Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ 12

Թրվանց Արա/Ավազարկղ 12

Սվետլանա Վլադիմիրի Ալեքսանյան (), կոմպոզիտոր[1], Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, նույն միության պատասխանատու քարտուղար (1991, 2013-2016)[2]։

ԿենսագրությունԽմբագրել

Սվետլանա Ալեքսանյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 31-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տեսության (1982, դասատու՝ Է. Բաղդասարյան), Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (Ն. Շամախյանի դասարան), կոմպոզիցիայի (Ղ. Սարյանի դասարան) բաժինները (1988) և ասպիրանտուրան (1991)։ Սվետլանա Ալեքսանյանը վարպետության դասեր է առել անգլիացի կոմպոզիտոր Ջ. Մաքլաուդից։ 1988–2009-ին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիաում։ Գրել է «Պիոներական քայլերգ» (1979), «Մոխրոտը» (2008, ըստ Շ. Պեռոյի, բեմադրությունը՝ Երևանի երաժշտական կամերային թատրոն, 2008) մյուզիքլը, «Գիշերային զրույց Նարեկացու հետ» (1987–88, ըստ Վ. Դավթյանի)՝ սիմֆ. նվագախմբի, խառը երգչախմբի, ձայնի, ասմունքողի, «Նվիրումի խորալ մեդիտացիա Ղազարոս Սարյանի հիշատակին» (2008)՝ կամերային նվագախմբի համար, խմբերգի երկեր (ըստ Վ. Դավթյանի, Մ. Մեծարենցի, Ներսես Շնորհալու, Ներսես Մոկացու, Նաղաշ Հովնաթանի), դաշնամուրային գործեր՝ «Միտք» (1984–1985, 3 դաշնամուրային պիես), «Տարափոխումներ» (2008–09, «Էլեգիա», «Արևին», «Հ. Գ. Հրաժեշտ») կոմպոզիցիան՝ ջութակի և դաշնամուրի, «Twilight» (2009, ըստ Ջ. Բայրոնի)՝ ձայնի և դաշնամուրի, սոնատ (1983–84)՝ թավջութակի և դաշնամուրի համար, «Երեք երգ Սոնա Վանի խոսքերով» (2013), շուրջ 30 էստրադային երգեր ու կոմպոզիցիաներ։

Արժանացել է Համամիութենական երաժշտական ընկերության հատուկ (1985, Մոսկվա), «Nashville International Stroke Conference» միջազգային (2009–10, ԱՄՆ), Հանրապետական երիտասարդական երգի (1987, Երևան) մրցույթների 3-րդ մրցանակների։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել