քիթթի
Քնած հովիտը Sleepy Hollow Լեդի Քրեյն
Եթե..շունը...ճագարը... If… Dog… Rabbit… Ջուդի
2000 Վիշապին հետևելով Chasing the Dragon Քլեր Օբերոն
Երկու Նիկ The Beat Nicks
Սթեյնբոյի աշխարհը The World of Stainboy Սթեյնբոյի մայր
Մանեկեն Timex. Mannequin Մանեկեն գովազդային ֆիլմ
2001 Կապիկների մոլորակը Planet of the Apes Նովա
2003 Նկարահանվելով Starring կարճամետրաժ ֆիլմ
2007 Երկրպագուների գաղտնի աշխարհը The Secret World of Superfans դոկումենտալ ֆիլմ
2012 Սալեմի տիրակալները The Lords of Salem Պրիսցելլա Ռիդ
2014 Մենք դեռ այստեղ ենք We Are Still Here Մեյ Լյուիս
2014 Dominion Dominion Tonjura
2015 Հրեշների քաղաք Tales of Halloween The Victorian Widow

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lee, Linda (2001-07-29). «A NIGHT OUT WITH: Lisa Marie; A Vargas Girl in the City». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017-07-15-ին.
  2. New Movies | Movie Trailers | Movies Online | Movies.com Արխիվացված 2008-03-09 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել