Մասնակից:Մարիամ Չրաղյան 3/Ավազարկղ


Մարյամ, Մոսկվայի կենդանաբանական այգու 1944-1950 թվականների հավաքածուի ձեռքի շագանակագույն արջ, դերասան Պավել Կադոչնիկովի գործընկերը «Վիպակ իսկական մարդու մասին» ֆիլմում (1948):

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1944 թվականի մարտին, և դեռ նորածին ժամանակ նրան վերցրել են սահմանապահները՝ ստիպված լինելով սպանել նրա մորը[1]։Սահմանային հատվածում նա ստացել է Մարյամ մականունը և իր հազվագյուտ բնավորության շնորհիվ դարձել է համընդհանուր սիրելի: Նրան խնամում էր Սերժանտ Պետրովը և իր ազատ ժամանակը անցկացնում էր արջուկի հետ: Սակայն օրըստօրե մեծացող արջին սահմանի զորամասում միայնակ թողնել չէր կարելի: Այդ ժամանակ սերժանտ Պետրովը հուլիսին արձակուրդ էր մեկնում:Ճանապարհը անցնում էր Մոսկվայի միջով:Նա որոշեց ձեռքի Մարյամին նվեր հանձնել Մոսկվայի կենդանաբանական այգուն: Վերա Չապլինի արխիվում պահպանվել են մի քանի լուսանկարներ, որոնք արվել են 1944 թվականի ամռանը:

Կենդանաբանական այգում արջուկին տեղավորել են Ձագուկների հրապարակում, որը Հայրենական մեծ պատերազմի ավարտին վերսկսել է իր աշխատանքը, սակայն Մարյամը այնտեղ չէր շփվում կենդանիների հետ,քանզի սովոր էր մարդկային շփմանը։ Ստիպված եղան Մարյամին տեղավորել առանձին վանդակում և նրա վարժեցմամբ զբաղվում էր Չապլինայի աշակերտուհի Գալինա Բոգդանովիչը:

Ցավոք այստեղ նույնպես Մարյամը խուսափում էր շփումից: Նրա միակ ընկերն էր վեց ամսական էրդելտերիեր Ջեքը, ում հետ նա այնքան էր ընկերացել, որ ձմռանը նրանց տեղավորել էին նույն վանդակում, ուր տեղադրեցին նաև փակ վանդակ:Կարճ ժամանկում յուրաքանչյուրն իր անկյունը ընտրեց:Մարյամը տեղավորվել էր ելքի մոտ, իսկ ինչ վերաբերում է Ջեքին, ապա նա միշտ թաքնվում էր Մարյամի հետևում։ Արջի մեջքի ետևում տաք էր և քամին բոլորովին չէր փչում։ Դրանից հետո Մարյամն էլ ավելի ընտելացել էր Ջեքին ու հիմա էլ չէր ցանկանում բաժանվել նրանից, նույնիսկ արտագնա մեկնումներին։ Երբ նրան փորձեցին հանել ելույթի, իսկ շանը թողնել,նա գոռում էր, համառում և ոչ մի դեպքում չէր ուզում մենակ մտնել մեքենայի մեջ ։ Մեկամյա արջի հետ դժվար էր, և ստիպված էին նրա հետ միասին վերցնել նաև Ջեքին ։ Նրանց միասին էին բեմ հանում։ Ընդ որում, երբ արջուկը երբեմն համառում էր, Ջեկը բռնում էր նրա ականջից ու քարշ տալիս իր հետևից:Նման վերաբերմունքից Մարյամը չէր բարկանում, այլ հակառակը` անմիջապես հանգստանում էր և հնազանդորեն հետևում շանը:Բայց ձեռքի Մարյամը արդեն սովոր է շփվել միայն մարդկանց հետ և չի ցանկանում ծանոթանալ այլ կենդանիների հետ: Նա ստիպված է եղել նրան տեղավորել արտագնա կենդանիների բաժնում, որտեղ նրա հետ սկսել է զբաղվել Գալինա Բոգդանովիչը:

