Լիմոնիտ, միներալ, ջուր պարունակող երկաթի օքսիդ՝ HFe02 nH20/n-մինչև (4) Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է: Հանդիպում է ստալաքտիտների,պիզոլի տների օոլիտների, հողային զանգվածների ձևով: Դույնը՝ տարբեր երանգների գորշ, օխրայի դեղին: Կարծրությունը՝ 4-5,5, խտությունը՝ 2700-4300 կգ/ti3: Դհյանում է Երկրի մակերևույթին մոտիկ պայմաններում կամ Երկրի մակե րևույթի վրա: Լիմոնիտը հիմնականում հայտնի է ճահճացած լճային միջավայրում, ինչպես նաև քարացած ծառերում և տերևներում: Այժմ գտնում են, որ Լիմոնիտի առաջացման մեշ զգալի դեր է պատկանում մանրէներին: Հարուստ պաշարների դեպքում օգտա գործվում է որպես երկաթի հումք:Սովետական Միությունում հանքավայրեր կան Կերչի թերակղզում և Հարավային Ուր ալում:




Պեդերսեն (Pedersen) Հոլգեր (1867-1953), դանիացի լեզվաբան, հայագետ։ Ավարտել է Կոպենհագենի համալսարանը (1890)։ Կոպենհագենի համալսարանի դոկտոր (1897), պրոֆեսոր (1903-թվակահից)։ Աշխատությունները վերաբերում են պատմահամեմատական լեզվաբանությանը, մասնավորապես՝ հնդեվրոպական, սեմական, ուգրաֆիննական լեզուների համեմատական ձևաբանությանն ու հնչյունաբանությանը։ Մշակել է լեզուների նոստրատիկ ազգակցության տեսությունը, ըստ որի Եվրասիայի և Աֆրիկայի մի շարք լեզվաընտանիքներ ու լեզուներ (հնդեվրոպական, քարթվելական, սեմաքամյան, ուրալյան, թյուրքական, մոնղոլական, տունգուսմանջուրական և այլն) մըտնում են մեկ մակրոընտանիքի մեջ։ Պ․ մեծ ծառայություններ ունի հայերենագիտության ասպարեզում։ Հայերենի արտասանությանը ծանոթանալու նպատակով եղել է Վենետիկի (1893) և Վիեննայի (1903) Մխիթարյան միաբանություններում, հայերենի մասնավոր դասեր առել Պետերբուրգում (1898)։ Նրա հայերենագիտական առաջին մեծ աշխատությունը «Հայոց լեզվի պատմություն» (1902, հայ․ հրտ․, «Նպաստ մը հայ լեզվի պատմության», 1904) գիրքն է, որտեղ նա քննել է հայերենի հնչյունական օրենքները հնդեվրոպական բաղաձայնական ընդհանրությունների համակարգի մեջ, ինչպես նաև հոգնակերտի, գոյականների և ածականների, դերանվանական հոլովների և բայական ձևերի որոշ հարցեր։

Գրքի «Հին հայերեն լեզվի շեշտը» հավելվածում (գրված արևմտահայերենով) քննում է գրաբարի շեշտի հարցը։ «Հայերեն և դրացի լեզուները» (1904, հայ․ հրտ․, «ՀԱ», 1905, JNP․N1 1,2,5, 9, 11, 1906, NN 1, 3-5, 7-9) գրքում Պ․ մերժել է այն տեսակետը, թե կովկասյան լեզուները որոշակի դեր են խաղացել հայերենի հնչյունական զարգացման մեջ։ Քննելով հնչյունափոխական երևույթները՝ նա ցանկացել է որոշել հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ․ այս հարցին է նվիրված նաև «Հայերենի դիրքը» (1924, հայ․ հրտ․, «ՀԱ», 1929, JSC2—3) հոդվածը, որտեղ հեղինակը, համեմատելով հայերենի բառապաշարի, հնչյունաբանության ու ձևաբանության նմանությունները ցեղակից լեզուների հետ, հանգել է այն եզրակացության, որ հայերենը միջին դիրք է գրավում հնդիրանական, սլավա-բալթիական և հուն, լեզուների միջև։ Աշխատության երկրորդ մասում Պ․ կատարել է բառաքննական հետազոտություններ, պարզել հայերենից թուրքերենին անցած փոխառությունները։ «Հին հայերենի ցուցական դերանունները» (1905, հայ հրտ․ 1907) աշխատության մեջ քննել է հայերենի դերանունները՝ հնդեվրոպական դերանվանական համակարգի հետ ունեցած հարաբերությամբ։


Հայաստանում տարածված կեչու երեք տեսակներն էլ աճում են անտառի վերին եզրերին, մերձալպյան գոտում: Իրենց էկոլոգիայով այդ տեսակները շատ մոտ են միմյանց: Բոլորնե էլ լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ: Համեմատաբար չորադիմացկուն է


Հայտնի է միայն մեկ տեսակ՝ զկեռենի գերմանական կամ սովորական M.germanica L որն էլ բնականորեն աճում է Հայաստանում: Տարածման արեյալն ընդգրկում է կովկասը, Միջին Ասիան, Հյուսիսային Իրանը, Փոքր Ասիան: Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան (Տավուշի և Լոռու մարզեր) և հարավարևելյան (Զանգեզուր-Մեղրի) անտառաճման շրջաններում՝ ստորին և միջին լեռնային գոտիների անտառային և թփուտային համակեցություններում: Ձկեռենին ցածրաճ՝ մինչև 5-6 մ բարձրությամբ տերևաթափ ծառ է: Հաճախ աճում է որպես