Մասնակից:Լենա Սահակյան/Ժամանակի ճամփորդի կինը (վեպ)

Լենա Սահակյան/Ժամանակի ճամփորդի կինը

Ժամանակի ճամփորդի կինը (անգլ.՝ The Time Traveler's Wife), ամերիկացի հեղինակ Օդրի Նիֆենջերի առաջին աշխատությունը՝ հրատարակված 2003 թվականին։

Դա սիրո պատմություն է մի մարդու մասին, ով ուներ գենետիկ խանգարում, ինչի պատճառով էլ անկանխատեսելիորեն ճանապարհորդում էր ժամանակի մեջ, և նրա արվեստագետ կինը ստիպված էր հաղթահարել ամուսնու հաճախակի բացակայությունները և վտանգավոր փորձերը։ Նիֆենջերը, երբ սկսեց իր վեպը հիասթափված էր սիրուց, և պատմությունը գրեց իր ձախողված հարաբերությունների հիման վրա։ Պատմության գլխավոր հարաբերությունները հետագայում առիթ են հանդիսանում գրքի վերնագրի որոշման հարցում։ Վեպը, որը համարվում է և՛ գիտական, և՛ ռոմանտիկ, ուսումնասիրում է սիրո խնդիրները, կորուստը և ազատ կամքը։ Հատկապես օգտագործում է ժամանակի տարբերությունը, հարաբերությունների անհամապատասխանությունը՝ միաժամանակ քննարկելով գոյատևման ավելի խորը խնդիրներ։

Որպես անփորձ գրող՝ Նիֆենջերը դժվարանում էր գտնել գրական գործակալ։ Նա ի վերջո վեպն ուղարկում է MacAdam/Cage՝ հետագայում նրանց ընտրելով իր հրատարակիչներ։ Գիրքը լավ վաճառվեց, ընտանիքի ընկեր և գրող Սքոթ Թուրովի The Today Show–ի ժամանակ ներկայացնելուց հետո, և արդեն 2009 թվականի մարտի տվյալներով վաճառվել էր մոտ 2.5 միլիոն օրինակ ԱՄՆ–ում և Միացյալ թագավորությունում։ Շատ ընթերցողների հիացրել է Օդրիի եզակի պատկերացումները ժամանակի ճամփորդի մասին։ Ոմանք գովաբանում են նրա վեպում զույգի բնութագիրը՝ բարձր գնահատելով նրանց զգացմունքների խորությունը, ոմանք էլ քննադատում են նրա գրական ոճը՝ մեկնաբանելով այն որպես մելոդրամատիկ, իսկ սյուժեն զգացմունքայնորեն ծեծված։ Վեպը շահել է Աննախադեպ գրքերի մրցանակ և Բրիտանական գրքի մրցանակ։ Վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը էկրաններ է բարձրացել 2009 թվականի օգոստոսին։

Համառոտ սյուժե խմբագրել

Վեպը պատմում է Հենրի Դիթեմբլի մասին (ծնված 1963-ին), ով գրադարանավար էր Չիկագոյի Նյուբերի գրադարանում և նրա կնոջ՝ Քլեյր Էն Էբշեյրի մասին (ծնված 1971-ին), ով պատրաստում էր թղթե քանդակներ։ Հենրին ունի հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարում, որը հայտնի է Chrono-Impairment անվանմամբ, ինչը ստիպում է նրան ակամայից ճանապարհորդել ժամանակի մեջ։ Երբ քսանամյա Քլեյրը հանդիպում է քսանութամյա Հենրիին Նյուբերի գրադարանում 1991 թվականին, Հենրին նրան ընդհանրապես չի ճանաչում, մինչդեռ Քլեյրը գիտեր նրան։ Հենրին սկսում է ժամանակի մեջ ճանապարհորդել հինգ տարեկանից՝ իր ժամանակաշրջանում հետ և առաջ թռչելով։ Նա չէր կարողանում կառավարել, թե երբ է լքում, ուր է գնում և թե ինչքան ժամանակ է անցկացնելու տվյալ ժամանակաշրջանում։ Նրա արարքները կապված էին իր ենթագիտակցության հետ, քանի որ նա շատ հաճախ ճանապարհորդում էր իր սեփական հիշողությունների մեջ։ Հենրիի ճանապարհորդություններին երբեմն խանգարում էր սթրեսը, և այդպիսի իրավիճակից դուրս գալու համար նա գնում էր վազելու, ինչն էլ նրան հանգստացնում էր և օգնում էր իրականություն վերադառնալ։ Նա չէր կարող ինչ–որ բան տանել իր հետ ապագայից անցյալ տեղափոխվելիս։ Ամեն անգամ հերթական ճանապարհորդության ժամանակ նա նոր ժամանակաշրջանում հայտնվում էր մերկ վիճակում և փորձում էր հագուստ, ապաստան և ուտելիք գտնել։ Դրան զուգընթաց նա ձեռք է բերում որոշ հմտություններ. կողպեքներ կոտրել, ինքնապաշտպանվել և այլն։ Դրանց մեծ մասը նա սովորում է իր հին եսից։ Հենրիի և Քլեյրի առաջին հանդիպման ժամանակ նրանց ժամանակաշրջանները համընկնում են։ Այնուհետև Հենրին սկսում է ճանապարհորդել դեպի Քլեյրի մանկություն՝ Միչիգան 1977 թվական երբ աղջիկը 6 տարեկան էր։ Հենրին մի ցուցակում գրում է նրա հայտնվելու թվականները և տալիս է Քլեյրին, իսկ նա էլ իր հերթին դրանք գրի է առնում իր օրագրում, որպեսզի չմոռանա և սիրելիին հագուստվ ու ուտելիքով դիմավորի։ Մեկ ուրիշ այցելության ժամանակ Հենրին անսպասելիորեն հայտնում է որ նրանք ամուսնանալու են ապագայում։ Ժամանակի ընթացքում նրանք անցում են կատարում մտերիմ հարաբերությունների։ Դրա հետ մեկտեղ Հենրին Քլեյրին օգնում է սպառնալ և նվաստացնել մի տղայի, ով չարաշահում էր նրան։ Հենրին Քլեյրի երիտասարդության ընթացքում վերջին անգամ նրան այցելում է նրա տասնութ ամյակին նվիրված խնջույքին, որից հետո նրանք բաժանվում են երկու տարով և կրկին միմյանց հանդիպում գրադարանում։ Քլեյրը և Հենրին ամուսնանում են, բայց Քլեյրը խնդիրներ է ունենում հղիության հետ, որի պատճառն է հանդիսանում Հենրիի գենային անոմալիան, սակայն հետագայում նրանք դուստր են ունենում և անվանում Ալբա։ Ալբան ունենում է նույն հազվադեպ խանգարումը ինչը և Հենրին սակայն ի տարբերություն նրան Ալբան որոշ չափով կարողանում է կառավարել իր ժամանակի մեջ կատարվող ճանապարհորդությունները։ Մինչը Ալբայի ծնվելը Հենրին տեղափոխվում է ապագա և տեսնում իր տասնամյա աղջկան դպրոցական դաշտային էքսկուրսիայի ընթացքում և իմանում, որ նա մահանալու է երբ իր դուստրը լինի հինգ տարեկան։ 43 տարեկանում, որը նրա կյանքի վերջին տարին էր Հենրին հերթական ճանապարհորդության ժամանակ հայտնվում է Չիկագոյում՝ ավտոկայանատեղիում, մի ձմեռային սառը գիշեր և չի կարողանում ապաստան գտնել։ Ջերմության նվազման և ցրտահարության հետևանքով նա ներկա է վերադառնում անդամահատված ոտքերով։ Եվ Հենրին, և Քլեյրը գիտակցում էին, որ Հենրին չի կարողանում կառավարել իր ճանապարհորդությունները և հավանաբար մահանալու էր իր հաջորդ ճանապարհորդություններից մեկի ընթացքում։ 2006 թվականին՝ Ամանորի նախաշեմին Հենրին անկանխատեսելիորեն հայտնվում է Միչիգանում 1984 թվականներին և պատահաբար վիրավորվում է Քլեյրի եղբոր կրակոցից և վերադառնալով ներկա մահանում է Քլեյրի գրկում։ Հենրիի մահը թևաթափ է անում Քլեյրին։ Նա շուտով մի նամակ է գտնում, որտեղ Հենրին խնդրում է իր վերադարձին չսպասել, բայց և այն նկարագրում է մի իրադարձություն, որին նա պետք է ականատես լինի ապագայում և որի ժամանակ էլ պետք է Հենրիին տեսնի ևս մեկ անգամ։ Գրքի վերջին տեսարանում Քլեյրը 82 տարեկան է, իսկ Հենրին՝ 43։ Այս տեսարանում Քլեյրը սպասում է ամուսնուն, ինչպես իր կյանքի մեծ մասը։

Կազմը և հրատարակումը խմբագրել

Նիֆֆենջերը արվեստագետ է, ով դասավանդում է Չիկագոյի Center for Book and Paper Arts կրթարանում, որտեղ նա պատրաստում է ձեռքով նկարված գրքեր։ Նա իր վաղ գործերից հավաքել է տասը նմուշներ և դրանք վաճառվել են պատկերասրահներում։ Սակայն նա որոշում է, որ Ժամանակի ճամփորդի կինը պետք է վեպ լինի. «Ես հղացա վերնագրի գաղափարը և երբ ես նկարում էի, այդ մեծ սեղանը ծածկված էր շագանակագույն թղթերով և ես մտքերս գրեցի այդ թղթերի վրա։ Այդպիսով ես գրեցի այս վերնագիրը և որոշ ժամանակ անց սկսեցի մտածել դրա մասին։ Ես չէի կարողանում մտածել նկարներով գիրք պատրաստելու մասին, որովհետև դրանք չեն պատկերում ժամանակը շատ լավ, ես որոշեցի վեպ գրել»։ Օդրին ոգևորված էր այդ վերնագրով քանի որ, «Այն անմիջապես բնութագրում էր երկու մարդու և նրանց հարաբերությունները»։ Նիֆֆենջերը ասել է, որ դրա աղբյուրն է հանդիսացել Ջոն Բոյնթոն Փրիսթլի «Մարդը և ժամանակը» վեպը։ Նա իր վեպում նաև ասել է, որ Հենրին ամուսնացած էր ոչ միայն Քլեյրի հետ, նա ամուսնացած էր նաև ժամանակի հետ։ Օդրիի խոսքերով իր վեպի ոգեշնչողներ են եղել նաև Ռիչարդ Փաուրսը, Դեյվիդ Ֆոսթերը, Հենրի Ջեյմսը և Դորոթի Սեյերսը։ Նա ասել է, որ պատմությունը փոխաբերություն է իր սեփական ձախողված սիրուն։ «Ես ունեցել եմ այսպիսի մի միտք, որ չի լինելու որևէ առասպելական և կատարյալ կյանքի ընկեր և ուրեմն ես կստեղծեմ նրան»։ Նա նաև նկարել է իր ծնողների ամուսնության վերաբերյալ՝ ոգեշնչվելու համար։ Նրա հայրը ամեն շաբաթվա մեծ մասը ծախսել է ճանապարհորդությունների վրա։ Չնայած վեպի և իր կյանքի միջև նմանությունների Նիֆֆենջերը հայտարարում է, որ Քլեյրը ինքնանկար չէ՝ այսինքն նա ինքն իրեն չի նկարագրում այդ կերպարում. «Նա արմատապես տարբեր է։ Ես շատ ավելի կամակոր և քմահաճ եմ... Ես չեմ կարծում, որ կարող էի ամբողջ մի կյանք սպասել ինչ–որ մեկի հայտնվելուն, անկախ նրանից թե որքան հետաքրքրաշարժ կլիներ նա»։ Նիֆֆենջերը վեպը սկսել է գրել 1997–ին։ Վերջին տեսարանը՝ որտեղ տարեց Քլեյրը սպասում է Հենրիին, գրվել է առաջինը, քանի որ այն պատմության առանցքային կետն է: Այն ավարտել է 2001 թվականին։ Առևտրային պատմության բացակայության պատճառով Նիֆֆենջեը դժվարանում էր հետաքրքրված գրական գործակալներ գտնել։ Քսանհինգ անգամ մերժվեց բնագիրը։ 2002 թվականին նա վեպը ուղարկեց փոքր, Սան Ֆրանցիսկոյում հիմնված հրատարակիչ MacAdam/Cage–ին, որտեղ այն հասավ Էնիկա Սթրեյթֆելդին ով էլ դարձավ նրա հրատարակիչը. «Կարծեցի այն անհավատալի է։ Անմիջապես ամենասկզբից դու զգում ես, որ շնորհալի ձեռքերում ես, որ սա մեկն է, ով պատմություն ունի պատմելու ու գիտի թե ինչպես անի դա»։ Նա գիրքը տվեց Դեյվիդ Փոինդեքսթերին՝ ընկերության հիմնադիրին, ով կարդաց այն մեկ գիշերվա մեջ և որոշեց գնել գիրքը։ Սակայն Օդրին այդ ժամանակ գործակալ էր ձեռք բերել և որոշ Նյու Յորքում գտնվող հրատարակչություններ հետաքրքրված էին վեպով։ Բնագիրը աճուրդի էր դրվել MacAdam/Cage ում $100,000 ամերիկյան դոլլար առաջարկվող գնով, որը ամենաբարձրն է մինչև այժմ գրքի համար առաջարկվող գներից։ Չնայած որ մեկ այլ հրատարակիչ ավելի բարձր գին առաջարկեց Օդրին ընտրեց MacAdam/Cage–ին, քանի որ նրանք շատ նվիրված էին իր աշխատանքին։ Բացի այդ Օդրին բացատրել է, որ նրա սեփական, բնական ձգտումը փոքր քայլերով առաջ շարժվելն է։

Ժանրը խմբագրել

Գրախոսները գտել են, որ Ժամանակի ճամփորդի կինը դժվար է դասակարգել ժանրով։ Ոմանք այն դասակարգում են որպես գիտական, ոմանք էլ ռոմանտիկ ժանրի։ Նիֆֆենջերը ինքը դժկամությամբ պիտակավորում է վեպը, ասելով, որ նա երբեք չի մտածել դրա մասին որպես գիտական աշխատության, անգամ եթե այն ունի գիտաֆանտաստիկ նախադրյալ։ Նիֆֆենջերի տեսանկյունից պատմությունը հիմնականում Հենրիի և Քլեյրի հարաբերությունների և խնդիրների մասին է։

Թեմաներ խմբագրել

Նիֆֆենջերը վեպում արծարծում է այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ սերը, մահը, ժամանակը և այլն։ Քննադատները առավելապես կենտրոնացել են սիրո, մահվան և կորստի թեմաների վրա։ Ինչպես Չառլի Լի Փոթերն է գրում «Վեպը սիրո և կորստի եղերերգ է»։ Հենրիի և Քլեյրի սերը վեպում արտահայտվում է ամենատարբեր ձևերով։ Մինչդեռ վեպի մեծ մասը պատկերում է նրանց սիրահարվելու գործընթացը, վերջաբանը ավելի խավար է։ Ըստ Ջադիթ Մաասի «Ժամանակի ճանփորդը» դարձել է կամայականության, անցողիկության և վատ բախտի խորհրդանիշը։ Էնդրի Բիլլենն The Times թերթին ասել է. «Գիրքն անգամ կարող է ծառայել որպես ֆեմինիստական վերլուծություն, որում միայն տղամարդն է ունենում բացակայության արտոնություն»։ Որոշ գրախոսներ նկատել են, որ ժամանակի ճամփորդությունը ներկայացնում է հարաբերություններ, որտեղ զույգերը չեն կարողանում դադարեցնել իրենց շփումը։ The Guardian թերթից Նատաշա Վոլտերը ասել է. «Այն զգայունության զգացումը, որը դու ստանում ես ցանկացած հարաբերություններում, դու կարող ես ապրել միանգամայն այլ սիրո պատմություն քան քո զուգընկերը»։ Վոլտերը նաև նկատում է, որ Հենրիի և Քլեյրի կյանքում և մահում գրեթե կրոնական իմաստ կա, սակայն Նիֆֆենջերը հավաստում է, որ վեպը չի պատկերում ճակատագիրը, այլ պատահականություն և անիմաստություն։ Վեպը բարձրացնում է դետերմինիզմի և ազատ կամքի վերաբերյալ հարցեր։

Ընդունումը խմբագրել

«Ժամանակի ճամփորդի կինը» գրքի կոշտ կազմով Միացյալ նահանգներում առաջին օրինակը հրատարակվել է 2003 թվականի սեպտեմբերին MacAdam/Cage–ի կողմից, իսկ Միացյալ թագավորությունում՝ 2004 թվականին Random House–ի կողմից։ MacAdam/Cage–ը ձեռնարկեց «լայնածավալ մարքեթինգային գրոհ» ներառյալ The New York Times և The New Yorker թերթերը և գովազդային գրքային շրջագայություն Նիֆֆենջերի կողմից։ Որպես արդյունք՝ վեպը առաջին անգամ New York Times թերթի լավագույն վաճառվող գրքերի ցուցակում գրավեց իններոդ տեղը։ Հայտնի հանցագործություններ լուսաբանող Սքոթ Թյուրոուի (Նիֆֆենջերի ընկերուհու ամուսինը) The Today Show–ում հաստատելուց հետո վեպի 15,000 օրինակներ վաճառվեցին և 100,000 նոր օրինակներ տպագրվեցին։ Բրիտանիայում, մեկ շաբաթում վաճառվեց վեպի մոտ 45,000 օրինակ։ 2003 թվականին այն Amazon.com–ի կողմից անվանվեց տարվա գիրքը։ 2009 թվականի մարտի տվյալներով գրքի մեկ ու կես միլիոն օրինակ վաճառվել էր Միացյալ նահանգներում և մեկ միլիոն օրինակ Միացյալ թագավորությունում։ «Ժամանակի ճամփորդի կինը» գրքի հաջողությունը դրդեց գրեթե բոլոր խոշոր հրատարակիչների ձեռք բերել Նիֆֆենջերի երկրորդ վեպը՝ «Նրա վախերով լի համաչափությունը»։ Այս վեպը անվանվել է վերջին ժամանակների ամենաշատ անհամբերությամբ պահանջվածներից։ Գրախոսները գնահատել են հեղինակի կողմից Քլեյրի և Հենրիի կերպավորումները, հատկապես նրանց զգացմունքային խորությունը։ The Age թերթից Միշել Գրիֆֆինը նկատել է, որ չնայած Հենրիի կերպարը կառուցված է գրքասեր օրիորդների երևակայության համար, բայց անգամ նրա թերությունները՝ հուսահատությունը,կռվասիրությունը,բռնությունը, նրան դարձնում են ուժեղ կերպար։ Շատ գրախոսներ էլ տպավորված էին վեպի նախադրյալով, բայց քննադատական դրա մելոդրամատիկական ոճով։ Library Journal–ը վեպը բնութագրում է որպես՝ «հմտորեն գրված հստակ կերպարների և անկեղծ զգացմունքների խառնուրդով»։ Այն նաև խորհուրդ տվեց, որ հասարակական գրադարանները գնեն գրքի բազմաթիվ օրինակներ։