Նման վերաբերմունքը այնքան սովորական էր Մարիամի համար, որ նույնիսկ չափահաս դառնալուց հետո նա միշտ պատրաստ էր ենթարկվել իր ընկերոջը: Երբ չորսամյա Մարյամին տեղափոխեցին Զվենիգորոդ ՝ «Պատմություն իսկական մարդու մասին» ֆիլմի նկարահանումների համար, նրա հետ վերցրին նաև Ջեքին։  Նկարահանումները տեղի են ունենում անտառում։ Նկարահանվող դրվագներից մեկի ժամանակ Մարիամը անսպասելիորեն ընկնում է փոսի մեջ, վախեցած ոռնոցով դուրս է թռչում և թաքնվում անտառում: Ռեժիսորը, օպերատորն ու արտիստները նետվում նրա հետևից, թավալվելով խորը ձյան մեջ, բայց այդպես էլ չեն գտնում: Այդ ժամանակ հիշում են Ջեքի մասին: Բաց են թողնում նրան: Շունը նետվում է արջի հետևից ու անհետանում անտառում: Նկարահանող խումբը սկսում է փնտրել կենդանիներին կրկնակի հետքով` արջի ու շան։ Երբ խումբը վերջապես մոտեցավ այն վայրին, որտեղ կանգ էին առել գազանները, նրանք տեսան, որ Ջեքը ատամներով ամուր բռնած է Մարյամի ականջից և թույլ չի տալիս նրան հանկարծակի շարժումներ անել:

Ամենապատասխանատուն այն հատվածի նկարահանումն էր, որում մի կադրում արնախում արջը հոտոտում էր ձյան վրա պառկած գլխավոր հերոսի դեմքը և պատառոտում նրա վերարկուն։ Նախապատրաստական փուլում նույնիսկ պատրաստվում էին մարդու փոխարեն մոմե տիկնիկ օգտագործել այդ կադրում, սակայն Կադոչնիկովը, որը վերջերս «Ռոբինզոն Կրուզո» (1946) ֆիլմում հաջողությամբ նկարահանվել էր Մոսկվայի կենդանաբանական այգու ձեռնասուն կենդանիների հետ, հրաժարվեց կադրում տիկնիկ օգտագործելուց։ Նա, ի դեպ, ինքն էր առաջարկել ռեժիսորին աշխատել կենդանաբանական այգու «զուգընկերուհու» հետ։ Նկարահանումներից բավականին վաղ Կադոչնիկովը սկսել է ընտելացնել Մարյամ արջին։ Նա այցելում էր կենդանաբանական այգի, կերակրում նրան, փաղաքշում, տանում զբոսանքի, ծանոթանում արջի բնավորության և սովորությունների հետ։ Այնուամենայնիվ, հիմնական հատվածի նկարահանման օրը բոլորն անհանգստանում և հուզվում էին։ Ոչ ոք չգիտեր, թե արջը իրեն ինչպես կդրսևորի։ «Իսկ եթե հանկարծ հարձակվե՞ր պառկած մարդու վրա և վնասեր նրա դեմքը ․․․Կադոչնիկովը պառկել էր։ Նա իր դեմքին զգում էր արջի շնչառությունը։ Մի կերպ կառավարում էր իրեն, որպեսզի չփախչի և շարունակում էր ձևացնել, թե մահացած է» [2] ։ Հատվածի բարեհաջող նկարահանումից հետո բոլորը շոյում էին Մարյամին և հարցնում Կադոչնիկովին, թե ինչպես էր նա իրեն զգում նկարահանման ժամանակ։ Նա անկեղծ խոստովանում է, որ այնքան էլ իրեն լավ չէր զգում նկարահանման ընթացքում, հատկապես այն պահին, երբ արջը շատ էր մոտեցել իր դեմքին։ Բարեբախտաբար, արջը սահմանափակվել է դերասանի դեմքի շպարը լիզելով[3]։ Մոսկվա վերադառնալուց հետո Կադոչնիկովը հաճախ այցելել է կենդանաբանական այգի՝ իր զուգընկեր Մարյամին տեսնելու[4]։

Մինչև 1950 թվականը Մարիամն ու Ջեկը Մոսկվայի կենդանաբանական այգում են բնակվել։ Վեցամյա Մարիամն այնքան ընտանի էր, որ երիտասարդ բնասերները հեծնում էին նրան[5]։ Բայց այդ տարի Մարյամին դադարեցին դասախոսությունների տանել, որովհետև նա խափանել էր դպրոցականների հետ հերթական հանդիպումը․ պատահաբար կապանքներից ազատվելով նա բեմի փոխարեն գնացել էր բուֆետ և ոչ միայն կերել բոլոր քաղցրավենիքներն ու մրգերը, այլև հասցրել գինի խմել[6]։ Շուտով Մարյամին տեղափոխեցին կենդանաբանական այգու նոր տարածք՝ «Օձերի կղզում» գտնվող մի լայնարձակ փարախ՝ Շալուն անունով արջի հետ։ Առաջին ամսում Մարյամին դուր էր գալիս իր նոր ընկերը, բայց որոշ ժամանակ անց սկսեց կարոտել Ջեկին։ Ստիպված նրան ու Ջեկին նույն վանդակ տեղափոխեցին։ 1950 կամ 1951 թվականին Մարյամը քոթոթներ ունեցավ Մոսկվայում մնացած Շալունից։ Ջեկը դարձավ այդ քոթոթների «խորթ հայրը»։

