Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ24
Վիսենտե Բլասկո Իբանես Vicente Blasco Ibáñez | |
---|---|
Ծնվել է | հունվաի 29, 1867 |
Ծննդավայր | Վալենսիա |
Մահացել է | հունվարի 28, 1928 |
Մահվան վայր | Մենտոնա |
Քաղաքացիություն | |
Ազգություն | իսպանացի |
Վիսենտե Բլասկո Իբանես (հունվարի 29, 1867, Վալենսիա – հունվարի 28, 1928, Մենտոնա), իսպանացի գրող, քաղաքական գործիչ, դեպուտատ (1898–1908)։ Կրթությամբ իրավաբան։
Կենսագրություն
խմբագրելՍկզբում հարել է սոցիալիստներին, ապա՝ չափավոր լիբերալներին։ 1894 թվականից հրատարակել է «Վալենսիա» վիպապատմվածաշարը, որի վրա զգալի է նատուրալիզմի ազդեցությունը[1]։ «Անհոգ կյանք» (1894), «Նարինջի այգիներում» (1900) վեպերում խարազանել է բուրժ․ իրականությունը։ 1906–1909 թվականին հրատարակել է իր հոգեբանական–փիլիսոփայական վիպաշարը՝ «Մերկ Մախան» (1906), «Արյուն և ավազ» (1908), «Մեռածները հրամայում են» (1909) և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) իրադարձությունների միտումնավոր և ազգայնամոլ լուսաբանումը դարձավ Բլասկո Իբանեսի հետագա վեպերի («Ապոկալիպսիսի չորս հեծյալները», 1916, «Մեր ծովը», 1918 և այլն) անհաջողության պատճառը։ 1923 թվականին Իսպանիայում ռազմական դիկտատուրա հաստատվելուց հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ հրատարակել է «Ալֆոնս XIII-ը առանց դիմակի» (1924) պամֆլետը[2]։ «Մեծ Իրանին որոնելիս» (1928) վեպը նվիրել է Քրիստափոր Կոլումբոսին[3]։