Իվ Նավար (ֆր.՝ [iv navaʁ];) ֆրանսիացի գրող։ Նավարը, լինելով միասեռական տղամարդ, իր աշխատանքի մեծ մասը կենտրոնացրել է համասեռամոլության և հարակից խնդիրների վրա, ինչպիսին է ՁԻԱՀ[1]։ Իր ռոմանտիկ ստեղծագործություններում նա հիմնականում ընդգծել է ցանկասիրությունը և «սիրո առեղծվածային կողմերը»[2], այլ ոչ թե սեքսուալությունը կամ սենսացիոնիզմը։ 1980 թվականին նա արժանացել է Գոնկուրյան մրցանակի Le Jardin d'acclimatation վեպի համար։

Մարիամ Տերտերյան/Ավազարկղ45

Կենսագրություն

խմբագրել

Նավարը ծնվել է Քոնդոմում։ Նա ուսումնասիրել է իսպաներեն, անգլերեն և ֆրանսիական գրականություն Լիլի համալսարանում՝ ստանալով գիտական աստիճաններ 1961 և 1964 թվականներին։ Այնուհետև հաճախել է Ecole des Hautes Etudes Commerciales du Nord։ Ապա գովազդային գործակալությունում աշխատել է որպես ստեղծարար գրող։

Նա սկսել է իր ստեղծագործությունները ներկայացնել հրատարակչություններին 1958 թվականին, սակայն նրա առաջին վեպը՝ Lady Black–ը, լույս է տեսել միայն 1971 թվականին։ 1973 թվականին նա թողարկել է Les Loukums-ը, որում պատմվում է մի խումբ նյույորքցիների ախտահարած մի հիվանդության մասին։ Նա շարունակել է գրել բազմաթիվ վեպեր՝ հաճախակի կենտրոնանալով երկու տղամարդ հերոսների սիրային հարաբերությունների վրա, ինչպես երևում է Le Petit Galopin de nos corps (1977) և Portrait de Julien devant la fenêtre (1979) վեպերում։ Նավարը նաև դրամաների հեղինակ է, ինչպիսիք են՝ Il pleut։ si on tuait papa-maman, La Guerre des piscines և Les Dernières clientes:

Նավարը Գոնկուրյան մրցանակ է ստացել 1980 թվականին իր Le Jardin d'acclimatation վեպի համար, որը պատմում է մի ազնվատոհմ երիտասարդ տղամարդու մասին, որը բանտարկվել և նախաճակատային լոբոտոմիա վիրահատության է ենթարկվել համասեռամոլ լինելու համար։ 1981 և 1988 թվականների ընտրությունների ժամանակ Նավարը դարձել է Ֆրանսուա Միտտերանի հիմնական պաշտպանը գեյ համայնքում։ Այնուամենայնիվ, լինելով արձակագիր, այլ ոչ թե քաղաքական գործիչ, նրա այս դերը չհասկացված և անարդյունավետ է եղել:

1984 թվականին Նավարն կաթված է ստացել և նոր ստեղծագործություններ չի թողարկել մինչև 1986 թվականը։

1990-1993 թվականներին նա բնակվել է Քվեբեկի Մոնրեալ քաղաքում։ Նրա 1992 թվականի վեպը՝ Ce sont amis que vent emporte, պատմում է Ռոչ անունով քանդակագործի և Դեյվիդ անունով պարողի հարաբերությունների մասին։ Նրանց հարաբերությունների հիմքում ընկած է ՁԻԱՀ-ի դեմ պայքարը: Ֆրանսիա վերադառնալուց հետո՝ 1994 թվականի հունվարի 24-ին, Նավարը բարբիտուրատների միջոցով կյանքին վերջ է տվել[1]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Lady Black, Flammarion, 1971.
  • Evolène, Flammarion, 1972.
  • Les Loukoums, Flammarion, 1973.
  • Le Cœur qui cogne, Flammarion, 1974.
  • Killer : roman, Flammarion, 1975.
  • Plum Parade : vingt-quatre heures de la vie d'un mini-cirque, Flammarion, 1975.
  • Niagarak, Grasset, 1976.
  • Le Petit Galopin de nos corps, (հրատարակվել է 1977 թվականին Ռոբերտ Լաֆֆոնտի կողմից), վերջերս վերահրատարակվել է Սերժ Հեֆեզի առաջաբանով Classiques H&O poche ժողովածուում, Béziers : H&O, 2005. 10,8 x 17,8 սմ. 256 էջ. 2-84547-109-2
  • Kurwenal ou la Part des êtres, Robert Laffont, 1977.
  • Je vis où je m'attache, Robert Laffont, 1978.
  • Le Temps voulu, Flammarion, 1979.
  • Portrait de Julien devant sa fenêtre, Robert Laffont, 1979; H&O, 2006.
  • Le Jardin d'acclimatation, Flammarion, 1980.
  • Romances sans paroles, Flammarion, 1982.
  • Premières Pages, Flammarion, 1983.
  • L'Espérance de beaux voyages, 1 : Eté-automne, Flammarion, 1984.
  • Phénix, le paysage regarde, նկարազարդված՝ Ժան Դիեզեյդի և Լյուսիեն Քլերգի կողմից; P. Montel, 1984.
  • Louise, Flammarion, 1985.
  • Fête des mères, Albin Michel, 1987.
  • Romans, un roman, Albin Michel, 1988
  • Hôtel Styx, Albin Michel, 1989.
  • Douce France, Québec, Leméac, 1990.
  • La Terrasse des audiences au moment de l'adieu, Montréal, Leméac, 1990.
  • Ce sont amis que vent emporte, Flammarion, 1991.
  • La Vie dans l'âme, carnets , Montréal, Le Jour / VLB, 1992.
  • Poudre d'or, Flammarion, 1993.
  • Dernier dimanche avant la fin du siècle, Flammarion, 1994.
  • La Ville Atlantique, Leméac, 1996.
  • Dialogue de sourdes, Nice, La Traverse, 1999.
  • La Dame du fond de la cour, Montréal, Leméac, 2000.
  • Avant que tout me devienne insupportable, H&O, 2006.
  • Théâtre, three volumes, Flammarion, 1974, 1976, 1982.

Ինքնակենսագրություն

խմբագրել
  • Biographie, Flammarion, 1981.
  • Une vie de chat, Albin Michel, 1986.
  • Un condamné à vivre s'est échappé, textes, entretiens et poèmes, Պիեռ Սալդուչիի հետ, Hull [Québec], Vents d'Ouest, 1997.

Մատենագիտություն

խմբագրել

« La tendresse tue. L'absence de tendresse assassine. »

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Yves Navarre, Novelist And Prize Winner, 53». New York Times. 1994 թվականի հունվարի 26. Վերցված է 2007 թվականի հունիսի 29-ին.
  2. «Guide to the Yves Navarre Literary Manuscripts and Letters, 1959–1982». Pennsylvania State University Special Collections Library. Վերցված է 2007 թվականի հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Lire commentary on "laissés pour compte"

Տե՛ս նաև the official site, ֆրանսերեն լեզվով