Գեղարվեստական հերոսուհիԽմբագրել

1950-ական թվականների սկզբին Վեռա Չապլինան պատմվածք է գրել «Մարյամ և Ջեկ» վերնագրով, որը զետեղել է իր «Կենդանաբանական այգու ընտանի կենդանիները» (1955, լուսանկարներ՝ Ա․ Անժանովա) գրքում։ Նրա սյուժեի գագաթնակետն է դարձել ֆիլմի հատվածների շարքը։ Չապլինան, որն անձամբ ներկա էր եղել ֆիլմի նկարահանումներին, պատկերավոր նկարագրել է արջի հետ Պավել Կադոչնիկովի աշխատանքը, գովաբանելով վերջինիս ինքնատիրապետումն ու հումորի զգացումը: Հիշատակել է նաև, որ Մարյամը կանխատեսելի և բարեհոգի բնավորություն ուներ, ինչը արջերի մոտ հազվադեպ է հանդիպում[7]։

«Մարիամ ու Ջեկ» պատմվածքը տասնյակ անգամներ հրատարակվել է Ռուսաստանում և թարգմանվել ճապոներեն, գերմաներեն և ռումիներեն[8][9][10]։


Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. В рассказе Веры Чаплиной «Марьям и Джек» сообщается, что в июле Марьям было четыре месяца, а когда ей исполнилось 4 года, в конце марта она принимала участие в съёмках фильма «Повесть о настоящем человеке». Премьера фильма состоялась 22 октября 1948 г., и съёмки эпизода с медведицей, по всей вероятности, проходили в конце марта 1948 г. Следовательно, Марьям родилась в марте 1944 г.
  2. Чаплина, 1955, էջ 244
  3. Чаплина, 1955, էջ 244-245
  4. Московский зоопарк (путеводитель). М., «Московский рабочий», 1952. С. 86.
  5. Московский зоопарк (путеводитель). М., «Московский рабочий», 1952. С. 84.
  6. Чаплина, 1955, էջ 245
  7. Тавьев, 2016, էջ 92
  8. Чаплина В. В. ソヴェト動物記 («Питомцы зоопарка», в 2-х томах, с предисловием директора УЭНО-Зоопарка Тадамити Кога). Токио, «Hakuyosha», 1956. Фотографии: Анатолий Анжанов.
  9. Tschaplina W. Vierbeinige Freunde und Zoglinge des Zoo («Четвероногие друзья и Питомцы зоопарка»). Берлин, «Der Kinderbuchverlag», 1958. Рисунки: Helmut Kloss
  10. Ceaplina V. Prieteni din lumea necuvîntătoarelor («Питомцы зоопарка»). Бухарест, «Editura Tineretului», 1958.

ԳրականությունԽմբագրել

  • Չապլին Վ. Վ. Մարիամ եւ Ջեկ / Կենդանաբանական այգու Կենդանիներ: - Մ., Դետգիզ, 1955: - 234-246 էջ:
  • Մոսկվայի կենդանաբանական այգին (ուղեցույց): Մ.," Մոսկովսկի բանվոր", 1952: Գ. 84-86.
  • Մոսկվայի կենդանաբանական այգին ' հիմնադրման 140-ամյակին: Պատմության էջերը. Մ., "Էլլիս Լակ 2000": 2004. Գ. 118, 120: (Լուսանկարը ' Ա. Անժանովա):
  • Տավիեւ Մ. Յու. Վերա Չապլինա: Կյանքը եւ ստեղծագործական. - Սանկտ Պետերբուրգ.: ID "Petropolis", 2016. — 224 էջ-ISBN 978-5-9676-0766-0
  • Գեղարվեստական ֆիլմ «Պատմություն իրական մարդու մասին». «Մոսֆիլմ» կինոստուդիա, 1948. ռեժիսոր՝ Ալեքսանդր Ստոլպեր, սցենարիստներ՝ Բորիս Պոլևոյ և Մարիա Սմիրնովա, օպերատոր՝ Մարկ Մագիդսոն, գլխավոր հերոս՝ Պավել Կադոչնիկով, զուգընկերուհի՝ Մարյամ