Շարունակությունը խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 23–ին հայտարարվեց, որ գրքի շարունակությունը աշխատանքի մեջ է։ Շարունակությունը ավելի մանրակրկիտ կերպով կպատմի Հենրիի և Քլեյրի դուստր Ալբայի մասին, սակայն արդեն որպես չափահաս մարդ։ Ալբան միևնույն ժամանակ սիրահարվում է երկու տղամարդու՝ Զաքին (սովորական տղամարդ) և Օլիվերին (երաժիշտ և երիտասարդ ժամանակի ճամփորդ)։ Առաջին քսանհինգ էջերը այժմ հասանելի են eBook–ում։ 2014 թվականի փետրվարին Նիֆֆենջերը կանխատեսեց, որ գիրքը պատրաստ կլինի 2018 թվականին։ 2017 թվականի մարտին Նիֆֆենջերը թվիթերում հայտնեց, որ գրքի շարունակությունը կոչվելու է «Մյուս ամուսինը», բայց չի հրատարակվի մինչև 2019 թվականը։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Award Year Result
Locus Award for Best First Novel 2004 Nominated[1]
Orange Broadband Prize for Fiction 2004 Longlisted[2]
Arthur C. Clarke Award 2005 Shortlisted[3]
John W. Campbell Memorial Award 2005 Third place[4]
Exclusive Books Boeke Prize 2005 Won[5]
Geffen Award 2006 Nominated[6]
British Book Award for Popular Fiction 2006 Won[7]

Ֆիլմ խմբագրել

«Ժամանակի Ճամփորդի կինը» ֆիլմը առաջին անգամ էկրաններ է բարձրացել 2009 թվականի օգոստոսի 14–ին Warner Bros–ի կողմից։ Երբ Նիֆֆենջերին հարցրել են իր վեպը ֆիլմի վերածելու հեռանկարի մասին նա ասել է. «Ես ունեմ իմ փոքրիկ ֆիլմը գլխումս և ես փոքր–ինչ վախեցած եմ, որ այն կարող է մաքրվել կամ փոխվել նրանով ինչ ուրիշ մեկը կարող է անել դրա հետ։ Եվ դա սարսափելի ու հուզիչ է, քանի որ այժմ կերպարները գոյություն ունեն նաև ինձնից հեռու»։ Ընդհանուր առմամբ ֆիլմը բացասական մեկնաբանությունների է արժանացել։ Օրինակ՝ The New York Times–ը գրել է, որ ֆիլմը անհեթեթ, անհարմար և անբավարար էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2004 Locus Awards Արխիվացված 1 Մարտ 2007 Wayback Machine. www.locusmag.com. Retrieved 9 May 2009.
  2. The Time Traveler's Wife. www.orangeprize.co.uk. Retrieved 25 April 2009.
  3. 2005 Arthur C. Clarke Awards. www.locusmag.com Retrieved 9 May 2009.
  4. 2005 Campbell Awards Արխիվացված 16 Հոկտեմբեր 2012 Wayback Machine. www.locusmag.com. Retrieved 9 May 2009.
  5. Boeke Award Winners Արխիվացված 27 Սեպտեմբեր 2007 Wayback Machine, www.exclusivebooks.com. Retrieved 25 April 2009.
  6. 2006 Geffen Awards Արխիվացված 18 Հունվար 2010 Wayback Machine. www.locusmag.com. Retrieved 9 May 2009.
  7. British Book Awards Արխիվացված 27 Հուլիս 2009 Wayback Machine. www.publishingnews.co.uk. Retrieved 25 April 2009.