Վճարային տերմինալներով պետական բյուջեի վճարների /պետական տուրք,վարչական տուգանք և այլն/ ընդունման մեթոդ. խմբագրել

  • Ինքնասպասարկվող վճարային տերմինալները Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում սկսեցին գտնել 2007թ. ից: Վերոհիշյալ տերմինալներին բանկերի և փոստային բաժանմունքների միջոցով կոմունալ վճարումներ իրականացնող քաղաքացիների կողմից սկզբնական շրջանում ընդունվեց դժկամությամբ: Համակարգի ընդլայնման հետ միաժամանակ սկսեց աճել նաև օգտվողների քանակը:
  • 2009թ. Հայկ Գաբրիելյանի և Գրիգոր Ցոլակյանի կողմից նախաձեռնվեց նոր համակարգի ներդրում տերմինալների կիրառումն ավելի լայն մակարդակներում կիրառելու նպատակով:Գաբրիելյանի և Ցոլակյանի կողմից մշակված համակարգի բուն նպատակը և յուրօրինակությունը կայանում էր հետևյալում. 1.ՀՀ պետական գերատեսչությունների և հիմնարկների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հավաքագրման համակարգի ստեղծում; 2. Համակարգի քաղաքացիների համար առավել դյուրըմբռնելի մեթոդի ներդրում: Նշված աշխատանքներն իրենց ավարտական փուլին հասան 2010թ.ապրիլի 10-ին,երբ առաջին վճարային տերմինալը տեղադրվեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում:Նշված տերմինալի վրա տեղադրվեց Հ.Գաբրիելյանի և Գ.Ցոլակյանի կողմից ստեղծված վճարումների հավաքագրման մեթոդը: Վերոհիշյալ մեթոդի էությունը և յուրօրինակությունը կայանում է պարզության մեջ. քաղաքացին մոտենալով տերմինալին ընտրում է պետական գերատեսչությունը կամ հիմնարկը, այնուհետև ընտրում մատուցվող ծառայության տեսակը և հավաքելով վիրտուալ ստեղնաշարի միջոցով անուն, ազգանուն և այլ տվյալներ՝ կատարում է համապատասխան վճարումը:
  • Այս մեթոդով աշխատող տերմինալների մուտքը լայն արձագանք ստացավ քաղաքացիների կողմից: Այս մեթոդը հանդիսանալով Հայկ Գաբրիելյանի և Գրիգոր Ցոլակյանի կողմից ստեղծված բացառիկ ստեղծագործություն/միչև տվյալ մեթոդով աշխատող առաջին ինքնասպասարկվեղ վճարային տերմինալի շահագործումը՝10.04.2010թ.,նախադեպ չունեցող / հետաքրքրություն առաջացրեց այս ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների շրջանում:
  • Մեթոդի կիրառման բացառիկ իրավունքի լիցենզիա տրամադրվեց ,,Տանդեմ Փեյմինթս,, ընկերությանը՝06.09.2011թ. մինչև 11.07.2014թ. ներառյալ: Նշված ժամանակահատվածում ընկերության կողմից ճանաչվել և պաշտպանվել են հեղինակների հեղինակային իրավունքները ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: