Մասնակից:Խաչիկյան Լարիսա/Ավազարկղ

Խաչիկյան Լարիսա/Ավազարկղ

Սիդհարթ Մալհոտրա, (հինդի՝ सिद्धार्थ मल्होत्रा, անգլ.՝ Sidharth Malhotra, ), հնդիկ դերասան և մոդել:

ԿենսագրությունԽմբագրել

Սիդհարթը ծնվել է 1985 թվականի հունվարի 16-ին Դելիում, նախկին ծովագնաց կապիտան և վաճառական Սունիլի և տնային տնտեսուհի Ռիմմի ընտանիքում[1]: Նա հաճախել է Դոն Բոսկոյի դպրոցը և Բիրլա Վիդյա Նիտեկանդի դպրոցը Նյու Դելիում, ապա ավարտել է Բհարատ Սինգհի անվան քոլեջը[2]: 18 տարեկանում նա սկսեց մոդելի կարիերան, բայց 4 տարի անց դժգոհության պատճառով որոշեց թողնել այս մասնագիտությունը:

ԿարիերաԽմբագրել

Նա շարունակեց դերասանական կարիերան, հաջողությամբ անցավ Անուբհավ Սինհայի ռեժիսորական կինոնկարի քասթինգը, բայց ֆիլմը երբեք չթողարկվեց, որից հետո Սիդհարթն աշխատեց որպես ռեժիսորի օգնական Կարան Ջոհարի «Իմ անունը Խան է» ֆիլմում: 2012 թվականին դերասանն իր դեբյուտը նշեց Կարան Ջոհարի «Տարվա ուսանող» ֆիլմում` երկու նորեկ դերասաններ Վարուն Դհավանի և Ալիա Բհաթի հետ միասին: Նրա հերոսը Աբհիմանյու Սինգհն է, սուղ բյուջեի ուսանող, ով իր հարուստ լավագույն ընկեր Ռոհանի հետ մրցում է ավագ դպրոցի ամենամյա առաջնությունում: Ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ: Երկու տարի անց Սիդհարթը նկարահանվեց «Նա ժպտում է, նա թակարդում է» ռոմանտիկ կատակերգությունում Պարինիտի Չոպրայի հետ միասին[3][4]: Նույն թվականին թողարկվեց «Մեկ չարագործ» (անգլEk Villain) ֆիլմը, որում նա խաղում էր Գուրուին՝ կարծրացած հանցագործ, որի մահացու հիվանդ կինը սպանվում է սերիական մարդասպանի կողմից: Ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ:

2015 թվականին դերասանը նկարահանվեց «Եղբայրներ» սպորտային դրամայում[5][6], բայց ֆիլմը չարդարացրեց սպասելիքները՝ քննադատների կողմից ստանալով բացասական արձագանքներ և կինովաճառքի վատ արդյունքներ: Նրա հաջորդ ֆիլմը՝ 2016 թվականի «Կապուրը և նրա տղաները» (անգլ.՝ Kapoor & Sons) ընտանեկան դրաման, կոմերցիոն հաջողություն ունեցավ: Նույն թվականին թողարկվեց «Նայիր նորից և նորից» ֆիլմը, որտեղ նա խաղում էր մաթեմատիկոսի, որը ճանապարհորդում է ժամանակի մեջ՝ դրանով սովորելով ընտանեկան կյանքի արժեքը: ՆՐԱ Զուգընկերը Կատրինա Կաիֆն էր:

2017 թվականին թողարկվեց A Gentleman ֆիլմը, որում դերասանը հայտնվեց Ժակլին Ֆերնանդեսի հետ, ինչպես նաև կատարեց «Bandook Meri Laila» երգի մի մասը: Այնուամենայնիվ, նրա ձայնային ունակությունները չեն փրկել ֆիլմը կինովաճառքում ձախողումից[7]: Նույն թվականին նա խաղաց Վիկրամին՝ 1969 թվականի սպանության մեջ կասկածվողի՝ Սոնակշի Սինհայի հետ[8]: Ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ:

Ներկայումս նա պատրաստվում է Aiyaary ֆիլմի թողարկմանը, որում նա կհայտնվի որպես բանակի մայոր[9]:

ՖիլմագրությունԽմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2010 Իմ անունը Խան է My Name Is Khan ռեժիսորի օգնական
2012 Տարվա ուսանող Student of the Year Աբհիմանյու Սինգհ
2014 Նա ժպտում է, նա թակարդում է Hasee Toh Phasee Նիկհիլ Բհարադվաջ
2014 Մեկ չարագործ Ek Villain Գուրու Պրատապ Սինգհ/ Դիպու
2015 Եղբայրներ Brothers Մոնտի Ֆերնանդես
2016 Կապուրը և նրա որդիները Kapoor & Sons Արջուն Կապուր
2016 Նայիր նորից և նորից Baar Baar Dekho Ջայ Վարմա
2017 Ջենտլմենը A Gentleman Գաուրավ/ Ռիշի
2017 Ittefaq Վիկրամ
2018 Aiyaary Մայոր Ջայ Բակշի
2019 Jabariya Jodi Աբհայ Սինգհ
2019 Marjaavaan Ռագհու
2021 Shershaah Վիկրամ Բատրա
2021 Thank God Մադհումիտա
2021 Mission Majnu Անջալի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lakhe Amruta (7 February 2014)։ «Sidharth Malhotra talks about his journey from being the junior most to a lead actor»։ The Indian Express։ Վերցված է 2016-01-09 
  2. Iyer Meena (30 June 2012)։ «Siddharth Malhotra’s short journey to stardom»։ The Times of India։ Վերցված է 2014-06-17 
  3. Basu Mohar (7 February 2014)։ «Hasee Toh Phasee Movie Review: Sidharth Malhotra, Parineeti Chopra»։ Koimoi.com։ Վերցված է 2014-05-08 
  4. Chatterjee Saibal (7 February 2014)։ «Hasee Toh Phasee movie review»։ NDTV։ Վերցված է 2014-07-05 
  5. «Akshay Kumar, Sidharth Malhotra’s ‘Brothers’ shoot over»։ Indian Express։ 18 April 2015։ Վերցված է 2015-04-18 
  6. Ramachandran Naman (22 August 2014)։ «Akshay Kumar to Star in Lionsgate, Endemol Indian Remake ‘Warrior’»։ Variety։ Վերցված է 2014-08-22 
  7. Sidharth Malhotra, Jacqueline Fernandez start shooting for their action film Bang Bang 2
  8. «Sidharth Malhotra to be seen in remake of Rajesh Khanna's 'Ittefaq'»։ Daily News and Analysis։ 13 June 2016։ Վերցված է 2016-06-14 
  9. Watch Theatrical Trailer (Aiyaary) Now - Bollywood Hungama

Արտաքին հղումներԽմբագրել